«MAC հասցե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 35. Տող 35.


==Տես նաև==
==Տես նաև==
* [[IP հասցե]]
* [[Organizationally Unique Identifier]]
* [[http]]
* [[IPv6|Internet Protocol version 6]]
* [[https]]
* [[Hot Standby Router Protocol]] or standard alternative VRRP [[Virtual Router Redundancy Protocol]], which allows multiple routers to share one [[IP address]] and MAC address to provide router redundancy. The [[OpenBSD]] project has an open source alternative, the Common Address Redundancy Protocol ([[Common Address Redundancy Protocol|CARP]]). On [[Linux]], [[iptables]] has a [[CLUSTERIP]] target.
* [[NSAP address]], another endpoint addressing scheme.
* [[Sleep Proxy Service]], which may 'take over' another device's MAC address during certain periods


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

11:53, 10 Մարտի 2015-ի տարբերակ

MAC հասցե, (media access control address) նույնականացման եզակի ցուցիչ, նշանակվող ցանցային ինտերֆեյսի վերահսկիչի կողմից ցանցի ֆիզիկական սեգմենտում հաղորդակցության համար։ MAC հասցեները հիմնական IEEE 802 ցանցային տեխնոլոգիաների, Wifi և լարային կապի համար օգտագործվում են որպես ցանցային հասցեներ։ Տրամաբանորեմ MAC հասցեները օգտագործվում են OSI մոդելի մեդիա հասանելիության կառավարման պրոտոկոլի ենթաշերտերում։

MAC հասցեները շատ հաճախ նշանակվում են ցանցային սարքի արտադրողի կողմից և պահպանվում են սարքի մեջ, ինչպիսին օրինակ քարտի միայն կարդալուց հիշողության մեջ։ Եթե հասցեն նշանակված է արտադրողի կողմից, այն հաճախ ծածկագրում է արտադրողի նույնականացման գրանցված համար։ Այն կարող է հայտնի լինել նաև որպես ցանցային սարքի հասցե (Ethernet hardware address) (EHA), սարքի հասցե (hardware address) կամ ֆիզիկական հասցե (physical address)։ Սա կարող է հակադրվել ծրագրավորված հասցեին, որտեղ սպասարկող սարքը NIC-ին ուղարկում է հրամաններ` օգտագործելու կամայական հասցե։

Ցանցային հանգույցը կարող է ունենալ մի քանի NIC-եր և դրանցից յուրաքանչյուրը ունի չկրկնվող MAC հասցե։

MAC հասցեները կազմվում են մեկից երեք թվային տարածություններ, որոնք կառավարվում են էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի կողմից (IEEE)։ MAC-48, EUI-48, և EUI-64. Էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտը պահանջում է EUI-48 և EUI-64 անվանումների ապրանքային նշանները, որտեղ EUI-ը Extended Unique Identifier հապավումն է (ընդլայնված եզակի նույնականացում)։

Պայմանական կոնվենցիաներ

Ստանդարտ (IEEE 802) MAC-48 հասցեների տպագրման ֆորմատը մարդուն հասանելի կերպով իրենից ներկայացնում է 2 տասնվեցերորդական թվերի 6 խումբ, որոնք իրարից բաժանվում են գծերով` (-) կամ վերջակետերով` (։), ըստ խոսանցման հաջորդականության։ (Օրինակ` 01-23-45-67-89-ab   կամ  01։23։45։67։89։ab)։ Այս կառուցվածքը հաճախ օգտագործվում է նաև EUI-64-ում։ Մեկ այլ կոնվենցիա, որը օգտագործվում է ցանցային սարքերի կողմից, օգտագործում է 4 տասնվեցերորդական թվերի 3 խումբ, որոնք բաժանվում են կետերով` (.) (օրինակ` 0123.4567.89ab), կրկին ըստ խոսանցման հաջորդականության։[1]

Հասցեի մանրամասներ

Օրիգինալ IEEE 802 MAC հասցեն գալիս է օրիգինալ Xerox ցանցային հասցեագրման սխեման։[2] Սա 48 բիթանոց հասցեի տարածք է, որը պարունակում է 248 կամ 281,474,976,710,656 հավանական MAC հասցեներ։

Բոլոր երեք թվագրման համակարգերն էլ օգտագործում են նույն ֆորմատը և տարբերվում են միայն երկարությամբ ու ցուցիչով։ Հասցեները կարող են լինել կամ ունիվերսալ կերպով կառավարվող, կամ՝ լոկալ կառավարվող։

Ունիվերսալ կերպով կառավարվող հասցեները բացառիկ կարգով տրամադրվում են սարքին՝ արտադրողի կողմից։ Առաջին երեք օկտետները (փոխանակաման հաջորդականությամբ) ճանաչում են սարքը թողարկող ընկերությունը, այլ կերպ ասած՝ կազմակերպության բացառիկ ցուցիչ (անգլ.՝ Organizationally Unique Identifier) (OUI)։[3] Հետևյալ երեք (MAC-48 և EUI-48) կամ հինգ (EUI-64) օկտետները կազմակերպության կողմից տրվում են սարքին եթե յուրահատկության կարիք կա։ IEEE-ը MAC-48 հասցեների տարածքները օգտագործելու համար ունի 100 տարվա նպատակային ժամկետ, սակայն խրախուսում է դրա փոխարեն EUI-64-ի ընդունումը։[3] Լոկալ կերպով կառավարվող հասցեները սարքին հատկացվում են ցանցային ադմինիստրատորի կողմից՝ վերագրելով նախորոք տրամադրված հասցեն։ Լոկալ կերպով կառավարվող հասցեները կազմակերպության բացառիկ ցուցիչ չեն պարունակում։

Ունիվերսալ կերպով և լոկալ կերպով կառավարվող հասցեները տարբերակվում են հասցեի ամենակարևոր բայթի երկրորդ ավելի քիչ կարևոր բիթի սահմանմամբ։ Այս բիթը հայտնի է որպես U/L բիթ, որը Universal/Local (ունիվերսալ/լոկալ) բառերի հապավումն է և որոշում է, թե ինչպես են հասցեները կառավարվում։ Եթե բիթը 0 է, հասցեն կառավարվում է ունիվերսալ կերպով։ Եթե բիթը 0 է, հասցեն կառավարվում է ունիվերսալ կերպով։ Եթե այն 1 է, ապա հասցեն կառավարվում է լոկալ կերպով։ Հասցեի 06-00-00-00-00-00 օրինակում ամենակարևոր բայթը 06 (hex) է, որի երկուական (binary) տարբերակն է 00000110, որտեղ երկրորդ ամենաքիչ կարևոր բիթը 1-ն է։ Ամեն դեպքում սա լոկալ կերպով կառավարվող հասցե է։[4] Հետևաբար այս բիթը 0 է բոլոր կազմակերպության բացառիկ ցուցիչներում։ (անգլ.՝ Organizationally Unique Identifier)։


Տես նաև

Ծանոթագրություններ

  1. http://www.cisco.com/en/US/docs/net_mgmt/cisco_secure_access_control_server_for_windows/4.2/configuration/guide/noagent.html#wp1017547
  2. IEEE Std 802-2001 (PDF). The Institute of Electrical and Electronics Engineers, Inc. (IEEE). 2002-02-07. էջ 19. ISBN 0-7381-2941-0. Վերցված է 2011-09-08-ին. «The universal administration of LAN MAC addresses began with the Xerox Corporation administering Block Identifiers (Block IDs) for Ethernet addresses.»
  3. 3,0 3,1 «Guidelines for use of the 24-bit Organizationally Unique Identifiers (OUI)» (PDF). IEEE-SA. Վերցված է 2011-09-07-ին.
  4. «Standard Group MAC Addresses: A Tutorial Guide» (PDF). IEEE-SA. Վերցված է 2011-09-07-ին.

Արտաքին հղումներ

Վիքիգրքերի պատկերանիշը
Վիքիգրքերի պատկերանիշը
Անգլերեն Վիքիգրքերում կան նյութեր այս թեմայով՝
MAC հասցե