«Թամար Հովհաննիսյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 29. Տող 29.
}}
}}


'''Թամար Հրաչյայի Հովհաննիսյան''' ([[1954]], [[հոկտեմբերի 9]], գյուղ [[Երևան]]), հայ դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ:
'''Թամար Հրաչյայի Հովհաննիսյան''' ([[1954]], [[հոկտեմբերի 9]], [[Երևան]]), հայ դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ:


Արձակագիր [[Հրաչյա Հովհաննիսյան (բանաստեղծ)|Հրաչյա Հովհաննիսյան]]ի դուստրն է, դերասան [[Մհեր Մկրտչյան|Մհեր Մկրտչյան]]ի կինը, բանաստեղծ [[Դավիթ Հովհաննես]]ի քույրը:
Արձակագիր [[Հրաչյա Հովհաննիսյան (բանաստեղծ)|Հրաչյա Հովհաննիսյան]]ի դուստրն է, դերասան [[Մհեր Մկրտչյան|Մհեր Մկրտչյան]]ի կինը, բանաստեղծ [[Դավիթ Հովհաննես]]ի քույրը:

20:31, 7 Մարտի 2015-ի տարբերակ

Թամար Հովհաննիսյան
Ծնվել է1954 հոկտեմբերի 09
ԾննդավայրԵրևան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասանուհի
ռեժիսոր
սցենարիստ
Ծնողներհայր՝ Հրաչյա Հովհաննիսյան
Ամուսին(ներ)Մհեր Մկրտչյան

Թամար Հրաչյայի Հովհաննիսյան (1954, հոկտեմբերի 9, Երևան), հայ դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ:

Արձակագիր Հրաչյա Հովհաննիսյանի դուստրն է, դերասան Մհեր Մկրտչյանի կինը, բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի քույրը:

Կենսագրություն

1971-1975 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Կիմ Արզումանյանի արվեստանոցում: 1975-1988 թթ. եղել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի: Առաջին անգամ խաղացել է Վարդան Աճեմյանի բեմադրած «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» ներկայացման մեջ: Խաղացել է նաև Վամպիլովի «Ավագ որդի», Նաիրի Զարյանի «Հացավան», Վիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամանակը», Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղդասար ախպար», Պանյոլի «Հացթուխի կինը» և այլ ներկայացումներում:

1988 թվականի Մհեր Մկրտչյանի հետ համատեղ հիմնադրել է արտիստական թատրոն, որը հետագայում անվանել է Մկրտչյանի անունով: 1994-1996 թթ. եղել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը, որի ընթացքում բեմադրել է ներկայացումներ և կերտել մի շարք դերեր:

Խաղացել է նաև մի շարք հեռուստաֆիլմերում: 1986 թվականին Մինսկի հեռուստաֆիլմերի միջազգային փառատոնի ժամանակ Գորկու «Հատակում» պիեսում Նաստյայի դերի համար արժանացել է լավագույն կանացի դերակատարում մրցանակիշ:

Հյուրախաղերով հանդես է եկել մի Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում:

1996-2013 թվականներին բնակվել է ԱՄՆ-ում: 1997-2002 թթ. Նյու Յորքի «Թեքեյան» մշակութային միությանը կից հիմնել և ղեկավարել է «Մհեր Մկրտչյան» թատերախումբը, բեմադրել է Է. դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո», Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» և այլ ներկայացումներ: 2007 թվականին Լոս Անջելեսում անգլերեն լեզվով բեմադրել է Վիլյամ Սարոյանի «Փինգ-փոնգ խաղացողները» և «Հեյ, ով կա այդտեղ» պիեսները` մեկ բեմադրությամբ, 2008 թվականին` «Իմ սիրտը լեռներում է» պիեսը: 2013 թվականին վերադարձել և հաստատվել է Երևանում[1][2]: Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

Ֆիլմեր

«Երկունք» 1976
«Թթենի» 1979
«Ապրեցեք երկար» 1979
«Ավտոմեքենան տանիքի վրա» 1980
«Մայրական տունը» 1980
«Խոսք» 1987
«Ընկեր Փանջունի» 1993

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ