«Հրաչյա Հովհաննիսյան (բանաստեղծ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 88. Տող 88.
[[Կատեգորիա:Երևան քաղաքում մահացածներ]]
[[Կատեգորիա:Երևան քաղաքում մահացածներ]]
[[Կատեգորիա:Հայ արձակագիրներ]]
[[Կատեգորիա:Հայ արձակագիրներ]]
[[Կատեգորիա:Հայ թարգմանիչներ]]

17:55, 5 Մարտի 2015-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչյա Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Հրաչյա Հովհաննիսյան
Պատկեր:Հրաչյա Հովհաննիսյան.png
Ծնվել է1919 դեկտեմբերի 08
ԾննդավայրՇահապ, Երևանի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1]
Վախճանվել էնոյեմբերի 22, 1997(1997-11-22) (տարիքը 58)
Վախճանի վայրԵրևան
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ և գրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրԱրտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն[1], Խորհրդային գրականություն[1] և Գրական թերթ[1]
Պարգևներ
ԶավակներԴավիթ Հովհաննես և Թամար Հովհաննիսյան
Հրաչյա Հովհաննիսյան Վիքիդարանում

Հրաչյա Հովհաննիսյան Կարապետի (1919, դեկտեմբերի 8, գ. Շահաբ (այժմ՝ Աբովյանի շրջանի Մայակովսկի - 1997, նոյեմբերի 22, Երևան), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ:։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1974)։

Գրող Դավիթ Հովհաննեսի հայրն է:

Կենսագրություն

1941 թվականին, Երևանի համալսարանի բանասիրական ֆակւլտետի երրորդ կուրսից, մեկնել է սխորհրդային բանակ, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1944 թվականին զորացրվելուց հետո աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում, ռադիոհաղորդումների կոմիտեում, «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրությունում։ 1955-1959 թթ. եղել է «Գրական թերթ»-ի խմբագիրը, 1959-1975 թթ.՝ Հայաստանի գրողների միության վարչության երկրորդ քարտուղարը, 1988-1990 թթ.՝ նախագահ: 1978 թվականից «Գրական թերթի» գլխավոր խմբագիր[2]։

Հովհաննիսյանի բանաստեղծությունների առաջին գիրքը («Իմ կյանքի երգը») լույս է տեսել 1948 թվականին։ Այնուհետև հրատարակվել են նրա «Երկրորդ հանդիպում» (1951), «Հրաշալի այգեպան» (1956), «Ծովի լռությունը» (1964), «Վայրի վարդ» (1968), «Սուրը դափնու վրա» (1970), «Հայրական երգ» (1977) ժողովածուները։ Հովհաննիսյանի քնարական բանաստեղծ է։ Սեր, հայրենիք, Հայրենական մեծ պատերազմ, բնություն, հողի աշխատավոր, ժողովրդի ճակատագիր, սրանք են այն առանցքային թեմաները, որոնց շուրջը հյուսված է Հովհաննիսյանի պոեզիան։ Հովհաննիսյանը գրել է նաև հրապարակախոսական, գրականագիտական, քննադատական հոդվածներ, Էսսեներ, պատմվածքներ, ուղեգրական նոթեր («Մոտիկն ու հեռուն», 1967, «ժամանակի շունչը», 1976)։

Թարգմանել է խորհրդային բանաստեղծների, ինչպես նաև Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Նեկրասովի, Իվան Ֆրանկոյի, Լուի Արագոնի, Մաքսիմ Ռիլսկու ստեղծագործություններից։ Հովհաննիսյանի երկերը թարգմանվել են ԽՍՀՄ և աշխարհի շատ լեզուներով։

Պարգևներ

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Կարմիր աստղի, ժողովուրդների բարեկամության շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, 1979
  • ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 1974
  • ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ, 1982
  • ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակ, 1994

Երկեր

  • , Իմ կյանքի երգը, բանաստեղծությունների ժողովածու, 1948:
  • , Հրաշալի այգեպան, բանաստեղծությունների ժողովածու, 1956:
  • , Ծովի լռությունը, բանաստեղծությունների ժողովածու, 1964:
  • , Սուրը դափնու վրա, բանաստեղծությունների ժողովածու, 1970:
  • , Մոտիկն ու հեռուն, 1967:
  • , Ժամանակի շունչը, 1976:
  • , Իրիկնային ղողանջ, բանաստեղծությունների ժողովածու, 1982:
  • , Ոսկե ամպ, 1984:
  • , Պատերազմի դեմքը, 1986:
  • , Դաժան դրախտավայր, բանաստեղծությունների ժողովածու, 1993:
  • , Անկախության պերճանքն ու խեղճությունը, 1994:
  • , Կապույտ լեռան շուքը, 1995:
  • , Հուշերի երեկո, 1996:
  • , Մենության օրեր, բանաստեղծությունների ժողովածու, 1996:

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.