«Ալեքսանդր Լուրիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 9. Տող 9.
[[Կատեգորիա:Օգոստոսի 14 մահեր]]
[[Կատեգորիա:Օգոստոսի 14 մահեր]]
[[Կատեգորիա:Կազան քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Կազան քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Մոսկվա քաղաքում մահացածներ]]

09:15, 5 Մարտի 2015-ի տարբերակ

Ալեքսանդր Լուրիա Ռոմանովիչ (16 հուլիսի, 1902, Կազան - 14 օգոստոսի, 1977, Մոսկվա), սովետական հոգեբան, ՌՍՖՍՀ ՄԳԱ (1947), ՄՄՀՄ ՄԳԱ իսկական անդամ, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր (1945 թվականից), հոգեբանության ֆակուլտետի նյարդա-հոգեբանության ամբիոնի վարիչ (1967-ից): Ավարտել է Կազանի համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը (1921) և Մոսկվայի առաջին բժշկական ինստիտուտը (1937): 1924-1934 թվականին Լև Վիգոտսկու հետ զբաղվել է հոգեկանի զարգացման պրոբլեմներով, մշակել գերզգայական պրոցեսների ուսումնասիրման հոգեֆիզիոլոգիական մեթոդները: Հետագայում զբաղվելով գլխուղեղի տեղային (լոկալ) արգելակման ժամանակ բարձրագույն հոգեկան ֆունկցիաների խանգարման ուսումնասիրությամբ՝ դարձել է նյարդահոգեբանության հիմնադիրներից մեկը: Եղել է գիտական հոգեբանության Միջազգային միության փոխպրեզիդենտ (1969- 1972): ԱՄՆ-ի ազգային ԳԱ արտասահմանյան անդամ (1968): Լուրիաի աշխատությունները թարգմանվել են արտասահմանյան շատ լեզուներով: Պարգևատրվել է Լենինի շքանշանով:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։