«Ալեքսանդր Լուրիա»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
ավելացվեց Կատեգորիա:Հուլիսի 16 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 5. | Տող 5. | ||
[[Կատեգորիա:Ռուս հոգեբաններ]] |
[[Կատեգորիա:Ռուս հոգեբաններ]] |
||
[[Կատեգորիա:1902 ծնունդներ]] |
[[Կատեգորիա:1902 ծնունդներ]] |
||
[[Կատեգորիա:Հուլիսի 16 ծնունդներ]] |
09:13, 5 Մարտի 2015-ի տարբերակ
Ալեքսանդր Լուրիա Ռոմանովիչ (16 հուլիսի, 1902, Կազան - 14 օգոստոսի, 1977, Մոսկվա), սովետական հոգեբան, ՌՍՖՍՀ ՄԳԱ (1947), ՄՄՀՄ ՄԳԱ իսկական անդամ, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր (1945 թվականից), հոգեբանության ֆակուլտետի նյարդա-հոգեբանության ամբիոնի վարիչ (1967-ից): Ավարտել է Կազանի համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը (1921) և Մոսկվայի առաջին բժշկական ինստիտուտը (1937): 1924-1934 թվականին Լև Վիգոտսկու հետ զբաղվել է հոգեկանի զարգացման պրոբլեմներով, մշակել գերզգայական պրոցեսների ուսումնասիրման հոգեֆիզիոլոգիական մեթոդները: Հետագայում զբաղվելով գլխուղեղի տեղային (լոկալ) արգելակման ժամանակ բարձրագույն հոգեկան ֆունկցիաների խանգարման ուսումնասիրությամբ՝ դարձել է նյարդահոգեբանության հիմնադիրներից մեկը: Եղել է գիտական հոգեբանության Միջազգային միության փոխպրեզիդենտ (1969- 1972): ԱՄՆ-ի ազգային ԳԱ արտասահմանյան անդամ (1968): Լուրիաի աշխատությունները թարգմանվել են արտասահմանյան շատ լեզուներով: Պարգևատրվել է Լենինի շքանշանով:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |