«Ալեքսանդր Լուրիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:1902 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով
Տող 4. Տող 4.


[[Կատեգորիա:Ռուս հոգեբաններ]]
[[Կատեգորիա:Ռուս հոգեբաններ]]
[[Կատեգորիա:1902 ծնունդներ]]

09:11, 5 Մարտի 2015-ի տարբերակ

Ալեքսանդր Լուրիա Ռոմանովիչ [ծն. մարտի 7.1902, Կազան], սովետական հոգեբան, ՌՍՖՍՀ ՄԳԱ (1947), ՄՄՀՄ ՄԳԱ իսկական անդամ, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր (1945 թվականից), հոգեբանության ֆակուլտետի նյարդա-հոգեբանության ամբիոնի վարիչ (1967-ից): Ավարտել է Կազանի համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը (1921) և Մոսկվայի առաջին բժշկական ինստիտուտը (1937): 1924-1934 թվականին Լև Վիգոտսկու հետ զբաղվել է հոգեկանի զարգացման պրոբլեմներով, մշակել գերզգայական պրոցեսների ուսումնասիրման հոգեֆիզիոլոգիական մեթոդները: Հետագայում զբաղվելով գլխուղեղի տեղային (լոկալ) արգելակման ժամանակ բարձրագույն հոգեկան ֆունկցիաների խանգարման ուսումնասիրությամբ՝ դարձել է նյարդահոգեբանության հիմնադիրներից մեկը: Եղել է գիտական հոգեբանության Միջազգային միության փոխպրեզիդենտ (1969- 1972): ԱՄՆ-ի ազգային ԳԱ արտասահմանյան անդամ (1968): Լուրիաի աշխատությունները թարգմանվել են արտասահմանյան շատ լեզուներով: Պարգևատրվել է Լենինի շքանշանով:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։