«Պերիկլես»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|af}} (7), {{Link GA|no}} (2)
No edit summary
Տող 1. Տող 1.
{{անաղբյուր}}
[[Պատկեր:Pericles Pio-Clementino Inv269.jpg|մինի]]
[[Պատկեր:Pericles Pio-Clementino Inv269.jpg|մինի]]
'''Պերիկլես''' (հին հունարեն՝ Περικλής, "փառքով շրջապատված", մ.թ.ա. 490 - 429 թթ.), աթենական պետական գործիչ, հռետոր և զորավար։ Նրա օրոք Աթենքը հասնում է իր քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման գագաթնակետին՝ դառնալով [[Հին Հունաստան]]ի ծովային հզորագույն պետությունը, կրթական և մշակութային կենտրոնը։ Քաղաքը հարստանում է նոր շինություններով, մասնավորապես Ակրոպոլիսում կառուցվում է Պարթենոնի հռչակավոր տաճարը։

05:28, 4 Մարտի 2015-ի տարբերակ

Պերիկլես (հին հունարեն՝ Περικλής, "փառքով շրջապատված", մ.թ.ա. 490 - 429 թթ.), աթենական պետական գործիչ, հռետոր և զորավար։ Նրա օրոք Աթենքը հասնում է իր քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման գագաթնակետին՝ դառնալով Հին Հունաստանի ծովային հզորագույն պետությունը, կրթական և մշակութային կենտրոնը։ Քաղաքը հարստանում է նոր շինություններով, մասնավորապես Ակրոպոլիսում կառուցվում է Պարթենոնի հռչակավոր տաճարը։

Մ.թ.ա. 443թ. ժողովրդական ժողովի կողմից ընտրվում է առաջին ստրատեգոս՝ հետագայում վերընտրվելով այդ պաշտոնում 15 տարի անընդմեջ մինչև իր մահը մ.թ.ա. 429թ.։ Անցնելով պետության գլուխ՝ իրականացնում է մի շարք օրենսդրական միջոցառումներ՝ ուղղված աթենական կառավարման համակարգի հետագա ժողովրդավարացմանը։

Պերիկլեսի արտաքին քաղաքականությունը հետապնդում էր աթենական ծովային տերության ընդլայնման ու ամրապնդման նպատակը։ Նա անձամբ ղեկավարել է մի շարք ռազմական արշավանքներ՝ ճնշելով Աթենքի ազդեցության ոլորտից դուրս գալու առանձին քաղաքների փորձերը։

Նրա կառավարմամբ նշանավորված Աթենքի քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման դարաշրջանը խախտվեց 431 թվականին Պելոպոնեսյան պատերազմի մեկնարկով։