«Ամինաթթու»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 216. | Տող 216. | ||
Ունիվերսալ ռեակցիաների խմբին է պատկանում նաև բիուրետային ռեակցիան,որը տալիս են մեկից ավելի պեպտիդային կապ ունեցող միացություններ:Հիմնային միջավայրում երկարժեք պղնձի (II) իոնները պեպտիդային կապի հետ փոխազդելով,առաջացնում են կապտամանուշակագույն կոմպլեքսներ:Ռեակցիան կոչվում է բիուրետային,քանի որ բիուրետը նույնպես տալիս է այս ռեակցիան:Գոյություն ունեն նաև ամինաթթուների հայտնաբերման մի շարք յուրահատուկ (սպեցիֆիկ),առանձին ամինաթթուների համար բնորոշ ռեակցաներ:Օրինակ,քսանտոպրոտեինային ռեակցիան,որի օգնությամբ հայտնաբերվում են արոմատիկ ցիկլեր պարունակող ամինաթթուները՝ խիտ ազոտական թթվով թիրոզինի վրա ազդելիս առաջանում է դեղին գունավորում ունեցող նիտրոմիացություն: |
Ունիվերսալ ռեակցիաների խմբին է պատկանում նաև բիուրետային ռեակցիան,որը տալիս են մեկից ավելի պեպտիդային կապ ունեցող միացություններ:Հիմնային միջավայրում երկարժեք պղնձի (II) իոնները պեպտիդային կապի հետ փոխազդելով,առաջացնում են կապտամանուշակագույն կոմպլեքսներ:Ռեակցիան կոչվում է բիուրետային,քանի որ բիուրետը նույնպես տալիս է այս ռեակցիան:Գոյություն ունեն նաև ամինաթթուների հայտնաբերման մի շարք յուրահատուկ (սպեցիֆիկ),առանձին ամինաթթուների համար բնորոշ ռեակցաներ:Օրինակ,քսանտոպրոտեինային ռեակցիան,որի օգնությամբ հայտնաբերվում են արոմատիկ ցիկլեր պարունակող ամինաթթուները՝ խիտ ազոտական թթվով թիրոզինի վրա ազդելիս առաջանում է դեղին գունավորում ունեցող նիտրոմիացություն: |
||
Հիմք ավելացնելիս դեղին գույնը փոխվում է նարնջագույնի՝ կապված ֆենոլային հիդրօքսիլ խմբի իոնացման հետ (անիոնի մասնակցությունը զուգորդմանը ավելի մեծ է):Սպեցիֆիկ հայտնաբերման ռեակցիաների խմբին են պատկանում ծծումբ (SH-խումբ) պարունակող ամինաթթուների հայտնաբերման Ֆոլի ռեակցիան (ցիստեին),որի արդյունքում առաջանում է կապարի սուլֆիդի սև գույնի նստվածք: |
|||
Հիմք ավելացնելիս դեղին գույնը փոխվում է |
|||
(CH<sub>3</sub>COO)<sub>2</sub>Pb+2NaOH→Pb(ONa)<sub>2</sub>+2CH<sub>3</sub>COOH |
|||
Na<sub>2</sub>S+Pb(ONa)<sub>2</sub>→PbS↓+4NaOH |
|||
{{Ամինաթթուներ}} |
{{Ամինաթթուներ}} |
18:08, 3 Մարտի 2015-ի տարբերակ
Ամինաթթուները հետերոֆունկցիոնալ միացություններ են,որոնց կազմի մեջ մտնում են մեկ կամ մի քանի ամինա և կարբօքսիլ խմբեր:Ամինաթթուները ունեն կարևոր նշանակություն բոլոր կենսաբանական համակարգերի համար:Նրանցից շատերն ունեն կարգավորիչ ֆունկցիա զանազան հյուսվածքներում:Արոմատիկ ամինաթթուների ներկայացուցիչները (բենզոլի ածանցյալները) մտնում են մի շարք կյանքի համար անհրաժեշտ միացությունների կազմի մեջ և կիրառվում են որպես դեղանյութեր:Օրինակ ,պարաամինաբենզոաթթուն (ՊԱԲԹ) որոշ բակտերիաներ օգտագործում են տետրահիդրաֆոլաթթվի (վիտամին) սինթեզի համար:
Սուլֆա-դեղանյութերը (սուլֆանիլամիդները) նման են ՊԱԲԹ-ին և գործում են շնորհիվ այդ նմանությանը:Սուլֆանիլամիդների կիրառման պայմաններում մանրէները ՊԱԲԹ-ի փոխարեն սկսում են օգտագործել սուլֆամիացությունները և մահանում են ֆոլաթթվի անբավարարության զարգացման հետևանքով:Որոշ արոմատիկ ամինաթթուների էսթերներ առաջացնում են տեղային անզգայացում.այդ հատկությունը առավել արտահայտված է պարա-ածանցյալների մոտ:Բժշկության մեջ լայն կիրառում ունեն անեսթեզինը (պ-ամինաբենզոաթթվի էթիլ էսթեր) և նովոկաինը (ՊԱԲԹ-ի դիէթիլամինաէթիլ էսթեր):
Ամինաթթուների առավել կարևոր դերը կայանում է նրանում,որ սպիտակուցները,որոնք կենդանի օրգանիզմներում,կատարում են բազմաթիվ ֆունկցիաներ (կարգավորիչ,կատալիտիկ,պաշտպանողական,տրանսպորտային,ռեցեպտոր,կառուցվածքային և այլն),կազմված են ամինաթթուներից:Մի շարք անտիբիոտիկներ,հորմոններ և տոքսիններ նույնպես ունեն պեպտիդ-սպիտակուցային կաուցվածք:Պեպտիդները և սպիտակուցները α-ամինաթթուներից կառուցված բարձրամոլեկուլյար միացություններ են:Սպիտակուցների կազմի մեջ մտնող ամինաթթուները բոլորը Լ-շարքի α-ամինաթթուներ են,այսինքն ամին և կարբօքսիլ խմբերը գտնվում են նույն ածխածնի մոտ և ամինաթթուները տարբերվում են միայն ռադիկալների կառուցվածքով:
Այժմ գոյություն ունեն ամինաթթուների մի շարք դասակարգումներ՝ ըստ ածխածնաին շղթայի կառուցվածքի,ամինախմբի դիրքի,կարբօքսիլ- և ամինախմբերի քանակի,ստերեոիզոմերների,կենսաբանական դերի և այլն:Օրինակ,ըստ ամինախմբի դիրքի տարբերում են α,β,γ և այլն ամինաթթուներ:
ըստ կարբօքսիլ և ամինախմբերի քանակի՝ թթվային,հիմնային և չեզոք:
Ըստ կենսաբանական դերի ամինաթթուները բաժանվում են երկու խմբի՝ փոխարինելի և անփոխարինելի (ոչ էսենցիալ և էսենցիալ):Կենդանի օրգանիզմի ամինաթթվային պահանջը բավարարվում է երկու ճանապարհով.
- 1.օրգանիզմում որոշ ամինաթթուներ սինթեզվում են համապատասխան կետոթթուներից (այդ պրոցեսը կոչվում է սինթեզ de novo),
- 2.ամինաթթուները առաջանում են սննդամթերքի սպիտակուցների հիդրոլիզից:Այն ամինաթթուները,որոնք կարող են սինթեզվել կենդանի օրգանիզմում,կոչվում են փոխարի նելի,մնացած ամինաթթուները կոչվում են անփոխարինելի և օրգանիզմում չեն սինթեզվում:Անփոխարինելի ամինաթթուների խմբին են պատկանում վալինը,լեյցինը,իզոլեյցինը,տրեոնինը,մեթիոնինը,ֆենիլալանինը,տրիպտոֆանը:Բնության մեջ հայտնաբերված մոտ 300 ամինաթթուներից միայն 20 (22) են մտնում սպիտակուցների կազմի մեջ:Պինդ վիճակում և ջրային լուծույթներում չեզոքին մոտ pH-ի պայմաններում α-ամինաթթուները գտնվում են ներքին աղերի ձևով:
Սպիտակուցների կազմի մեջ մտնող α-ամինաթթուները ջրում լավ լուծվող,բարձր հալման ջերմաստիճան ունեցող բյուրեղային նյութեր են:Որոշ ներկայացուցիչները քաղցրահամ են (գլիցինը),մի մասը անհամ,իսկ,օրինակ L-գլուտամինաթթուն պայմանավորում է մսի յուրահատուկ համը:Կարևոր նշանակություն ունի այն փաստը,որ բավականին հաճախ սպիտակուցների սինթեզը ավարտելուց հետո սպիտակուցի կազմում որոշ ամինաթթուներ ենթարկվում են մոդիֆիկացիայի:Դրանով է պայմանավորված սպիտակուցների հիդրոլիզատներում քսանից ավելի ամինաթթուների առկայությունը:
Ամինաթթուների ստերեոիզոմերիա
Քանի որ α-ածխածինը ասիմետրիկ է (խիրալ կենտրոն է),α-ամինաթթուները (գլիցինի բացառությամբ) գոյություն ունեն տարբեր կոնֆիգուրացիոն ստերեոիզոմերների ձևով՝ L և D α-ամինաթթուների ձևով:α-ամինաթթուների,ինչպես և օքսիթթուների կոնֆիգուրացիան,որոշվում է կոնֆիգուրացիոն ստանդարտների օգնությամբ:Ամինաթթուների բանաձը նույնպես ընդունված է գրել Ֆիշերի կառուցվածքային բանաձևերով:
Մի շարք ամինաթթուներ ունեն մեկից ավելի խիրալ կենտրոն.օրինակ իզոլեյցինը,տրեոնինը,4-հիդրօքսիպրոլինը նույնպես ունեն երկու խիրալ կենտրոն և համապատասխանաբար չորս դիաստերեոմերներ:
Կենդական օրգանիզմներում սպիտակուցների կազմի մեջ մտնում են միայն L-շարքի ամինաթթուներ,մանրէների մոտ հանդիպում են նաև D-շարքի ներկայացուցիչներ:
Ամինաթթուների անվանակարգը
Ամինաթթուները անվանվում են համաձայն սիստեմատիկ անվանակարգի կանոնների,սակայն սովորաբար օգտագործում են ամինաթթուների կիրառական,այսպես կոչված,տրիվիալ կամ գործածական անունները և հապավումները:
Սպիտակուցների կազմի մեջ մտնող ամինաթթուների ռադիկալները և անվանակարգը:
R-ի կառուցվածքը | Անվանումը | Ամինաթթվային ռադիկալների կրճատ անվանումը |
---|---|---|
Ալիֆատիկ | ||
H- | Գլիցին | Գլի,Gly |
CH3- | Ալանին | Ալա,Ala |
(CH3)2CH- | Վալին | Վալ,Val |
(CH3)2-CH-CH2- | Լեյցին | Լեյ,Leu |
HO2CCH(NH2)CH(CH3)CH2CH3 | Իզոլեյցին | Իլե,Ile |
OH խումբ պարունակող | ||
-OH-CH2 | Սերին | Սեր,Ser |
CH3-CHOH- | Տրեոնին | Տրե,Thr |
COOH խումբ պարունակող | ||
HOOC-CH2- | Ասպարագինաթթու | Ասպ,Asp |
HOOC-CH2-CH2- | Գլուտամինաթթու | Գլու,Glu |
NH2CO խումբ պարունակող | ||
NH2CO-CH2 | Ասպարագին | Асн,Asn |
NH2CO-CH2-CH2- | Գլուտամին | Гли,Gln |
NO2 խումբ պարունակող | ||
NH2-(CH2)3 | Լիզին | Լիզ,Lys |
(NH-C(NH2)NH(CH2)3CH(NH2)-COOH) | Արգինին | Արգ,Arg |
Ծծումբ պարունակող | ||
HS-CH2- | Ցիստեին | Ցիս,Cys |
CH3-S-CH2-CH2- | Մեթիոնին | Մեթ,Met |
Արոմատիկ | ||
C6H5CH2CH(NH2)COOH | Ֆենիլալանին | Ֆեն,Phe |
Թիրոզին | Թիր,Tyr | |
Հետերոցիկլիկ | ||
Տրիպտոֆան | Տրի,Trp | |
Հիստիդին | Գիս,His | |
Իմինաթթու | ||
Պրոլին | Պրո,Pro |
Սպիտակուցի սինթեզին մասնակցող ամինաթթուների ժամանակակից դասակարգումը հիմնված է ամինաթթուների ռադիկալների հատկությունների վրա:Ըստ ռադիկալների կառուցվածքային յուրահատկությունների սպիտակուցների կազմի մեջ մտնող ամինաթթուները բաժանվում են երկու հիմնական խմբերի՝ հիդրոֆիլ և հիդոֆոբ:Հիդրոֆիլ ամինաթթուները իրենց հերթին բաժանվում են երկու խմբի՝ լիցքավորված (դրական և բացասական) և բևեռացված չլիցքավորված ամինաթթուների:Դրական լիցքավորված ամինաթթուների խմբին են պատկանում արգինինը,լիզինը և հիստիդինը,բացասական լիցքավորվածների՝ ասպարագինաթթուն և գլուտամինաթթուն:Բևեռացված չլիցքավորված ամինաթթուների խմբին են պատկանում սերինը,ցիստեինը,թիրոզինը,տրեոնինը,գլուտամինը,ասպարագինը:Հիդրոֆոբ ամինաթթուներն են ալանինը,մեթիոնինը,վալինը,լեյցինը,իզոլեյցինը,տրիպտոֆանը,ֆենիլալանինը:
Սպիտակուցների հիդրոլիզատներում հաճախ հայտնաբերվում են մի շարք այլ ամինաթթուներ:Դա պայմանավորված է նրանով,որ բավականին հաճախ սպիտակուցների սինթեզը ավարտելուց հետո սպիտակուցի կազմում որոշ ամինաթթուներ ենթարկվում են մոդիֆիկացիաների,առաջացնելով մի շարք նոր,տվյալ սպիտակուցների ֆունկցիաները կատարելու համար կարևոր ամինաթթուներ:Օրինակ՝ կոլագեն սպիտակուցում պրոլինի հիդրօքսիլացման հետևանքով առաջանում է 4-հիդրօքսիպրոլին,բոլոր սպիտակուցների երրորդային կառուցվածքի ձևավորման ժամանակ ցիստեինի օքսիդացման շնորհիվ առաջանում է ցիստին,մակարդելիությանը մասնակից պրոտրոմբին սպիտակուցի կազմում գլուտամինաթթուն ենթակվումէ կարբօքսիլացման γ-կարբօքսիգլուտամինաթթվի առաջացումով և այլն:
Ամինաթթուների թթվահիմնային հատկությունները
Ջրային լուծույթներում ամինաթթուները գտնվում են բիպոլյար,կատիոնային և անիոնային ձևերի հավասարակշիռ խառնուրդի ձևով:Հավասարակշիռ վիճակը կախված է միջավայրի pH-ից:
NH3+-CH(R)-COOH(Կատիոնային ձև)+H+→NH3+-CH(R)-COO-(Երկբևեռ իոն)→NH2-CH(R)-COO-(Անիոնային ձև)
Լրիվ պրոտոնացված α-ամինաթթուն (կատիոնային ձևը) ըստ Բրենստեդի,երկհիմն թթու է,ենթարկվում է աստիճանական դիսոցման և ունի դիսոցման հաստատունի երկու արժեք՝ pKa1 և pKa2:pKa1,որի մեծությունը տատանվում է 1-3 սահմաններում,բնութագրում է կարբօքսիլ խմբի թթվային հատկություններ:pKa2 բնութագրում է ամոնիումային խմբի թթվայնությունը և գտնվում է 9-ից մինչև 10 տիրույթում:
pH-ի այն արժեքը,որի դեպքում բիպոլյար իոնների կոնցենտրացիան առավելագույնն է,իսկ կատիոնային և անիոնային ձևերի մինիմալ կոնցենտրացիաները հավասարվում են,կոչվում են իզոէլեկտրիկ կետ (pl):
pl=1/2(pKa1+pKa2)
Իզոէլեկտրիկ կետում α-ամինաթթուների մոլեկուլների գումարային լիցքը հավասար է զրոյի:Բիպոլյար իոնները չեն տեղաշարժվում էլեկտրական դաշտում:Եթե միջավայրի pH-ը ցածր է ամինաթթվի pl-ից,ամինաթթուն գտնվում է կատիոնային ձևով և շարժվում է դեպի կատոդ,եթե բարձր է՝ ապա անիոնային ձևով և շարժվում է դեպի անոդ:Այս հատկության վրա է հիմնված ամինաթթուների բաժանումը էլեկտրաֆորեզի եղանակով:
Ամինաթթուների առաջացման եղանակները
Օրգանիզմում ամինաթթուները հիմնականում առաջանում են պեպտիդների և սպիտակուցների հիդրոլիզի արդյունքում:Սպիտակուցների մարսողությունը աղեստամոքսային տրակտում և քայքայումը հյուսվածքներում կատարվում են մի շարք ֆերմենտների (պեպսին,տրիպսին,խիմոտրիպսին,կատեպսիններ և այլն) մասնակցությամբ:
Հիդրոլիզի կարող է կատարվել ինչպես ֆերմենտների,այնպես էլ թթուների և հիմքերի ազդեցության պայմաններում:Լաբորատոր պայմաններում լայն կիրառում ունի թթվային հիդրոլիզը:
H2N-CH(R1)-CO-NH-CH(R2)-CO-NH-CH(R3)-CO-NH-CH(R4)-CO-→H2N-CH(R1)-CO-OH+H2N-CH(R2)-CO-OH+H2N-CH(R3)-CO-OH+....
Ամինաթթուների կենսասինթեզը կետոթթուներից ընթանում է երկու հիմնական եղանակներով՝
ա)տրանսամինացման,որը հիմնական բիոսինթետիկ ուղին է:Տրանսամինացման ընթացքում կետոթթուն (α-կետոգլուտարաթթուն) ընդունում է ամինախումբ որևէ ամինաթթվից,վերածվելով համապատասխան ամինաթթվի:
Պրոցեսը կատարվում է տրանսամինազ ֆերմենտների մասնակցությամբ:Որպես կոնֆերմենտ մասնակցում է պիրիդօքսալֆոսֆատը:
Այս պրոցեսում պիրիդօքսալֆոսֆատը ծառայում է որպես ամինախմբի պահեստարան,որպեսզի հետագայում փոխանցի այն որևէ կետոթթվի:Ռեակցիան ընթանում է երկու փուլով:Առաջին փուլում տեղի է ունենում որևէ ամինաթթվի փոխազդեցություն ֆերմենտի հետ և ամինախմբի տեղափոխում կոնֆերմենտի վրա:
Երկրորդ փուլում պիրիդօքսալֆոսֆատը փոխազդում է որևէ կետոթթվի հետ,փոխանցելով ամինախումբը նրա վրա:
Փաստորեն տեղի է ունենում վերամինացում,կամ երկու ֆունկցիոնալ խմբերի՝ կետոթթվի կարբոնիլ և ամինաթթվի ամինախմբի փոխանակում:
բ)չհագեցած թթվի և ամիոնիակի փոխազդեցության արդյունքում (β-ամինաթթուների առաջացնում α,β-չհագեցած կարբոնաթթուներից):
R-CH=CH-COOH+NH3→R-CH(NH2)-CH2-COOH
գ)α-կետոթթուների վերականգնիչ ամինացում,որը կատարվում է ֆերմենտատիվ եղանակով,որպես կոնֆերմենտ հանդես է գալիս NADH+H+:
HOOC-CH2-CH2-CO-COOH→HOOC-CH2-CH2-CH(NH2)-COOH
2.Կարբոնաթթուներից հալոգենացման և հետագա ամոնոլիզի ճանապարհով:
R-CH(Br)-COOH+NH3→R-CH(NH2)-COOH
3.Ցիանհիդրինային սինթեզի եղանակով:
Ամինաթթուների քիմիական հատկությունները
Ամինաթթուներին բնորոշ են բոլոր այն քիմիական հատկությունները,որոնք պայմանավորված են ամինա և կարբօքսիլ խմբերով:Շնորհիվ իրենց կազմի մեջ մտնող ամինա- և կարբօքսիլ խմբերի ամինաթթուները հանդիսանում են ամֆոտեր միացություններ,հետևաբար,առաջացնում են աղեր և՜ թթուների,և՜ հիմքերի հետ փոխազդելիս:
α-հետերոֆունկցիոնալ միացությունները,այդ թվում և ամինաթթուները հակված են խելատային կոմպլեքս միացությունների առաջացման և մեղմ պայմաններում առաջացնում են լավ բյուրեղացվող պղնձի՝ Cu(II) ներկոմպլեքսային աղեր:Դա պայմանավորված է երկու գործոններով՝ ա)կայուն հինգ և վեց անդամանի ցիկլերի առաջացման ձգտումով և բ)ֆունկցիոնալ խմբերի փոխադարձ ազդեցության շնորհիվ յուրաքանչյուր խմբի ռեակցիոնունակության բարձրացումով:
Սպիրտների հետ փոխազդելիս ամինաթթուները առաջացնում են բարդ էսթերներ,որոնք,ի տարբերություն ամինաթթուների,չունեն երկբևեռ կառուցվածք:Ամինաթթուների էսթերները լուծվում են օրգանական լուծիչներում,ցնդող են և այդ հատկության վրա է հիմնված ամինաթթուների բաժանման (առաջին անգամ առաջարկվել է Ֆիշերի կողմից 1901թ) էսթերային եղանակը:Ժամանակակից գազհեղուկային քրոմատոգրաֆիկ եղանակները նույնպես հիմնված են այդ հատկության վրա:
1.Ամինաթթուների կարևորագույն հատկություններից է պեպտիդների առաջացումը:
2.միջմոլեկուլային դեհիդրատացում α-ամինաթթուների միջև,ցիկլիկ դիպեպտիդների (դիկետոպիպերազինների) առաջացումով:
3.Ամինաթթուների դեզամինացման եղանակները զանազան են և պայմանավորված են կենսաբանական համակարգերում գործող ֆերմենտների բնույթով:Մանրէների մոտ կատարվում է β-ամինաթթուների ներմոլեկուլային դեզամինացում:Կարևոր նշանակություն ունի ասպարագինաթթվի դեզամինացումը,որը կատարվում է այս մեխանիզմով ասպարտազ ֆերմենտի ազդեցությամբ ֆումարաթթվի առաջացումով:
R-CH(NH2)-CH2-COOH→R-CH=CH-COOH+NH3
HOOC-CH2-CH(NH2)-COOH→HO2CCH=CHCO2H+NH3
բ)Կաթնասունների մոտ ամոնիակը հիմնականում առաջանում է ամինաթթուների օքսիդացնող դեզամինացման ճանապարհով:Հյուսվածքների ֆիզիոլոգիական pH-ի պայմաններում առավել ակտիվ է ընթանում գլուտամինաթթվի ֆերմենտային դեզամինացումը գլուտամատդեհիդրոգենազ ֆերմենտի մասնակցությամբ:Ռեակցիայի առաջին փուլում օքսիդացման հետևանքով առաջանում է իմինաթթու,որը ինքնաբերաբար ենթարկվում է հիդրոլիզի,անջատելով ամոնիակ և վերածվելով կետոթթվի:
HOOC-CH2-CH2-CH(NH2)-COOH→HOOC-CH2-CH2-CO-COOH
գ.հիդրօքսի խումբ պարունակող ամինաթթուները ենթարկվում են դեհիդրատացնող դեզամինացման (էլիմինացում-հիդրատացում),կետոթթուների առաջացումով:
Նման եղանակով է կատարվում ցիստեինի դեսուլֆհիդրինային դեզամինացումը:
4.Ամինաթթուներ դեկարբօքսիլացումը լաբորատոր պայմաններում,in vitro,կատարվում է բարձր ջերմաստիճանում Ba(OH)2 ներկայությամբ ամինների առաջացումով:Կենդանի օրգանիզմներում դեկարբօքսիլացումը ընթանում է դեկարբօքսիլազ ֆերմենտների մասնակցությամբ և արդյունքում առաջանում են բիոգեն ամիններ:
5.Ալդոլային ճեղքման եղանակով սերինից և տրեոնինից կարող է առաջանալ գլիցին:
6.γ և δ-ամինաթթուների ներմոլեկուլային դեհիդրատացման արդյունքում առաջանում են ցիկլիկ ամիդներ,լակտամներ:
Ամինաթթուների հայտնաբերման որակական ռեակցիաներ
α-Ամինաթթուների հայտնաբերման ընդհանուր,(ունիվերսալ) ռեակցա է նինհիդրինային ռեակցիան,որի արդյունքում առաջանում է կապտամանուշակագույն միացություն:
Ունիվերսալ ռեակցիաների խմբին է պատկանում նաև բիուրետային ռեակցիան,որը տալիս են մեկից ավելի պեպտիդային կապ ունեցող միացություններ:Հիմնային միջավայրում երկարժեք պղնձի (II) իոնները պեպտիդային կապի հետ փոխազդելով,առաջացնում են կապտամանուշակագույն կոմպլեքսներ:Ռեակցիան կոչվում է բիուրետային,քանի որ բիուրետը նույնպես տալիս է այս ռեակցիան:Գոյություն ունեն նաև ամինաթթուների հայտնաբերման մի շարք յուրահատուկ (սպեցիֆիկ),առանձին ամինաթթուների համար բնորոշ ռեակցաներ:Օրինակ,քսանտոպրոտեինային ռեակցիան,որի օգնությամբ հայտնաբերվում են արոմատիկ ցիկլեր պարունակող ամինաթթուները՝ խիտ ազոտական թթվով թիրոզինի վրա ազդելիս առաջանում է դեղին գունավորում ունեցող նիտրոմիացություն:
Հիմք ավելացնելիս դեղին գույնը փոխվում է նարնջագույնի՝ կապված ֆենոլային հիդրօքսիլ խմբի իոնացման հետ (անիոնի մասնակցությունը զուգորդմանը ավելի մեծ է):Սպեցիֆիկ հայտնաբերման ռեակցիաների խմբին են պատկանում ծծումբ (SH-խումբ) պարունակող ամինաթթուների հայտնաբերման Ֆոլի ռեակցիան (ցիստեին),որի արդյունքում առաջանում է կապարի սուլֆիդի սև գույնի նստվածք:
(CH3COO)2Pb+2NaOH→Pb(ONa)2+2CH3COOH
Na2S+Pb(ONa)2→PbS↓+4NaOH
|