«Գուգարք նահանգ»–ի խմբագրումների տարբերություն
չ ուղղագրական |
չNo edit summary |
||
Տող 28. | Տող 28. | ||
*[[Ծոբոփոր]]- կենտրոնը՝ Ծոփաբերդ |
*[[Ծոբոփոր]]- կենտրոնը՝ Ծոփաբերդ |
||
*[[Տաշիր (գավառ)|Տաշիր]]- կենտրոնը՝ [[Լոռի բերդ]] |
*[[Տաշիր (գավառ)|Տաշիր]]- կենտրոնը՝ [[Լոռի բերդ]] |
||
*[[Թռեղք]]- կենտրոնը՝ [[Ծալկա|Ծաղկա]] (Ծաղկայ) |
*[[Թռեղք]] (Թռէղք)- կենտրոնը՝ [[Ծալկա|Ծաղկա]] (Ծաղկայ) |
||
*[[Կանգարք]]- կենտրոնը՝ Կեչուտ |
*[[Կանգարք]]- կենտրոնը՝ Կեչուտ |
||
*[[Արտահան]]- կենտրոնը՝ [[Արտահան (քաղաք)|Արտահան]] |
*[[Արտահան]]- կենտրոնը՝ [[Արտահան (քաղաք)|Արտահան]] |
05:23, 1 Մարտի 2015-ի տարբերակ
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Ներառում է | 10 գավառ |
Գլխավոր քաղաք | Արդահան |
Այլ քաղաքներ | Կաղարջք, Ծոփ, Կողբաքար |
Կառավարող տոհմ(եր) | Գուգարաց |
Ստեղծվել է | Մ.թ.ա. 189 |
Վերացել է | Մ.թ. 387 |
Ներկայիս երկրներ | Վրաստան, Հայաստան |
Ազգային կազմ | |
Պատմական | Հայեր |
Ներկա | Հայեր, Վրացիներ |
Կրոնական կազմ | |
Պատմական | Հայ Առաքելական եկեղեցի |
Ներկա | Հայ Առաքելական եկեղեցի, Վրաց ուղղափառ եկեղեցի |
Գուգարք, Մեծ Հայքի տասներեքերորդ նահանգը։
Վարչական բաժանում
Գուգարքը կազմված էր հետևյալ 13 գավառներից.
- Ձորոփոր- կենտրոնը՝ Մանից գոմ
- Կողբոփոր- կենտրոնը՝ Կողբաքար
- Ծոբոփոր- կենտրոնը՝ Ծոփաբերդ
- Տաշիր- կենտրոնը՝ Լոռի բերդ
- Թռեղք (Թռէղք)- կենտրոնը՝ Ծաղկա (Ծաղկայ)
- Կանգարք- կենտրոնը՝ Կեչուտ
- Արտահան- կենտրոնը՝ Արտահան
- Վերին Ջավախք (Վերին Ջաւախք)- կենտրոնը՝ Քաջատուն
- Կղարջք- կենտրոնը՝ Արտանուջ
- Քվիշափոր (Քուիշափոր)- կենտրոնը՝ Քվեշ (Քուէշ)
- Բողնոփոր- կենտրոնը՝ Բողնիս
- Շավշեթ (Շաւշէթ)- կենտրոնը՝ Շատբերդ
- Մանգլյաց փոր (Մանգլեաց փոր)- կենտրոնը՝ Սակուրեթ (Սակուրէթ)
Պատմական ակնարկ
Հույն պատմիչները հիշատակում են Գոգարենե անվանաձևով։ Ունի էթնիկական ծագում։ Արևելքից սահմանակից է եղել Ուտիք, հարավից՝ Այրարատ, արևմուտքից՝ Տայք նահանգներին, հյուսիսից՝ Վիրքին։ Գուգարքը մթա VIII դ մտել է Ուրարտական, մթա IV-II դդ՝ Երվանդունիների հայկական պետության կազմի մեջ։ Արտաշեսյան և Արշակունի թագավորների ժամանակ Գուգարքը Մեծ Հայքի չորս սահմանապահ բդեշխություններից մեկն էր։ 387–ին, Բյուզանդիայի և Իրանի միջև Մեծ Հայքի բաժանմամբ Գուգարքը, բացառությամբ Տաշիր գավառի, միացվեց Վիրքին։
652–ի հայ–արաբական համաձայնագրով Թեոդորոս Ռշտունին վերամիավորել է նաև Գուգարքը։ VIII դ Գուգարքի արևմտյան գավառները մտել են Տփղիսի արաբական ամիրայության, IX դ կեսից՝ վրաց Բագրատունիների տիրույթների մեջ, իսկ արևելյան գավառները՝ հայ Բագրատունիների։ 969-970–ին արևելյան Գուգարքում Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենը հիմնել է թագավորություն՝ Շամշուլդե կենտրոնով։ 1065–ին այս թագավորության կենտրոնը տեղափոխվել է Լոռե բերդաքաղաքը, որի համար այն կոչվել է նաև Լոռու թագավորություն։ XI դ վերջին և XII դ սկզբին Լոռու թագավորությունը տիրել են սելջուկ նվաճողները։ Իսկ 1118-1123–ին այն սելջուկներից գրավել է Դավիթ Շինարար թագավորը և տվել վրաց Օրբելիներին։ Ճնշելով Օրբելիների խռովությունը 1177–ին՝ վրաց Գեորգի III թագավորը Լոռե բերդաքաղաքը հանձնել է ղփչաղներին, իսկ 1185–ից՝ Զաքարյաններին։ XII-XIII դդ Գուգարքում կալվածներ են ունեցել նաև Մամիկոնյանները և Արծրունիները։ Կյուրիկյանների և Զաքարյանների օրոք արևելյան Գուգարքը եղել է հայ մշակույթի ու գիտության կենտրոն։ Զարգացած էր գորգագործությունը, թայտամշակությունը, մետաղագործությունը։ Արևելյան Գուգարքում ապրել և ստեղծագործել են միջնադարյան ականավոր գիտնականներ Հովհաննես Սարկավագը, Գրիգոր Տուտեորդին և Մխիթար Գոշը։
Մոնղոլների նվաճումներից հետո Զաքարյանների տիրույթ արևելյան Գուգարքը մտել է Գյուրջիստանի վիլայեթի մեջ։
|