«Էլթոն Մեյո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 30. Տող 30.
| Վիքիպահեստ =
| Վիքիպահեստ =
}}
}}
'''Ջորջ Էլթոն Մեյո''' (George Elton Mayo, [[1880]]—[[1949]]), ամերիկյան հոգեբան<ref>http://adb.anu.edu.au/biography/mayo-george-elton-7541</ref><ref>http://www.britannica.com/EBchecked/topic/371017/Elton-Mayo</ref><ref>http://www.samemory.sa.gov.au/site/page.cfm?u=437&c=3767</ref> և սոցիոլոգ, կազմակերպական վարկածի և արտադրական կազմակերպություններում կառավարման հետազոտող, ամերիկյան արդյունաբերական սոցիոլոգիայի և «Մարդկային հարաբերությունների» տեսության հիմնադիրներից մեկը։ Ղեկավարել է մի շարք հետազոտական ծրագրեր և փորձեր, այդ թվում՝ Հոտորնյան։ Հիմնել է «մարդկային հարաբերությունների համար» մղվող շարժումը և հանդիսանում է մարդկային հարաբերությունների դպրոցի հիմնադիրներից մեկը։
'''Ջորջ Էլթոն Մեյո''' (George Elton Mayo, [[1880]]—[[1949]]), ամերիկյան հոգեբան<ref>http://adb.anu.edu.au/biography/mayo-george-elton-7541</ref><ref>http://www.britannica.com/EBchecked/topic/371017/Elton-Mayo</ref><ref>http://www.samemory.sa.gov.au/site/page.cfm?u=437&c=3767</ref> և սոցիոլոգ, կազմակերպական վարկածի և արտադրական կազմակերպություններում կառավարման հետազոտող, ամերիկյան արդյունաբերական սոցիոլոգիայի և «Մարդկային հարաբերությունների» տեսության հիմնադիրներից մեկը։ Ղեկավարել է մի շարք հետազոտական ծրագրեր և փորձեր, այդ թվում՝ Հոթորնյան։ Հիմնել է «մարդկային հարաբերությունների համար» մղվող շարժումը և հանդիսանում է մարդկային հարաբերությունների դպրոցի հիմնադիրներից մեկը։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Տող 36. Տող 36.
Էլթոն Մեյոն ծնվել է [[1880 թվական]]ի [[դեկտեմբերի 26]]–ին Ադելաիդայում (Հարավային Ավստրալիա) և հարգված գաղութարարների ընտանիքի երկրորդ երեխան է եղել։ Սպասվում էր, որ նա կգնա իր պապի հետքերով և կընտրի բժշկի մասնագիտությունը։ Բայց ինքը համալսարանում լավ կողմերը ցույց չէր տալիս և ուղարկվեց [[Մեծ Բրիտանիա]]։ Այնտեղ՝ [[Շոտլանդիա]]յում, նա շարունակում էր բժշկություն և հոգեախտաբանություն ուսումնասիրել։ Նրա հայացքների ձևավորման վրա մեծ ազդեցություն են թողել Դյուրկհեյմի և [[Զիգմունդ Ֆրոյդ|Ֆրոյդ]]ի գաղափարները։ Հետո Մեյոն վերադարձել է [[Ավստրալիա]], որպեսզի աշխատի Ադելաիդայում։ Արդեն այդ ժամանակ նա նյութեր էր հրապարակում, որոնք նվիրված էին կառավարաբանությանը, բայց այդտեղ նրա կառավարչական հայացքները տարածված չէին։ Մեյոն վերականգնեց իր ուսումը համալսարանում և մասնագիտացավ էթիկայի և տրամաբանության ուսումնասիրության մեջ։ Բացի այդ՝ նրան անվանեցին փիլիսոփա սըր Ուիլյամ Միթչելի լավագույն ուսանողը<ref name="adb.anu.edu.au">{{cite web|last=Bourke |first=Helen |url=http://adb.anu.edu.au/biography/mayo-george-elton-7541 |title="Mayo, George Elton (1880–1949)" by Helen Bourke |publisher=Adb.anu.edu.au |date= |accessdate=20 February 2014}}</ref>։
Էլթոն Մեյոն ծնվել է [[1880 թվական]]ի [[դեկտեմբերի 26]]–ին Ադելաիդայում (Հարավային Ավստրալիա) և հարգված գաղութարարների ընտանիքի երկրորդ երեխան է եղել։ Սպասվում էր, որ նա կգնա իր պապի հետքերով և կընտրի բժշկի մասնագիտությունը։ Բայց ինքը համալսարանում լավ կողմերը ցույց չէր տալիս և ուղարկվեց [[Մեծ Բրիտանիա]]։ Այնտեղ՝ [[Շոտլանդիա]]յում, նա շարունակում էր բժշկություն և հոգեախտաբանություն ուսումնասիրել։ Նրա հայացքների ձևավորման վրա մեծ ազդեցություն են թողել Դյուրկհեյմի և [[Զիգմունդ Ֆրոյդ|Ֆրոյդ]]ի գաղափարները։ Հետո Մեյոն վերադարձել է [[Ավստրալիա]], որպեսզի աշխատի Ադելաիդայում։ Արդեն այդ ժամանակ նա նյութեր էր հրապարակում, որոնք նվիրված էին կառավարաբանությանը, բայց այդտեղ նրա կառավարչական հայացքները տարածված չէին։ Մեյոն վերականգնեց իր ուսումը համալսարանում և մասնագիտացավ էթիկայի և տրամաբանության ուսումնասիրության մեջ։ Բացի այդ՝ նրան անվանեցին փիլիսոփա սըր Ուիլյամ Միթչելի լավագույն ուսանողը<ref name="adb.anu.edu.au">{{cite web|last=Bourke |first=Helen |url=http://adb.anu.edu.au/biography/mayo-george-elton-7541 |title="Mayo, George Elton (1880–1949)" by Helen Bourke |publisher=Adb.anu.edu.au |date= |accessdate=20 February 2014}}</ref>։


Էլթոն Մեյոյի ակադեմիական կարիերան [[Ավստրալիա]]յում հաջողված էր։ 1911—1921 թվականներին Մեյոն տրամաբանություն, հոգեբանություն և էթիկա էր դասավանդում, իսկ հետո՝ փիլիսոփայություն և հոգեբանություն Քվիսլենդի համալսարանում (Բրիսբեյն, [[Ավստրալիա]])։ Շուտով նա տեղափոխվել է [[Մեծ Բրիտանիա]], բայց բանավոր համաձայնությամբ՝ մնացել է [[ԱՄՆ]]–ում, որտեղ աշխատել է մի շարք ծրագրերի վրա։ Երբ նրա համալսարանը հրաժարվեց նորացնել ճամփորդությունը, նա մնաց ԱՄՆ–ում, սակայն արդեն առանց որևէ միջոցի։ Այդ ժամանակ վեց ամսվա ընթացքում նա ֆինանսական աջակցություն էր ստանում Ջոն Ռոքֆելերից, իսկ [[1923 թվական]]ին ընդունվեց Փենսիլվանիայի Ֆինանսների և առևտրի համալսարան։ [[1926 թվական]]ին Մեյոն ստացավ պրոֆեսորի պաշտոն և դարձավ [[Հարվարդի համալսարան]]ի արտադրական հետազոտությունների բաժանմունքի ղեկավար։ Նշանակալի ներդրում է ունեցել արդյունաբերական սոցիոլոգիայի զարգացման մեջ, ինչպես նաև Հոտորնի համալսարանի սոցիոլոգիական հետազոտությունների զարգացման մեջ։ Մեյոն փորձարկումներ է կատարել «Ուեսթեռն Էլեկտրիկ» ընկերության Հոտոնի փորձարկումներում։ Ուսումնասիրելով տարբեր գործոնների ազդեցությունը (աշխատանքի կազմակերպում և պայմաններ, աշխատավարձ, միջանձնային հարաբերություններ, ղեկավարման ոճ և այլն) արդյունաբերական ընկերությունում աշխատանքի արտադրողականության մեծացման վրա՝ Մեյոն ցույց է տվել մարդկային և խմբային գործոնի հատուկ դերը։ Էմպիրիկ տվյալների ընդհանրացումը բերեց [[մենեջմենթ]]ի սոցիալական փիլիսոփայության ստեղծմանը։ [[1947 թվական]]ին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա որտեղ շարունակել է գիտական գործունեությունը։ Էլթոն Մեյոն մահացել է [[1949 թվական]]ի սեպտեմբերի 1–ին Գիլդֆորդում (Մեծ Բրիտանիա)։
Էլթոն Մեյոյի ակադեմիական կարիերան [[Ավստրալիա]]յում հաջողված էր։ 1911—1921 թվականներին Մեյոն տրամաբանություն, հոգեբանություն և էթիկա էր դասավանդում, իսկ հետո՝ փիլիսոփայություն և հոգեբանություն Քվիսլենդի համալսարանում (Բրիսբեյն, [[Ավստրալիա]])։ Շուտով նա տեղափոխվել է [[Մեծ Բրիտանիա]], բայց բանավոր համաձայնությամբ՝ մնացել է [[ԱՄՆ]]–ում, որտեղ աշխատել է մի շարք ծրագրերի վրա։ Երբ նրա համալսարանը հրաժարվեց նորացնել ճամփորդությունը, նա մնաց ԱՄՆ–ում, սակայն արդեն առանց որևէ միջոցի։ Այդ ժամանակ վեց ամսվա ընթացքում նա ֆինանսական աջակցություն էր ստանում Ջոն Ռոքֆելերից, իսկ [[1923 թվական]]ին ընդունվեց Փենսիլվանիայի Ֆինանսների և առևտրի համալսարան։ [[1926 թվական]]ին Մեյոն ստացավ պրոֆեսորի պաշտոն և դարձավ [[Հարվարդի համալսարան]]ի արտադրական հետազոտությունների բաժանմունքի ղեկավար։ Նշանակալի ներդրում է ունեցել արդյունաբերական սոցիոլոգիայի զարգացման մեջ, ինչպես նաև Հոթորնի համալսարանի սոցիոլոգիական հետազոտությունների զարգացման մեջ։ Մեյոն փորձարկումներ է կատարել «Ուեսթեռն Էլեկտրիկ» ընկերության Հոթորնի փորձարկումներում։ Ուսումնասիրելով տարբեր գործոնների ազդեցությունը (աշխատանքի կազմակերպում և պայմաններ, աշխատավարձ, միջանձնային հարաբերություններ, ղեկավարման ոճ և այլն) արդյունաբերական ընկերությունում աշխատանքի արտադրողականության մեծացման վրա՝ Մեյոն ցույց է տվել մարդկային և խմբային գործոնի հատուկ դերը։ Էմպիրիկ տվյալների ընդհանրացումը բերեց [[մենեջմենթ]]ի սոցիալական փիլիսոփայության ստեղծմանը։ [[1947 թվական]]ին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա որտեղ շարունակել է գիտական գործունեությունը։ Էլթոն Մեյոն մահացել է [[1949 թվական]]ի սեպտեմբերի 1–ին Գիլդֆորդում (Մեծ Բրիտանիա)։


=== Հոթորնյան փորձ ===
=== Հոթորնյան փորձ ===

12:01, 28 փետրվարի 2015-ի տարբերակ

Էլթոն Մեյո
George Elton Mayo
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 26, 1880(1880-12-26)
ԾննդավայրԱդելաիդա, Ավստրալիա
Մահացել էսեպտեմբերի 1, 1949(1949-09-01) (68 տարեկանում)
Մահվան վայրԳիլդֆրոդ, Մեծ Բրիտանիա
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունՀարվարդի բիզնես դպրոց, Էդինբուրգի համալսարան, Քուինսլենդի համալսարան և Ադելաիդայի համալսարան
Մասնագիտությունհոգեբան, պրոֆեսոր և սոցիոլոգ
ԱշխատավայրՀարվարդի համալսարան, Քուինսլենդի համալսարան և Փենսիլվանիայի համալսարան
ԱմուսինDorothea McConnel?[1]
Ծնողներհայր՝ George Gibbes Mayo?[2]
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներPatricia Elton Mayo?[2][1] և Gael Elton Mayo?[1]
 Elton Mayo Վիքիպահեստում

Ջորջ Էլթոն Մեյո (George Elton Mayo, 1880—1949), ամերիկյան հոգեբան[3][4][5] և սոցիոլոգ, կազմակերպական վարկածի և արտադրական կազմակերպություններում կառավարման հետազոտող, ամերիկյան արդյունաբերական սոցիոլոգիայի և «Մարդկային հարաբերությունների» տեսության հիմնադիրներից մեկը։ Ղեկավարել է մի շարք հետազոտական ծրագրեր և փորձեր, այդ թվում՝ Հոթորնյան։ Հիմնել է «մարդկային հարաբերությունների համար» մղվող շարժումը և հանդիսանում է մարդկային հարաբերությունների դպրոցի հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն

Էլթոն Մեյոն ծնվել է 1880 թվականի դեկտեմբերի 26–ին Ադելաիդայում (Հարավային Ավստրալիա) և հարգված գաղութարարների ընտանիքի երկրորդ երեխան է եղել։ Սպասվում էր, որ նա կգնա իր պապի հետքերով և կընտրի բժշկի մասնագիտությունը։ Բայց ինքը համալսարանում լավ կողմերը ցույց չէր տալիս և ուղարկվեց Մեծ Բրիտանիա։ Այնտեղ՝ Շոտլանդիայում, նա շարունակում էր բժշկություն և հոգեախտաբանություն ուսումնասիրել։ Նրա հայացքների ձևավորման վրա մեծ ազդեցություն են թողել Դյուրկհեյմի և Ֆրոյդի գաղափարները։ Հետո Մեյոն վերադարձել է Ավստրալիա, որպեսզի աշխատի Ադելաիդայում։ Արդեն այդ ժամանակ նա նյութեր էր հրապարակում, որոնք նվիրված էին կառավարաբանությանը, բայց այդտեղ նրա կառավարչական հայացքները տարածված չէին։ Մեյոն վերականգնեց իր ուսումը համալսարանում և մասնագիտացավ էթիկայի և տրամաբանության ուսումնասիրության մեջ։ Բացի այդ՝ նրան անվանեցին փիլիսոփա սըր Ուիլյամ Միթչելի լավագույն ուսանողը[6]։

Էլթոն Մեյոյի ակադեմիական կարիերան Ավստրալիայում հաջողված էր։ 1911—1921 թվականներին Մեյոն տրամաբանություն, հոգեբանություն և էթիկա էր դասավանդում, իսկ հետո՝ փիլիսոփայություն և հոգեբանություն Քվիսլենդի համալսարանում (Բրիսբեյն, Ավստրալիա)։ Շուտով նա տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, բայց բանավոր համաձայնությամբ՝ մնացել է ԱՄՆ–ում, որտեղ աշխատել է մի շարք ծրագրերի վրա։ Երբ նրա համալսարանը հրաժարվեց նորացնել ճամփորդությունը, նա մնաց ԱՄՆ–ում, սակայն արդեն առանց որևէ միջոցի։ Այդ ժամանակ վեց ամսվա ընթացքում նա ֆինանսական աջակցություն էր ստանում Ջոն Ռոքֆելերից, իսկ 1923 թվականին ընդունվեց Փենսիլվանիայի Ֆինանսների և առևտրի համալսարան։ 1926 թվականին Մեյոն ստացավ պրոֆեսորի պաշտոն և դարձավ Հարվարդի համալսարանի արտադրական հետազոտությունների բաժանմունքի ղեկավար։ Նշանակալի ներդրում է ունեցել արդյունաբերական սոցիոլոգիայի զարգացման մեջ, ինչպես նաև Հոթորնի համալսարանի սոցիոլոգիական հետազոտությունների զարգացման մեջ։ Մեյոն փորձարկումներ է կատարել «Ուեսթեռն Էլեկտրիկ» ընկերության Հոթորնի փորձարկումներում։ Ուսումնասիրելով տարբեր գործոնների ազդեցությունը (աշխատանքի կազմակերպում և պայմաններ, աշխատավարձ, միջանձնային հարաբերություններ, ղեկավարման ոճ և այլն) արդյունաբերական ընկերությունում աշխատանքի արտադրողականության մեծացման վրա՝ Մեյոն ցույց է տվել մարդկային և խմբային գործոնի հատուկ դերը։ Էմպիրիկ տվյալների ընդհանրացումը բերեց մենեջմենթի սոցիալական փիլիսոփայության ստեղծմանը։ 1947 թվականին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա որտեղ շարունակել է գիտական գործունեությունը։ Էլթոն Մեյոն մահացել է 1949 թվականի սեպտեմբերի 1–ին Գիլդֆորդում (Մեծ Բրիտանիա)։

Հոթորնյան փորձ

Հոտորնյան փոձի առաջին ուղղվածությունը բխում էր այդ ժամանակվա գիտական կառավարման տեսությունից։ Մարդաբանների մի խումբ, որը բաղկացած էր Ջ․ Հոմանսի, Է․ Մեյոյից Ուորներից, Ֆրից Ռոթլիսբերերից, Ուիլյան Դիքսոնից և այլն, ուսումնասիրում էին օբյեկտիվ գործոնների ազդեցությունը (լուսավորում, վճարում, դադարներ) աշխատանքի արտադրողականության վրա, Հոթորնում (Hawthorne), Չիկագո։ «Ուեսթեռն Էլեկտրիքս» ընկերության ղեկավարությունը (այդ ժամանակ այնտեղ հեռախոսային գործարան էր) ներառում էր Ֆայոլի և Թեյլորի գաղափարները գիտական մենեջմենթի հնարավորությունների վերաբերյալ, այդ իսկ պատճառով գիտանականներին ամբողջական հասանելիություն էր տրվում և պայմաններ էին ստեղծվում արտադրության գործընթացի ուսումնասիրության համար։ Փորձի առաջին փուլում գիտնականները հայտնաբերեցին, որ լուսավորման պայմանների բարելավումը կտուկ կերպով մեծացնում է աշխատանքի արտադրողականությունը, բայց և պայմանների վատթարացումը նույնպես բերում է աշխատանքի արտադրողականության աճին։ Հետազոտության երկրորդ փուլում գիտնականները պարզեցին, որ ժամանակի ընթացքում աշխատանքի արտադրողականությունը վերադառնում էր նախկին մակարդակին և սկսում էին կարևոր դեր խաղալ ոչ թե ֆիզիկական շրջապատի գործոնները, այլ՝ սոցիալական, այսինքն՝ խմբային նորմերին ուղղվածությունը (օրինակ՝ չանել ավելին, քան կարող է անել հարևանը հոսքագծերով և այլն)։ Արդյունքում աշխատանքի արտադրողականության առաջնային աճը բացատրեցին նաև սոցիալական գործոններով՝ աշխատանքի և աշխատակիցների ղեկավարության կողմից գործընթացի հետաքրքրվածության։

Հոթորնյան հետազոտությունների արդյունքում առաջացած Հոթորնյան էֆեկտը կայանում էր նրանում, որ սոցիալ–հոգեբանական գործոնները աշխատանքի արտադրողականության վրա ավելի մեծ ազդեցություն էինն թողնում, քան ֆիզիկականները, այն պայմանով, որ ինքը՝ կազմակերպությունը, արդեն բավարար կերպով արդյունավետ է։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Kindred Britain
  2. 2,0 2,1 2,2 Lundy D. R. The Peerage
  3. http://adb.anu.edu.au/biography/mayo-george-elton-7541
  4. http://www.britannica.com/EBchecked/topic/371017/Elton-Mayo
  5. http://www.samemory.sa.gov.au/site/page.cfm?u=437&c=3767
  6. Bourke, Helen. «"Mayo, George Elton (1880–1949)" by Helen Bourke». Adb.anu.edu.au. Վերցված է 20 February 2014-ին.