«Հարի Քեյն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 16. Տող 16.
| ներկա ակումբ = Տոտտնհեմ
| ներկա ակումբ = Տոտտնհեմ
| համար = 18
| համար = 18
}}
{{ֆուտբոլային կարյեռա
{{ֆուտբոլային կարյեռա
||{{դրոշ|Անգլիա}} Ռիդժոու Ռովերս|
||{{դրոշ|Անգլիա}} Ռիդժոու Ռովերս|
Տող 35. Տող 34.
|2013—н.в.|{{դրոշ|Անգլիա}} Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքական|10 (8)}}
|2013—н.в.|{{դրոշ|Անգլիա}} Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքական|10 (8)}}
}}
}}
}}





05:49, 26 փետրվարի 2015-ի տարբերակ

Հարրի Քեյն
բրիտանական անգլերեն՝ Harry Kane[1]
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Հարրի Էդվարդ Քեյն
Ազգությունը Անգլիա Անգլիա
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 28, 1993 (30 տարեկան)
Ծննդավայր Չինգֆորդ, Անգլիա Անգլիա
Հասակ 188
Քաշ 65
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Տոտտնհեմ
Համար

18

Կաղապար:Ֆուտբոլային կարյեռա

}}


Հարրի Էդվարդ Քեյն (անգլ.՝ Harry Edward Kane; Հուլիսի 28 1993, Լոնդոն, Անգլիա) — Անգլիացի ֆուտբոլիստ, հարձակվող «Տոտտնհեմ Հոթսփուր» և «Անգլիայի պատանեկան հավաքականում»:

Ակումբային կարիերա

Տոտտնհեմ Հոթսփուր

Հարրի Քեյնը «Տոտտնհեմի» մանկապատանեկան ակադեդեմիայի սան է: Իր կարիերան Քեյնը սկսել է 2009-2010 խաղաշրջանում, խաղալով 22 խաղ մինչև 18 տարեկանների թիմում և խփել 18 գնդակ: Նույն խաղաշրջանում Հարրի Քեյնը հայտնվել է հիմնական թիմի մեկնարկային կազմում Էվերթոնի և Բոլթոնի հետ:

2011 թվականի օգոստոսի 25-ին Քեյն իր առաջին խաղը անկացրերց Եվրոպայի լիգայում, խաղալով «Հարթ օֆ Միդլոտիան» թիմի դեմ: Այդ խաղում ինքը 29 րոպեին 11-մետրանոց հարված վաստակեց: Երկրորդ խաղը արդեն եղել է խմբային փուլում 2011 թվականի սեպտեմբերի 15-ին «ՊԱՕԿ»-ի դեմ, որում ստացավ դեղին քարտ սիմուլյացիայի համար: Իր առաջին գնդակը հարձակվողը խփել է 2011 թվականի դեկտեմբերի 15-ին «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ: 2013-2014 խաղաշրջանում նա 2 անգամ խաղաց «Դինամո Թբիլիսի»-ի հետ:

Անգլիական Պրեմյեր Լիգայում իր առաջին խաղը Քեյնը խաղաց 2012 թվականի օգոստոսի 18-ին «Նյուքասլ»-ի դեմ: 85 րոպեին Քեյնը մտավ Սանդրոյի փոխարեն, սակայն օգնել «Տոտտենհեմ»-ին ինքը չկարողացավ, թիմը պարտվեց 1-2: 2013 թվականի սեպտեմբերի 22-ին Քեյնը մտավ 82 րոպեին Թաունսենդի փոխարեն և օգնեց իր թիմին հաղթել նվազագույն հաշվով: 2015 թվականի հունվարի 1-ին «Չելսի»-ի հետ խաղում խփեց 2 գոլ և տվեց գոլային փոխանցում, ինչի օգնությամբ «Տոտտնհեմ»-ը հաղթեց 5-3:

2015 թվականի փետերվարի 2-ին Քեյնը երկարաձգեց իր պայմանագիրը «Տոտտնհեմ»-ի հետ մինչև 2020 թվականը:

Լեյթոն Օրիենտ

2011 թվականի հունվարի 7-ին Քեյնը վարձավճարով տեղափոխվեց Լեյթոն Օրիենտ: Իր առաջին խաղը Քեյնը անցկացրեց հունվարի 15-ին «Ռոչդեյլ»-ի դեմ: Այդ խաղը ավարտվեց 1-1 հաշվով: Հունվարի 22-ին Քեյնը խփեց իր առաջին գոլը «Շեֆֆիլդ»-ի հետ խաղում, իսկ մեկ ամից անց «Բրիստոլ»-ի հետ խաղում ձևակերպեց դուբլ, չնայած նրան, որ խաղաց ընդամենը 20 րոպե:

Միլլոուլ

2012 թվականի հունվարի 1-ից և մինչև 2011-2012 խաղաշրջանի վերջ Քեյնը և «Տոտտնհեմ»-ի իր խաղընկեր Ռայան Մեյսոնը գտնվում էին Միլլոուլ ֆուտբոլային ակումբում վարձավճարով: Հունվարի 3-ին Քեյնը անցկացրեց իր առաջին հանդիպումը «Բրիստոլ»-ի հետ, իսկ հունվարի 25-ին խփեց իր առաջին գոլը «Բերնլի»-ի հետ խաղում: Ընդհանուր առմամբ Քեյնը «Միլլոուլ»-ում անցկացրեց 22 խաղ, խփեց 7 գոլ, ինչպես նաև 5 խաղ և 2 գոլ Անգլիայի Գավաթի խաղարկությունում:

Նորվիչ Սիթի

2012 թվականի օգոստոսի 31-ին Քեյնը վարձավճարով տեղափոխվեց «Նորվիչ Սիթի» և անցկացրեց այդտեղ 3 խաղ: 2 անգամ «Վեստ Համ»-ի հետ և 1 անգամ «Մանչեստր Սիթի»-ի հետ: Այս ժամանակահատվածում Քեյնը շատ վնասվածքներ ուներ և այդ պատճառով նա քիչ հանդիպում անցկացրեց և 2013 թվականի փետերվարի 1-ին գնաց «Տոտտնհեմ»:

Լեսթեր Սիթի

2013 թվականի փետրվարի 21-ին Քեյնը գնաց իր հերթական վարձավճարով ակումբը - «Լեսթեր Սիթի»: Փետերվարի 23-ին Քեյնը իր առաջին հանդիպումը անցկացրեց «Բլեքպուլ»-ի հետ, իսկ փետերվարի 26-ին խփեց իր առաջին գոլը «Բլեկբեռն»-ի հետ խաղում: «Լեսթեր»-ում Քեյնը անցկացրեց 13 խաղ և խփեց 2 գոլ, ինչպես նաև անցկացրեց 2 կիսաեզրափակչային խաղ «Ուոտֆորդ»-ի հետ, որը Լեսթերը ընդհանուր 2-3 հաշվով պարտվեց:

Կյանքը հավաքականում

2010 թվականի հունվարին Քեյնին կանչել են Անգլիայի մինչը 17 տարեկանների հավաքական, սակայն այնտեղից Քեյնը անմիջապես գնաց մինչև 19 տարեկանների հավաքական: Դուբլ ձևակերպեց Քեյնը Ալբանիայի հետ խաղում: 2012 թվականի հուլիսին կայացած Եվրոպայի առաջնությունում Քեյնը օգնեց Անգլիայի հավաքականին հասնել մինչև կիսաեզրափակիչ: Իր կարևորագույն գնդակներից էր Ֆրանսիային խփած գնդակը, որը և դուրս բերեց Անգլիային փլեյ-օֆֆ:

2013 թվականի մայիսի 28-ին Քեյնին կանչեցին մինչև 20 տարեկանների հավաքական, մասնակցելու Աշխարհի առաջնությանը իր տարիքային խմբում: Առաջին հանդիպումը անցկացրեց հունիսի 16-ին Ուրուգվայի հետ, գոլային փոխանցում Իրաքի հետ և գոլ Չիլիին:

2013 թվակնի օգօոստոսի 13-ին մինչև 21 տարեկանների խմբում 58 րոպեին մտնելով դաշտ խաղաց Շոտլանդիայի հետ, ինչպես նաև մասնակցեց կվալիֆիկացիոն փուլում:

Արտաքին հղումներ

  1. https://www.sportskeeda.com/player/harry-kane