«Արմեն Խանդիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 13. Տող 13.
| քաղաքացիություն =
| քաղաքացիություն =
| գործունեության տարիներ =
| գործունեության տարիներ =
| ամուսին =
| ամուսին = Տաթևիկ Ղափլանյան<br />Գոհար Իգիթյան
| պարգևներ = [[Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ|ՀՀ ժողովրդական արտիստ]] ([[2005]])
| պարգևներ = [[Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ|ՀՀ ժողովրդական արտիստ]]
| imdb_id =
| imdb_id =
| ԿինոՊոիսկ_id =
| ԿինոՊոիսկ_id =

12:25, 25 փետրվարի 2015-ի տարբերակ

Արմեն Խանդիկյան
Ծնվել է1946 սեպտեմբերի 18
ԾննդավայրԲեյրութ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԱմուսինՏաթևիկ Ղափլանյան
Գոհար Իգիթյան
ՊարգևներՀՀ ժողովրդական արտիստ

Արմեն Սամվելի Խանդիկյան (1946, սեպտեմբերի 18, Բեյրութ), հայ բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ (2005

Կենսագրություն

Արմեն Խանդիկյանը ծնվել է 1946 թվականին, Բեյրութում: 1947 թվականին հայրենդարձել է: 1965-1970 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում: 1968 թվականին ընդունվել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն` որպես դերասան: 1972 թվականին բեմադրել է առաջին ներկայացումը` Ժ. Անույի «Ուղևորն առանց ծանրոցի»: 1985 թվականին Մոսկվայի Մոսսովետի թատրոնում բեմադրել է Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները» ներկայացումը: 1986 թվականից Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորն ու գեղարվեստական ղեկավարն է: 1988 թվականին Մոսկվայում «Ավտոբուս» ներկայացման համար արժանացել է «Լավագույն ռեժիսուրա» մրցանակին: 2002 թվականին բեմադրություններ է արել Մեծ Բրիտանիայի Բրիստոլ թատրոնում («Մոռանալ Հերոստրատին»)[1][2][3]։

Կինոնկարներ

Ֆիլմ Տարեթիվ
«Ուղևորն առանց ծանրոցի» 1972
«Փոքրիկ ողբերգությունները» 1985
«Ավտոբուս» 1988
«Մոռանալ Հերոստրատին» 2002

Դերեր

Էդուարդ «Սեր և ծիծաղ»
Հենրի «Հենրի վեցերորդ»
Նիկո «Ատամնաբույժն արևելյան»

Մրցանակներ

Ընտանիք

Մեջբերումներ Արմեն Խանդիկյանից

Ստեղծագործողը մանավանդ վաղ շրջանում, միշտ էլ ազդեցություններ է կրում իր բնագավառի մեծերից, տաղանդներից, նրանց գտած նորություններից:Հետո գալիս է մի շրջան, երբ նա փորձում է այդ ամենն իրենով անել, հղկել, թաքցնել, որ դա դեռ ինքը չէ: Ապա գալիս է հասուն շրջանը, երբ նա սկսում է տառապել, որ ազատվի ազդեցություններից, դառնա ինքը, իրենը գտնի: Բայց պետք չէ, զուր է տառապելը, ազդեցություններից ազատվելու համար պետք է գտնես քեզ, քոնը, և աննկատ, մի վայրկյանում կազատվես ազդեցություններից, դժվարը ազատվելը չէ, այլ գտնելը: Եթե կաս` ուրեմն կաս, եթե չկաս` ուրեմն ազդված կմնաս, այսինքն` հետո չես մնա… Եթե կաս, ժամը կգա և կլինես… Ես չեմ փնտրում թատրոն, որը այստեղական է, այլ փնտրում եմ թատրոն, որը աստեղական է: Ես չեմ փնտրում թատրոն, որը մահկանացու է, այլ թատրոն, որ անմահ է, ես փնտրում եմ թատրոնի հոգին ու շունչը, ոչ թե միայն մարմինն ու ոսկորը… Ես փնտրում եմ… Ստեղծել ժամանակ և տարածություն, հետո` ժամանակներ և տարածություններ: Նույն տեղում, նույն ժամանակ , որպեսզի նայողը պատկերացնի անցյալը, զգա ներկան, երևակայի ապագան`նստած իր համարակալած աթոռին գնա ետ, գա իր ժամանակը և թռչի ապագա: Սա է երևի և երևի միշտ… Անսահման զարմանալի բան է անսահմանությունը` մեր իմացած ամեն ինչից վեր, դուրս անկախ և միայնակ: Ինչպես... Նա...իր համարակալած աթոռին...

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Արմեն Խանդիկյանի կենսագրությունը AV Production կայքում
  3. Արմեն Խանդիկյանի մասին ԵԴԹ կայքում