«Ավագ շաբաթ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Leonardo da Vinci (1452-1519) - The Last Supper (1495-1498).jpg|մինի|370px|[[Լեոնարդո դա Վինչի]]ի «Խորհրդավոր ընթրիքը» ]]
[[Պատկեր:Leonardo da Vinci (1452-1519) - The Last Supper (1495-1498).jpg|մինի|370px|[[Լեոնարդո դա Վինչի]]ի «Խորհրդավոր ընթրիքը»]]
'''Ավագ Շաբաթ''' ([[հունարեն]]՝ Μεγάλη Εβδομάδα — Megali Evdomada), Ծաղկազարդին հաջորդող [[Մեծ Պահք]]ի վերջին շաբաթը, որն ավարտվում է [[Սուրբ Հարության տոն]]ով (Զատիկ), որի ընթացքում հիշվում է [[Խորհրդավոր ընթրիք]]ը, [[Հիսուս Քրիստոս]]ի դատավարությունը, տանջանքներն, խաչելությունը և թաղումը։ Ավագ Շաբաթի բոլոր օրերի անվանը նախորդում է «Ավագ» բառը (Ավագ Երկուշաբթի, [[Ավագ Երեքշաբթի]], և այլն)։
'''Ավագ Շաբաթ''' ({{lang-el|Μεγάλη Εβδομάδα}} — Megali Evdomada), Ծաղկազարդին հաջորդող [[Մեծ Պահք]]ի վերջին շաբաթը, որն ավարտվում է [[Սուրբ Հարության տոն]]ով (Զատիկ), որի ընթացքում հիշվում է [[Խորհրդավոր ընթրիք]]ը, [[Հիսուս Քրիստոս]]ի դատավարությունը, տանջանքներն, խաչելությունը և թաղումը։ Ավագ Շաբաթի բոլոր օրերի անվանը նախորդում է «Ավագ» բառը (Ավագ Երկուշաբթի, [[Ավագ Երեքշաբթի]], և այլն)։


== Ավագ Շաբաթի օրերի խորհուրդները ==
== Ավագ Շաբաթի օրերի խորհուրդները ==
Տող 22. Տող 22.


== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==

* [http://philotheus.blogspot.com/2013/03/blog-post_28.html Ավագ Հինգշաբթին տարբեր ազգերի սովորույթներում] (հոդված)
* [http://philotheus.blogspot.com/2013/03/blog-post_28.html Ավագ Հինգշաբթին տարբեր ազգերի սովորույթներում] (հոդված)

{{Ավագ շաբաթ}}


[[Կատեգորիա:Քրիստոնեություն]]
[[Կատեգորիա:Քրիստոնեություն]]

06:00, 22 փետրվարի 2015-ի տարբերակ

Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը»

Ավագ Շաբաթ (հուն․՝ Μεγάλη Εβδομάδα — Megali Evdomada), Ծաղկազարդին հաջորդող Մեծ Պահքի վերջին շաբաթը, որն ավարտվում է Սուրբ Հարության տոնով (Զատիկ), որի ընթացքում հիշվում է Խորհրդավոր ընթրիքը, Հիսուս Քրիստոսի դատավարությունը, տանջանքներն, խաչելությունը և թաղումը։ Ավագ Շաբաթի բոլոր օրերի անվանը նախորդում է «Ավագ» բառը (Ավագ Երկուշաբթի, Ավագ Երեքշաբթի, և այլն)։

Ավագ Շաբաթի օրերի խորհուրդները

Ավագ երկուշաբթի

Արարչագործության հիշատակի, նաև Անիծված թզենու և Երուսաղեմի տաճարը մաքրելու օրն է։

Ավագ երեքշաբթի

Տասը կույսերի հիշատակության, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրն է։ Եկեղեցին Ավագ երեքշաբթի հիշատակում է տասը կույսերի առակը և Վերջին Դատաստանի բացատրությունը, ինչպես նաև Ջրհեղեղը և մարդկության կրկին սկզբնավորումը։

Ավագ չորեքշաբթի

Քրիստոսի մատնության հիշատակի օրն է։ Հիշատակվում է Քրիստոսի օծումը և Հուդայի մատնությունը։ Այդ օրը Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը մի կին թանկարժեք յուղով օծել է Հիսուսին, ինչը խորհրդանշում է Տիրոջ մոտալուտ մահը։ Օծմանը հաջորդում է Հիսուսին մատնելու Հուդայի որոշումը։

Ավագ հինգշաբթի

Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրն է։ Ըստ Ավետարանի այդ օրը հաստատվել է Սբ. Հաղորդության խորհուրդը։ Միջօրեին մատուցվում է Սբ. Պատարագ։ Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոս Իր աշակերտների հանդեպ։ Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում) կարգը։ Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում։ Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը։ Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ։

Ավագ ուրբաթ

Հիսուս Քրիստոսի ձերբակալության, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է։ Առավոտյան կատարվում է ժամերգություն, ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը՝ մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը, թաղումը։ Ավագ ուրբաթ պատարագ չի մատուցվում, որովհետև Քրիստոս պատարագվեց խաչի վրա։ Երեկոյան արարողությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը։

Ավագ շաբաթ

Դժոխքի ավերում, Ճրագալույցի Սբ. Պատարագ։ Ըստ եկեղեցական ուսմունքի՝ Քրիստոսը մահից հետո իջել է դժոխք, ավերել այն՝ փրկություն շնորհելով արդարների հոգիներին։ Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ։ Հընթացս Ճրագալույցի Սբ. Պատարագի, երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը, վերջանում է նաև Մեծ Պահքը։ Սբ. Պատարագից հետո կատարվում է Սբ. Հաղորդության նախատոնակ։

Արտաքին հղումներ