«Պամփիլիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Փոքր Ասիա ՀոթՔաթ գործիքով
Տող 7. Տող 7.
[[Կատեգորիա:Թուրքիայի աշխարհագրություն]]
[[Կատեգորիա:Թուրքիայի աշխարհագրություն]]
[[Կատեգորիա:Փոքր Ասիա]]
[[Կատեգորիա:Փոքր Ասիա]]
[[Կատեգորիա:Հռոմեական կայսրության պրովինցիաներ]]

13:53, 21 փետրվարի 2015-ի տարբերակ

Պամփիլիա (հուն․՝ Παμφνλία), պատմական մարզ Փոքր Ասիայի հարավում (այժմ՝ Թուրքիայի Անթալիա վիլայեթում)։ Արևելքում սահմանակից էր Կիլիկիային, հյուսիսարևելքում՝ Իսավրիային, հյուսիսում՝ Պիսիդիային, արևմտքում՝ Լիկիային։ Ըստ անտիկ ավանդության՝ Պամփիլիաում հնագույն ժամանակներում հաստատվել են Հունաստանից ելած գաղթականները և խառնվել տեղական բնակչության հետ։ Պամփիլիա հայտնի էր իբրև զարգացած գյուղա տնտեսության երկիր։ Մ․ թ․ ա․ 6 -րդ դարից գտնվել է Աքեմենյանների, մ․ թ․ ա․ 6-րդ դարի 2-րդ կեսին՝ Ալեքսանդր Մակեդոնացու, մ․ թ․ ա․ 3-2-րդ դարերից՝ Պտղոմեյանների, Սելևկյանների, Պերգամոնի պետության կազմում։ Մ․ թ․ ա․ 133-ից Պերգամոնի հետ դարձել է հռոմեական տիրույթ, իսկ մ․ թ․ 43-ից Լիկիայի հետ կազմել առանձին նահանգ։

395 թվականից գտնվել է Բյուզանդիայի կազմում։ 12-րդ դարից Պամփիլիայի արևելքի մասը մտել է Կիլիկիայի հայկական թագավորության կազմի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։