«Տորոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ կետադրություն, փոխարինվեց: : → ։
Տող 20. Տող 20.
Ցողունը քառանիստ է, հիմնականում՝ մագլցող, երբեմն՝ կանգուն, ճյուղավորվող, բարձրանում է՝ [[30]]-[[200]] սմ։ Տերևները նշտարաձևից էլիպսաձև են, հակադիր, ամբողջական, ունեն տերևակիցներ, որոնք հաճախ մեծանում են, և ստացվում է տերևային օրգանների օղակաձև դասավորություն։ [[Ծաղիկներ]]ը դեղնականաչավուն են, մանր, երկսեռ, կանոնավոր, գագաթնային կամ տերևանութային կիսահովանոցներում, որոնք հիմնականում առաջացնում են բարդ հուրանաձև, երբեմն՝ ողկուզանման [[ծաղկաբույլ]]եր։ Ծաղկում է [[հունիս]]-[[հուլիս]]ին։
Ցողունը քառանիստ է, հիմնականում՝ մագլցող, երբեմն՝ կանգուն, ճյուղավորվող, բարձրանում է՝ [[30]]-[[200]] սմ։ Տերևները նշտարաձևից էլիպսաձև են, հակադիր, ամբողջական, ունեն տերևակիցներ, որոնք հաճախ մեծանում են, և ստացվում է տերևային օրգանների օղակաձև դասավորություն։ [[Ծաղիկներ]]ը դեղնականաչավուն են, մանր, երկսեռ, կանոնավոր, գագաթնային կամ տերևանութային կիսահովանոցներում, որոնք հիմնականում առաջացնում են բարդ հուրանաձև, երբեմն՝ ողկուզանման [[ծաղկաբույլ]]եր։ Ծաղկում է [[հունիս]]-[[հուլիս]]ին։
; Պտուղը
; Պտուղը
Պտուղը հյութալի երկբաժան հատիկ է կամ տրոհվող տուփիկ։ Որպես դեղահումք օգտագործում են կոճղարմատն ու արմատները (պարունակում են օքսիմեթիլանթրաքինոններ և դրանց ածանցյալները, կիտրոնա-, խնձորա-, գինե[[թթուներ]], [[սպիտակուցներ]], [[շաքարներ]], պեկտինային նյութեր և այլն)։
Պտուղը հյութալի երկբաժան հատիկ է կամ տրոհվող տուփիկ։ Որպես դեղահումք օգտագործում են կոճղարմատն ու արմատները (պարունակում են օքսիմեթիլանթրաքինոններ և դրանց ածանցյալները, կիտրոնա-, խնձորա-, գինե[[թթուներ]], [[սպիտակուցներ]], [[շաքարներ]], պեկտինային նյութեր և այլն)։


== Տարածում ==
== Տարածում ==
Տարածված է [[Տավուշ]]ի, [[Կոտայք]]ի, [[Արարատ]]ի, [[Վայոց ձոր]]ի, [[Սյունիք]]ի և այլ մարզերում։ Աճում է թփուտներում, բանջարանոցներում, ճամփեզրերին, քարքարոտ լանջերին։
Տարածված է [[Տավուշ]]ի, [[Կոտայք]]ի, [[Արարատ]]ի, [[Վայոց ձոր]]ի, [[Սյունիք]]ի և այլ մարզերում։ Աճում է թփուտներում, բանջարանոցներում, ճամփեզրերին, քարքարոտ լանջերին։
Տորոնի դասը ընդգրկում է 30 տեսակ, այլ տվյալներով ավելի քան 230,<ref>[http://www.ipni.org:80/ipni/advPlantNameSearch.do?find_family=&find_genus=Rubia&find_species=&find_infrafamily=&find_infragenus=&find_infraspecies=&find_authorAbbrev=&find_includePublicationAuthors=on&find_includePublicationAuthors=off&find_includeBasionymAuthors=on&find_includeBasionymAuthors=off&find_publicationTitle=&find_isAPNIRecord=false&find_isGCIRecord=false&find_isIKRecord=on&find_isIKRecord=false&find_rankToReturn=all&output_format=normal&find_sortByFamily=off&query_type=by_query&back_page=plantsearch The International Plant Names Index (2008)]. Просмотрено 14 апреля 2008.</ref> աճում է Հարավային Եվրոպայում, ինչպես նաև արևադարձային երկրներ՝ Ասիայում, Ամերիկայում և Աֆրիկայում:
Տորոնի դասը ընդգրկում է 30 տեսակ, այլ տվյալներով ավելի քան 230,<ref>[http://www.ipni.org:80/ipni/advPlantNameSearch.do?find_family=&find_genus=Rubia&find_species=&find_infrafamily=&find_infragenus=&find_infraspecies=&find_authorAbbrev=&find_includePublicationAuthors=on&find_includePublicationAuthors=off&find_includeBasionymAuthors=on&find_includeBasionymAuthors=off&find_publicationTitle=&find_isAPNIRecord=false&find_isGCIRecord=false&find_isIKRecord=on&find_isIKRecord=false&find_rankToReturn=all&output_format=normal&find_sortByFamily=off&query_type=by_query&back_page=plantsearch The International Plant Names Index (2008)]. Просмотрено 14 апреля 2008.</ref> աճում է Հարավային Եվրոպայում, ինչպես նաև արևադարձային երկրներ՝ Ասիայում, Ամերիկայում և Աֆրիկայում։
== Տեսակներ ==
== Տեսակներ ==
Հայտնի է մոտ [[60]], [[ՀՀ]]-ում՝ [[2]] տեսակ՝ Տորոն ներկատու (R. tinctorum), Տորոն կոշտատերեվ (R. rigidifolia)։
Հայտնի է մոտ [[60]], [[ՀՀ]]-ում՝ [[2]] տեսակ՝ Տորոն ներկատու (R. tinctorum), Տորոն կոշտատերեվ (R. rigidifolia)։

20:19, 18 փետրվարի 2015-ի տարբերակ

Տորոն (լատին․՝ Rúbia), զունար մատ, տորոնազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի և թփերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր

Ցողունը քառանիստ է, հիմնականում՝ մագլցող, երբեմն՝ կանգուն, ճյուղավորվող, բարձրանում է՝ 30-200 սմ։ Տերևները նշտարաձևից էլիպսաձև են, հակադիր, ամբողջական, ունեն տերևակիցներ, որոնք հաճախ մեծանում են, և ստացվում է տերևային օրգանների օղակաձև դասավորություն։ Ծաղիկները դեղնականաչավուն են, մանր, երկսեռ, կանոնավոր, գագաթնային կամ տերևանութային կիսահովանոցներում, որոնք հիմնականում առաջացնում են բարդ հուրանաձև, երբեմն՝ ողկուզանման ծաղկաբույլեր։ Ծաղկում է հունիս-հուլիսին։

Պտուղը

Պտուղը հյութալի երկբաժան հատիկ է կամ տրոհվող տուփիկ։ Որպես դեղահումք օգտագործում են կոճղարմատն ու արմատները (պարունակում են օքսիմեթիլանթրաքինոններ և դրանց ածանցյալները, կիտրոնա-, խնձորա-, գինեթթուներ, սպիտակուցներ, շաքարներ, պեկտինային նյութեր և այլն)։

Տարածում

Տարածված է Տավուշի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է թփուտներում, բանջարանոցներում, ճամփեզրերին, քարքարոտ լանջերին։ Տորոնի դասը ընդգրկում է 30 տեսակ, այլ տվյալներով ավելի քան 230,[1] աճում է Հարավային Եվրոպայում, ինչպես նաև արևադարձային երկրներ՝ Ասիայում, Ամերիկայում և Աֆրիկայում։

Տեսակներ

Հայտնի է մոտ 60, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Տորոն ներկատու (R. tinctorum), Տորոն կոշտատերեվ (R. rigidifolia)։

  • Rubia alaica Pachom.
  • Rubia angustifolia L.
  • Rubia chinensis Regel & Maack
  • Rubia chitralensis Ehrend.
  • Rubia cordata Thunb
  • Rubia cretacea Pojark.
  • Rubia deserticola Pojark.
  • Rubia dolichophylla Schrenk
  • Rubia jesoensis (Miq.) Miyabe & Miyake
  • Rubia komarovii Pojark.
  • Rubia krascheninnikovii Pojark.
  • Rubia laevissima Tscherneva
  • Rubia lanceolata Hayata
  • Rubia laxiflora Gontsch.
  • Rubia leiocaulis Diels
  • Rubia linii Chao
  • Rubia margaritifera Reiche
  • Rubia membranacea Diels
  • Rubia pavlovii Bajtenov & Myrz.
  • Rubia podantha Diels
  • Rubia polyphlebia Lo.
  • Rubia pterygocaulis Lo.
  • Rubia rechingeri Ehrend.
  • Rubia regelii Pojark.
  • Rubia rezniczenkoana Litv.
  • Rubia rigidifolia Pojark.
  • Rubia salicifolia Lo.
  • Rubia schugnanica B.Fedtsch. ex Pojark.
  • Rubia syrticola Miq.
  • Rubia tatarica (Trevir.) F.Schmidt
  • Rubia tibetica Hook.f.
  • Rubia transcaucasica Grossh.
  • Rubia yunnanensis (Franch. ex Diels) Diels

Կիրառում և նշանակություն

Պատրաստուկները (թուրմ, փոշի, հաբ) օգտագործում են երիկամաքարային հիվանդությունների բուժման ժամանակ։ Ներկատու Տորոնից ստանում են տորոնաներկ, որի հիմնական գունավոր բաղադրիչ մասն ալիզարինն է։ Բուրդը, զործաթելը, գործվածքն և մանրաթելը ներկելու համար Հայաստանում օգտագործվում է վաղ ժամանակներից (որտեղից նաև արտահանվել է)։ Ըստ հայկական աղբյուրների՝ լավագույն տորոնաներկ պատրաստում են 3-4 տարեկան բույսի արմատներից։ Կախված ներկման պայմաններից և օգտագորվող ժանտանյութի (օրինակ՝ ճարպաթթուներ, աղաղանյութեր, մետաղների աղեր և այլն) տեսակից՝ հումքը ներկվում է վառ կարմիր, մանուշակագույն, շագանակագույն, դեղձանիկադեղին կամ այլ գույներով։ Սինթետիկ ալիզարինի ստացումը սահմանափակեց տորոնաներկի կիրառությունը։

Պատմություն

1736 թվականին Հովհաննես Ալթունյանը Տորոնի սերմերը գաղտնի տեղափոխել է Ֆրանսիա, որտեղ նրան հաջողվել է մշակել բույսը և խոշոր պլանտացիաներ հիմնել։ Ի պատիվ Ալթունյանի՝ ֆրանսիացիները հուշատախտակ են դրել Ավինյոնի Կելվե թանգարանում (1821), իսկ վոկլյուզցիները Նոթր-Դամ դը Դոմ ժայռի վրա կանգնեցրել են նրա բրոնզե արձանը (1846

Ծանոթագրություններ

  1. The International Plant Names Index (2008). Просмотрено 14 апреля 2008.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։