«Երգչախումբ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 13. Տող 13.
Հայկական իրականության մեջ առաջինը [[Քրիստափոր Կարա Մուրզա]]յի ժողովրդական երգչախմբերն Էին (1880-ական թվականներին)։ Բարձրորակ երգչախմբեր ստեղծեցին [[Մակար Եկմալյան]]ը ([[Թիֆլիսի Ներսիսյան դպրոց]]ում) և [[Կոմիտաս]]ը ([[Էջմիածին|Էջմիածնի]] [[Գևորգյան ճեմարան]]ում և [[Կ. Պոլիս|Կոստանդնուպոլսում]])։ խորհրդային տարիներին աչքի ընկան [[Երևանի պետական կոնսերվատորիա]]յի (ղեկ․ Ս․ Մելիքյան) և [[Հայֆիլհարմոնիա]]յի (ղեկավարներ [[Թաթուլ Ալթունյան]], Ա․ Տեր Հովհաևնիսյան) երգչախմբերը, Պետական ակադեմիական կապելլան (ղեկավար՝ Տ. Չեքիջյան), [[Հայաստանի երաժշտական ընկերություն|Հայաստանի երգչախմբային ընկերության]] երգչախումբ, (ղեկ․ Է․ Էյատուրյա), Հայ էլեկտրագործարանի տղամարդկանց ինքնագործ երգչախումբ (ղեկավար՝ [[Նուպար Սնկրյան]]) և ուրիշներ։ Երգչախմբերը տարածված են նաև սփյուռքում։
Հայկական իրականության մեջ առաջինը [[Քրիստափոր Կարա Մուրզա]]յի ժողովրդական երգչախմբերն Էին (1880-ական թվականներին)։ Բարձրորակ երգչախմբեր ստեղծեցին [[Մակար Եկմալյան]]ը ([[Թիֆլիսի Ներսիսյան դպրոց]]ում) և [[Կոմիտաս]]ը ([[Էջմիածին|Էջմիածնի]] [[Գևորգյան ճեմարան]]ում և [[Կ. Պոլիս|Կոստանդնուպոլսում]])։ խորհրդային տարիներին աչքի ընկան [[Երևանի պետական կոնսերվատորիա]]յի (ղեկ․ Ս․ Մելիքյան) և [[Հայֆիլհարմոնիա]]յի (ղեկավարներ [[Թաթուլ Ալթունյան]], Ա․ Տեր Հովհաևնիսյան) երգչախմբերը, Պետական ակադեմիական կապելլան (ղեկավար՝ Տ. Չեքիջյան), [[Հայաստանի երաժշտական ընկերություն|Հայաստանի երգչախմբային ընկերության]] երգչախումբ, (ղեկ․ Է․ Էյատուրյա), Հայ էլեկտրագործարանի տղամարդկանց ինքնագործ երգչախումբ (ղեկավար՝ [[Նուպար Սնկրյան]]) և ուրիշներ։ Երգչախմբերը տարածված են նաև սփյուռքում։


Նոր շրջանում աչքի են ընկել Երևանի կոնսերվատորիայի, Ռադիոյի կամերային, Հայֆիլհարմոնիայի երգչախմբերը: Հայտնի են նաև Հայաստանի պետական, Երգչախմբային ընկերության, Կամերային, «Հայաստանի փոքրիկ երգիչներ», «Հովեր» և այլ երգչախմբեր: Սփյուռքում գործող երգչախմբերից են` «Ծնծղա» և «Նանոր» մանկական, «Գարուն» ([[Լիբանան]]), «Երևան» ([[Բուլղարիա]]), «Կոմիտաս» ([[Ռումինիա]]), «Արաքս», «Քնար», «Անի» ([[ԱՄՆ]]), «Զվարթնոց», «Նարեկացի» ([[Սիրիա]]), «Կոմիտաս», «Կռունկ» ([[Ուրուգվայ]]) և այլն<ref>[http://encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1149 Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II, Երգչախումբ]</ref>:
Նոր շրջանում աչքի են ընկել Երևանի կոնսերվատորիայի, Ռադիոյի կամերային, Հայֆիլհարմոնիայի երգչախմբերը: Հայտնի են նաև Հայաստանի պետական, Երգչախմբային ընկերության, Կամերային, «Հայաստանի փոքրիկ երգիչներ», «[[Հովեր պետական կամերային երգչախումբ|Հովեր]]» և այլ երգչախմբեր: Սփյուռքում գործող երգչախմբերից են` «Ծնծղա» և «Նանոր» մանկական, «Գարուն» ([[Լիբանան]]), «Երևան» ([[Բուլղարիա]]), «Կոմիտաս» ([[Ռումինիա]]), «Արաքս», «Քնար», «Անի» ([[ԱՄՆ]]), «Զվարթնոց», «Նարեկացի» ([[Սիրիա]]), «Կոմիտաս», «Կռունկ» ([[Ուրուգվայ]]) և այլն<ref>[http://encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1149 Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II, Երգչախումբ]</ref>:


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

08:56, 18 փետրվարի 2015-ի տարբերակ

Եկեղեցական երգչախումբ

Երգչախումբ, երգիչների խումբ, բաղկացած մի քանի ենթախմբից, որոնցից ամեն մեկը համատեղ երգեցողության ընթացքում կատարում է առանձին երգամաս։ Հավասարակշռված անսամբլ է, ունի կայուն և ճշգրիտ լարվածք, օժտված է արտահայտչական հարուստ ու բազմազան հնարավորություններով։

Պատմություն

Երգչախումբը երգիչների խումբ է, բաղկացած է մի քանի ենթախմբից, որոնցից յուրաքանչյուրը համատեղ երգեցողության ընթացքում կատարում է առանձին երգամաս` նվագակցությամբ կամ առանց նվագակցության: Երգչախմբերը, ըստ կազմի, լինում են կանանց, տղամարդկանց, մանկական և խառը:

Պատմական զարգացման ընթացքում փոփոխվել են երգչախմբի կազմը, երգիչների թիվը, ձայնի բաժանման սկզբունքները: Մոտ IX դարում պրոֆեսիոնալ երգչախումբը դուրս է եկել եկեղեցական համայնքից, իսկ արդեն X–XIII դարերում երգչախմբում ձայները բաժանվել են: Հավանաբար XIV–XV դարերից, բազմաձայնության զարգացմանը զուգընթաց, կիրառվել է «երգչախմբային երգամաս» հասկացությունը: Գլխավոր մեղեդային ձայնը տենորն էր: Երգչախմբի անդամների և երգամասերի քանակը պայմանավորված էր տվյալ ժամանակաշրջանի երաժշտական ոճով: XIV–XV դարերին բնորոշ էին 3–4, Վերածննդի շրջանին՝ 6–8 և ավելի երգամասեր: Հետագայում երգչախումբը բաժանվել է 4 հիմնական երգամասերի՝ սոպրանո, ալտ, տենոր և բաս, որը հաստատուն է ցայսօր: Օպերայի երևան գալուց ի վեր (XVI–XVII դարերի սահմանագիծ) երգչախումբը դարձել է նրա անբաժանելի մասը:

Բացի եկեղեցական և օպերային երգչախմբերից՝ երաժշտարվեստում նշանակալի տեղ են զբաղեցնում նաև աշխարհիկ երգչախմբերը: Երգչախմբի անդամների նվազագույն քանակը 12-ն է (կամերային երգչախումբ), առավելագույնը՝ 100–120, խառը երգչախմբերում՝ մինչև 1000 (տոնակատարությունների, հանդիսությունների ժամանակ): Ճանաչված են Միտրոֆան Պյատնիցկու անվան ռուսական ժողովրդական (1910), Էստոնիայի տղամարդկանց ազգային (1944 թ., հիմնադիր՝ Գուստավ Էռնեսաքս), Ուկրաինական ժողովրդական, Վրաստանի պետական ակադեմիական և այլ երգչախմբեր:

Երգչախմբերը Հայաստանում

Հայկական իրականության մեջ առաջինը Քրիստափոր Կարա Մուրզայի ժողովրդական երգչախմբերն Էին (1880-ական թվականներին)։ Բարձրորակ երգչախմբեր ստեղծեցին Մակար Եկմալյանը (Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում) և Կոմիտասը (Էջմիածնի Գևորգյան ճեմարանում և Կոստանդնուպոլսում)։ խորհրդային տարիներին աչքի ընկան Երևանի պետական կոնսերվատորիայի (ղեկ․ Ս․ Մելիքյան) և Հայֆիլհարմոնիայի (ղեկավարներ Թաթուլ Ալթունյան, Ա․ Տեր Հովհաևնիսյան) երգչախմբերը, Պետական ակադեմիական կապելլան (ղեկավար՝ Տ. Չեքիջյան), Հայաստանի երգչախմբային ընկերության երգչախումբ, (ղեկ․ Է․ Էյատուրյա), Հայ էլեկտրագործարանի տղամարդկանց ինքնագործ երգչախումբ (ղեկավար՝ Նուպար Սնկրյան) և ուրիշներ։ Երգչախմբերը տարածված են նաև սփյուռքում։

Նոր շրջանում աչքի են ընկել Երևանի կոնսերվատորիայի, Ռադիոյի կամերային, Հայֆիլհարմոնիայի երգչախմբերը: Հայտնի են նաև Հայաստանի պետական, Երգչախմբային ընկերության, Կամերային, «Հայաստանի փոքրիկ երգիչներ», «Հովեր» և այլ երգչախմբեր: Սփյուռքում գործող երգչախմբերից են` «Ծնծղա» և «Նանոր» մանկական, «Գարուն» (Լիբանան), «Երևան» (Բուլղարիա), «Կոմիտաս» (Ռումինիա), «Արաքս», «Քնար», «Անի» (ԱՄՆ), «Զվարթնոց», «Նարեկացի» (Սիրիա), «Կոմիտաս», «Կռունկ» (Ուրուգվայ) և այլն[1]:

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։