«Գարեգին Սրվանձտյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 5. Տող 5.
| նկարագրում = եկեղեցական գործիչ
| նկարագրում = եկեղեցական գործիչ
| ծննդյան օր = [[նոյեմբերի 17]] [[1840]]
| ծննդյան օր = [[նոյեմբերի 17]] [[1840]]
| ծննդավայր = [[Վան]] ([[Թուրքիա]]) {{flagicon|Turkey|Թուրքիա}}
| ծննդավայր = [[Վան]] ([[Արեւմտեան Հայաստան]]) {{flagicon|Armenia|Արեւմտեան Հայաստան}}
| վախճանի օր = [[նոյեմբերի 17]] [[1892]]
| վախճանի օր = [[նոյեմբերի 17]] [[1892]]
| վախճանի վայրը = [[Կոստանդնուպոլիս]] ([[Թուրքիա]]) {{flagicon|Turkey|Թուրքիա}}
| վախճանի վայրը = [[Կոստանդնուպոլիս]] ([[Արեւմտեան Հայաստան]]) {{flagicon|Armenia|Արեւմտեան Հայաստան}}
}}
}}
'''Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյան''', Սրվանձտյանց ([[նոյեմբերի 17]] [[1840]] թ. - [[նոյեմբերի 17]] [[1892]] թ.), հայ հոգևորական, բանասեր-[[բանահավաք]], ազգագրագետ, հասարակական գործիչ։
'''Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյան''', Սրվանձտյանց ([[նոյեմբերի 17]] [[1840]] թ. - [[նոյեմբերի 17]] [[1892]] թ.), հայ հոգևորական, բանասեր-[[բանահավաք]], ազգագրագետ, հասարակական գործիչ։

19:21, 17 փետրվարի 2015-ի տարբերակ

Գարեգին Ավետիսի Սրվանձտյան
արմտ. հայ.՝ Գարեգին Սրուանձտեանց
Դիմանկար
եկեղեցական գործիչ
Ծնվել էնոյեմբերի 17 1840
ԾննդավայրՎան (Արեւմտեան Հայաստան) Արեւմտեան Հայաստան
Մահացել էնոյեմբերի 17 1892
Մահվան վայրԿոստանդնուպոլիս (Արեւմտեան Հայաստան) Արեւմտեան Հայաստան
Մասնագիտությունբանասեր, բանահավաք, ազգագրագետ և քահանա
ԱշխատավայրԱրծվի Վասպուրական, Մշո Սուրբ Կարապետ վանք, Արծվիկ Տարոնո և Կեդրոնական վարժարան
ԱնդամությունՄիություն ի փրկություն և Սև խաչ

Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյան, Սրվանձտյանց (նոյեմբերի 17 1840 թ. - նոյեմբերի 17 1892 թ.), հայ հոգևորական, բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ։

Գարեգին Սրվանձտյանը համարվում է հայ բանահավաքների ու ազգագիրների ռահվիրան, որի մեջ ինքնօրինակ ձևով դրսևորվել են 1850-1860-ական թվականների հայ ազգային լուսավորիչներին և 1870-1880-ական թվականների լուսավորական դեմոկրատներին բնորոշ աշխարհայացքային գծերը։ Նրա գործունեությունը իր ապրած ժամանակաշրջանի հայ հասարակական մտքի առաջավոր գործիչների արծարծած ժողովրդական-հայրենասիրական և ազգային-ազատագրական գաղափարների յուրովի արձագանքն է։

Կենսագրությունը

Ծնվել է 1840 թվականին Վանում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև ավարտել Վարագավանքի ժառանգավորաց դպրոցը, որտեղ և կարգվել է ուսուցիչ։ Եղել է «Արծվի Վասպուրական» թերթի խմբագրի տեղակալ, այս պարբերականում է լույս ընծայել հոդվածներ, որոնցում արծարծել է ազգային-ազատագրական պայքարի գաղափարներ։ 1862 թվականին Մշո Սուրբ Կարապետ վանքին կից ժառանգավորաց վարժարանի տնօրեն-ուսուցիչ էր, 1863-1865 թվականներին «Արծվիկ Տարոնո» նորաբաց երկշաբաթաթերթի խմբագիրը։

Խրիմյանի հետ, որպես նվիրակ ու քարոզիչ, 1860-1861 թվականներին շրջագայել է հայոց զանազան գավառներում և իր ակնարկներում և թղթակցություններում ճշմարտացիորեն նկարագրել հարստահարիչներից հայ աշխատավորության կրած տառապանքները։ Դա գրավել է օսմանյան կառավարության ուշադրությունը և նա առնվել է գաղտնի հսկողության տակ։ Շրջագայության ընթացքում Սրվանձտյանը հավաքել և պարբերաբար հրապարակել է նաև ժողովրդական բառ ու բանի նմուշներ։ Նրա նախաձեռնությամբ դպրոցներ են բացվել հայկական տարբեր բնակավայրերում։ 1867 թվականին Կարինում ձեռնադրվել է վարդապետ և ուղարկվել Վան, որպես քարոզիչ։ 1867-1869 թվականներին ստանձնել է Կարինի վարժարանների լիազոր տեսչի պաշտոնը։ 1869 թվականին նշանակվել Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահոր փոխանորդ, միաժամանակ՝ սահմանադրության գործադրիչ Վասպուրականում։ 1872 թվականին մասնակցում է Վանում կազմակերպված «Միություն և փրկություն» ազգային-ազատագրական գաղտնի խմբակի ստեղծմանը։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից անմիջապես հետո Կոստանդնուպոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանի հատուկ կոնդակով Սրվանձտյանը գործուղվել է շրջելու «ի բնագավառս մայրենի և տեշագրել զամենայն ամենայնի»։ Եղել է հայաբնակ բազմաթիվ վայրերում, ծանոթացել հայ ժողովրդի կյանքին ու կենցաղին, միաժամանակ գրի առել ժողովրդական բանավոր ստեղծագործության լավագույն նմուշները, նկարագրել ազգային ծեսերը, սովորույթները, հավատալիքները։

1879-1881 թվականներին եղել է Վանի վիճակավոր՝ հոգևոր առաջնորդի (թեմակալի) փոխանորդ-օգնականը, մասնակցել «Սև խաչ» հայրենասիրական գաղտնի կազմակերպության աշխատանքներին։ 1881 թվականին կառավարության հրամանով հեռացել է Վանից, առժամանակ վիճակավոր առաջնորդի պաշտոն վարելով Բաղեշում, ապա՝ Խարբերդում։ 1886 թվականին Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, նշանակվել Տրապիզոնի, այնուհետ՝ Տարոնի վիճակավոր առաջնորդ, միաժամանակ՝ Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր։ Գարեգին Սրվանձտյանի քարոզչական-հայրենասիրական եռանդուն գործունեությունը հարուցել է սուլթանի դժգոհությունը։ Պատրիարքի հրամանով, որպես քաղաքականապես անբարեհույս անձ, Սրվանձտյանը պաշտոնազրկվել է և ուղարկվել Կոստանդնուպոլիս, որտեղ խիստ հսկողության պայմաններում աշխատել է Բերայի Սուրբ Երրորդության եկեղեցու քարոզիչ, Ղալաթիո կեդրոնական վարժարանի ուսուցիչ, վարել կրոնական ժողովի ատենապետի պաշտոնը։ Ազգագրության ու հնագիտության բնագավառում կատարած բեղմնավոր գործունեության համար Սրվանձտյանը ընտրվել է Պետերբուրգի կայսերական հնագիտական ակադեմիայի պատվավոր անդամ։

Գարեգին Սրվանձտյանը վախճանվել է 1892 թվականին Կոստանդնուպոլսի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում, ծանր ու երկարատև հիվանդությունից հետո։

Գրական գործունեությունը

Սրվանձտյանը «Վարդ» գրական անունով թղթակցել է Կոստանդնուպոլսի, Զմյուռնիայի և Թիֆլիսի մի շարք պարբերականների («Մասիս», «Արևելյան մամուլ», «Կռունկ Հայոց աշխարհին», «Մեշու Հայաստանի» և այլն)։ 1866 թվականին Կոստանդնուպոլսում հրատարակել է «Նոր ընթերցարան» դասագիրքը (վերահրատարակված է 1875 թ, 1884 թ)։

Սրվանձտյանը հայ գրականություն է մուտք գործել հայրենասիրական շնչով համակված «Ողբերգություն մեծին Սահկայ Պարթևի և անկումն Արտաշրի Արշակունվո» (գրված 1860-1870 թթ) և «Շուշան Շավարշանա» (1875 թ) թատերական երկերով։ Նրա «Գրոց ու բրոց»-ը (1874) ավանդությունների ու զրույցների ժողովածու է, որի հավելվածում տպագրված է «Սասնա ծռեր» էպոսի իր հայտնաբերած ու գրառած առաջին պատումը՝ «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ Այս գրառումը հարազատությամբ և ամբողջականությամբ շուրջ 150 տպագիր ու անտիպ տարբերակների մեջ համարվում է լավագույններից մեկը։ «Հնոց և նորոց» 1874 ժողովածուն պարունակում է հիմնականում, գրավոր աղբյուրներ («Պատմություն վասն Դավթի և Մովսես Խորենացվո», «Թուղթ Դիոնիսիոսի» և այլն) և «Թեշե Պոլո» բանավոր զրույցը։ «Մանանա»-ն (1876) բաղկացած է «Հայրենյաց վեպք և զրույցք», «Երգք և նվագք հայրենյաց», «Հանելուկներ, առակներ, նորելուկներ» և այլ բաժիններից, ժողովածույում տրված է նաև Վանի թաղամասերի ու պատմական հուշարձանների նկարագիրը, ներառված են հեքիաթներ։ «Թորոս Աղբար»-ում (1879-1884 և ռուսական հրատարակություն 1887) շոշափված են երկրի արդյունաբերության, գյուղատնտեսության և հայերի արտագնացության ու գաղթականության հետ կապված հարցեր, իսկ «Համով-հոտով»-ում (1884) նկարագրված են Հայաստանի տեղավայրերը, պատմական հուշարձանները, կլիման, ներկայացված են Մովսես Խորենացին, Եղիշեն, Գրիգոր Նարեկացին և այլք։ Զետեղված են հեքիաթներ («Իմաստուն ջուլհակ», «Օձամանուկ և Արևահատ», «Դըժիկոն» և այլն), գեղջկական երգեր («Սիրտս նման էր...», «Լուսնակն անուշ», «Արտուտիկ», «Կոտ ու կես կորեկ» և այլն)։

Աշխատություններ

Գրականություն


Արտաքին հղումներ