«Խելքից պատուհաս»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 2. | Տող 2. | ||
|անվանում = Խելքից պատուհաս |
|անվանում = Խելքից պատուհաս |
||
|բնօրինակ անվանում = Горе от ума |
|բնօրինակ անվանում = Горе от ума |
||
|պատկեր = |
|պատկեր = Woe from Wit.jpg |
||
|պատկերի լայնություն = 220px |
|պատկերի լայնություն = 220px |
||
|պատկերի նկարագիր = |
|պատկերի նկարագիր = |
18:06, 16 փետրվարի 2015-ի տարբերակ
Խելքից պատուհաս ռուս.՝ Горе отъ ума | |
---|---|
Պատկեր:Woe from Wit.jpg | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | կոմեդիա |
Ձև | պիես |
Հեղինակ | Ալեքսանդր Գրիբոյեդով |
Երկիր | Ռուսաստան |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1822—1824 թթ. |
Տեսարան | Մոսկվա |
Կերպարներ | Ալեքսանդր Անդրևիչ Չացկի, Սոֆյա Պավլովնա Ֆամուսովա, Ալեքսեյ Ստեպանովիչ Մոլչալին, Պավել Աֆանասևիչ Ֆամուսով, Սերգեյ Սերգեևիչ Սկալոզուբ, Q4128193? և Liza? |
Նկարազարդող | Ֆրեդ Աֆրիկյան |
Հրատարակվել է | 1825 |
Թարգմանիչ | Սուրեն Վահունի |
Հայերեն հրատ. | 1981 թ. |
Վիքիքաղվածք | Խելքից պատուհաս |
Woe from Wit |
Խելքից պատուհաս (ռուս.՝ Горе от ума), Ալեքսանդր Գրիբոյեդովի չափածո կոմեդիան, որը հանդիսանում է 19-րդ դարի ռուս դասական գրականության նշանավոր երկերից մեկը:
Ստեղծման պատմություն
Ալեքսանդր Գրիբոյեդովը 1818 թվականին նշանակվումէ ռուսականմիսիայի քարտուղար Պարսկաստանում: 1822 թվականին Թիֆլիսում ստանձնում է Կովկասի ռուսական զորքրեի հրամանատարությանն առնթեր դիվանագիտական մասի քարտուղարի պաշտոնը: Այս ժամանակահատվածում էլ Գրբոյեդովը ձեռնամուխ է լինում գրելու «Խելքից պատուհաս» կատակերգությունը[1]:
«Խելքից պատուհասում» պատկերված է 19-րդ դարի 1919-1920-ական թթ. Մոսկվան, ռուսական հասարակայնության մեջ կազմավորված հակադիր երկու խմբավորումների պայքարը, մի կողմի` ճորտատիրականկարգերի սյուն հանդիսացող ազնվականության, մյուս կողմից` ազնվականության առաջադեմ երիտասարդությունը:
Գրիբայեդովը անձամբ մասնակցել է Երևանի գրավմանը, որի համար պարգևատրվել է «Երևանի գրավման» մեդալով:
Պետերբուրգից մեկնելուց առաջ Գրիբայեդովը փորձել է բեմադրել «Խելքից պատուհաս»-ը: Քանի որ գրաքննությունն չի թույլատրում «Խելքից պատուհաս»-ի լրիվ տպագրումը կամ բեմադրումը հեղինակի օրով, պիեսը բազմաթիվ օրինակներով ձեռագիր արտագրվում ու հասնում էր Ռուսաստանի հեռավոր ծայրերն անգամ:
«Խելքից պատուհաս»-ի ձեռագիր օրինակները, դեռևս լրիվ տպագրվելուց առաջ, տարածված են եղել նաև հայկական շրջաններում, և նրանց օրինակներից մեկը հասել է մեզ' Միքայել Նալբանդյանի անձնական արխիվից:
Պիեսը տպագրելու նրա բոլոր ջանքերը իզուր են անցնում, իսկ 1824 թվականին Պետերբուրգում այն բեմադրելու փորձը' տապալվում, իրականանալով միայն երեք տարի անց' 1827 թ. Երևանում: 1827 թվականի դեկտեմբերի 10-ին Երևանի Սարդարի պալատում ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվել է Ա. Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը հեղինակի ներկայությամբ[2]:
Սյուժե
«Խելքից պատուհասում» քննադատված են ռուսական հետամնաց ազնվական բարքերը: Ֆամուսովների, Սկալոզուբների և նրանց շողոքորթող Մոլչալինների աշխարհի հետ բախվում է Չացկին: Ֆամուսովյան Մոսկվան նրան հայտարարում է խելքից պատուհաս, իսկ նա իր անկեղծ սիրով դեպի հայրենիքը, իր բուռն ատելությամբ տգիտության, պահպանողականության, մորթապաշտության նկատմամբ, իր ազատատենչ գաղափարներով և ձգումներով, նա մի լուսավոր դեմք է, որը հալածվում և ծաղրվում է խավարամոլ շրջապատից: Չացկին հումանիստ է, ազատության համար մարտնչող, անհատի անկախության ջատագով: Նրա հասարակական դրամայի վրա ավելանում է սիրո դրաման: Նրան ոչ ոք չի հասկանում, ոչ Սոֆյան, որինսիրում է, որ նրա հայրը` Ֆամուսովը, ոչ Սկալոզուբը, որի հետ Ֆամուսովն ուզում է ամուսնացնել Սոֆյային, որ անգամ Ռեպիլովը: Չհասկացված անհատի, մտածող մարդու դրամա է, որը բնորոշ է լուսավորական դարաշրջանի գեղարվեստական մտածողության համար:
Գործող անձինք
- Պավել Աֆանասևիչ Ֆամուսով-պետական հիմնարկի կառավարիչ
- Սոֆյա Պավլովնա- նրա դուստրը
- Լիզանկա- սպասուհի
- Ալեքսեյ Ստեպանովիչ Մոլչալին- Ֆամուսովի քարտուղարը
- Ալեքսանդր Անդրևիչ Ցացկի
- Գնդապետ Սկալոզուր
- Սերգեյ Սերգեևիչ
- Նատալյա Դմիտևնա
- Պլատոն Միխայլովիչ
- Իշխան Տուգոուխովսկի
- Իշխանուհի
- Կոմսուհի տատ
- Կոմսուհի թոռ
- Անտոն Անտոնովիչ Զագորեցկի
- Պառավ Խլյոստովա
- Պարոն N
- Պարոն D
- Ռեպետիլով
- Պետրուշկա
Մեջբերումներ պիեսի մասին
Ծանոթագրություններ
- ↑ Ա. Ս. Գրիբոյեդով, Խելքից պատուհաս. «Սովետական գրող». 1981. էջ 196.
- ↑ Երևանն ազատող ռուս սպաները Սարդարի դահլիճում ներկայացնում են «Խելքից պատուհասը»` հեղինակի ներկայությամբ