«Գրական լեզու»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
ժամանակն անցել է
Տող 1. Տող 1.
{{Խմբագրում եմ|-[[Մասնակից:GrigorGB|GrigorGB]] ([[Մասնակցի քննարկում:GrigorGB|քննարկում]]) 10:38, 14 Փետրվարի 2015 (UTC)}}


'''Գրական լեզու'''` ժողովրդական լեզվի մշակված տարբերակ, որը քիչ թե շատ ունի ամրագրված գրավոր [[Լեզվական կանոններ|կանոններ]]։ Լեզուն բոլոր մշակույթների բառային տեսքով արտահայտելու ուղին է։ Գրական լեզուն [[ժողովուրդ|ժողովրդի]] գրավոր հաղորդակցման [[լեզու]]ն է, որը իր տարբերակներով ծառայում է պետական վարչական գործավարության, գեղարվեստական գրականության, [[գիտություն|գիտության]] և պաշտամունքի պահանջները բավարարելուն։ Տարբերում են
'''Գրական լեզու'''` ժողովրդական լեզվի մշակված տարբերակ, որը քիչ թե շատ ունի ամրագրված գրավոր [[Լեզվական կանոններ|կանոններ]]։ Լեզուն բոլոր մշակույթների բառային տեսքով արտահայտելու ուղին է։ Գրական լեզուն [[ժողովուրդ|ժողովրդի]] գրավոր հաղորդակցման [[լեզու]]ն է, որը իր տարբերակներով ծառայում է պետական վարչական գործավարության, գեղարվեստական գրականության, [[գիտություն|գիտության]] և պաշտամունքի պահանջները բավարարելուն։ Տարբերում են

15:15, 16 փետրվարի 2015-ի տարբերակ

Գրական լեզու` ժողովրդական լեզվի մշակված տարբերակ, որը քիչ թե շատ ունի ամրագրված գրավոր կանոններ։ Լեզուն բոլոր մշակույթների բառային տեսքով արտահայտելու ուղին է։ Գրական լեզուն ժողովրդի գրավոր հաղորդակցման լեզուն է, որը իր տարբերակներով ծառայում է պետական վարչական գործավարության, գեղարվեստական գրականության, գիտության և պաշտամունքի պահանջները բավարարելուն։ Տարբերում են

  • հին
  • նոր

Հայերենը իր պատմության մեծ մասում եղել է դիգլոսիկ լեզու: Դասական հայերենը ծառայել է որպես բարձր հասարակության, գրականության լեզու: Արևմտյան և արևելյան բարբառները հայ ժողովրդի համար հանդիսանում են վերնակուլյար լեզու:

Սահմանում

Գրական լեզու` ազգային լեզվի ոչ բարբառային ենթահամակարգ, որին բնորոշվում են այնպիսի հատկություններ, ինչպիսիք են նորմատիվությունը, ոճական տարբերակումը, լեզվակիրների շրջանում բարձր սոցիալական դիրքի մասին բնորոշումը։ Գրական լեզուն կիրառվում է ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր խոսքում։ Այն հայտնի է նաև որպես գեղարվեստական գրականության լեզու (գրողների լեզու), սակայն որոշ դեպքերում հնարավոր են անհատական մոտեցումներ, որոնք շեղվում են լեզվի նորմերից։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում, ինչպես նաև տարբեր ազգերի մոտ գրական և գեղարվեստական գրականության լեզուները միշտ չէ, որ իրար նման են եղել։

Գրական լեզուն որևէ ազգի գրավոր խոսքի համընդհանուր լեզուն է։ Հաճախ լեզուները կիրառվում են մի քանի ազգի ներկայացուցիչների կողմից։ Լեզուն կիրառվում է պաշտոնական-գործնական փաստաթղթերում, դպրոցական կրթության, առօրյա կենցաղային շփման, տպագրությունների, գեղարվեստական գրականության, մշակույթի տարբեր բնագավառների, գիտության մեջ։

Սա է գրավոր-գրքային և բանավոր-խոսակցական գրական լեզուների տարբերակման պատճառը, որոնց ստեղծումը, փոխգործակցությունը ընկած են պատմական իրադարձությունների հիմում։[1]

Գրական լեզուն պատմականորեն զարգացած, հասարակության կողմից ճանաչված լեզվական համակարգ է, որը տարբերակվում է խիստ կանոնակարգմամբ, միևնույն ժամանակ քարացած չէ, դինամիկ է և ընդգրկում է մարդու գործունեության բոլոր բնագավառները։

Կրթության և գիտության բնագավառ` գիտական ոճ, Հասարակա-քաղաքական բնագավառ` հրապարակախոսական ոճ, Գործնական հարաբերություններ բնագավառ` պաշտոնական-գործնական ոճ։


Գրական լեզուներ։ Սովորաբար հին գրական լեզուներ են կոչվում մինչկապիտալիստական դարաշրջանի լեզուները, նոր Գ․ լ-ներ՝ կապիտալիզմի դարաշրջանում կազմավորվածները։ Առանձին դեպքերում նոր գրական լեզուների կազմավորումը տեղի է ունեցել ֆևոդալիզմի դարաշրջանում ։ Հին լեզուների համար բնորոշ են գործառնության ոլորտների սահմանափակությունը և մեկուսացումը հիմքից՝ խոսակցական լեզվից։ Ստրկատիրական ու ֆեոդալական հասարակություններում գիրը և գրականությունը մատչելի են միայն արտոնյալ վերնախավին ժողովրադական զանգվածները համարյա անհաղորդ են նրան, որի հետևանքով Էլ ժողովրդի ամենօրյա գործածության մեջ կենդանի լեզվի կրած փոփոխությունները, իբրև գեղջկական, «ռամկական» իրողություններ, չեն արտացոլվում գրական լեզվի մեջ։ Գրական լեզու ստանում է կանոնականացված ու պահածոյացված բնույթ, որը և ճեղքվածք է առաջացնում գրական ու խոսակցական լեզուների միջև։ Կենդանի լեզվի պատմական զարգացումով ու որակական անցումով բոլորովին խզվում է նոր ձևավորված խոսակցական լեզվի ու գրական լեզուի կապը և վերջինս դառնում է մեռած գրական լեզու։ Ֆեոդալական հասարակության պայմաններում որևէ ժողովուրդ իբրև գրական լեզու կարող է օգտագործել նաև օտար լեզու՝ պետական կամ քաղաքակրթական գերիշխանության հետևանքով։ Ազգերի կազմավորման ժամանակ հին, մեռած լեզուներին փոխարինելու են գալիս նոր, ազգային գրական լեզուները, որոնք ձևավորվում են ընդհանուր ժողովրդախոսակցական լեզվի կամ առավել ընդհանրական բնույթ ունեցող բարբառի հիման վրա։ Առանձին դեպքերում, տնտեսական ու քաղաքական պայմանների բերումով, մեկ ազգի տարբեր հատվածների մոտ կարող են ձևավորվել մեկ ազգային լեզվի գրական տարբերակներ (օրինակ՝ արևելահայերեն ն արևմտահայերեն )։ Կապիտալիստական հասարակարգում զգալիորեն ընդարձակվում են գրական լեզվի ֆունկցիաները, ձևավորվում են

«լեզուներ»։ Գրագիտությունը նախակապիտալիստական հասարակությունների համեմատությամբ մեծ տարածում է ստանում, որ և դառնում է գրական ու խոսակցական տարբերակների միասնության պահպանման զորեղ գործոն։ Ազգային լեզուների գրական ու խոսակցական տարբերակների առավել անխախտ միասնություն է ստեղծվում

համաժողովրդական բնույթի շնորհիվ։ Խոսակցական ու գրական տարբերակները մշտապես փոխադարձ ազդեցության ու հարստացման, ներթափանցումների պրոցես են ապրում, որը և ապահովում է նրանց միասնական զարգացումը և տանում դեպի զգալի տարբերությունների վերացում։ Սոցիալիստական հասարակության պայ–մաններում գրական լեզուներ են ստեղծում նաև նախկինում գրից ու գրականությունից զուրկ ժողովուրդներն ու էթնիկական խմբերը։


Ծանոթագրություններ

  1. Վիկտոր Վլադիմիրովիչ Վինոգրադով, Избранные труды. История русского литературного языка, 1978, էջ 288-297։

Գրականություն

Հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։