«Իվան III»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|ru}}
No edit summary
Տող 12. Տող 12.
Իվան III-ը երկու անգամ հարձակվեց լեհ-լիտվական պետության վրա, բայց իրեն հաջողվեց միայն մասամբ գրավել Ուկրաինայի տարածքը։
Իվան III-ը երկու անգամ հարձակվեց լեհ-լիտվական պետության վրա, բայց իրեն հաջողվեց միայն մասամբ գրավել Ուկրաինայի տարածքը։


Վախճանվեց 1505 թ. հոկտեմբերի 27-ին, Մոսկվայում։
Վախճանվեց 1505 թ. հոկտեմբերի 27-ին, Մոսկվայում։ Իվան III ռուսական կենտրոնացված պետության գործում մեծ դեր խաղաց: Նրա օրոք տապալվեց մոնցոլական լուծը:


{{Տեղեկաքարտ Հաջորդականություն
{{Տեղեկաքարտ Հաջորդականություն

11:50, 14 փետրվարի 2015-ի տարբերակ

Իվան III Վասիլևիչը

Իվան III Վասիլևիչ (ռուս.՝ Иван III Васильевич), հունվարի 22, 1440, Մոսկվա - հոկտեմբերի 27, 1505, Մոսկվա - Ռուսիայի ականավոր պետական գործիչ, Մոսկվայի մեծ իշխան (1462 - 1505թթ.)։

Ամրապնդեց իշխանութան հեղինակությունը և հիմքը դրեց կենտրոնացված պետականության, Մոսկվայի իշխանությունը գերիշխան առաջատար պետությունների շարքում հաստատելով և փաստորեն սկիզբ տալով համառուսական ամբողջական միապետությանը։ Իվան Վասիլևիչի օրոք սկսվեց Լեհաստանի և Լիտվայի իշխանության տակ գտնվող Ուկրաինայի զավթումը Ռուսիայի կողմից։

Մոսկվայի մեծ իշխան Վասիլի II-ի և սերպուխովյան իշխանուհի Մարիա Յարոսլավնայի որդին էր։ Ժառանգելով Մոսկվայի իշխանական գահը 1462 թվականին, Իվան III-ը ընդլայնեց իշխանության սահմանները, միացնելով Յարոսլավլի (1463) և Ռոստովի (1474) իշխանությունները, ինչպես նաև Նովգորոդի հանրապետությունը (1478), Տվերի իշխանությունը (1485) և հողատարածքներ Վյատկայից ու Ռյազանից։ 1480-ին վերջնականապես թոթափեց թաթար-մոնղոլական Ոսկե Հորդայի լուծը։ Իվան III-ի իշխանության օրոք սկսվեց ձևավորվել «Համայն Ռուսիայի մեծ իշխան» անվանումը, հիմք ստեղծելով ռուսական ցարի տիտղոսին։

Գահի ժառանգության շուրջ սկսված պայքարի արդյունքում (1502) Իվան III-ը վերջապես ժառանգորդ նշանակեց իր երկրորդ կնոջից՝ Բյուզանդիայի կայսերական գահաժառանգ Սոփիա Պալեոլոգոս իշխանուհուց ունեցած ավագ որդուն՝ Վասիլիին։

Իվան III-ը երկու անգամ հարձակվեց լեհ-լիտվական պետության վրա, բայց իրեն հաջողվեց միայն մասամբ գրավել Ուկրաինայի տարածքը։

Վախճանվեց 1505 թ. հոկտեմբերի 27-ին, Մոսկվայում։ Իվան III ռուսական կենտրոնացված պետության գործում մեծ դեր խաղաց: Նրա օրոք տապալվեց մոնցոլական լուծը:

Նախորդող
Վասիլի II
Մոսկվայի մեծ իշխան
Իվան III

1462 - 1505
Հաջորդող
Վասիլի III