«Ալենուշ Տերյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 45. Տող 45.
[[Կատեգորիա:2011 մահեր]]
[[Կատեգորիա:2011 մահեր]]
[[Կատեգորիա:Մարտի 4 մահեր]]
[[Կատեգորիա:Մարտի 4 մահեր]]
[[Կատեգորիա:Թեհրան քաղաքում մահացածներ]]

15:43, 3 փետրվարի 2015-ի տարբերակ

آلينوش طريان
Ալենուշ Տերեան
Դիմանկար
ֆիզիկոս, աստղագետ, պրոֆեսոր
Ծնվել է1920 նոյեմբերի 9
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել էմարտի 4, 2011(2011-03-04) (տարիքը 90)
Մահվան վայրԹեհրան, Իրան
ԳերեզմանDulab Cemetery
Քաղաքացիություն Իրան
Մայրենի լեզուպարսկերեն
ԿրթությունՓարիզի համալսարան[1] և Թեհրանի համալսարան[1]
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր[1][2] (1956)
Մասնագիտությունֆիզիկոս և աստղագետ
ԱշխատանքԻրանի ֆիզիկայի առաջին կին-պրոֆեսոր,
Իրանի առաջին արևային
աստղադիտարանի և հեռադիտակի հիմնադիր
ԱշխատավայրԹեհրանի համալսարան[1]
Ծնողներհայր՝ Արտո Տերյան[1], մայր՝ Վարթո Տերյան
 Alenush Terian (astronomer) Վիքիպահեստում

Ալենուշ Տերյանը (պարս.՝ آلينوش طريان) (ծ. 1920, նոյեմբերի 9, Թեհրան, Իրան2011, մարտի 4, Թեհրան, Իրան) Իրանի ֆիզիկայի առաջին կին-պրոֆեսոր, և առաջին արևային աստղադիտակի և աստղադիտարանի հիմնադիրն է Իրանի ասղագիտության պատմության մեջ։

Կենսագրություն

Ալենուշ Տերյանը ծնվել է 1920 թվականին թեհրանահայ ընտանիքում։ Մայրը ուսանել էր Շվեյցարիայում և ֆրանսերենի ուսուցչուհի էր, իսկ հայրը Իրանի Ջուղայի հայերից էր և գրող էր, կյանքի վերջին 20 տարիներին ծառայել է որպես Իրանի «Սեփահ բանկի» տնօրեն։ Ծնողները տիրապետել են հայերենին, պարսկերենին, և ֆրանսերենին։ Հայրը նաև Ֆիրդուսու բանաստեղծություններից հայերեն թարգմանությունների հեղինակ է, որոնք հրատարկվել են իր գրքում »Արիզադի Պոեզիայի Հավաքածո» (պարսկ.՝ ديوان اشعار آريزاد) անվամբ[3]։

1947 թվականի մայիսին Ալենուշը ավարտում է ուսումը Թեհրանի համալսարանի Գիտության ֆակուլտետում և նույն տարվա սեպտեմբերից աշխատանքի անցնում նույն ֆակուլտետի ֆիզիկայի լաբորատորիայում, իսկ մեկ տարի հետո նշանակվում լաբորատորիայի գործառությունների պետ։

Տերյանը փորձում է համոզել իր դասախոս Մահմուդ Հեսաբիին, որ օգնի իրեն կրթաթոշակ ստանալ՝ Ֆրանսիայում ուսումը շարունակելու համար։ Սակայն կին լինելու պատճառով մերժվում է։ Չնայած դրան, հոր ֆինանսական օգնությամբ մեկնում է Փարիզ և Սորբոնի համալսարանի Մթնոլորտային ֆիզիկայի ֆակուլտետում շարունակում ուսումը։ 1956 թվականին ստանում է ասպիրանտուրայի աստիճան և Սորբոնում նրան դասախոսության պաշտոն է առաջարկվում։ Սակայն Իրանին ծառայելու համար որոշում է վերադառնալ և որպես դասախոս սկսում է թերմոդինամիկա դասավանդել Թեհրանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։

1959-ին, Արևմտյան Գերմանիայի Ֆեդերալ Հանրապետությունը թոշակ է տրամադրում Թեհրանի համալսարանին, արևային ֆիզիկայի աստղադիտարանում 4 ամիս սովորելու համար և Տերյանն է ընտրվում որպես թոշակի շահառու։ 1961-ի մարտին չորս ամսով մեկնում է Գերմանիա, ապա վերադառնում Իրան, և 1964 թվականի մայիսի 30-ին արժանանում պրոֆեսորի կոչման, և այդպիսով դառնում Իրանի առաջին կին պրոֆեսորը։

1966 թվականի նոյեմբերի 20-ին ընտրվում է Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի կոմիտեի անդամ, իսկ երեք տարի հետո նշանակվում Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի հիմնարկի արևային ֆիզիկայի հետազոտությունների խմբի նախագահ և աշխատանքի անցնում արևային ֆիզիկայի աստղադիրանում, որի հիմնադրման մեջ ինքը մեծ դեր էր կատարել[4]։

Տերյանը Իրանում աստղաֆիզիկա դասավանդող առաջին անձն էր։ 1979 թվականին պաշտոնաթողման դիմում է ներկայացրել և պաշտոնաթող եղել։ Նա կտակում բնակարանը նվիրել է Ջուղայի հայերին և այն ուսանողներին, որոնք հարմար բնակատեղի չունեն, կյանքի վերջը անց է կացրել Թեհրանի Թոհիդ ծերանոցում։

Գնահատականներ

Իրանի հեռուստատեսության «Իմաստուններ» ծրագրի կողմից որպես գիտության ոլորտի մնայուն դեմք է ճանաչվել։ 2003 թվականին նրա կյանքի մասին վավերական ֆիլմ է ստեղծվել Իրանի հեռուստատեսության պատվերով, «Դեպի արև» (պարսկ.՝ سوي خورشيد) անվամբ[5]։

2006 թվականի հուլիսին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից գնահատագրի ու շքանշանի է արժանացել։

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://iranwire.com/en/features/69285/
  2. https://www.bbc.com/persian/iran/2011/03/110307_l03_terian_dies
  3. «Հարցազրույց Տիկին Ալենուշ Տերյանի հետ (պարսկերեն)». 2010-05-04. Վերցված է 2010-06-29-ին.
  4. «Հարցազրույց Ալենուշ Տերյանի հետ (անգլերեն)». 2007-12-19. Վերցված է 2012-06-02-ին.
  5. «Իրանի աստղագիտության մայրը մոռացության շեմին (պարսկերեն)». 2007-11-10. Վերցված է 2010-06-29-ին.