«Առնո Բաբաջանյանի հուշարձան (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2. Տող 2.
|Պատկեր = Arno Babajanyan.JPG
|Պատկեր = Arno Babajanyan.JPG
|Նկարագիր = Առնո Բաբաջանյանի հուշարձանը
|Նկարագիր = Առնո Բաբաջանյանի հուշարձանը
|Համայնք = Կենտրոն
|Համայնք = [[Կենտրոն (Երևանի վարչական շրջան)|Կենտրոն]]
|Կարգավիճակ =
|Կարգավիճակ =
|Առաջին հիշատակում =
|Առաջին հիշատակում =

11:23, 30 հունվարի 2015-ի տարբերակ

Առնո Բաբաջանյանի հուշարձան

Առնո Բաբաջանյանի հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Կարապի լճի մոտ
Բարձրություն 2,8 մ
Քանդակագործ(ներ) Դավիթ Բեջանյան
Ճարտարապետ(ներ) Լևոն Իգիթյան
Նյութ բրոնզ, գրանիտ
Շինարարության սկիզբ 2003
Շինարարության ավարտ հուլիսի 4, 2003
Ներկա վիճակ կանգուն


Առնո Բաբաջանյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի մոտ՝ Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում։

Հեղինակներ

Տվյալներ

Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 2,8 մետր է։

Պատմություն

Հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ որոշվեց Կարապի լճի մոտ՝ Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում, տեղադրել նրա հուշարձանը։ Արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2003 թվականի հուլիսի 4-ին։ Ելույթ են ունեցել Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ալիս Ադամյանը։ Արձանը ծածկող սպիտակ քողը բարձրացրել է Երվանդ Զախարյանը: Հնչել է կոմպոզիտորի «Նոկտյուրն» ստեղծագործությունը[1]: Հուշարձանի հովանավորն է գործարար Ռուբեն Հայրապետյանը[2]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ