«Լողացող կղզին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մանր-մունր, փոխարինվեց: → (2)
ավելացվեց Կատեգորիա:1895 վեպեր ՀոթՔաթ գործիքով
Տող 50. Տող 50.


{{Ժյուլ Վեռնի վեպեր}}
{{Ժյուլ Վեռնի վեպեր}}

[[Կատեգորիա:1895 վեպեր]]

16:54, 28 հունվարի 2015-ի տարբերակ

Լողացող կղզին
ֆր.՝ L'Île à hélice
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրԳիտաֆանտաստիկա
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1895
Նկարագրում էՍան Ֆրանցիսկո
ՇարքԱնհավանական արկածներ
ՆախորդՔեռի Անտիֆերի զարմանահրաշ արկածները
ՀաջորդՀայրենիքի դրոշը
ՆկարազարդողԼեոն Բենետ
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1895
 Propeller Island Վիքիպահեստում

«Լողացող կղզին» (ֆր.՝ L'Île à hélice), Ժյուլ Վեռնի ֆանտաստիկ վեպը, որը նրա կողմից գրվել է 1895 թվականին։

Սյուժե

Վեպը պատմում է երաժշտական քառյակի մասին, որը խորամանկորեն ձևակերպված ստի պատճառով հայտնվում է հսկայական լողացով կղզի-նավում, որը տուն էր դարձել օվկիանոսային հանգիստը նախընտրող ամերիկացի միլիոնատերերի համար։

Ստանդարտ-այլենդ

Ստանդարտ-այլենդ

Ստանդարտ-այլենդ (անգլ.՝ Standard-Island — օրինակելի կղզի[1]), մտացածին արհեստական կղզի։ Ասյ հսկայական կղզի-նավի համար նախատիպ է ծառայել XIX դարի ամենամեծ նավը՝ «Գրեյթ Իսթերնը»։ Վեռնի մտացածին տրանսպորտային միջոցներից Ստանդարտ-այլենդն ամենամեծն է. չափերն են 7x5 կիլոմետր։

Կառուցվածքը

Կղզին ունի 7 կմx5 կմ չափերով օվալի ձև, որի աղեղի երկարությունը 18 կմ է։ Այն հավաքվել է 260 000 պողպատե պոնտոններից, որոնք միմյանց միացած են ամրակների միջոցով։ Պոնտոններից յուրաքանչյուրի չափը հետևյալն է. լայնությունն ու երկարությունը 10-ական մետր, իսկ բարձրությունը՝ 16 մետր։ Կղզու իջվածքը կազմում է 10 մ։ Խեցեմորթներից ու աղեխորշավորներից զերծ մնալու նպատակով ներքին մակերևույթը ծածկված է հատուկ նյութով[1]։ Կղզու վերին մակերևույթը ծածկված է հողով (բացառություն է կազմում միայն այն տարաժքը, որը զբաղեցնում է կղզու մայրաքաղաքը՝ Միլիարդ Սիթին)։

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Լողացող կղզին հոդվածին

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Жюль Верн. Стандарт-Айленд и Миллиард-Сити // Плавучий остров.