«Անտոնինա Նեժդանովա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 19. Տող 19.
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա: Նյութեր Հայկական սովետական հանրագիտարանից]]
[[Կատեգորիա: Նյութեր Հայկական սովետական հանրագիտարանից]]
[[Կատեգորիա:Ռուս երգչուհիներ]]

18:54, 25 հունվարի 2015-ի տարբերակ

Նեժդանովա Անտոնինա Վասիլևնա(4(16)․6․1873, գ․ Կրիվայա Բալկա (այժմ՝ Օդեսայի մարզի Սարատայի շրջանում)—26․6․1950, Մոսկվա), ռուս երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո)։ ՍՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1936)։ Արվեստագիտության դոկտոր (1944)։ Աշխատանքի հերոս (1925

Կենսագրություն

1902-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Ու․ Մազետտիի դասարան) և ընդունվել Մեծ թատրոնի օպերային խումբը, որտեղ աշխատել է շուրջ 30 տարի, կերտելով տպավորիչ երաժշտական-բեմական կերպարներ՝ ավելի քան 40 օպերաներում։ Հանդես է եկել Ֆեոդոր Իվանովիչ Շալյապինի, Լեոնիդ Վիտալևիչ Սոբինովի հետ։ Դերերգերից են՝ Անաոնիդա, Լյուդմիլա (Գլինկայի «Իվան Սուսանին», «Ռուսլան և Լյուդմիլա»), Տաայանա (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Մարֆա (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Զիլդա (Վերդիի «Ռիգոլետտո»), էլզա (Վագների «Լոենգրին») և այլն։ 1912-ին հանդես է եկել Փարիզի «Գրանդ օպերայում (խաղընկերներն էին էնրիկո Կարուզոն և Տ․ Ռուֆֆոն)։ Որպես համերգային երգչուհի ելույթներ է ունեցել իրեն նվագակցող Ս․ Ռախմանինովի, Ա․ Արենսկու, Ա․ Գլազունովի, Ա․ Սկրյաբինի հետ։ 1936-ից դասավանդել է Մեծ թատրոնի, այնուհետև՝ Կ․ Ս․ Ստանիսլավսկու օպերային ստուդիաներում, 1943-ից՝ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր։

Պարգևներ

  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1943)
  • Լենինի 2 շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։