«Գուգարք նահանգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 30. Տող 30.
*[[Կանգարք]]- կենտրոնը՝ Կեչուտ
*[[Կանգարք]]- կենտրոնը՝ Կեչուտ
*[[Արտահան]]- կենտրոնը՝ [[Արտահան (քաղաք)|Արտահան]]
*[[Արտահան]]- կենտրոնը՝ [[Արտահան (քաղաք)|Արտահան]]
*[[Վերին Ջավախք]]- կենտրոնը՝ [[Քաջատուն]]
*[[Վերին Ջավախք]] (Վերին Ջաւախք)- կենտրոնը՝ [[Քաջատուն]]
*[[Կղարջք]]- կենտրոնը՝ [[Արտանուջ]]
*[[Կղարջք]]- կենտրոնը՝ [[Արտանուջ]]
*[[Քվիշափոր]] (Քուիշափոր)- կենտրոնը՝ Քվեշ (Քուէշ)
*[[Քվիշափոր]] (Քուիշափոր)- կենտրոնը՝ Քվեշ (Քուէշ)

10:41, 25 հունվարի 2015-ի տարբերակ

Գուգարք
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում է10 գավառ
Գլխավոր քաղաքԱրդահան
Այլ քաղաքներԿաղարջք, Ծոփ, Կողբաքար
Կառավարող տոհմ(եր)Գուգարաց
Ստեղծվել էՄ.թ.ա. 189
Վերացել էՄ.թ. 387
Ներկայիս երկրներՎրաստան Վրաստան, Հայաստան Հայաստան
Ազգային կազմ
ՊատմականՀայեր
ՆերկաՀայեր, Վրացիներ
Կրոնական կազմ
ՊատմականՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՆերկաՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի, Վրաց ուղղափառ եկեղեցի Վրաց ուղղափառ եկեղեցի
Գուգարքը Մեծ Հայքի քարտեզի վրա

Գուգարք, Մեծ Հայքի տասներեքերորդ նահանգը։

Վարչական բաժանում

Գուգարքը կազմված էր հետևյալ 13 գավառներից.

Պատմական ակնարկ

Հույն պատմիչները հիշատակում են Գոգարենե անվանաձևով։ Ունի էթնիկական ծագում։ Արևելքից սահմանակից է եղել Ուտիք, հարավից՝ Այրարատ, արևմուտքից՝ Տայք նահանգներին, հյուսիսից՝ Վիրքին։ Գուգարքը մթա VIII դ մտել է Ուրարտական, մթա IV-II դդ՝ Երվանդունիների հայկական պետության կազմի մեջ։ Արտաշեսյան և Արշակունի թագավորների ժամանակ Գուգարքը Մեծ Հայքի չորս սահմանապահ բդեշխություններից մեկն էր։ 387–ին, Բյուզանդիայի և Իրանի միջև Մեծ Հայքի բաժանմամբ Գուգարքը, բացառությամբ Տաշիր գավառի, միացվեց Վիրքին։

652–ի հայ–արաբական համաձայնագրով Թեոդորոս Ռշտունին վերամիավորել է նաև Գուգարքը։ VIII դ Գուգարքի արևմտյան գավառները մտել են Տփղիսի արաբական ամիրայության, IX դ կեսից՝ վրաց Բագրատունիների տիրույթների մեջ, իսկ արևելյան գավառները՝ հայ Բագրատունիների։ 969-970–ին արևելյան Գուգարքում Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենը հիմնել է թագավորություն՝ Շամշուլդե կենտրոնով։ 1065–ին այս թագավորության կենտրոնը տեղափոխվել է Լոռե բերդաքաղաքը, որի համար այն կոչվել է նաև Լոռու թագավորություն։ XI դ վերջին և XII դ սկզբին Լոռու թագավորությունը տիրել են սելջուկ նվաճողները։ Իսկ 1118-1123–ին այն սելջուկներից գրավել է Դավիթ Շինարար թագավորը և տվել վրաց Օրբելիներին։ Ճնշելով Օրբելիների խռովությունը 1177–ին՝ վրաց Գեորգի III թագավորը Լոռե բերդաքաղաքը հանձնել է ղփչաղներին, իսկ 1185–ից՝ Զաքարյաններին։ XII-XIII դդ Գուգարքում կալվածներ են ունեցել նաև Մամիկոնյանները և Արծրունիները։ Կյուրիկյանների և Զաքարյանների օրոք արևելյան Գուգարքը եղել է հայ մշակույթի ու գիտության կենտրոն։ Զարգացած էր գորգագործությունը, թայտամշակությունը, մետաղագործությունը։ Արևելյան Գուգարքում ապրել և ստեղծագործել են միջնադարյան ականավոր գիտնականներ Հովհաննես Սարկավագը, Գրիգոր Տուտեորդին և Մխիթար Գոշը։

Մոնղոլների նվաճումներից հետո Զաքարյանների տիրույթ արևելյան Գուգարքը մտել է Գյուրջիստանի վիլայեթի մեջ։