«Հայկական մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 64. Տող 64.
|Ծանոթագրություններ =
|Ծանոթագրություններ =
}}
}}
'''Հայկական մարզ''' ({{lang-ru|Армяская область}}) վարչական միավոր [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] կազմում 1828-1840 թվականներին։ Պարսկական տիրապետությունից ազատագրելով՝ [[Նիկոլայ I]] ցարը [[1827]] թվականին Երևանը միացրել է Ռուսաստանին։ [[1828]] թվականին վերջնականապես ձևավորվում է Հայկական մարզը<ref name="ReferenceA">Полное собрание законов Российской империи, собрание 2-е, т. XV, ст. 13368</ref>՝ [[Երևանի խանություն|Երևանի]] և [[Նախիջևանի խանություն]]ների տարածքի հիման վրա։
'''Հայկական մարզ''' ({{lang-ru|Армянская область}}) վարչական միավոր [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] կազմում 1828-1840 թվականներին։ Պարսկական տիրապետությունից ազատագրելով՝ [[Նիկոլայ I]] ցարը [[1827]] թվականին Երևանը միացրել է Ռուսաստանին։ [[1828]] թվականին վերջնականապես ձևավորվում է Հայկական մարզը<ref name="ReferenceA">Полное собрание законов Российской империи, собрание 2-е, т. XV, ст. 13368</ref>՝ [[Երևանի խանություն|Երևանի]] և [[Նախիջևանի խանություն]]ների տարածքի հիման վրա։


Մարզի տարածքը կազմել է շուրջ 21 000 կմ<sup>2</sup>՝ զբաղեցնելով [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]] նահանգի արևմտյան շրջաններները՝ [[Արարատյան դաշտ]]ը, [[Արարատ]] և [[Արագած]] լեռները, [[Սևանի ավազան]]ը, [[Կոտայք]]ը և [[Նախիջևան]]ը։ Այժմ մարզի տարածքը հիմնականում համապատասխանում է [[Հայաստանի Հանրապետության]] կենտրոնական հատվածին։ Բացառություն է կազմում [[Արարատ]] լեռը և նրա շրջակայքը, որը պատկանում է [[Թուրքիա]]յին, և [[Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն|Նախիջևանը]], որն ամբողջությամբ պատկանում է [[Ադրբեջան]]ին <ref>О. П. Маркова. Россия, Закавказье и международные отношения в XVIII веке. — Наука, 1966.</ref>։
Մարզի տարածքը կազմել է շուրջ 21 000 կմ<sup>2</sup>՝ զբաղեցնելով [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]] նահանգի արևմտյան շրջաններները՝ [[Արարատյան դաշտ]]ը, [[Արարատ]] և [[Արագած]] լեռները, [[Սևանի ավազան]]ը, [[Կոտայք]]ը և [[Նախիջևան]]ը։ Այժմ մարզի տարածքը հիմնականում համապատասխանում է [[Հայաստանի Հանրապետության]] կենտրոնական հատվածին։ Բացառություն է կազմում [[Արարատ]] լեռը և նրա շրջակայքը, որը պատկանում է [[Թուրքիա]]յին, և [[Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն|Նախիջևանը]], որն ամբողջությամբ պատկանում է [[Ադրբեջան]]ին <ref>О. П. Маркова. Россия, Закавказье и международные отношения в XVIII веке. — Наука, 1966.</ref>։

18:32, 20 հունվարի 2015-ի տարբերակ

Հայկական մարզ

Զինանշան

ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակoblast of the Russian Empire?
ՎարչկենտրոնԵրևան
Պաշտոնական լեզուներհայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, պարսկերեն և քրդերեն
Տարածք20 720 կմ²
Հիմնադրված էմարտի 21, 1828 թ.

Հայկական մարզ (ռուս.՝ Армянская область) վարչական միավոր Ռուսական կայսրության կազմում 1828-1840 թվականներին։ Պարսկական տիրապետությունից ազատագրելով՝ Նիկոլայ I ցարը 1827 թվականին Երևանը միացրել է Ռուսաստանին։ 1828 թվականին վերջնականապես ձևավորվում է Հայկական մարզը[1]՝ Երևանի և Նախիջևանի խանությունների տարածքի հիման վրա։

Մարզի տարածքը կազմել է շուրջ 21 000 կմ2՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյան շրջաններները՝ Արարատյան դաշտը, Արարատ և Արագած լեռները, Սևանի ավազանը, Կոտայքը և Նախիջևանը։ Այժմ մարզի տարածքը հիմնականում համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական հատվածին։ Բացառություն է կազմում Արարատ լեռը և նրա շրջակայքը, որը պատկանում է Թուրքիային, և Նախիջևանը, որն ամբողջությամբ պատկանում է Ադրբեջանին [2]։

1840 թվականի կայսերական ռեֆորմի արդյունքում Հայկական մարզը Թիֆլիսի և Քութայիսիի մարզերի հետ միացվել է Ռուսական կայսրությանը՝ որպես մեկ վարչատարածքային միավոր՝ Վրացա-Իմերեթական նահանգ՝ Թիֆլիս կենտրոնով։

Հայկական մարզի ստեղծումը և կառավարումը

Թուրքմենչայի պայմանագրի վավերացումից (փետրվարի 10, 1828) հետո՝ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու ժամանակ հայ ազնվականները Խաչատուր Լազարյանը Հայաստանի ինքնավարություն ստեղծելու նախագիծ են ներկայացնում, ըստ որի Ռուսաստանի հովանու ներքո Արևելյան Հայաստանում ստեղծվելու էր ինքնավարություն՝ սեփական օրենքներով, զինանշանով և դրոշով, ինչպես նաև՝ սահմանապահ զորքով։ Հայ եկեղեցին պահպանելու էր իր իրավունքները։

Լազարյանի նախագծի փոխարեն Նիկոլայ I Ռոմանով կայսեր 1828 թվականի մարտի 21-ի հրամանագրով, ստեղծվում է Հայկական մարզը [1]։ Դրա մեջ մտել են Արևելյան Հայաստանի այն տարածքները, որոնք Թուրքմենչայի պայմանագրով անցել էին Ռուսական կայսրությանը՝ Երևանի և Նախիջևանի նախկին խանությունները և Օրդուբադի գավառը։ Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ Գյանջայի (Գանձակ) և Ղարաբաղի խանությունները (Արցախ), Շորագյալի (Շիրակ) Բորչալուի (Լոռի) ու Ախալքալաքի (Ջավախք) գավառները դուրս են մնում Հայկական մարզի տարածքից։ Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ Վասպուրականի արևելքը և Պարսկահայքը մնացին շահական Պարսկաստանի կազմում։

Գեներալ Վասիլի Բեհբութով
(Բարսեղ Հովսեփի Բեհբության)

Հայկական մարզի կենտրոն ընտրվեց Արևելյան Հայաստանի խոշորագույն քաղաքը՝ Երևանը՝ շուրջ 13 հազար բնակչությամբ, որի կեսից ավելին հայեր էին։ Հայկական մարզի մյուս քաղաքներն էին Նոր Բայազետը՝ արևելքում՝ Սևանա լճի ափին, և Նախիջևանը՝ հարավում։ Նոր Բայազետը, այժմ՝ Գավառ, հիմնեցին Արևմտյան Հայաստանի Բայազետ և Ալաշկերտ գավառներից Սևանի ավազան տեղափոխված հայերը։ Որպես պատմամշակութային-հոգևոր կենտրոն՝ իր դերը չէր կորցնում Վաղարշապատը։ Նոր շունչ ստացան հայկական բնակավայրերը, հիմնվեցին նորերը։

Հայկական մարզի կառավարել է մարզային վարչության կողմից։ Դրա կազմում էին երկու ռուս զինվորական, հայ և մուսուլման բնակչությունից մեկական ներկայացուցիչ, երեք խորհրդական, որոնք վարում էին գործադիր, ֆինանսական, տնտեսական ու դատական գործերը։ Ընդ որում, մուսուլմանական բնակչությունը ներկայացվում էր ընդհանուր, սակայն իրականում կազմված էր թուրքերից, թաթարներից, պարսիկներից ու քրդերից։ Հարկերի ու տուրքերի գանձումն իրականացնում էր հատուկ կոմիսարը։

1828 թվականին Հայկական մարզի ղեկավարումը ստանձնել է գեներալ Ալեքսանդր Ճավճավաձեն, որին փոխարինեց հայազգի իշխան, ծնունդով Թիֆլիսից գեներալ Վասիլի Բեհբութովը (Բարսեղ Հովսեփի Բեհբության)։ Հայկական մարզը բաժանված էր 5 գավառների, որտեղ հիմնվում են ոստիկանական վարչություններ և գավառային դատարաններ։ 1833թ. վերանում է մարզային վարչության կոլեգիալ ղեկավարման ձևը, և լայն իրավունքներ են տրվում վարչության պետին։ Հիմնվում են ոստիկանական, դատական, ֆինանսական բաժիններ և հարկային վարչություն[3]։

Տարածքը և բնակչությունը

Պարսկահայերի ներգաղթը

Հայկական մարզի տարածքը կազմել է շուրջ 21 000 կմ2։ Հայկական մարզը նախապես բաժանվել է Երևանի , Նախիջևանի գավառների և Օրդուբադի օկրուգի։ Հայկական մարզի տարածքի մեջ չեն մտել այնպիսի հայկական տարածքներ, ինչպիսիք էին Սյունիքը (Զանգեզուր), Արցախը (Ղարաբաղ), Գարդմանքը (Գանձակ), Շիրակը (Շորագյալ), Լոռին (Բորչալու), Տավուշը (Շամշադին) և Ջավախքը (Ախալքալաք)։ 1833 թվականի վարչական բաժանմամբ Երևանի գավառից անջատվել են Սուրմալուի և Սարդարապատի գավառները, իսկ Նախիջևանի և Օրդուբադի գավառները պահպանվել են։ Հայկական մարզի բնակչությունը 1830 թվականին կազմել է շուրջ 160.000 մարդ[4]։ Երևանը սկսում է զարգանալ որպես ռուսական մարզկենտրոն։

Դեռ պարսկական իշխանության տարիներին՝ հերթական թուրք-պարսկական պատերազմի ժամանակ (1603-1604), պարսիկները Շահ Աբբաս առաջինի հրամանով խանության բնիկ բնակչությանը՝ հայերին, գերեվարել էին Պարսկաստան։ Նահանգը հայաթափվել էր և ավելի քան 300 հազար հայերի փոխարեն այստեղ բնակվելու էին եկել փոքրաքանակ քրդական և թյուրքական ցեղեր։ Նրանք ոչ միայն տիրացել էին հայկական բնակավայրերին, այլև վերանվանել դրանք։

Երբ գեներալ Իվան Պասկևիչի գլխավորությամբ ռուսական զորքերը և հայ կամավորական ջոկատները 1827 թվականի հոկտեմբերի 1-ին ազատագրել են Երևանի բերդը, խանության 100 000 հպատակներից 23 000-ն էին ազգությամբ հայ[5]։ Հարևան Նախիջևանի խանությունում 50 000 բնակչից հայեր էին 12 000-ը։ Միան Արցախում և Սյունիքում էին հայերը շարունակում կազմել բացարձակ մեծամասնություն։ Արևելյան Հայաստանում հայ ժողովրդի գլխին կանգնած էր ֆիզիկական բնաջնջման վտանգը։

Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցի

1828-1830 թվականներին Իրանից Հայաստան են տեղափոխվում 40-42 հազար, իսկ Թուրքիայից՝ 75-80 հազար հայեր։ Նրանց մի ստվար հատված հաստատվում է Հայկական մարզի տարածքում։ Մնացածները հաստատվում են Ռուսական կայսրությանը հպատակ հայկական տարբեր գավառներ՝ Ջավախք, Սյունիք, Արցախ, Գարդմանք։ Հայրենադարձությունը կազմակերպել էին ռուս դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը և հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին։ Միաժամանակ Իրանից և Թուրքիայից Հայկական մարզ են տեղափոխվում այլ քրիստոնյաներ՝ հույներ և ասորիներ։ Հայկական մարզի տարածքը լքում են բազմաթիվ թուրքեր և պարսիկներ։ Հայկական մարզը ռուսահայության համար սկսում է դիտարկվել որպես հայության նոր կենտրոն։ Արդյունքում ընդհանուր բնակչության թիվը հասնում է 160 հազարի, որից հայերը արդեն կազմում էին մեծամասնություն՝ 52 տոկոս՝

հայ բնակչություն մուսուլմաններ ընդհանուր
Երևանի գավառ և Շիրակ 66.000 50.000 120.000
Նախիջևանի գավառ և Օրդուբադ 16.000 24.000 40.000
Հայկական մարզ 82.000 74.000 160.000

Դեռևս նախքան հայրենադարձությունը, հայերի ստվար խմբեր էին բնակվում Շամախու և Թիֆլիսի նահանգներում։ Թիֆլիսը 1804թ. գրեթե ամբողջությամբ հայաբնակ քաղաք էր՝ 80 տոկոս հայ բնակչությամբ։ Այսպիսով, Արևելյան Հայաստանում, ինչպես նաև Թիֆլիսի ու Շամախու նահանգներում, հայերի ընդհանուր թիվը հասնում էր 300 000-ի։

Հայկական մարզի վերացումը

Հայկական մարզի ստեղծումը, այնուամենայնիվ, ժամանակավոր միջոցառում էր՝ ամբողջ Այսրկովկասում վարչական լայն վերափոխումների անցկացման նախօրեին։ 1840 թվականի ապրիլի 10-ի Նիկոլայ առաջին կայսեր հրամանագրով, Այսրկովկասի վարչական նոր բաժանմամբ, ստեղծվեցին Վրացա-Իմերեթական նահանգը՝ Թիֆլիս կենտրոնով և Կասպիական մարզը՝ Շամախի կենտրոնով։ Բաժանումն անցկացնելիս հաշվի չէին առնվել անդրկովկասյան ժողովուրդների կրոնական և ազգային պատկանելությունները, և դա հանգեցրել էր տեղաբնիկ ժողովուրդներ դժգոհությանը։

Հայկական մարզը որպես ինքնուրույն միավոր դադարեց գոյություն ունենալ, և նրա տարածքը Լոռու ու Ջավախքի հետ մտցվեց Վրացա-Իմերեթական նահանգի մեջ։ Արցախը, Զանգեզուրը և Գարդմանքը մտցվեցին Կասպիական մարզի տարածք։ Հայկական մարզի վերացումով խորտակվեցին հայկական ինքնավարության վերաբերյալ հայ հասարա-քաղաքական գործիչների պատրանքները։

Սակայն մեկ տասնամյակ անց՝ 1849 թվականին, կայսեր հատուկ հրամանագրով կազմվեց Երևանի նահանգը՝ որպես վարչատարածքային ինքնուրույն միավոր՝ ամբողջությամբ համընկնելով նախկին Հայկական մարզի և Շիրակի տարածքին։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Полное собрание законов Российской империи, собрание 2-е, т. XV, ст. 13368
  2. О. П. Маркова. Россия, Закавказье и международные отношения в XVIII веке. — Наука, 1966.
  3. Հայաստանի ինքնավարության նախագիծը: Հայկական մարզը
  4. Исторический памятник. Состояние армянской области
  5. The persian khanate of Erevan, Iranica

Արտաքին հղումներ

Արևելյան Հայաստան
{} Երևանի կուսակալություն
(1502-1724)
{} Ղարաբաղի կուսակալություն
(1502-1726)
Կարսի վիլայեթ
(1639-1878)
{} Թուրքիա {}
{} Երևանի խանություն
(1747-1828)
{} Նախիջևանի խանություն
(1747-1828)
{} Ղարաբաղի խանություն
(1747-1822)
{} Գանձակի խանություն
(1747-1804)
{} Հայկական մարզ
(1828-1840)
{} Ղարաբաղի գավառ
(1822-1840)
{} Գանձակի գավառ
(1804-1840)
{}Վրացաիմերեթական նահանգի մաս {} Կասպիական նահանգի մաս
{} Կարսի մարզ
(1878-1918)
{} Երևանի նահանգ
(1849-1918)
{} Ելիզավետպոլի նահանգ
(1867-1918)
{}Հայաստանի Հանրապետություն (1918-1920){}
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։