«Հնագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 23. Տող 23.


==== Հնագիտությանը նախահեղափոխական Ռուսաստանում և ՍՍՀՄ-ում ====
==== Հնագիտությանը նախահեղափոխական Ռուսաստանում և ՍՍՀՄ-ում ====
Դեռ [[Պետրոս I]]-ը հավաքել է հնագիտական առարկաներ և 1718-ին հրապարակել է հնությունների վերաբերյալ 2 հրահանգ։ [[Սև ծով]]ի հս. ափերի միացումը [[Ռուսաստան]]ին նպաստեց անտիկ հնագիտության զարգացմանը։ XIX դ. պեղվել են բազմաթիվ [[Սլավոններ|սլավոն]]ական և սկյութական հուշարձաններ։ Նույն դարի 2-րդ կեսից մինչև XX դ. սկիզբը ուսումնասիրվել են բրոնզեդարյան և քարեդարյան հնավայրեր։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, 1919-ին Լենինի ստորագրած դեկրետով հիմնադրվել է Նյութական մշակույթի պատմության պետական ակադեմիան (1937-ից՝ ՍՍՀՄ ԳԱ ինստ.), որը գլխավորում էր հնագիտական աշխատանքները ՍՍՀՄ-ում։ ՍՍՀՄ ԳԱ հնագիտության ինստ-ը (Մոսկվայի և Լենինգրադի բաժանմունքներով) կազմակերպել է արշավախմբեր ինչպես ՍՍՀՄ-ում, այնպես էլ արտասահմանում։ Հանրապետական բոլոր ակադեմիաների կազմում գործում են Հ-յան ինստ-ներ կամ բաժիններ։ Հնագետներ են պատրաստում ավելի քան 10 համալսարանների մասնագիտացված ամբիոններ։ Շուրջ 600 թանգարաններ ունեն հնագիտության բաժիններ։ Սովետական իշխանության տարիներին հնագիտական ուսումնասիրությունների շնորհիվ հնարավոր է դարձել ներկայացնելու հասարակության և մշակույթի զարգացումը ՍՍՀՄ տարածքում՝ սկսած հին քարի դարի վաղագույն փուլերից։ Հայտնաբերվել են քարեդարյան կայաններ և մշակույթի այլ հուշարձաններ։ Անդրկովկասում և Հարավային Թուրքմենիայում բացահայտվել են մ.թ.ա. VI—V հազարամյակների երկրագործական նստակյաց բնակավայրեր։ Ուսումնասիրվել են մ.թ.ա. II հազարամյակի մետաղագործական մշակույթներ։ ԱՍՀՄ տարածքում ուսումնասիրվել են առաջին պետությունները, հայտնաբերվել են ստրկատիրական և վաղ [[Ֆեոդալիզմ|ֆեոդալակ]]ան մշակույթներ։ խոշոր աշխատանքներ են տարվել Բոսպորի թագավորության և սկյութական հուշարձանների ուսումնասիրման գործում։ Պեղումների շնորհիվ բացահայտվել է Հին Խորեզմի քաղաքակրթությունը, ուսումնասիրվել [[Պարթևներ|Պարթև]]ական պետության հս.-արլ. հատվածը։ Մեծ է սովետական հնագիտության ավանդը ֆեոդալական հասարակության հետազոտման գործում։ [[Կիև]]ի, [[Նովգորոդի մարզ|Նովգորոդ]]ի և այլ քաղաքների պեղումները լույս են սփռում միջնադարյան Ռուսիայի կյանքի՝ մինչ այդ անհայտ կողմերի վրա։
Դեռ [[Պետրոս I]]-ը հավաքել է հնագիտական առարկաներ և 1718-ին հրապարակել է հնությունների վերաբերյալ 2 հրահանգ։ [[Սև ծով]]ի հս. ափերի միացումը [[Ռուսաստան]]ին նպաստեց անտիկ հնագիտության զարգացմանը։ XIX դ. պեղվել են բազմաթիվ [[Սլավոններ|սլավոն]]ական և սկյութական հուշարձաններ։ Նույն դարի 2-րդ կեսից մինչև XX դ. սկիզբը ուսումնասիրվել են բրոնզեդարյան և քարեդարյան հնավայրեր։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, 1919-ին Լենինի ստորագրած դեկրետով հիմնադրվել է Նյութական մշակույթի պատմության պետական ակադեմիան (1937-ից՝ ՍՍՀՄ ԳԱ ինստ.), որը գլխավորում էր հնագիտական աշխատանքները ՍՍՀՄ-ում։ ՍՍՀՄ ԳԱ հնագիտության ինստ-ը (Մոսկվայի և Լենինգրադի բաժանմունքներով) կազմակերպել է արշավախմբեր ինչպես ՍՍՀՄ-ում, այնպես էլ արտասահմանում։ Հանրապետական բոլոր ակադեմիաների կազմում գործում են Հ-յան ինստ-ներ կամ բաժիններ։ Հնագետներ են պատրաստում ավելի քան 10 համալսարանների մասնագիտացված ամբիոններ։ Շուրջ 600 թանգարաններ ունեն հնագիտության բաժիններ։ Սովետական իշխանության տարիներին հնագիտական ուսումնասիրությունների շնորհիվ հնարավոր է դարձել ներկայացնելու հասարակության և մշակույթի զարգացումը ՍՍՀՄ տարածքում՝ սկսած հին քարի դարի վաղագույն փուլերից։ Հայտնաբերվել են քարեդարյան կայաններ և մշակույթի այլ հուշարձաններ։ Անդրկովկասում և Հարավային Թուրքմենիայում բացահայտվել են մ.թ.ա. VI—V հազարամյակների երկրագործական նստակյաց բնակավայրեր։ Ուսումնասիրվել են մ.թ.ա. II հազարամյակի մետաղագործական մշակույթներ։ ՍՍՀՄ տարածքում ուսումնասիրվել են առաջին պետությունները, հայտնաբերվել են ստրկատիրական և վաղ [[Ֆեոդալիզմ|ֆեոդալակ]]ան մշակույթներ։ խոշոր աշխատանքներ են տարվել Բոսպորի թագավորության և սկյութական հուշարձանների ուսումնասիրման գործում։ Պեղումների շնորհիվ բացահայտվել է Հին Խորեզմի քաղաքակրթությունը, ուսումնասիրվել [[Պարթևներ|Պարթև]]ական պետության հս.-արլ. հատվածը։ Մեծ է սովետական հնագիտության ավանդը ֆեոդալական հասարակության հետազոտման գործում։ [[Կիև]]ի, [[Նովգորոդի մարզ|Նովգորոդ]]ի և այլ քաղաքների պեղումները լույս են սփռում միջնադարյան Ռուսիայի կյանքի՝ մինչ այդ անհայտ կողմերի վրա։


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

19:04, 19 հունվարի 2015-ի տարբերակ

Հնագիտություն, նյութական աղբյուրների (հիմնականում՝ պեղածոների) հիման վրա հին հասարակությունն ու նրա Մշակույթը ուսումնասիրող գիտություն։ Եվրոպական լեզուներում և Ռուսերենում օգտագործվում է արխեոլոգիա (հին հուն. ἀρχαιο — հին և λογία — խոսք) տերմինը։ Անմիջական օբյեկտը հնագիտական հուշարձանն է, ընդհանրացված առարկան՝ հնագիտական մշակույթը։ Նպատակն է պեղածո նյութերի հիման վրա անցյալի մշակույթների զարգացման ու հասարակությունների պատմության գիտական պարզաբանումը։

Ուսումնասիրության աստիճանները

Հնագիտության ուսումնասիրության աստիճաններն են.

  • աղբյուրագիտական, որն ընդգրկում է փաստերի հայտնաբերումը, նկարագրությունը, տարածական-ժամանակագրական տեղայնացումն ու դասակարգումը,
  • վերակազմական, որի ընթացքում հնագիտական առանձին հուշարձանների, համալիրների կամ հնագիտական մշակույթի հիման վրա կատարվում է անցյալի մշակույթի և հասարակության կամ նրանց առանձին տարրերի վերակազմությունը,
  • բացատրական, որի միջոցով, հնագիտական նյութի հիման վրա, բացահայտվում են հին մշակույթների և հասարակություևևերի գոյության ու զարգացման օրինաչափությունները։

Եղանակները

Որոշակիորեն տարբերվում են հնագիտության էմպիրիկ (փորձի հիման վրա) և տեսական եղանակները։ էմպիրիկ եղանակը, հիմնականում համապատասխանում է Հ-յան աղբյուրագիտությանը։ Էմպիրիկ հետազոտության վերջնական նպատակը փաստերի վիճակագրական բաշխման օրենքների կիրառման միջոցով առանձին հնագիտական մշակույթների լուսաբանումն է։ Տեսական եղանակի մեջ, բացի վերակազմությունից և բացատրությունից մասնավորապես մտնում է հնագիտական մեթոդաբանությունը։ Առանձին ճյուղ է Հ-յան պատմագրությունը։ Հ-յան մեջ կիրառվում են բուն պեղումների մեթոդի համար այլ օժանդակ՝ տարբեր բնական գիտությունների մեթոդներ։ Պեղումները հնագիտական տեղեկության հայթայթման անհրաժեշտ աղբյուր են։ Դրանց մեթոդիկան պայմանավորվում է հնագիտական հուշարձանի յուրահատկությամբ։ Դաշտային աշխատանքների ընթացքում լայնորեն կիրառվում են ճարտ., տեղագրագիտական, շերաագրական և ձևատիպաբանական մեթոդները, աերոլուսանկարչությունը, ստորջրյա աշխատանքների տեխնիկան և այլն։

Հնագիտական նյութերի դասակարգման մեթոդները

Հնագիտական նյութերի դասակարգման համար կիրառվում են մաթեմատիկական վիճակագրության մեթոդները։ Վերջին տասնամյակների ընթացքում լայն կիրառություն են ստացել ֆիզիկայի մեթոդները։ Ժամանակագրական հետազոտությունների համար մեծ նշանակություն ունի պեղածո օրգանական նյութերի (փայտ, փայտածուխ, ոսկոր) մեջ ածխածնի C14 իզոտոպի քայքայման աստիճանով որոշման եղանակը։ Զարգանում է նաև կավե թրծված իրերի մնացուկային մագնիսականությամբ ժամանակը որոշելու մեթոդը։ Առանձին վայրերի մշակույթների բացարձակ թվագրման համար մեծ նշանակություն ունի բուսաժամանակագրությունը (դենդրոքրոնոլոգիա)։ Անցյալի հասարակությունների տեխնիկան ուսումնասիրելու համար օգտագործվում են քիմիական եղանակները, լուսապատկերային վերլուծությունը, քարագրությունը, մետաղաբանությունը ևն։ Հին մշակույթների բնական միջավայրի, նրանց հասակակից բուսական և կենդանական աշխարհի ուսումնասիրությունը կատարում են երրորդական և չորրորդական շրջանների երկրաբանությունը, հնէաբանությունը, հնէածագումնաբանական բուսաբանությունը, հնէակենդանաբանությունը ևն։ Փորձնական եղանակով տեսակավորվում են մարդկանց գործողությունները (գործիքների արտադրություն, երկրագործական, մետաղագործական աշխատանքներ ևն)։

Հասկացությունները

Հնագիտության հիմնական հասկացություններն են.

  • հնագիտական մշակույթը (հնագիտական հուշարձանների ընդհանրությամբ), որը չափվում ու տեղայնացվում է ժամանակի և տարածության մեջ, տարբերվում է նույն կարգի ընդհանրություններից և համապատասխանում անցյալի սոցիալ-մշակութային որևէ համակարգին,
  • հնագիտական տիպը, որը հնարավորություն է տալիս խմբավորելու հնագիտական առարկաները (աշխատանքի գործիքներ, զենքեր, կառույցներ, արվեստի իրեր և այլն) ձևաբանական ու կիրառական հատկանիշների կայուն համադրությամբ,
  • հնագիտական դարը՝ իբրև մշակույթի զարգացած որոշակի աստիճան արտահայտող ժամանակաշրջան, երբ արտադրության մեջ գերիշխում են որոշակի նյութեր (քար, բրոնզ, երկաթ) և արտադրության ձևեր։
Բնագավառների տարբերակումը

Հնագիտության առանձին բնագավառներ միմյանցից տարբերվում են հիմնականում ըստ ժամանակագրական (քարի, բրոնզի և երկաթի դարեր, անտիկ, միջնադարյան Հ-ներ), տարածական (Արևմտյան Եվրոպայի, Հարավ-արևելյան Ասիայի, Նոր աշխարհի և այլն, ինչպես նաև առանձին երկրների հնագիտություններ) բաժանումների և խմբավորումների։ Վերջին տարիներին Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում առաջացել են հնագիտական հուշարձանների առանձին խոշոր խմբեր (բնակավայրերի Հ. և այլն) ուսումնասիրող բնագավառներ։ XVIII դարից մինչև XIX դ. 1-ին կեսը, առանձին դեպքերում՝ մինչև XX դ. 1-ին քառորդը հնագիտությունը համարվել է արվեստի պատմության ճյուղ։ Սակայն դեռևս XIX դ. 2-րդ կեսին շատ գիտնականներ այն նույնացնում էին «նախապատմության» հետ։ Մինչև XX դ. 60-ական թթ. վերջը հնագիտությունը գիտության այս կամ այն բնագավառին դասելու հարցում եղել է 2 կարծիք։ Սովետական, մասամբ՝ արևմտաեվրոպական ու ամերիկյան գիտնականները, հնագիտությունը համարում էին պատմագիտության ճյուղ, նրա ինքնուրույն, միաժամանակ՝ անբաժան մասը։ Մյուս տեսակետը հիմնականում մշակել էին ամերիկացի և անգլիացի հնագետները, որոնք վկայակոչելով հնագիտության մեջ բնագիտական մեթոդների գերակշռությունը, այն դասել են բնական գիտությունների շարքը։ Վերջերս մարքսիստական պատմագիտության մեջ տարածված մի նոր տեսակետով հաստատվում է առարկայի և նպատակի սոցիալական էությունը, դրանով իսկ տարբերելով հնագիտությունը բնական գիտություններից, մյուս կողմից բացահայտելով հնագիտական օբյեկտների յուրահատկությունը, առարկայի սկզբունքորեն փորձնական բնույթը, որոշակիորեն անջատելով այն պատմագիտությունից։ Այս տեսակետի համաձայն, Հ. ինքնուրույն սոցիալական գիտություն է՝ սերտորեն կապված առաջին հերթին ազգագրության, ապա՝ դրամագիտության, վիմագրության, կնքագիտության, պատմական սոցիոլոգիայի, մշակույթի պատմության, արվեստի պատմության, Հին աշխարհի և միջին դարերի պատմության, լեզվաբանության հետ։ Դեռես մ.թ.ա. VI դ. Բաբելոնի թագավոր Նաբոնիդը պեղումներ է կատարել հնություններ գտնելու նպատակով։ Հույն պատմիչ Թուկիդիդեսը (մ.թ.ա. V դ.) գործածել է արխայոլոգիա (հնախոսություն), Մովսես Խորենացին (V դ.)՝ հնախոս և հնախոսություն հասկացությունները (այն ժամանակ վերջինիս տակ հասկանում էին հնի մասին գիտելիքների ամբողջությունը)։ Վերածնության դարաշրջանում աճում է հետաքրքրությունը հունա-հռոմեական հնությունների նկատմամբ։ Կարևոր նշանակություն են ունեցել Պոմպեյ և Հերկուլանում հռոմեական քաղաքների պեղումները, որոնք սկսվելով XVIII դ. սկզբից, գիտական բնույթ են ստացել դարի վերջին։ Նապոլեոնի եգիպտական արշավանքի միջոցով եվրոպական գիտությունը լայնորեն ծանոթանում է Հին Եգիպտոսի հուշարձաններին, և սկիզբ է դրվում Հին Արևելքի հնագիտությանը։ Հնագիտությունը արագ զարգանում է XIX դ. սկզբից՝ բուրժուական պատմագիտության վերելքին զուգընթաց։XIX դ. կեսին Ֆրանսիայում հայտնաբերվել են հինքարեդարյան առաջին կայանները։ Դանիացի հնագետներ Թոմսենը և Վորսոն «նախապատմական» հուշարձանների ամբողջությունը ստորաբաժանեցին ըստ հնագիտական դարերի։ 1870-ական թթ. Հ. Շլիմանը, պեղումներ կատարելով Տրոյայում և Միկենքում, ապացուցեց Հոմերոսի պոեմների պատմական հիմքը։ XIX դ. վերջին և XX դ. սկզբին շվեդ հնագետ Օ. Մոնտելիուսը ստեղծեց տիպաբանական-համեմատական մեթոդը, որը մինչև օրս Հ-յան հիմնական մեթոդներից է։ Անտիկ մշակույթի ուսումնասիրության համար մեծ նշանակություն են ունեցել Աթենքի, Սպարտայի, Միլեթի, Պիրիենայի, Պերգամոնի և այլ քաղաքների պեղումները։ XX դ. խոշորագույն հայտնագործություններից են՝ Թութանհամոն փարավոնի դամբարանը Եգիպտոսում, ավելի քան 2 մլն տարվա հնություն ունեցող Օլդուվայան հինքարեդարյան մշակույթը Աֆրիկայում, մ.թ.ա. VII հազարամյակի Չաթալ-Հույուկ խոշոր երկրագործական բնակավայրը Թուրքիայում և այլն։

Հնագիտությանը նախահեղափոխական Ռուսաստանում և ՍՍՀՄ-ում

Դեռ Պետրոս I-ը հավաքել է հնագիտական առարկաներ և 1718-ին հրապարակել է հնությունների վերաբերյալ 2 հրահանգ։ Սև ծովի հս. ափերի միացումը Ռուսաստանին նպաստեց անտիկ հնագիտության զարգացմանը։ XIX դ. պեղվել են բազմաթիվ սլավոնական և սկյութական հուշարձաններ։ Նույն դարի 2-րդ կեսից մինչև XX դ. սկիզբը ուսումնասիրվել են բրոնզեդարյան և քարեդարյան հնավայրեր։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, 1919-ին Լենինի ստորագրած դեկրետով հիմնադրվել է Նյութական մշակույթի պատմության պետական ակադեմիան (1937-ից՝ ՍՍՀՄ ԳԱ ինստ.), որը գլխավորում էր հնագիտական աշխատանքները ՍՍՀՄ-ում։ ՍՍՀՄ ԳԱ հնագիտության ինստ-ը (Մոսկվայի և Լենինգրադի բաժանմունքներով) կազմակերպել է արշավախմբեր ինչպես ՍՍՀՄ-ում, այնպես էլ արտասահմանում։ Հանրապետական բոլոր ակադեմիաների կազմում գործում են Հ-յան ինստ-ներ կամ բաժիններ։ Հնագետներ են պատրաստում ավելի քան 10 համալսարանների մասնագիտացված ամբիոններ։ Շուրջ 600 թանգարաններ ունեն հնագիտության բաժիններ։ Սովետական իշխանության տարիներին հնագիտական ուսումնասիրությունների շնորհիվ հնարավոր է դարձել ներկայացնելու հասարակության և մշակույթի զարգացումը ՍՍՀՄ տարածքում՝ սկսած հին քարի դարի վաղագույն փուլերից։ Հայտնաբերվել են քարեդարյան կայաններ և մշակույթի այլ հուշարձաններ։ Անդրկովկասում և Հարավային Թուրքմենիայում բացահայտվել են մ.թ.ա. VI—V հազարամյակների երկրագործական նստակյաց բնակավայրեր։ Ուսումնասիրվել են մ.թ.ա. II հազարամյակի մետաղագործական մշակույթներ։ ՍՍՀՄ տարածքում ուսումնասիրվել են առաջին պետությունները, հայտնաբերվել են ստրկատիրական և վաղ ֆեոդալական մշակույթներ։ խոշոր աշխատանքներ են տարվել Բոսպորի թագավորության և սկյութական հուշարձանների ուսումնասիրման գործում։ Պեղումների շնորհիվ բացահայտվել է Հին Խորեզմի քաղաքակրթությունը, ուսումնասիրվել Պարթևական պետության հս.-արլ. հատվածը։ Մեծ է սովետական հնագիտության ավանդը ֆեոդալական հասարակության հետազոտման գործում։ Կիևի, Նովգորոդի և այլ քաղաքների պեղումները լույս են սփռում միջնադարյան Ռուսիայի կյանքի՝ մինչ այդ անհայտ կողմերի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։