«Թուրքիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 72. Տող 72.
'''Թուրքիա'''<ref>{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=54}}</ref> ({{lang-tr|Türkiye}}) ('''Թուրքիայի Հանրապետություն''' ({{lang-tr|Türkiye Cumhuriyeti}})), երկիր է [[Եվրասիա]]յում, պետություն տեղակայված [[Ասիա]]յի հարավ-արևմուտքում, որոշ մասը՝ հարավային [[Եվրոպա]]յում։ Ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը կազմավորվել է 1920-ական թվականանների սկզբին՝ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] փլուզման արդյունքում։
'''Թուրքիա'''<ref>{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=54}}</ref> ({{lang-tr|Türkiye}}) ('''Թուրքիայի Հանրապետություն''' ({{lang-tr|Türkiye Cumhuriyeti}})), երկիր է [[Եվրասիա]]յում, պետություն տեղակայված [[Ասիա]]յի հարավ-արևմուտքում, որոշ մասը՝ հարավային [[Եվրոպա]]յում։ Ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը կազմավորվել է 1920-ական թվականանների սկզբին՝ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] փլուզման արդյունքում։


Թուրքիան արևելքից սահմանակից է [[Վրաստան]]ի, [[Հայաստանի Հանրապետության]]ի, [[Ադրբեջան]]ի և [[Իրան]]ի հետ, հարավից՝ [[Իրաք]]ի և [[Սիրիա]]յի հետ, արևմուտքից՝ [[Հունաստան]]ի և [[Բուլղարիա]]յի հետ։ Թուրքիայի ափերը ողողում են չորս ծովեր՝ [[Սև ծով|Սև]], [[Միջերկրական ծով|Միջերկրական]], [[Էգեյան ծով|Էգեյան]] և [[Մարմարա ծով|Մարմարա]]։
Թուրքիան արևելքից սահմանակից է [[Վրաստան]]ի, [[Հայաստանի Հանրապետության]], [[Ադրբեջան]]ի և [[Իրան]]ի հետ, հարավից՝ [[Իրաք]]ի և [[Սիրիա]]յի հետ, արևմուտքից՝ [[Հունաստան]]ի և [[Բուլղարիա]]յի հետ։ Թուրքիայի ափերը ողողում են չորս ծովեր՝ [[Սև ծով|Սև]], [[Միջերկրական ծով|Միջերկրական]], [[Էգեյան ծով|Էգեյան]] և [[Մարմարա ծով|Մարմարա]]։


== Անվանում ==
== Անվանում ==

18:42, 19 հունվարի 2015-ի տարբերակ

Թուրքիայի Հանրապետություն
Türkiye Cumhuriyeti
Թուրքիա դրոշ
Դրոշ
Թուրքիա զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
Yurtta Barış, Dünyada Barış
(թուրքերեն)Խաղաղություն երկրում, խաղաղություն ամբողջ աշխարհում
Ազգային օրհներգ՝ İstiklâl Marşı
Թուրքիա դիրքը
Թուրքիա դիրքը
ՄայրաքաղաքԱնկարա
39°55'48.00′N, 32°50′E
Պետական լեզուներ Թուրքերեն
Կառավարում Խորհրդարանական հանրապետություն
 -  Վարչապետ Ահմեդ Դավութօղլու
 -  Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան
Ժառանգություն Օսմանյան Կայսրությունից 
 -  Քեմալական պատերազմ Մայիսի 19, 1919 թ. 
 -  Խորհրդարանի ւնտրություններ Ապրիլի 23, 1920 
 -  Հանրապետության հայտարարումը Հոկտեմբերի 29, 1923 
Տարածք
 -  Ընդհանուր 783.562 կմ²  (37-րդ)
 -  Ջրային (%) 1.3
Բնակչություն
 -  2013 նախահաշիվը 76.665.647  (17-րդ)
 -  2000 մարդահամարը 70.803.927 
 -  Խտություն 93 /կմ² (102-րդ)
240 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2007 գնահատում
 -  Ընդհանուր $1.415.856 միլիարդ (16րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $16.628 (66-րդ)
ՀՆԱ (անվանական) 2010 գնահատում
 -  Ընդհանուր $1.823.200միլիարդ [1] (17րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $10,206[1] (38-րդ)
Ջինի (2005) 38 (միջակ
ՄՆԶԻ (2009) 0.679[2] (բարձր) (83-րդ)
Արժույթ Թուրքական նոր լիրա, Թուրքական լիրա (TRY)
Ժամային գոտի EET (ՀԿԺ+2)
 -  Ամռանը (DST) EEST (ՀԿԺ+3)
Ազգային դոմեն .tr
Հեռախոսային կոդ +90

Թուրքիա[3] (թուրքերեն՝ Türkiye) (Թուրքիայի Հանրապետություն (թուրքերեն՝ Türkiye Cumhuriyeti)), երկիր է Եվրասիայում, պետություն տեղակայված Ասիայի հարավ-արևմուտքում, որոշ մասը՝ հարավային Եվրոպայում։ Ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը կազմավորվել է 1920-ական թվականանների սկզբին՝ Օսմանյան կայսրության փլուզման արդյունքում։

Թուրքիան արևելքից սահմանակից է Վրաստանի, Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի և Իրանի հետ, հարավից՝ Իրաքի և Սիրիայի հետ, արևմուտքից՝ Հունաստանի և Բուլղարիայի հետ։ Թուրքիայի ափերը ողողում են չորս ծովեր՝ Սև, Միջերկրական, Էգեյան և Մարմարա։

Անվանում

Անվանումը բառացի նշանակում է «թուրքերի երկիր»։ Թուրքերի պետությունը Փոքր Ասիայում առաջացել է 13-րդ դարի վերջին 14-րդ դարի սկզբին։ Այդ պետությունը Օսման բեյի (1299-1326) անունով կոչվել է Օսմանի բեյություն, հետագայում՝ Օսմանյան կայսրություն։

15-16-րդ դարերում թուրքերը դեռ չունեին միասնական ցեղանուն, դրան փոխարինում էր դավանական՝ մուսուլման անունը։ Հայերը նրանց անվանում էին տաճիկ (այստեղից էլ՝ անցյալում հայերեն՝ երկրին տրվող Տաճկաստան անվանումը)։ Երբ ուժեղացավ պանիսլամիզմն ու քրիստոնյաների նկատմամբ հալածանքը, ապա տաճիկ ասելով հայերը նկատի էին ունենում ընդհանրապես ճնշող, դաժան անձ կամ ժողովուրդ (մինչև այժմ էլ հայերենում պահպանվել է տաճիկ կտրել դարձվածքը, որը նշանակում է «սաստիկ կատաղել, դաժանանալ»)։

Թուրքական ազգի (ինքնանվանումը՝ թյուրք) ձևավորումն ավարտվել է 20-րդ դարի սկզբին։ Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության կրած պարտությունից հետո Անտանտի զինված ուժերը օկուպացրին երկրի տարբեր մասերը։ Այդ պայմաններում երկրում ծավալվեց ազգային պատերազմ՝ Մուստաֆա Քեմալի (Աթաթուրքի) գլխավորությամբ, որի անունով էլ շարժումը կոչվեց քեմալական։

Ազգային պատերազմն ավարտվեց քեմալականների հաղթանակով, և 1923 թվականին երկիրը հռչակվեց Թուրքական Հանրապետություն[4]։

Պատմություն

1075 թվականին Իկոնիայից ի հայտ է եկել սելջուկ-թուրքական պետությունը, որն աստիճանաբար ընդլայնել է իր սահմանները ամբողջ Փոքր Ասիայի տարածքում։

1318 թվականին Հուլավյան խաները թագազերծ են անում վերջին սելջուկ սուլթանին և քանդում այդ պետությունը։

1299 թվականին Օսման I-ը՝ Էրտողրուլի որդին և ժառանգորդը, իրեն տալիս է «սուլթան» տիտղոսը և հրաժարվում ենթարկվել Իկոնիայի իշխանություններին։ Նրա անունով թուրքերը սկսեցին կոչվել օսմանական թուրքեր, կամ օսմանցիներ։ Նրանց իշխանությունը սկսվեց տարածվել Փոքր Ասիայում, և Իկոնիայի սուլթանները չէին կարողանում խոչընդոտել դրան։

1326 թվականին բյուզանդացիներից գրաված տարածքներում ստեղծվում է թուրքական սուլթանատ՝ իր Բուրսա մայրաքաղաքով։ Թուրքական սուլթանների իշխանության հիմքն էին հանդիսանում ենիչերիները։

1362 թվականին թուրքերը տարածքներ են նվաճում Եվրոպայում, մայրաքաղաքը տեղափոխում Ադրիանապոլիս (Էդիրնե)։ Թուրքիայի եվրոպական հատվածը ստանում է Ռումելիա անունը։

1510 թվականին թուրքերը զավթում են Կիլիկիան։

Պետական կարգ

Թուրքիան պառլամենտար հանրապետություն է: Օրենսդիր իշխանությունը ներկայացնում է միապալատ պառլամենտը`Թուրքիայի Ազգային մեծ ժողովը: Այն կազմված է 550 պատգամավորներից, որոնք ընտրվում են 4 տարի ժամկետով(մինչև 2007 թվականը` 5 տարի ժամկետով) համամասնական քվեարկությամբ: 2007 թվականի հոկտեմբերի 21-ին անցկացված քվեարկությունը փոփոխություններ մտցրեց սահմանադրության մեջ: Դրանք վերաբերում են պրեզիդենտական ընտրություններին և ժամկետին, ինչպես նաև պառլամենտի գործունեության ժամկետին: Համաձայն 1982 թ-ի սահմանադրության պառլամենտն էր ընտրում պրեզիդենտին 7 տարի ժամկետով, ընդ որում առանց վերընտրման իրավունքի: 2007 թվականի փոփոխությունները պրեզիդենտի ընտրության նոր կարգ են սահմանել: Այժմ պրեզիդենտն ընտրվում է համազգային քվեարկությամբ, 5 տարի ժամկետով և իրավունք ունի ևս մեկ անգամ վերընտրվելու: Փոփոխությունները վերաբերում էին նաև պառլամենտին` նրա գործունեության ժամկետը նախկին 5 տարվա փոխարեն սահմանվեց 4 տարի: Իշխանության ղեկը ներկայումս ստանձնել է իսլամական Արդարության և զարգացման կուսակցությունը:

Վարչական բաժանում

Թուրքիան ունի 81 նահանգ, որոնց թուրքերեն ինքնանվանումն է՝ iller /իլլեր/ (հոգնակի il /իլ/՝ նահանգ, բառից)։

Աշխարհագրկան տվյալներ

Թուրքիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարահամասերում՝ Ասիայում և Եվրոպայում։ Նրա հիմնական մասը՝ Անատոլիան (երկրի տարածքի 97 %-ը), գտնվում է Ասիայում, այդ պատճառով էլ Թուրքիան համարվում է ասիական երկիր։ Եվրոպական մասը (պատմական անունը՝ Արևելյան Թրակիա) Բալկանյան թերակղզու ծայրագույն հարավ-արևելքն է։ Թուրքիան ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Եվրոպան Ասիայի և սևծովյան երկրները միջերկրածովյան երկրների հետ կապող կարևոր ճանապարհների հանգուցակետում։ Մարմարա ծովը, Բոսֆորի և Դարդանելի նեղուցները միջազգային կարևոր ջրուղիներ են, որոնցով Սև ծովը կապվում է համաշխարհային օվկիանոսի հետ։ Բացի այդ, նեղուցների վրա կառուցված 2 մեծ կամուրջներով են անցնում 2 աշխարհամասերը միմյանց կապող երկաթուղային ու խճուղային մայրուղիները։

Տնտեսություն

Չորային շրջաններում մշակում են ցորեն, գարի, կորեկ, լոբի, բուծում են ոչխարներ ու անգորական այծեր, որոնք տալիս են նուրբ, մետաքսանման բարձրորակ բուրդ՝ մոհեր։ Զարգացած է նաև շերամապահությունը։ Մշտադալար թփուտների, պուրակների և այգիների փարթամ կանաչով են պատված ծովափնյա հարթավայրերը։ Այստեղ ցրտեր գրեթե չեն լինում։ Սև ծովի ափերին ամբողջ տարին առատ անձրևներ են տեղում, մինչդեռ միջերկրածովյան ափերին տեղումները շատ ավելի քիչ են։ Խիտ բնակեցված ափամերձ շրջաններում աճեցնում են խաղող, մրգեղեն, ցիտրուսներ, ձիթենի, եգիպտացորեն, բրինձ, ծխախոտ, շաքարի ճակնդեղ։

Մշակույթ

Թուրքական մշակույթը խիստ հակասական է եւ իր մերօրյա ամբողջականությամբ սկսել է հանդես գալ Օսմանյան կայսրության արեւմտականացումից ի վեր, երբ սկսեցին համադրվել օղուզական, անատոլիական, օսմանական եւ եվրոպական մշակույթները։ Թուրքիայի մշակույթի վրա մեծ ազդեցություն է գործել արաբական, իրանական, բյուզանդական, հայկական եւ թյուրքական գեղարվեստական ժառանգությունը։ Թուրքական ճարտարապետությանը բնորոշ են դամբարանները, մզկիթները, գմբեթածածկ բաղնիքները, շքեղ ձևավորված շատրվանները։ Կառույցներին բնորոշ են բարձր գմբեթավոր դահլիճները, գունազարդ ապակեպատ լուսամուտները։ Զարգացած է կիրառական արվեստը (խեցեգործություն, կերպասագործություն, պղնձագործություն, ոսկերչություն), որի զարգացմանը նպաստել են բազմաթիվ հայ արհեստավորներ։

Հայերը Թուրքիայում

Հայերը ժամանակակից Թուրքիայի տարածքում ապրել են շատ ավելի վաղ ժամանակներից, քան այնտեղ հաստատվել է թուրքական տարրը։ Իսկ Փոքր Ասիայում թուրքերի հաստատվելուց հետո հայերն Արևմտյան Հայաստանի տարածքում կազմակերպել են ազգային կյանքը, տնօրինել իրենց սեփական և հասարակական ունեցվածքը։ Թուրք-հայկական մշակութային և հասարակական հարաբերությունների ընթացքում տեղի են ունեցել մշակույթների զգալի ներթափանցումներ, մշակվել համակեցության որոշակի պայմաններ։ Սակայն Օսմանյան կայսրության ստեղծումից հետո Թուրքիայում արևմտահայության վիճակը խիստ ծանրացավ։ 16-17-րդ դարերի ընթացքում երկարատև պատերազմներ տեղի ունեցան Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ ԱրևմտյանՀայաստանը հաճախ դառնում էր ռազմական գործողությունների թատերաբեմ, որի հետևանքով քայքայվում էր նրա տնտեսությունը, մեծ զոհեր էր տալիս հայ խաղաղ բնակչությունը։ 18-րդ և հատկապես 19-րդ դարերում թուրքական բռնապետությունն ուժեղացրեց ճնշումը հայերի նկատմամբ, սաստկացան ազգային և կրոնական հալածանքները։ Եվ սկսվեց հայ ժողովրդի պայքարը թուրք նվաճողների դեմ, որը հատկապես նոր թափ առավ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, երբ Արևմտյան Հայաստանում ծավալվեց ֆիդայական շարժումը։ Այս ամենի հետևանքը եղավ այն, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918) տեղահանվեց ամբողջ արևմտահայությունը, 1915 թ-ին իրականացվեց 20-րդ դարի մեծագույն ոճրագործություններից մեկը՝ Մեծ եղեռնը. ոչնչացվեցին 1,5 մլն հայեր, փրկվածները տարագիր դարձան՝ ցրվելով աշխարհով մեկ։ Օսմանյան կայսրությանը հաջողվեց իրականացնել իր քաղաքական ծրագիրը՝ Արևմտյան Հայաստանը «մաքրել» հայերից՝ հայ ժողովրդին զրկելով իր դարավոր բնօրրանում ապրելու կենսական իրավունքից։ Եվ այսօր Թուրքիայի իշխանություններից պահանջելով ճանաչել Հայոց Մեծ եղեռնը՝ հայերս առաջին հերթին խնդիր ունենք վերականգնելու տեղահանված ու ցեղասպանված հայության ժառանգների՝ իրենց պատմական բնօրրանում ապրելու և գույքային իրավունքները։ Ներկա վիճակ

Ներկայումս Թուրքիայում բնակվում է շուրջ 80 հզ. հայ[1], (համշենահայերի հետ միասին 480 հզ.) որից 70 հզ-ը՝ Ստամբուլում[1], որտեղ և կենտրոնացած է հայ կյանքը։ Թուրքիայում հայ հասարակական կյանքը կազմակերպել են ազգային, մշակութային, գրական միությունները, բարեգործական ընկերությունները, որոնցից նշանավոր են Համազգյաց, Մեսրոպյան, Արարատյան, Կիլիկյան, Ազգանվեր հայուհյաց[5] ընկերությունները։ Հայկական եկեղեցիներին կից գործում են դպրոցներ։ Առաջին կանոնավոր դպրոցը հիմնվել է 1715 թ-ին Կոստանդնուպոլսում։ Ներկայումս գործում են 17 հայկական վարժարաններ, որտեղ ուսուցանվում են հայոց լեզու, կրոնի պատմություն (հայ ժողովրդի պատմության դասավանդումն արգելված է)։ Թուրքերենի, Թուրքիայի պատմության և աշխարհագրության ուսուցիչները պարտադիր թուրքեր են։

Արվեստ և մամուլ

Թուրքիայում ապրող հայերը մեծ ավանդ են ներդրել ոչ միայն հայ ազգային արվեստի, այլև թուրքական մշակույթի տարբեր բնագավառների զարգացման գործում։ Թուրքիայում առաջին թատրոնի հիմնադիրը Հակոբ Վարդովյանն է, օպերայի և օպերետի ստեղծողը՝ Տիգրան Չուխաջյանը, առաջին նվագախմբի ղեկավարը՝ Գրիգոր Սինանյանը։ Երկար տարիներ արքունի ճարտարապետության գլխավոր դեմքերից են եղել Պալյան ընտանիքի ներկայացուցիչները, Գ. և Կ. Օտյանները, Հ. Սերվերյանը, սուլթանների պալատական նկարիչները՝ Մանասե ընտանիքի անդամները (թուրքական արվեստում առաջին դիմանկարիչները), լուսանկարչության սկզբնավորողն էր Աբդուլլահների հայ ընտանիքը։ Քանդակագործ Երվանդ Ոսկանը համարվում է Թուրքիայում քանդակագործության արվեստի հիմնադիրը։ Թուրքիայում են ապրել և ստեղծագործել հայ գրականության բազմաթիվ նշանավոր դեմքեր՝ Մկրտիչ Պեշիկթաշլյանը, Պետրոս Դուրյանը, Միսաք Մեծարենցը, Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը, Գրիգոր Զոհրապը, Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը և ուրիշներ. նրանցից շատերը Մեծ եղեռնի զոհ դարձան։ Թուրքիայում առաջին հայերեն պարբերականը՝ «Լրո գիրը», լույս է տեսել 1832 թ-ին։ Ներկայումս հրատարակվում են «Ժամանակ», «Մարմարա» օրաթերթերը, «Սուրբ Փրկիչ», «Լրաբեր», «Ակոս» և այլ պարբերականներ։ Թուրքիան մերժում է հայերի ցեղասպանության փաստը, սակայն արդեն այն ճանաչվել և դատապարտվել է աշխարհի բազմաթիվ պետությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1 Hürriyet: 2007 yılına hızlı girdik, seçime rağmen 1 trilyon dolarlık olduk
  2. «Human Development Report 2010» (PDF). Վերցված է 2010-11-01-ին.
  3. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 54. ISBN 99941-56-03-9.
  4. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  5. Ադանալյան Մ. Լ., «Ազգանվեր հայուհյաց ընկերությունը» (Ստեղծման 100-ամյակի առթիվ).- Պատմա-բանասիրական հանդես, 1979, № 4, էջ 255-259։