«Ձմեռը Պրոստոկվաշինոյում (մուլտֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Մուլտֆիլմ |անվանում = Ձմեռը Պրոստոկվաշինոյում |բնօրինակ անվանում = Зима в Простоква...»: |
No edit summary |
||
Տող 2. | Տող 2. | ||
|անվանում = Ձմեռը Պրոստոկվաշինոյում |
|անվանում = Ձմեռը Պրոստոկվաշինոյում |
||
|բնօրինակ անվանում = Зима в Простоквашино |
|բնօրինակ անվանում = Зима в Простоквашино |
||
|պատկեր = |
|պատկեր = Ձմեռը Պրոստոկվաշինոյում.jpg |
||
|չափս = |
|չափս = |
||
|նկարագրություն = |
|նկարագրություն = |
17:58, 19 հունվարի 2015-ի տարբերակ
Ձմեռը Պրոստոկվաշինոյում ռուս.՝ Зима в Простоквашино | |
---|---|
Պատկեր:Ձմեռը Պրոստոկվաշինոյում.jpg | |
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | ընտանեկան ֆիլմ և հեքիաթ |
Հիմնված է | Էդուարդ Ուսպենսկիի «Դյադյա Ֆյոդորը, շունը և կատուն» գրքի մոտիվներով |
Շարքի մասն է | Երեքը Պրոստոկվաշինոյից |
Ռեժիսոր | Վլադիմիր Պոպով[1] |
Սցենարիստ | Էդուարդ Ուսպենսկի |
Հնչյունավորում | Լև Դուրով Վալենտինա Տալիզինա Բորիս Նովիկով Մարիա Վինոգրադովա Գերման Կաչին Օլեգ Տաբակով |
Բեմադրող նկարիչ | Արկադի Շեր և Ալեքսանդր Վինոկուրով |
Երաժշտություն | Եվգենի Կրիլատով |
Օպերատոր | Քաբուլ Ռասուլով |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | Ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 16 րոպե 42 վարկյան[2] |
Շարք | Երեքը Պրոստոկվաշինոյից |
Պրիկվել | Արձակուրդները Պրոստոկվաշինոյում |
Սիկվել | Գարունը Պրոստոկվաշինոյում |
Թվական | 1994 |
Ձմեռը Պրոստոկվաշինոյում (ռուս.՝ Зима в Простоквашино), 1984 թվականին նկարահանված խորհրդային մուլտֆիլմ: Պրոստոկվաշինո գյուղի և նրա բնակիչների մասին պատմող մուլտֆիլմի վերջին մասը: Դրան նախորդում են «Երեքը Պրոստոկվաշինոյից» և «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում» մասերը: Այն ստեղծվել է Էդուարդ Ուսպենսկիի «Դյադյա Ֆյոդորը, կատուն և շունը» պատմվածքի մոտիվներով:
Սյուժե
Մատրոսկինն ու Շարիկը վիճել են և միմյանց հետ չեն խոսում: Ապրում են ինչպես «շուն ու կատու»: Վեճի պատճառն այն է եղել, որ Շարիկը Մատրոսկինի գումարով իրեն նորաոճ մարզակոշիկներ է գնել: Նրանք միմյանց հետ շփվում են Պեչկինի միջոցով: Մատրոսկինը նամակ է ուղարկում Ֆյոդորին և հայտնում կատարվածի մասին: Դժվար է պատկերացնել՝ ինչով կավարտվեր այս ամենը, եթե Նոր տարուն Պրոստոկվաշինո չժամանեին Դյադյա Ֆյոդորն ու հայրը. մայրը մնում է քաղաքում, որովհետև Ամանորին ելույթ պետք է ունենար: Նրանք ժամանում են հին մեքենայով, որը ձյան պատճառով մնում է ճանապարհին: Մատրոսկինն ու Շարիկը շտապում են օգնությամբ:
Մատրոսկինն ու Շարիկը հաշտվում են և սկսում պատրաստել Ամանորին: Պեչկինն ուզում էր գնալ, որովհետև հեռուստացույցը չէր աշխատում, իսկ նա չէր պատկերացնում Ամանորն առաց հեռուստահաղորդումների: Որոշում են վերանորոգել: Պեչկինը մնում նաև: Շուտով պետք է ելույթ ունենար Ֆյոդորի մայրը, բայց հեռուստացույցի ձայնը չէր աշխատում: Բոլորն սկսում են նայել ելույթը և ի զարմանս նրանց հայտնվում մայրը՝ դահուկներով:
Մուլտֆիլմն ավարտվում է վերջինիս խոսքերով՝ «Չէ որ ես ասել էի, որ առանց Պրոստոկվաշինոյի չեմ կարող ապրել»:
Երաժշտություն
Կոմպոզիտոր Եվգենի Կրիլատովը գրել է երաժշտությունը: «Եվ ես գնալով ավելի լավ եմ հասկանում» երգը (ռուս.՝ «А я всё чаще замечаю» կատարում է Օլեգ Տաբակովը, իսկ «Кабы не было зимы» երգը կատարում է Վալենտինա Տոլկունևան: Այս երգը թողարկվել է «Մելեդիա» ընկերության «Մուտֆիլմերից երգեր» մանկական ձայնասկավառակում, ապա նաև «Սվեմա» աուդիոձայներիզում: 1990 թվականին երգը թողարկվել է «Թվիք լիրեկ» ընկերության մի քանի ձայնասկավառակներով և կոմպակտ սկավառակներով: Իսկ 1999-ին տարբեր ընկերություններ թողարկում են MP3 տարբերակով
Ստեղծողներ
Ռեժիսոր | Վլադիմիր Պոպով |
Սցենարիստ | Էդուարդ Ուսպենսկի |
Նկաիչներ | Արկադի Շեր Լևոն Խաչատրյան |
Անիմատորներ | Ռենատա Միրենկովա Վլադիմիր Վիշեգորոդցև Մարինա Ոսկանյանց Մարինա Ռոգովա Նատալիա Բոգոմոլովա |
Օպերատոր | Քաբուլ Ռասուլով |
Ղեկավար | Լյուբով Բուտիրինա |
Կոմպոզիտոր | Եվգենի Կրիլատով |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Խմբագիր | Ռաիսա Ֆրիչինսկայա |
Մոնտաժ | Նատալիա Ստեպանցևա |
Կրկնօրինակողներ | Մարիա Վինոգրադովա - դյադյա Ֆյոդոր Օլեգ Տաբակովակով - Մատրոսկին Լև Դուրով - Շարիկ Գերման Կաչին - հայր Վալենտինա Տալիզինա - մայր Բորիս Նովիկով - Պեչկին Գյորգի Վիցին - Կուղբ |
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- «Не надо бояться быть глупым, смешным, нелепым»Сергей Капков Интервью с Олегом Табаковым, газета "Газета",15.08.2005 (ռուս.)
- Сергей Капков Интервью АРКАДИЙ ШЕР: «В третьей серии я совсем обнаглел – кота сделал еще толще и надел на него шапку», «ГАЗЕТА» 20 сентября 2004 г. (ռուս.)
- Մուլտֆիլմի երգի բառերը(ռուս.)