«Հայկական մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
պատճենի հեռացում
Տող 113. Տող 113.


Դեռևս նախքան հայրենադարձությունը, հայերի ստվար խմբեր էին բնակվում Շամախու և Թիֆլիսի նահանգներում։ Թիֆլիսը [[1804]]թ. գրեթե ամբողջությամբ հայաբնակ քաղաք էր՝ [[80]] տոկոս [[հայ]] բնակչությամբ։ Այսպիսով, Հայկական մարզում, Արցախում, Սյունիքում, Գարդմանքում ու Ջավախքում (Արևելյան Հայաստանում), ինչպես նաև Թիֆլիսի ու Շամախու նահանգներում, հայերի ընդհանուր թիվը հասնում էր 300.000-ի։ Անդրկովկասի հայությունը, երկար դարեր անց, վերջապես կարողացավ հանգիստ շունչ քաշել և սեփական տարածքում ձեռնամուխ լինել ստեղծարար աշխատանքի։
Դեռևս նախքան հայրենադարձությունը, հայերի ստվար խմբեր էին բնակվում Շամախու և Թիֆլիսի նահանգներում։ Թիֆլիսը [[1804]]թ. գրեթե ամբողջությամբ հայաբնակ քաղաք էր՝ [[80]] տոկոս [[հայ]] բնակչությամբ։ Այսպիսով, Հայկական մարզում, Արցախում, Սյունիքում, Գարդմանքում ու Ջավախքում (Արևելյան Հայաստանում), ինչպես նաև Թիֆլիսի ու Շամախու նահանգներում, հայերի ընդհանուր թիվը հասնում էր 300.000-ի։ Անդրկովկասի հայությունը, երկար դարեր անց, վերջապես կարողացավ հանգիստ շունչ քաշել և սեփական տարածքում ձեռնամուխ լինել ստեղծարար աշխատանքի։

== Ադրբեջանցիների պատմական կեղծարարություններ ==
[[Պատկեր:The Hall of Mirrors in the Palace of the Sardar.jpg|մինի|աջից|Սարդարի պալատում]]
'''1.''' [[16-րդ դար]]ի սկզբին [[Պարսկաստան]]ում հաստատվել էր [[Սեֆյաններ|Սեֆյան]] արքայական ընտանիքը։ Նրա ներկայացուցիչները սերում էր [[Իրանական Ատրպատական]]ի [[Արդաբիլ (նահանգ)|Արդաբիլ]] քաղաքից։ [[Արաբերեն]] տառադարձմամբ Ատրպատականը («ատր»-կրակ, «պատական» կամ «պայական»՝ հեթանոս) հնչում է որպես Ազարբայեջան (آذربايجان)։ Երկիրն այդպես է կոչվել հարյուրամյակներ շարունակ՝ սկսած [[7-րդ դար]]ից, և, ըստ էության, դուրս է մղել իրանական ծագում ունեցող «Ատրպատան» եզրույթը։ Սա հիմք է տալիս [[ադրբեջանցի]]ներին պնդել, որ շահական Պարսկաստանը ավելի քան [[200]] տարի իշխած Սեֆյան դինաստիայի ([[1502]]-[[1722]]) ներկայացուցիչները ադրբեջանցիներ էին<ref name="j">[http://www.erevangala500.com/ Երևանի բերդի մասին ադրբեջանական կայք]</ref><ref name="g">[http://www.youtube.com/watch?v=oO_kVFlN3TQ «Ադրբեջանական» քաղաք Երևան]</ref>, իսկ Սեֆյան Իրանը՝ ադրբեջանական պետություն։ Սակայն ժամանակակից [[Ադրբեջանի Հանրապետություն]]ը քարտեզի վրա հայտնվել է միայն [[20-րդ դար]]ում՝ Իրանական Ադրբեջանի տարածքներից դուրս՝ կապ չունենալով վերջինիս հետ, թեպետ կոչվել [[Իրանական Ադրբեջան|Իրանի Ադրբեջան]] ([[Ատրպատական]]) նահանգի անունով<ref name="ա"/><ref name="a"/><ref name="b">[http://www.iranicaonline.org/articles/erevan-1#ii The persian khanate of Erevan, Iranica]</ref>։ ''Ադրբեջան'' և ''ադրբեջանցի'' տերմինները ժամանակակից ըմբռնումով սկսել են գործածվել միայն [[1918]] թվականից, երբ պատմական [[Քրիստոնեություն|քրիստոնյա]] [[Աղվանք]] երկրի տարածքում առաջացավ [[Իսլամ|մուսուլմանական]] Ադրբեջանը։ Հետևաբար Սեֆյանների շրջանում՝ [[16-րդ դար|16]]-[[18-րդ դար]]երում, նման հասկացություններ ուղղակի չկային։
[[Պատկեր:Red bridge, Yerevan.jpg|մինի|ձախից|[[Կարմիր կամուրջ (Երևան)|Երևանի Կարմիր կամուրջը]]]]
'''2.''' Թուրքմենական ցեղերից Երևանը գրավելուց հետո Սեֆյան Շահ Իսմայիլը կուսակալության ղեկավար է նշանակում իր հարազատներից մեկին, որը Երևանի անունով կոչվում է Ռևան-ղուլու խան, թարգմանաբար՝ Երևանի ծառա։ Նա դառնում է [[Երևանի կուսակալություն|Երևանի կուսակալության]] առաջին ղեկավարը։ Ադրբեջանցիների պնդմամբ՝ [[1512]] թվականին նա ամայի տեղում կառուցել է Երևան բերդաքաղաքը իր անունով կոչել «Ռեվան» կամ «Իրավան», որտեղից գալիս է Երևան անունը<ref name="j"/>։ Հետևաբար, քանի որ նա Սեֆյան ադրբեջանական ընտանիքից էր, ուրեմն հիմնել է ադրբեջանական քաղաք<ref name="j"/><ref name="g"/>։ Այս կեղծ վարկածը ադրբեջանցիները առաջ էին քաշել [[2012]] թվականին՝ բերդի [[500]]-ամյակը նշելու (1512-2012) և միջազգային հանրության ուշադրությունը գրավելու համար<ref name="j"/><ref name="g"/>։ Իրականում բերդը կառուցվել է Ռևան ղուլու կուսակալից 70 տարի անց՝ [[1582]]-[[1583]] թվականներին թուրքական բանակի զորահրամանատար Ֆարհադ փաշայի կողմից, երբ [[Օսմանյան կայսրություն|օսմանյան]] զորքերը տիրացել էին [[Արևելյան Հայաստան]]ին<ref name="ա"/><ref name="a"/>։ Բերդը կառուցվել էր վաղնջագույն հայկական ամրոցի հիմքի վրա։ Ըստ [[7-րդ դար]]ի պատմիչ [[Սեբեոս]]ի՝ [[Երևանի բերդ]]ը համառ դիմադրություն է ցույց տվել արաբական զորքերին՝ նրանց արշավանքների ժամանակ (640, 642-643, 650)։

[[Պատկեր:Երևանի բերդը 1900-ական թթ..jpg|մինի|Երևանի բերդը]]
'''3.''' Ըստ ադրբեջանցիների՝ բերդը հիմնադրելիս Ռևան խանը և նրա հաջորդները այն կառուցապատում են [[մզկիթ]]ներով ու պալատներով, շուկաներով ու բաղնիքներով<ref name="j"/><ref name="g"/>։ Իրականում Երևանի բերդի տարածքում առաջին մզկիթը կառուցվել է միայն [[1725]] թվականին՝ Ռևան ղուլու խանից 200 տարի անց։ Կառուցել է օսմանյան զորահրամանատար Ռեջեբ փաշան, երբ օսմանցի թուրքերը դարձյալ գրավել էին Երևանը<ref name="a"/>։ Թուրքական մզկիթը վերածվել է ռուսական եկեղեցու՝ [[Սուրբ Նիկոլայ եկեղեցի (Երևան)|սուրբ Նիկոլայ]]<ref>Эривань // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.</ref>։ Երկրորդ՝ պարսկական մզկիթը կառուցվել է արքայազն Աբբաս-Միրզայի օրոք՝ [[1800]]-ական թվականներին, և կոչվել «Խանի մզկիթ»<ref name="a"/>։ Նախախորհրդային Երևանում կար 8 մզկիթ, որոնցից 1-ը կիսավեր է, իսկ մյուսը ([[Կապույտ մզկիթ (Երևան)|Երևանի կապույտ մզկիթ]])՝ վերականգնվել է և հանձնվել [[Իրանի Իսլամական Հանրապետություն|Իրանի Իսլամական Հանրապետության]]ը։ Երևանի տարածքում ևս մեկ հուշարձան, որը կառուցվել է թուրքմենական շրջանում, հանձնվել է [[Թուրքմենստան]]ի դեսպանությանը։ Մնացած 6 մզկիթները, ինչպես նաև [[Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Երևան)|սուրբ Պողոս-Պետրոս]], [[Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Երևան)|սուրբ Գրիգոր Լուսավորիչ]], [[Սուրբ Նիկոլայ եկեղեցի (Երևան)|սուրբ Նիկոլայ]], [[Գեթսեմանի մատուռ (Երևան)|Գեթսեմանի]] և շատ այլ եկեղեցիներ հիմնովին քանդվել են խորհրդային իշխանության ժամանակ՝ [[1920]]-[[1930]]-ական թվականների ընթացքում, ոչ թե [[անկախ Հայաստանի առաջին Հանրապետություն|Հայաստանի]] գոյության տարիներին ([[1918]]-[[1920]])։ Ոչնչացվել է նաև Երևանի բերդը։

[[Պատկեր:Serdar's Palace near Erivan.jpg|մինի|ձախից|Սարդարի պալատը]]
'''4.''' Ադրբեջանական մամուլը ներկայացնում է ևս մեկ կեղծ փաստարկ, ըստ որի Սարդարի պալատը նույնպես Ռևան խանի օրոք է կառուցվել։ Իրանական ժամանակագրական մատյաններում նշվում է, իսկ պեղումներով՝ հաստատվում, որ Ռևան ղուլու խանից մեկ դար անց միայն՝ Ամիրգունա խանի ([[1604]]-[[1628]]) հիմնվել է սարդարի պալատը։ Այն իր տեսքը ստացել է Մեհմեդ խանի օրոք (1784-1804)՝ [[1780]]-[[90]]-ական թվականներին<ref name="a"/>։ Այսինքն՝ Սարդարի պալատը այնպիսին, ինչպիսին պատկերված է, կառուցվել է ռուսական զորքերի կողմից Երևանի ազատագրումից ընդամենը 30 տարի առաջ։ Նրա տեղում այժմ Երևանի գինու և կոնյակի գործարանն է։

[[Պատկեր:Pokhos- Petros.jpg|մինի|[[Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Երևան)|Երևանի սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին]]]]
'''5.''' Ադրբեջանցիների համոզմամբ՝ ռուսական զորքերի և հայ կամավորական ջոկատների կողմից Երևանը ազատագրելուց առաջ քաղաքն ունեցել է բացառապես ադրբեջանական բնակչություն, իսկ հայերը բնակվել են շրջակա գյուղերում ու արվարձաններում<ref name="j"/><ref name="g"/>։ Սակայն դեռևս [[15]]-րդ դարում, երբ Երևանը դարձել էր [[Երևանի կուսակալություն|թուրքմենական կուսակալության]] կենտրոն, ուներ 15,000 զուտ հայկական բնակչություն, կառուցապատված էր եկեղեցիներով ու վանքերով, որոնցից ամենահայտնին [[Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Երևան)|սուրբ Պողոս-Պետրոս]] եկեղեցին էր (այժմ՝ քանդված, տարածքում՝ [[Մոսկվա կինոթատրոն]])։ Ամբողջ կուսակալության տարածքում, այդ թվում՝ Կարսի շրջանում, հաշվվում էր մոտ 500,000 մարդ, որոնցից հայեր էին 400,000-ը<ref>Massoume Price. Iran’s diverse peoples: a reference sourcebook</ref>։ [[1603]]-[[1604]] թվականներին [[Շահ Աբբաս Առաջին]]ի կողմից [[Պարսկաստան]] է բռնագաղթեցվում ավելի քան 300,000 հայ<ref name="b"/><ref>James Stuart Olson, Lee Brigance Pappas, Nicholas Charles Pappas. An Ethnohistorical dictionary of the Russian and Soviet empires</ref><ref name="c">Hewsen, Robert H. (2001). Armenia: A Historical Atlas. Chicago: University of Chicago Press. p. 168. ISBN 0-226-33228-4.</ref>։ Շարունակվող պատերազմների<ref name="b"/>, ինչպես նաև Կարսի շրջանի՝ Թուրքիային միանալուց հետո [[1639]] թվականին ([[Հայաստանի չորրորդ բաժանում]]), հայերի թիվը այդպես էլ չի աճում<ref name="b"/>, և տատանվում է 40-50 հազարի շրջանում<ref name="ա"/><ref name="b"/>։ Մուսուլմանների՝ [[թուրքեր]]ի, [[քրդեր]]ի, [[կովկասյան թաթարներ]]ի ու [[պարսիկներ]]ի ընդհանուր քանակը չէր հասնում 100,000-ի<ref name="a"/><ref name="b"/><ref name="c"/>։ Միայն այդ ժամանակահատվածում է, որ Երևանի բերդում բնակվել են մուսուլմաններ։


==Հայկական մարզի վերացումը==
==Հայկական մարզի վերացումը==

19:23, 17 հունվարի 2015-ի տարբերակ

Հայկական մարզ

Զինանշան

ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակoblast of the Russian Empire?
ՎարչկենտրոնԵրևան
Պաշտոնական լեզուներհայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, պարսկերեն և քրդերեն
Տարածք20 720 կմ²
Հիմնադրված էմարտի 21, 1828 թ.

Հայկական մարզը 1828 -1840թթ., (ռուսերեն՝ Армяская область) վարչական միավոր էր Ռուսական կայսրության կազմում։ Պարսկական տիրապետությունից ազատագրելով՝ Նիկոլայ Առաջին ցարը 1827թ. Երևանը միացրել է Ռուսաստանին։ 1828 թ. վերջնականապես ձևավորվում է Հայկական մարզը[1]՝ Երևանի խանության տարածքի հիման վրա։

Մարզի տարածքը կազմել է շուրջ 21.000 քառ. կմ, ՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյան շրջաններները` Արարատյան դաշտը, Արարատ և Արագած լեռները, Սևանի ավազանը, Կոտայքը և Նախիջևանը։ Այժմ մարզի տարածքը հիմնականում համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական հատվածին։ Բացառություն է կազմում Արարատ լեռը, որն ամբողջությամբ պատկանում է Թուրքիային, և Նախիջևանը, որն ամբողջությամբ պատկանում է Ադրբեջանին [2]։

1840 թ. Կայսերական ռեֆորմի արդյունքում Հայկական մարզը Թիֆլիսի և Քութայիսիի մարզերի հետ միացվել է Ռուսական կայսրությանը՝ որպես մեկ վարչատարածքային միավոր՝ Վրացա-Իմերեթական նահանգ` Թիֆլիս կենտրոնով։

Հայկական մարզի ստեղծումը և կառավարումը

Գեներալ Իվան Պասկևիչ՝ կոմս Էրիվանսկի
Գեներալ Վասիլի Բեհբութով (Բարսեղ Հովսեփի Բեհբության)

Հիմնական հոդված՝ Թուրքմենչայի պայմանագիր

Թուրքմենչայի պայմանագրի վավերացումից (10.2.1828) հետո՝ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու ժամանակ, առաջ է քաշվում այն հարցը, թե ինչպիսի կարգեր պետք է հաստատել երկրում։ Մի խումբ հայրենասերներ Խաչատուր Լազարյանի գլխավորությամբ Հայաստանի ինքնավարություն ստեղծելու նախագիծ են ներկայացնում, ըստ որի Ռուսաստանի հովանու ներքո Արևելյան Հայաստանում ստեղծվելու էր ինքնավարություն։ Այն ունենալու էր իր օրենքները, զինանշանը և դրոշը, սահմանապահ զորքը։ Հայ եկեղեցին պահպանելու էր իր իրավունքները։

Լազարյանի նախագծի փոխարեն Նիկոլայ I Ռոմանով ցարի 1828մարտի 21-ի հրամանագրով, ստեղծվում է Հայկական մարզը [1]։ Դրա մեջ մտել են Արևելյան Հայաստանի այն տարածքները, որոնք Թուրքմենչայի պայմանագրով անցել էին Ռուսական կայսրությանը՝ Երևանի և Նախիջևանի նախկին խանությունները և Օրդուբադի գավառը։ Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ Գյանջայի (Գանձակ) և Ղարաբաղի խանությունները (Արցախ) և Բորչալուի (Լոռի) ու Ախալքալաքի (Ջավախք) գավառները դուրս են մնում Հայկական մարզի տարածքից: Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ Վասպուրականի արևելքը և Պարսկահայքը մնացին շահական Պարսկաստանի կազմում:
Հայկական մարզի կենտրոն ընտրվեց Արևելյան Հայաստանի խոշորագույն քաղաքը՝ Երևանը՝ շուրջ 13 հազար բնակչությամբ, որի կեսից ավելին հայեր էին: Հայկական մարզի մյուս քաղաքներն էին Նոր Բայազետը՝ արևելքում՝ Սևանա լճի ափին, և Նախիջևանը՝ հարավում: Նոր Բայազետը, այժմ՝ Գավառ, հիմնեցին Արևմտյան Հայաստանի Բայազետ և Ալաշկերտ գավառներից Սևանի ավազան տեղափոխված հայերը: Որպես պատմամշակութային-հոգևոր կենտրոն՝ իր դերը չէր կորցնում Վաղարշապատը, այժմ՝ Էջմիածին: Նոր շունչ ստացան հին հայկական քաղաքներ Արտաշատն ու Արմավիրը, վերաբնակեցվեցին լքյալ գյուղերը, հիմնվեցին տասնյակ նոր բնակավայրեր:
Հայկական մարզը կառավարել է մարզային վարչությունը, որի կազմում էին երկու ռուս զինվորական, հայ և մուսուլման բնակչությունից մեկական ներկայացուցիչ, երեք խորհրդական, որոնք վարում էին գործադիր, ֆինանսական, տնտեսական ու դատական գործերը։ Ընդ որում, մուսուլմանական բնակչությունը ներկայացվում էր ընդհանուր, սակայն իրականում կազմված էր թուրքերից, թաթարներից, պարսիկներից ու քրդերից: Հարկերի ու տուրքերի գանձումն իրականացնում էր հատուկ կոմիսարը։

Հայկական մարզի ղեկավարումը 1828թ. ստանձնել է գեներալ Ալեքսանդր Ճավճավաձեն, որին փոխարինեց հայազգի իշխան, գեներալ Վասիլի Բեհբութովը (Բարսեղ Հովսեփի Բեհբության, ծնունդով Թիֆլիսից)։ Հայկական մարզը բաժանված էր 5 գավառների, որտեղ հիմնվում են ոստիկանական վարչություններ և գավառային դատարաններ։ 1833թ. վերանում է մարզային վարչության կոլեգիալ ղեկավարման ձևը, և լայն իրավունքներ են տրվում վարչության պետին։ Հիմնվում են ոստիկանական, դատական, ֆինանսական բաժիններ և հարկային վարչություն[3]։

Տարածքը և բնակչությունը

Պարսկահայերի ներգաղթը
Երևանի բերդի գրավումը 1827թ.

Հայկական մարզի տարածքը կազմել է շուրջ 21.000 քառ.կմ։ Հայկական մարզը նախապես բաժանվել է Երևանի , Նախիջևանի գավառների և Օրդուբադի օկրուգի։ Հայկական մարզի տարածքի մեջ չեն մտել այնպիսի հայկական տարածքներ, ինչպիսիք էին Սյունիքը (Զանգեզուր), Արցախը (Ղարաբաղ), Գարդմանքը (Գանձակ), Շիրակը (Շորագյալ), Լոռին (Բորչալու), Տավուշը (Շամշադին) և Ջավախքը (Ախալքալաք)։ 1833թ. վարչական բաժանմամբ Երևանի գավառից անջատվել են Սուրմալուի և Սարդարապատի գավառները, իսկ Նախիջևանի և Օրդուբադի գավառները պահպանվել են։ Հայկական մարզի բնակչությունը 1830թ. կազմել է շուրջ 160.000 մարդ[4]։ Երևանը սկսում է զարգանալ որպես ռուսական մարզկենտրոն։

Հերթական թուրք-պարսկական պատերազմի ժամանակ՝ 1603-1604թթ. պարսիկները Շահ Աբբաս Առաջինի հրամանով խանության բնիկ բնակչությանը՝ հայերին, գերեվարել էին Պարսկաստան։ Նահանգը հայաթափվել էր և ավելի քան 300 հազար հայերի փոխարեն այստեղ բնակվելու էին եկել փոքրաքանակ քրդական և թյուրքական ցեղեր։ Նրանք ոչ միայն տիրացել էին հայկական բնակավայրերին, այլև վերանվանել դրանք։

Այդ է պատճառը, որ երբ գեներալ Իվան Պասկևիչի գլխավորությամբ ռուսական զորքերը և հայ կամավորական ջոկատները 1827թ. հոկտեմբերի 1-ին ազատագրում են Երևանի բերդը, խանության 100.000 հպատակներից 23.000-ն էին ազգությամբ հայ[5]։ Հարևան Նախիջևանի խանությունում 50.000 բնակչից հայեր էին 12.000-ը։ Միան Արցախում և Սյունիքում էին հայերը շարունակում կազմել բացարձակ մեծամասնություն։ Արևելյան Հայաստանում հայ ժողովրդի գլխին կանգնած էր ֆիզիկական բնաջնջման վտանգը[6]։

Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցի
Հայ ժողովրդի մեծ բարեկամ, ռուս դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդով

1828-1830թթ. Իրանից Հայաստան են տեղափոխվում 40-42 հազար, իսկ Թուրքիայից՝ 75-80 հազար հայեր։ Նրանց մի ստվար հատված հաստատվում է Հայկական մարզի տարածքում։ Մնացածները հաստատվում են Ռուսական կայսրությանը հպատակ հայկական տարբեր գավառներ՝ Ջավախք, Սյունիք, Արցախ, Գարդմանք։ Հայրենադարձությունը կազմակերպել էին ռուս դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը և հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին։ Միաժամանակ Իրանից և Թուրքիայից Հայկական մարզ են տեղափոխվում այլ քրիստոնյաներ՝ հույներ և ասորիներ։ Հայկական մարզի տարածքը լքում են բազմաթիվ թուրքեր և պարսիկներ։ Հայկական մարզը ռուսահայության համար սկսում է դիտարկվել որպես հայության նոր կենտրոն։ Արդյունքում ընդհանուր բնակչության թիվը հասնում է 160 հազարի, որից հայերը արդեն կազմում էին մեծամասնություն՝ 52 տոկոս՝

հայ բնակչություն մուսուլմաններ ընդհանուր
Երևանի գավառ և Շիրակ 66.000 50.000 120.000
Նախիջևանի գավառ և Օրդուբադ 16.000 24.000 40.000
Հայկական մարզ 82.000 74.000 160.000

Դեռևս նախքան հայրենադարձությունը, հայերի ստվար խմբեր էին բնակվում Շամախու և Թիֆլիսի նահանգներում։ Թիֆլիսը 1804թ. գրեթե ամբողջությամբ հայաբնակ քաղաք էր՝ 80 տոկոս հայ բնակչությամբ։ Այսպիսով, Հայկական մարզում, Արցախում, Սյունիքում, Գարդմանքում ու Ջավախքում (Արևելյան Հայաստանում), ինչպես նաև Թիֆլիսի ու Շամախու նահանգներում, հայերի ընդհանուր թիվը հասնում էր 300.000-ի։ Անդրկովկասի հայությունը, երկար դարեր անց, վերջապես կարողացավ հանգիստ շունչ քաշել և սեփական տարածքում ձեռնամուխ լինել ստեղծարար աշխատանքի։

Հայկական մարզի վերացումը

Հայկական մարզի ստեղծումը, այնուամենայնիվ, ժամանակավոր միջոցառում էր՝ ամբողջ Այսրկովկասում վարչական լայն վերափոխումների անցկացման նախօրեին։ 1840ապրիլի 10-ի Նիկոլայ Առաջին Ռոմանով կայսեր հրամանագրով, Այսրկովկասի վարչական նոր բաժանմամբ, ստեղծվեցին Վրացա-Իմերեթական նահանգը՝ Թիֆլիս կենտրոնավ և Կասպիական մարզը՝ Շամախի կենտրոնով։ Բաժանումն անցկացնելիս հաշվի չէին առնվել անդրկովկասյան ժողովուրդների կրոնական և ազգային պատկանելությունները, և դա հանգեցրել էր տեղաբնիկ ժողովուրդներ դժգոհությանը։

Հայկական մարզը որպես ինքնուրույն միավոր դադարեց գոյություն ունենալ, և նրա տարածքը Լոռու ու Ջավախքի հետ մտցվեց Վրացա-Իմերեթական նահանգի մեջ։ Արցախը, Զանգեզուրը և Գարդմանքը մտցվեցին Կասպիական մարզի տարածք։ Հայկական մարզի վերացումով խորտակվեցին հայկական ինքնավարության վերաբերյալ հայ հասարա-քաղաքական գործիչների պատրանքները։

Սակայն մեկ տասնամյակ անց՝ 1849թ., կայսեր հատուկ հրամանագրով կազմվեց Երևանի նահանգը՝ որպես վարչատարածքային ինքնուրույն միավոր՝ ամբողջությամբ համընկնելով նախկին Հայկական մարզի տարածքին։

Տես նաև

Արևելյան Հայաստան
{} Երևանի կուսակալություն
(1502-1724)
{} Ղարաբաղի կուսակալություն
(1502-1726)
Կարսի վիլայեթ
(1639-1878)
{} Թուրքիա {}
{} Երևանի խանություն
(1747-1828)
{} Նախիջևանի խանություն
(1747-1828)
{} Ղարաբաղի խանություն
(1747-1822)
{} Գանձակի խանություն
(1747-1804)
{} Հայկական մարզ
(1828-1840)
{} Ղարաբաղի գավառ
(1822-1840)
{} Գանձակի գավառ
(1804-1840)
{}Վրացաիմերեթական նահանգի մաս {} Կասպիական նահանգի մաս
{} Կարսի մարզ
(1878-1918)
{} Երևանի նահանգ
(1849-1918)
{} Ելիզավետպոլի նահանգ
(1867-1918)
{}Հայաստանի Հանրապետություն (1918-1920){}

Աղբյուրներ և գրականություն

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Полное собрание законов Российской империи, собрание 2-е, т. XV, ст. 13368
  2. О. П. Маркова. Россия, Закавказье и международные отношения в XVIII веке. — Наука, 1966.
  3. http://www.findarmenia.com/arm/history/23/432/433
  4. http://books.google.am/books?id=uzIpAAAAYAAJ&hl=ru&pg=RA1-PA640#v=onepage&q&f=false
  5. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «b» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. http://historyarmenia.org/731.html
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։