«Autodesk»–ի խմբագրումների տարբերություն
Տող 95. | Տող 95. | ||
== Արտաքին հղումներ == |
== Արտաքին հղումներ == |
||
* [http:/http://www.autodesk.com |
* [http:/http://www.autodesk.com/ Autodesk-ի պաշտոնական կայք] {{ref-en|}} |
||
* [http:/http://www.autodesk.ru |
* [http:/http://www.autodesk.ru/ Autodesk-ի պաշտոնական կայք] {{ref-ru|}} |
||
17:03, 16 հունվարի 2015-ի տարբերակ
Autodesk | |
---|---|
Տեսակ | հանրային ընկերություն |
Ընկերության տեսակ | Բաց բաժնետիրական ընկերություն |
Հիմնադրված է | 1982 |
Հիմնադիր | Ջոն Ուոլկեր |
Վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ[1] |
Գլխավոր անձինք | Ջոն Ուոլկեր, հիմնադիր;Կարլ Բասս, նախագահ և CEO; Կեն Բադո, փոխ-նախագահի պաշտոնակատար (վաճառք և սպասարկող); Քրիս Բրեդշոու, գլխավոր փոխ-նախագահ և CMO; Մարկ Հոկինս, գլխավոր փոխ-նախագահ և CFO |
Արտադրանք | CAD |
Հասույթ | |
Գործառնական շահույթ | 305 900 000 $ (2013)[3]
284 800 000 $ (2014)[4] |
Զուտ շահույթ | 247 400 000 $ (2013)[5]
228 800 000 $ (2014) [6] |
Աշխատողների թիվ | 7,500 (2012)[7] |
Դուստր ընկերություններ | Autodesk (Canada)? |
Կայք | www.autodesk.ru www.autodesk.com |
Մասնակից է | Business Software Alliance[8] |
Բորսա | |
Autodesk Վիքիպահեստում |
Autodesk, Inc. (NASDAQ: ADSK) — ընկերություն աշխարհի խոշորագույն ծրագային ապահովման մատակարարն է արդյունաբերական և քաղաքացիական շինարարության, մեքենաշինության ինֆորմացիոն միջոցների շուկայի համար:
Ընկերությունը մշակում է ծրագրեր ճարտարապետների, կոնստրուկտորների, ինժիներների համար: Այժմ աշխարհում Autodesk-ից օգտվում է մոտ 9 մլն օգտատեր:
Պատմություն
Autodesk ընկերությունը հիմնադրվել է 1982 թվականին Ջոն Ուոլկերի և տասներկու այլ հիմնադիրների կողմից: Գլխավոր գրասենյակը գտնվում է Սան-Ռաֆաելում (ԱՄՆ)-ում:
Ընկերության առաջին ծրագիրը մշակվել է 1982 թվականին AutoCAD անվանմամբ, որը նախագծելու ավտոմատացված համակարգ էր, ստեղծված միկրոհամակարգիչների ինչպես նաև ութ լիցքանի CP/M օպերացիոն համակարգի և նոր տասնվեց լիցքանի IBM PC-ի համար:
Այս ծրագիրը հնարավորություն էր տալիս ստեղծել մանրամասնված գծագրեր և հասանելի էր բազմաթիվ ընկերությունների համար:
1990-ական թվականների սկզբին ընկերությունը դարձավ հրապարակային:
1990-ական թվականների սկզբներին Autodesk-ը սկսեց ակտիվ վերամշակել AutoCAD -ի մասնագիտացված տարբերակներ տարբեր ճյուղերի համար, այդ թվում ճարտարապետությունը, քաղաքացիական շինարարությունը և մեքենաշինությունը:
1992 թվականի ապրիլին ընկերությունը գլխավորեց Կերոլ Բարցը (անգլ.՝ Carol Bartz) , մինչ այդ գլխավորելով Sun Microsystems ընկերության փոխ-նախագահի պաշտոնը:
Նշանակումից հետո նա ձգտում էր հասնել հաջորդ հիմնանպատակներին, հասցնել Autodesk-ի արժեքը 1999 թվականին 1 մլրդ $-ի և իջեցնել Autodesk-ի կախվածությունը AutoCAD-ից ինչպես եկամտի հիմնական աղբյուր:
1992 թվականին Autodesk-ը կանգնեցրեց AutoCAD-ի նոր տարբերակի մշակոմը Unix-ի և Apple Macintosh-ի համար, իսկ 1997 թվականին MS-DOS-ի համար, կենտրոնանալով բացառապես Microsoft Windows-ի վրա:
2000 թվականների սկզբին ընկերությունը իր դրամապանակի մեջ ավելացրեց ծրագրերի շարք, որոնք որ հիմնված չէին AutoCAD-ի վրա: Դրանցից էին Revit-ը և Inventor:
2004 թվականին AutoCAD դարձավ ամենատարածված CAD-ը աշխարհում: DWG և DXF ձևաչափի ֆայլերը, որոնք մշակված էին հատուկ AutoCAD -ի համր սկսեցին լայնորեն ընդունվել տարբեր CAD-երի տվյալների փոխարինման համար:
2006 թվականի մայիսի 1-ին Autodesk-ը գլխավորեց Կարլ Բասսը, մինչ այդ եղել է (COO) ընկերության օպերացիոն տնօրեն, իսկ Կերոլ Բարցը զբաղեցրեց նախագահների խորհրդի գործադիր տնօրենի պաշտոնը, որից հետո՝ 2009 թվականին զբաղեցրեց Yahoo ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը:
Ծրագրեր և լուծումներ
AutoCAD
AutoCAD, 2D և 3D նախագծման և գծագրման համակարգ: AutoCAD-ի նախկին տարբերակներով կարելի էր գործողություն կատարել տարական օբյեկտներով, այնպիսին ինչպես շրջան, աղեղ, գիծ և այլն, որոնցից կազմված էին այլ բարդ օբյեկտներ: Սակայն ժամանակակից փուլում ծրագիրը ներառում է իր մեջ գործիքների ամբողջական հավաքածու, որը ապահովում է կոմպլեքսային եռաչափ մոդելավորում, այդ թվում աշխատանք կամայական ֆորմաների հետ, եռաչափ մարմինների ստեղծում:
Ծրագրեր արդյունաբերական արտադրության և մեքենաշինության համար
Նախագծման և դիզայնի հետ կապված որոշումներ, որոնք օգտագործվում են արդյունաբերության տարբեր ճյուղերում՝ ներառյալ արդյունաբերական սարքավորումների և սպառողական ապրանքների էլեկտրամեխանիկական, ավտոմոբիլային, մեքենաշինական արտադրությունը։ Շատ ապրանքներ հիմնված են թվային նախատիպերի տեխնոլոգիաների վրա։ Այս սիգմենտի լուծմանը վերաբերում են՝ Autodesk Inventor-ը, Autodesk Alias-ի ընտանիքի ծրագրերը, AutoCAD Electrical-ը, AutoCAD Mechanical-ը, Autodesk Vault-ը և այլն:
- Autodesk Inventor - պահեստային լուծումը 3D մոդելավորման պարամետրիկ արդյունաբերության համար: Ծրագիրը թույլատրում է նախագծել և մոդելավորել տարբեր եռաչափ պատկերներ թվային միջավայրում: Արդյունքում ստացվում է այնպես կոչված «թվային նախատիպ», որի հատկությունը ամբողջովին համապատասխանում է ապագա ֆիզիկական նախատիպի ընդհուպ մինչև նյութի բնութագրի հատկությանը:
- Autodesk Showcase - Ծրագիր, նախատեսված եռաչափ պատկերայնացումների ստեղծման համար, հիմնված CAD-ի տվյալների վրա:
- Autodesk SketchBook Pro- Հավելված նկարելու և գծագրելու համր, հատուկ նախատեսված թվային պլանշետների և ԱՀ պլանշետների օգտագործման համար:
- Autodesk Alias - (Alias Sketch, Alias Design, Alias Surface և Alias Automotive) ծրագրերի ընտանիք, նախատեսված բարդ արտադրանքի ձևի մակերևույթների մոդելավորման և ներքին տեսքի դիզայնի համար:
- Autodesk Simulation - Ծրագրերի ընտանիք, հաշվարկների և ինժիներական անալիզների համար: Այստեղ մտնոմ են Autodesk Simulation Mechanical (ավելի ուշ հայտնի Autodesk Simulation Algor անվանմամբ) կինեմատիկական և ամրապնդված անալիզների համար, Autodesk Simulation CFD (ավելի ուշ հայտնի CFDesign անվանմամբ ) հիդրոգազադինամիկայի հաշվարկման լուծման համար, Autodesk Simulation MoldFlow ձուլված ֆորմաների մոդելավորման համար, արտադրանք պլաստմասից և ձուլման պրոցեսը ճնշման տակ:
- Autodesk Vault - (Vault Manufacturing և Vault Workgroup) ծրագրերի ընտանիք հիմնված թվային տեխնոլոգիանների վրա աշխատանքային խմբում նախագծի ղեկավարման համար:
- Autodesk Inventor Publisher - Ծրագիր, նախատեսված տեխնիկական հրահանգների ստեղծման համար և արտադրանքի փաստաթղթեր, հիմնված միևնույն թվային նախատիպի վրա, ինչը որ օգտագործվել էր նախագծման ընթացքում:
Ծրագրեր ճարտարապետության և շինարարության համար
Այս խմբի ծրագրերը օգտագործում են տարբեր ճարտարապետական և նախագծային կազմակերպություններ, ինչպես նաև շինարարական ոլորտներորտի այլ կազմակերպություններ տարբեր շինությունների և կառույցների նախագծման համար, իրենց կոնստրուկցիաների և ենթասիստեմների մոդելավորում և անալիզ: Այս ծրագրերի մեջ պարամետրիկական նախագծման համակարգերը հիմնված շինությունների ինֆորմացիոն մոդելավորման տեխտոլոգիաների վրա ( Building informational modeling — BIM) Autodesk Revit Architecture և Autodesk Revit Structure, շենքերի ենթակառույցների նախագծման ծրագրեր AutoCAD Architecture, AutoCAD Civil 3D և AutoCAD MEP, ինչպես նաև վերլուծական համալիրներ՝ էկոլոգիապես ռացիոնալ նախագծման խնդիրների լուծման համար:
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- [http:/http://www.autodesk.com/ Autodesk-ի պաշտոնական կայք] (անգլ.)
- [http:/http://www.autodesk.ru/ Autodesk-ի պաշտոնական կայք] (ռուս.)