«Ալ-Ջահիզ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 65. Տող 65.
{{Հիմնական|Կենդանիների գիրք (ալ-Ջահիզ)}}
{{Հիմնական|Կենդանիների գիրք (ալ-Ջահիզ)}}
[[Պատկեր:Al-Jahiz - pages from Kitaab al Hayawaan 4.jpg|մինի|աջից]]
[[Պատկեր:Al-Jahiz - pages from Kitaab al Hayawaan 4.jpg|մինի|աջից]]
Շատ հայտնի է նաև «[[Կենդանիների գիրք]]ը» ({{lang-ar|كتاب الحيوانات՝ քիթաբ ալ-հայուանաթ}}), որն իր թե բովանդակությամբ, թե կառուցվածքով [[ադաբ]]ի դասական ստեղծագործություն է։ Այստեղ դեռևս չկա կառուցվածքային ամբողջականություն։ Առաջին մասում հեղինակը հաղորդում է նախկինում իր գրած գրքերից և բանավիճում մի ինչ որ անհայտ, անբարյացակամ քննադատի հետ։ Հետո, առանց նախորդ նյութի հետ ինչ-որ կապի նա անկանոն պատմում է կենդանիների, թռչունների, սողունների և տարբեր երկրային բնակիչների մասին։ Այդ բոլոր պատմությունները հագեցած են տեղին, պատշաճ մեջբերումներով [[Ղուրան]]ից և [[հադիսներ]]ից, նախաիսլամական և միջնադարյան արաբ գրողների գործերից, կան արաբական ասացվածքներ։
Շատ հայտնի է նաև «[[Կենդանիների գիրք]]ը» ({{lang-ar|كتاب الحيوانات՝ քիթաբ ալ-հայուանաթ}}), որն իր թե բովանդակությամբ, թե կառուցվածքով [[ադաբ]]ի դասական ստեղծագործություն է։ Այստեղ դեռևս չկա կառուցվածքային ամբողջականություն։ Առաջին մասում հեղինակը հաղորդում է նախկինում իր գրած գրքերից և բանավիճում մի ինչ–որ անհայտ, անբարյացակամ քննադատի հետ։ Հետո, առանց նախորդ նյութի հետ ինչ-որ կապի նա անկանոն պատմում է կենդանիների, թռչունների, սողունների և տարբեր երկրային բնակիչների մասին։ Այդ բոլոր պատմությունները հագեցած են տեղին, պատշաճ մեջբերումներով [[Ղուրան]]ից և [[հադիսներ]]ից, նախաիսլամական և միջնադարյան արաբ գրողների գործերից, կան արաբական ասացվածքներ։


[[Կենդանիներ]]ի, [[թռչուններ]]ի վարքագծի նկարագրություն գրքի միակ թեման չէ։ Նա նաև շոշափում է [[Բնագիտություն|բնագիտական]], [[Փիլիսոփայություն|փիլիսոփայական]] ու [[Աստվածաբանություն|աստվածաբանական]] ամենատարբեր հարցեր, կիսում է իր պատկերացումները [[էթիկա]]յի և [[Բժշկություն|բժշկության]] մասին, պատմում է բեդվինական սովորույթների մասին։ Նա մեկնաբանում է Ղուրանը, քննադատում է կենդանիներին վարժեցնելու սովորությունը։
[[Կենդանիներ]]ի, [[թռչուններ]]ի վարքագծի նկարագրություն գրքի միակ թեման չէ։ Նա նաև շոշափում է [[Բնագիտություն|բնագիտական]], [[Փիլիսոփայություն|փիլիսոփայական]] ու [[Աստվածաբանություն|աստվածաբանական]] ամենատարբեր հարցեր, կիսում է իր պատկերացումները [[էթիկա]]յի և [[Բժշկություն|բժշկության]] մասին, պատմում է բեդվինական սովորույթների մասին։ Նա մեկնաբանում է Ղուրանը, քննադատում է կենդանիներին վարժեցնելու սովորությունը։


Գրքի վերջին՝ 7-րդ մասում ի մի է բերվում ողջ պատմությունը և հաջողվում է այն նպատակը, ինչի համար գրբել էր գիրքը։ Չնայած նրա շոշափած հարցերի շրջանակը շատ լայն է և դրանք մատուցված են քաոսային ձևով, այն զուրկ չէ գիտական արժեքից։ Նրանում շատ են բանաստեղծական հատվածներ և նույնիսկ ամբողջական պոեմներ, որոնք կենդանիների մասին տեղեկությունների աղբյուր են։ Նա չի մտածում շարադրվող նյութի տրամաբանական հաջորդականության մասին՝ հետևելով ադաբի գրականության կարևոր օրենքներից մեկին՝ մատուցել գիտական ու բարոյական իսկությունները զվարճացնելով ընթերցողին։
Գրքի վերջին՝ 7-րդ մասում ի մի է բերվում ողջ պատմությունը և հաջողվում է այն նպատակը, ինչի համար գրել էր գիրքը։ Չնայած նրա շոշափած հարցերի շրջանակը շատ լայն է և դրանք մատուցված են քաոսային ձևով, այն զուրկ չէ գիտական արժեքից։ Նրանում շատ են բանաստեղծական հատվածներ և նույնիսկ ամբողջական պոեմներ, որոնք կենդանիների մասին տեղեկությունների աղբյուր են։ Նա չի մտածում շարադրվող նյութի տրամաբանական հաջորդականության մասին՝ հետևելով ադաբի գրականության կարևոր օրենքներից մեկին՝ մատուցել գիտական ու բարոյական իսկությունները զվարճացնելով ընթերցողին։


== Գրականություն ==
== Գրականություն ==

18:14, 15 հունվարի 2015-ի տարբերակ

Ալ-Ջահիզ
արաբ․՝ عمرو بن بحر بن محبوب الكناني البصري‎‎
Ծնվել է775[1]
ԾննդավայրԲասրա, Աբասյան խալիֆայություն
Վախճանվել էդեկտեմբեր 868[2] կամ հունվար 869
Վախճանի վայրԲասրա, Աբասյան խալիֆայություն
Գրական անունالجاحظ
Մասնագիտությունբանասեր, գրող, բանաստեղծ, կենսաբան, կենդանաբան և պատմաբան
Լեզուարաբերեն
Ազգությունարաբ
Ժանրերերգիծանք
Ուշագրավ աշխատանքներՆամակներ, Կլորության ու քառակուսիության գիրք, Կենդանիների գիրք, Ժլատների գիրք, Դրականը ու բացասականը և Q106489006?
 Al-Jahiz Վիքիպահեստում

Ալ-Ջահիզ (776 / 159 հիջրա – 869 / 255 հիջրա) ամբողջական անուն՝ արաբ․՝ أبو عثمان عمرو بن بحر الكناني البصري‎‎, Աբու 'Օսման 'Ամր իբն Բահր ալ-Քաննանի ալ-Բասրի, արաբ մուսուլման մութազիլիական արձակագիր և գիտնական, ով իր ոչ գեղեցիկ արտաքինի համար ստացել է Ալ-Ջահիզ (արաբերեն՝ الجاحظ, չռված աչքերով, բվաչք) մականունը։ Նա ծնվել է Բասրայում։ Արաբական գեղարվեստական արձակի պատմության և «ադաբ» գրական ժանրի ստեղծման մեջ ահռելի է նրա դերը։ Ալ-Ջահիզը ձևավորեց ադաբի ամենակարևոր օրենքներից մեկը՝ գիտական և բարոյագիտական իրողությունները մատուցել զբաղեցնելով և զվարճացնելով ընթերցողին։

Ստեղծագործություններ

9-րդ դարում արաբական հռետորական արվեստի մեջ թափանցեց գեղարվեստական արձակը։ Ջահիզը մշակեց արձակի նոր ձև, կենդանացրեց ոճը, հաղորդեց գեղեցկություն և ավարտունություն։ Նա փորձել է սովորական արձակին հաղորդել պոեզիայի համաչափություն՝ չնայած գերադասում էր ազատ արձակը, որն ավելի մեծ հնարավորություն էր տալիս իր բազմաբնույթ գաղափարների արտահայտելու համար։ Նրա առաջին ստեղծագործությունները վերաբերում էին իմամաթին։ Ալ-Ջահիզի թողած հսկայածավալ ժառանգությունից մեղ են հասել ընդամենը 30 աշխատություն փիլիսոփայության, աշխարհագրության, պատմության, բնական գիտությունների մասին։ Նրա ստեղծագործությունները ընդգրկում են այն ժամանակի աշխարհի մասին գիտելիքների ողջ շրջանակը։

Ալ-Ջահիզի ապրած շրջանում, երբ արաբական գիտությունը նոր էր զարգանում, նա փորձեց համախմբել ինչպես արաբական ծագման, այնպես էլ հունական գիտական և փիլիսոփայական մտքի արգասիքներ համարվող շատ գիտելիքներ։ Նա ինչպես բնական երևույթների, այնպես էլ մետաֆիզիկական հարցերի ուսումնասիրության ժամանակ ձգտել է հենվել միայն տրամաբանական փաստերի վրա։ Նրան շատ անհանգստացնում էր խալիֆայության ապագան, որի միասնությունը վտանգված էր Աբբասյանների հակառակորդ Օմայյանների, պարսիկների, սուննիների հակառակորդ շիաների և շուուբիների կողմից։ Նա մութազիլիական ուղղության ակտիվ գործիչ էր, սակայն նրա փիլիսոփայական և քաղաքական գաղափարները երբեք իրար չէին հակասում։ Ցավոք կրոնական հարցերի շուրջ նրա գրքերից մեզ չեն հասել, բայց հայտնի է, որ նա հանդիսացել է մութազիլիականության մեջ մի նոր ուղղության հիմնադիր, որը նրա անունով կոչվել «ջահիզիյա»։

Նրա գրական ժառանգությունը կարելի է երկու մասի բաժանել՝ մեծ մտածողի հայտնի ստեղծագործություններ և ադաբ ժանրի ստեղծագործություններ։ Անկախ ստեղծագործության բնույթից նա միշտ հանդես է գալիս խրատողի դերում, նրա գործերը դիդակտիկ են։ Նրա՝ մեզ հասած ստեղծագործություններից առանձնանում են «Գիրք կլորության և քառակուսիության մասին», «Կենդանիների գիրք» և «Ժլատների գիրք» աշխատությունները, որոնք վերաբերում են ադաբ ժանրին։

Գիրք կլորության և քառակուսիության մասին

Բաղդադի միջնաբերդը. 8-10-րդ դդ.

Այս ուղերձում ծաղրանքի է ենթարկվում սուննի աստվածա-ավանդապաշտ Ահմադ իբն ալ-Վահհաբը։ Հեղինակը ծիծաղում է նրա անքաղաքավարի պահվածքի և մեծամտության վրա, պատմում է նրա մասին տարբեր անեկդոտներ, նկարագրում է նրա այլանդակ արտաքինը։ Օրինակ, մատնանշելով Ահմադի կարճ հասակը և գիրությունը՝ նա տեքստ է ներմուծում ավանդություններ՝ կլորության և քառակուսիության ձևով։

Ուղերձը սկսվում է սատիրական նախաբանով, որտեղ ծաղրում է հերոսի արտաքինը։ Հետո նա անընդհատ ընդհատում է իր գիտական քննարկումները Ահմադի խելքի, բնավորության, արտաքինի ծաղրանքով։ Նա հեգնանքով խոսում է «երկարության վրա լայնության գերազանցության մասին»։

Նմանատիպ մեջբերումներով նա նպատակ ուներ զբաղեցնել ընթերցողին, նախքան նրա առջև գիտական նոր հարցերի շարան դնելը։ Սակայն շուտով հեգնանքից հետո նա սկսում է գովաբանել նրան։ Նմանատիպ պարսավանքը գովաբանության քողի տակ Ջահիզի գերադասելի մեթոդն էր, որը նա կիրառում էր սատիրիկ գործերում։ Ալ-Ջահիզը քննադատում է իր ժամանակի գիտական տրակտատների ոճը՝ ապացուցելով լուրջ պատմության մեջ հումորային էլեմենտների ներմուծման անհրաժեշտությունը։

Երգիծանքը գիտական զրույցի ձև ունի, որն ալ-Ջահիզը տանում է Ահմադի հետ նրան տալով բնագիտական, փիլիսոփայական և պատմական բնույթի հարցեր, որոնք ունեն ճարտասանական բնույթ։ Չփորձելով տալ ուղերձում առաջ քաշված որևէ հարցի լուծում և շարադրելով դրանք ոչ համակարգված ձևով՝ նա փորձում է հետաքրքրել ընթերցողին և նրան ներքաշել գիտության բազմաբնույթ պրոբլեմատիկայի մեջ։

Ժլատների գիրք

Գրական առումով նրա ամենաարժեքավոր ստեղծագործությունը ժլատության և առատաձեռնության մասին ուղերձների, ժլատ մարդկանց, նրանց խոսքի ու արարքների մասին պատմությունների ու անեկդոտների համատեղումն է անկանոն ձևով։ Նրա պատմությունների հերոսները սովորաբար վաճառականներ են , իսկ ծաղրվող հերոսները հիմնականում խալիֆայության արևելյան շրջանների բնակիչներն էին։

«Ժլատների գիրքը» (արաբ․՝ كتاب البخلاء՝ քիթաբ ալ-բուխալա‎‎) սատիրիկ ստեղծագործություն է, հանդիպում են տարբեր հասարակական խմբերի պատկանող մարդիկ։ Գրքի հերոսներից մեկը՝ Ահմադը, ուրախ է, որ ինքը մեծ հռչակի է հասել իր ժլատությամբ և այդ փառքը նրան կպաշտպանի համառ դրամ խնդրողներից։ Նա ասում է , որ Ահմադը իրեն շատ շնորհակալ կլինի գրքի դուրս գալուց հետո, քանի որ նրա համար լավագույն ընկերը նա է, ով ամենապերճախոս ձևով մարդկանց մեջ սպանում է իր հարստությունից օգտվելու հույսը։ Իր ժլատ հերոսներին նա հակադրում է բեդվին արաբներին, որոնք հայտնի են իրենց առատաձեռնությամբ։

Ալ-Ջահիզը մասնատվածության մեջ է տեսնում արաբների կործանամն վտանգը և հաղորդում է Օմար խալիֆի մասին ավանդույթը, որը գալով հարսանիք և տեսնելով, որ յուրաքանչյուր արաբական ցեղ եփում է իր առանձին ուտելիքը հրամայում է խառնել բոլոր կաթսաների պարունակությունը։ Դեռևս լիովին չտիրապետելով արձակի ամբողջական ձևին, ալ-Ջահիզը կազմում է իր գիրքը բազմաբնույթ անեկդոտներից և պատմություններից՝ ամբողջ նյութը դասավորելով թեմատիկ սկզբունքով։

Հեղինակը շոշափում է էթիկայի, քաղաքական կյանքի, հոգեբանության շատ հարցեր։ Գրքի սկզբում նա խոստանում է զվարճեցնել ընթերցողին զավեշտալի պատմություններով և ժլատների հնարամիտ փաստարկներով։ Եվ իրոք շատ դեպքերում ծաղրվում է ոչ այնքան ժլատների արատները, քան նրանց տրամաբանությունը, նրանց քննարկումները և փաստարկները։

Կենդանիների գիրք

Շատ հայտնի է նաև «Կենդանիների գիրքը» (արաբ․՝ كتاب الحيوانات՝ քիթաբ ալ-հայուանաթ‎‎), որն իր թե բովանդակությամբ, թե կառուցվածքով ադաբի դասական ստեղծագործություն է։ Այստեղ դեռևս չկա կառուցվածքային ամբողջականություն։ Առաջին մասում հեղինակը հաղորդում է նախկինում իր գրած գրքերից և բանավիճում մի ինչ–որ անհայտ, անբարյացակամ քննադատի հետ։ Հետո, առանց նախորդ նյութի հետ ինչ-որ կապի նա անկանոն պատմում է կենդանիների, թռչունների, սողունների և տարբեր երկրային բնակիչների մասին։ Այդ բոլոր պատմությունները հագեցած են տեղին, պատշաճ մեջբերումներով Ղուրանից և հադիսներից, նախաիսլամական և միջնադարյան արաբ գրողների գործերից, կան արաբական ասացվածքներ։

Կենդանիների, թռչունների վարքագծի նկարագրություն գրքի միակ թեման չէ։ Նա նաև շոշափում է բնագիտական, փիլիսոփայական ու աստվածաբանական ամենատարբեր հարցեր, կիսում է իր պատկերացումները էթիկայի և բժշկության մասին, պատմում է բեդվինական սովորույթների մասին։ Նա մեկնաբանում է Ղուրանը, քննադատում է կենդանիներին վարժեցնելու սովորությունը։

Գրքի վերջին՝ 7-րդ մասում ի մի է բերվում ողջ պատմությունը և հաջողվում է այն նպատակը, ինչի համար գրել էր գիրքը։ Չնայած նրա շոշափած հարցերի շրջանակը շատ լայն է և դրանք մատուցված են քաոսային ձևով, այն զուրկ չէ գիտական արժեքից։ Նրանում շատ են բանաստեղծական հատվածներ և նույնիսկ ամբողջական պոեմներ, որոնք կենդանիների մասին տեղեկությունների աղբյուր են։ Նա չի մտածում շարադրվող նյութի տրամաբանական հաջորդականության մասին՝ հետևելով ադաբի գրականության կարևոր օրենքներից մեկին՝ մատուցել գիտական ու բարոյական իսկությունները զվարճացնելով ընթերցողին։

Գրականություն

  • Фильштинский И․М․ – История арабской литературы

Արտաքին հղումներ

  1. Deutsche Nationalbibliothek Record #118680919 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.