«Տիգրան Երվանդյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
[[File:Unknown painter. Tigranes Orontid.jpg|thumb|Անհայտ հայ նկարիչ,19-րդ դար. Տիգրան Երվանդյան]]
[[File:Unknown painter. Tigranes Orontid.jpg|thumb|Անհայտ հայ նկարիչ,19-րդ դար. Տիգրան Երվանդյան]]
{{unreferenced}}
{{unreferenced}}
'''Տիգրան Երվանդյան''' (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց թագավոր մ.թ.ա. մոտ 560-535–ին։ Հաջորդել է հորը՝ [[Երվանդ Ա Սակավակյաց]]ին։ Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն՝ նրա դեմ պայքարում կողմնորոշվելով դեպի նոր ձևավորող [[Աքեմենյան պետություն|Աքեմենյան Պարսկաստանը]]։ Այդ մասին են վկայում Տիգրան Երվանդյանի և Աքեմենյան տերության հիմնադիր [[Կյուրոս Բ Մեծ|Կյուրոսի]] անձնական բարեկամության վերաբերյալ պահպանված ավանդախառն տեղեկությունները։ Տիգրան Երվանդյանը մասնակցել է [[Մարաստան]]ի թագավոր [[Աստիագես]]ի դեմ Կյուրոսի պատերազմին, որն ավարտվել է Մարաստանի պարտությամբ և Աքեմենյան պետության հիմնադրմամբ։ Ըստ հայկական ավանդության, Տիգրան Երվանդյանը այդ հաղթական մարտում սպանել է [[Աժդահակ]]ին։ Տիգրան Երվանդյանի օրոք Հայաստանը, պահպանելով ներքին անկախությունը, տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել Հայաստանի հյուսիս–արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տերության տարածքը մոտավորապես համապատասխանել է [[Հայկական լեռնաշխարհ]]ի սահմաններին։ Հետագայում Կյուրոսը Հայաստանը վերածել է Աքեմենյան պետությանը ենթակա մարզի՝ սատրապության։ Տիգրան Երվանդյանի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չեն պահպանվել։
'''Տիգրան Երվանդյան''' (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց թագավոր մ.թ.ա. մոտ 560-535–ին։ Հաջորդել է հորը՝ [[Երվանդ Ա Սակավակյաց]]ին։ Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն՝ նրա դեմ պայքարում կողմնորոշվելով դեպի նոր ձևավորող [[Աքեմենյան պետություն|Աքեմենյան Պարսկաստանը]]։ Այդ մասին են վկայում Տիգրան Երվանդյանի և Աքեմենյան տերության հիմնադիր [[Կյուրոս Բ Մեծ|Կյուրոսի]] անձնական բարեկամության վերաբերյալ պահպանված ավանդախառն տեղեկությունները։
Տիգրան Երվանդյանը մասնակցել է [[Մարաստան]]ի թագավոր [[Աստիագես]]ի դեմ Կյուրոսի պատերազմին, որն ավարտվել է Մարաստանի պարտությամբ և Աքեմենյան պետության հիմնադրմամբ։ Ըստ հայկական ավանդության, Տիգրան Երվանդյանը այդ հաղթական մարտում սպանել է [[Աժդահակ]]ին։ Տիգրան Երվանդյանի օրոք Հայաստանը, պահպանելով ներքին անկախությունը, տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել Հայաստանի հյուսիս–արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տերության տարածքը մոտավորապես համապատասխանել է [[Հայկական լեռնաշխարհ]]ի սահմաններին։ Հետագայում Կյուրոսը Հայաստանը վերածել է Աքեմենյան պետությանը ենթակա մարզի՝ սատրապության։ Տիգրան Երվանդյանի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չեն պահպանվել։

Դեռ [[մ.թ.ա. 612]] թվականին մարական և բաբելոնական զորքերը, որոնց հետ միասին կռվում էին նաև հայկական զորաբանակներ, գրավեցին [[Ասորեստան]]ի մայրաքաղաք [[Նինվե]]ն և [[Ասորեստանի կործանում|կործանեցին այն]]<ref name="դասագրքեր" />։ Հայոց թագավորը փորձեց իր դաշնակիցներից՝ մարերից ու բաբելոնցիներից, աստիճանաբար հեռանալ և երկրի անվտանգությունն ապահովելու համար ամրացնել պետության բերդերն ու ամրոցները։ Մարական զորքերը [[մ.թ.ա. 585]] թվականի [[մայիսի 28]]-ին ճակատամարտ տվեցին [[Լիդիա|Լյուդիական թագավորության]] բանակներին Հալիս գետի մոտ։ Այն ավարտվեց արևի խավարման պատճառով, ինչը կողմերը համարեցին աստվածային նշան։ Պատերազմը դադարեց, երկու կողմերի միջև սահման ճանաչվեց Հալիս գետը, իսկ մինչև այն ընկած հողերը հանձնվեցին Երվանդականների թագավորությանը։
[[Պատկեր:Unknown painter. Tigranes Orontid.jpg|մինի|ձախից|[[Տիգրան Երվանդյան]],<br />19-րդ դարի նկարիչ]]
Երվանդ Սակավակյացից հետո գահ է բարձրանում իր որդիներից [[Տիգրան Երվանդյան|Տիգրանը]] ([[մ.թ.ա. 560]]-[[մ.թ.ա. 535|535]])<ref name="եպհ" />։ Հայոց թագավորության սահմանները հարավ-արևելքում հասնում էին մինչև [[Մարաստան]], իսկ հյուսիս-արևմուտքում՝ մինչև [[Սև ծով]]ի ափերը։ Այն իր մեջ ներառում էր ոչ միայն [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] ողջ տարածքը, այլև անդրեփրատյան մի շարք երկրամասեր։ Նշանակալից էին թագավորության ռազմական ուժերը։ Երվանդականների թագավորությունը հզոր դաշնակից է ձեռք բերում ի դեմս պարսից արքա Կյուրոս Մեծի, ով ապստամբեց մարական տիրապետության դեմ<ref>{{cite web
| last =
| first =
| date =
| url =http://www.findarmenia.com/arm/history/18/60/64
| archiveurl =
| archivedate =
| title =Հայ-մարական հարաբերությունները
| work =Բաղդասարյան եղբայրներ
| publisher =www.findarmenia.com
| accessdate =8 դեկտեմբերի 2014
}}</ref>։

[[Տիգրան Երվանդյան]]ը պարսից զորավար Կյուրոսի հետ [[մ.թ.ա. 550]] թվականին մասնակցել է [[Մարաստան]]ի, իսկ [[մ.թ.ա. 538]] կամ [[մ.թ.ա. 537|537]] թվականին [[Բաբելոն]]ի թագավորությունների կործանմանը։ Զորավարը հիմնադրում է նախադեպը չունեցող աշխարհակալ մի կայսրություն, որն իր սերունդների՝ [[Աքեմենյաններ]]ի անունով կոչվում է [[Աքեմենյան պետություն|Աքեմենյան Իրան]]՝ արիացիների պետություն։ Կյուրոս Մեծը՝ Երվանդ թագավորին ու իր ընտանիքին գերած մարական զորավար Կյուրոսի թոռը, Աքեմենյան պետության սահմաններն արևմուտքում հասցնում է մինչև [[Եգեյան ծով|Եգեյան]] և [[Միջերկրական ծով]]եր, արևմուտքում՝ [[Ինդոս]]ի հովիտ (արևմտյան Հնդկաստան)։ Եգիպտոսը նվաճվում է [[մ.թ.ա. 525]] թվականին։ Հյուսիսում բնական սահմանը [[Մեծ Կովկաս]] լեռնաշղթան էր։ Հայոց թագավորությունը, լինելով Կյուրոս Մեծի դաշնակիցը, իր արտոնյալ տեղն ուներ այդ տերության մեջ՝ շարունակելով մնալ գործնականում անկախ պետություն<ref>{{cite web
| last =
| first =
| date =
| url =http://www.findarmenia.com/arm/history/18/60/65
| archiveurl =
| archivedate =
| title =Հայ-պարսկական ռազմաքաղաքական դաշինքը
| work =Բաղդասարյան եղբայրներ
| publisher =www.findarmenia.com
| accessdate =8 դեկտեմբերի 2014
}}</ref>։

Տիգրանին հաջորդել է [[Վահագն Երվանդյան]]ը ([[մ.թ.ա. 535]]-[[մ.թ.ա. 515|515]])<ref name="ֆր">{{Գիրք
|հեղինակ = Toumanoff, Cyrille
|մաս =
|վերնագիր = Dynasties from the Christian Caucasus of antiquity until the 19th century. Chronological and Genealogical Tables
|բնօրինակ = Les Dynasties de la Caucasie Chrétienne de l'Antiquité jusqu'au XIXe Siècle. Tables Généalogiques et Chronologiques
|հղում =
|պատասխանատու խմբագիր =
|հրատարակություն =
|վայր = Հռոմ
|հրատարակչություն = 1990
|թվական =
|հատոր =
|մեջբերվող էջեր =
|էջերի թիվ = 600
|սերիա =
|ISBN =
|տպաքանակ =
}}</ref>։ Մովսես Խորենացին նմանեցրել է նրան հայոց աստվածներից [[Վահագն]]ի հետ<ref name="հժպ" />։ Այս թագավորների օրոք Վանը շարունակում էր մնալ հայոց պետության մայրաքաղաք։ Երկրորդ կարևոր քաղաքն էր Անի-Կամախը (Բարձր Հայքում), որը հոգևոր ու մշակութային կենտրոն էր։ Իրանում գահ է բարձրանում Կյուրոսի որդի [[Կամբյուսես II]]-ը ([[մ.թ.ա. 529]]-[[մ.թ.ա. 522]])<ref name="դասական" /><ref name="պարս">{{cite web
| last =
| first =
| date =
| url =http://www.hekayt.blogfa.com/category/58
| archiveurl =
| archivedate =
| title =Հայոց պատմություն (<small>պարսկերեն</small>)
| work =
| publisher =Pichak.net
| accessdate =06 դեկտեմբեր 2014
}}</ref>։ Աքեմենյան կայսրությունում քաղաքական վիճակն արմատապես փոխվեց, երբ իշխանության գլուխ եկավ [[Դարեհ Ա Վշտասպ]] թագավորը ([[մ.թ.ա. 522]]-[[մ.թ.ա. 486]])<ref name="դասագրքեր" />։


{{Հայոց արքաներ}}
{{Հայոց արքաներ}}

11:14, 14 հունվարի 2015-ի տարբերակ

Անհայտ հայ նկարիչ,19-րդ դար. Տիգրան Երվանդյան

Տիգրան Երվանդյան (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց թագավոր մ.թ.ա. մոտ 560-535–ին։ Հաջորդել է հորը՝ Երվանդ Ա Սակավակյացին։ Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն՝ նրա դեմ պայքարում կողմնորոշվելով դեպի նոր ձևավորող Աքեմենյան Պարսկաստանը։ Այդ մասին են վկայում Տիգրան Երվանդյանի և Աքեմենյան տերության հիմնադիր Կյուրոսի անձնական բարեկամության վերաբերյալ պահպանված ավանդախառն տեղեկությունները։

Տիգրան Երվանդյանը մասնակցել է Մարաստանի թագավոր Աստիագեսի դեմ Կյուրոսի պատերազմին, որն ավարտվել է Մարաստանի պարտությամբ և Աքեմենյան պետության հիմնադրմամբ։ Ըստ հայկական ավանդության, Տիգրան Երվանդյանը այդ հաղթական մարտում սպանել է Աժդահակին։ Տիգրան Երվանդյանի օրոք Հայաստանը, պահպանելով ներքին անկախությունը, տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել Հայաստանի հյուսիս–արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տերության տարածքը մոտավորապես համապատասխանել է Հայկական լեռնաշխարհի սահմաններին։ Հետագայում Կյուրոսը Հայաստանը վերածել է Աքեմենյան պետությանը ենթակա մարզի՝ սատրապության։ Տիգրան Երվանդյանի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չեն պահպանվել։

Դեռ մ.թ.ա. 612 թվականին մարական և բաբելոնական զորքերը, որոնց հետ միասին կռվում էին նաև հայկական զորաբանակներ, գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն և կործանեցին այն[1]։ Հայոց թագավորը փորձեց իր դաշնակիցներից՝ մարերից ու բաբելոնցիներից, աստիճանաբար հեռանալ և երկրի անվտանգությունն ապահովելու համար ամրացնել պետության բերդերն ու ամրոցները։ Մարական զորքերը մ.թ.ա. 585 թվականի մայիսի 28-ին ճակատամարտ տվեցին Լյուդիական թագավորության բանակներին Հալիս գետի մոտ։ Այն ավարտվեց արևի խավարման պատճառով, ինչը կողմերը համարեցին աստվածային նշան։ Պատերազմը դադարեց, երկու կողմերի միջև սահման ճանաչվեց Հալիս գետը, իսկ մինչև այն ընկած հողերը հանձնվեցին Երվանդականների թագավորությանը։

Տիգրան Երվանդյան,
19-րդ դարի նկարիչ

Երվանդ Սակավակյացից հետո գահ է բարձրանում իր որդիներից Տիգրանը (մ.թ.ա. 560-535)[2]։ Հայոց թագավորության սահմանները հարավ-արևելքում հասնում էին մինչև Մարաստան, իսկ հյուսիս-արևմուտքում՝ մինչև Սև ծովի ափերը։ Այն իր մեջ ներառում էր ոչ միայն Վանի թագավորության ողջ տարածքը, այլև անդրեփրատյան մի շարք երկրամասեր։ Նշանակալից էին թագավորության ռազմական ուժերը։ Երվանդականների թագավորությունը հզոր դաշնակից է ձեռք բերում ի դեմս պարսից արքա Կյուրոս Մեծի, ով ապստամբեց մարական տիրապետության դեմ[3]։

Տիգրան Երվանդյանը պարսից զորավար Կյուրոսի հետ մ.թ.ա. 550 թվականին մասնակցել է Մարաստանի, իսկ մ.թ.ա. 538 կամ 537 թվականին Բաբելոնի թագավորությունների կործանմանը։ Զորավարը հիմնադրում է նախադեպը չունեցող աշխարհակալ մի կայսրություն, որն իր սերունդների՝ Աքեմենյանների անունով կոչվում է Աքեմենյան Իրան՝ արիացիների պետություն։ Կյուրոս Մեծը՝ Երվանդ թագավորին ու իր ընտանիքին գերած մարական զորավար Կյուրոսի թոռը, Աքեմենյան պետության սահմաններն արևմուտքում հասցնում է մինչև Եգեյան և Միջերկրական ծովեր, արևմուտքում՝ Ինդոսի հովիտ (արևմտյան Հնդկաստան)։ Եգիպտոսը նվաճվում է մ.թ.ա. 525 թվականին։ Հյուսիսում բնական սահմանը Մեծ Կովկաս լեռնաշղթան էր։ Հայոց թագավորությունը, լինելով Կյուրոս Մեծի դաշնակիցը, իր արտոնյալ տեղն ուներ այդ տերության մեջ՝ շարունակելով մնալ գործնականում անկախ պետություն[4]։

Տիգրանին հաջորդել է Վահագն Երվանդյանը (մ.թ.ա. 535-515)[5]։ Մովսես Խորենացին նմանեցրել է նրան հայոց աստվածներից Վահագնի հետ[6]։ Այս թագավորների օրոք Վանը շարունակում էր մնալ հայոց պետության մայրաքաղաք։ Երկրորդ կարևոր քաղաքն էր Անի-Կամախը (Բարձր Հայքում), որը հոգևոր ու մշակութային կենտրոն էր։ Իրանում գահ է բարձրանում Կյուրոսի որդի Կամբյուսես II-ը (մ.թ.ա. 529-մ.թ.ա. 522)[7][8]։ Աքեմենյան կայսրությունում քաղաքական վիճակն արմատապես փոխվեց, երբ իշխանության գլուխ եկավ Դարեհ Ա Վշտասպ թագավորը (մ.թ.ա. 522-մ.թ.ա. 486)[1]։

  1. 1,0 1,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «դասագրքեր» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «եպհ» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. «Հայ-մարական հարաբերությունները». Բաղդասարյան եղբայրներ. www.findarmenia.com. Վերցված է 8 դեկտեմբերի 2014-ին.
  4. «Հայ-պարսկական ռազմաքաղաքական դաշինքը». Բաղդասարյան եղբայրներ. www.findarmenia.com. Վերցված է 8 դեկտեմբերի 2014-ին.
  5. Toumanoff, Cyrille, Dynasties from the Christian Caucasus of antiquity until the 19th century. Chronological and Genealogical Tables (Les Dynasties de la Caucasie Chrétienne de l'Antiquité jusqu'au XIXe Siècle. Tables Généalogiques et Chronologiques), Հռոմ, «1990» — 600 էջ։
  6. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «հժպ» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  7. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «դասական» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  8. «Հայոց պատմություն (պարսկերեն. Pichak.net. Վերցված է 06 դեկտեմբեր 2014-ին.