«Աբբասյան խալիֆայություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 55. Տող 55.


== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==
{{Վիքիպահեստ|Abbasid Caliphate}}
*[http://gradaran.mskh.am/node/7831 Նիկոլայ Հովհաննիսյան Արաբական երկրների պատմություն]
*[http://gradaran.mskh.am/node/7831 Նիկոլայ Հովհաննիսյան Արաբական երկրների պատմություն]
*[https://www.academia.edu/800250/_._M._1991 Ислам энциклопедический словарь]
*[https://www.academia.edu/800250/_._M._1991 Ислам энциклопедический словарь]


{{Միջնադար}}
{{Միջնադար}}


{{Վիքիպահեստ|Abbasid Caliphate}}


[[Կատեգորիա:Պատմական երկրներ]]
[[Կատեգորիա:Պատմական երկրներ]]

19:33, 10 հունվարի 2015-ի տարբերակ

الخلافة العباسية
Աբբասյան խալիֆայություն
 Օմայանների խալիֆայություն 750 - 1258 Մոնղոլական կայսրություն 
Մամլուքներ 
Մարոկկո 
Քարտեզ


(Աբասյան խալիֆայություն (բաց և մուգ) 850 թ.: Մուգ հատվածներն անկախացել էին ավելի վաղ։)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Բաղդադ
Մակերես 10000000 կմԱ
Բնակչություն 50000000
Կրոն Քրիստոնեություն
Իսլամ
Արժույթ Աբբասյան դինար
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Աբբասյաններ
Պետության գլուխ Խալիֆա
Պատմություն

Աբբասյան խալիֆայություն (արաբ․՝ الخلافة العباسية‎‎), երրորդ իսլամական խալիֆայությունն էր, որի հիմնադիրն է Աբու ալ-Աբբասը: Նա սերում էր Մուհամմադ մարգարեի հորեղբայր Աբբասի գերդաստանից։ Շուրջ երկու դար խալիֆայությունը ծաղկում էր, սակայն ավատատիրական մասնատվածությունը վերջիվերջո հանգեցրին խալիֆայության անկմանը և նվաճմանը մոնղոլների կողմից։ Կառավարվում էր Աբբասյանների կողմից։

Օմայյանների տապալում

Օմայանների և Աբբասյանների պայքարը ավարտվեց 750թ. Միջագետքում, Մեծ Զաբ գետի ափին տեղի ունեցած վճռական ճակատամարտում, որտեղ Օմայանները պարտություն կրեցին և Օմայան դինաստիան, որը կառավարում էր 90 տարի, տապալվեց։ Իշխանությունը անցավ Աբբասյաններին։ Այս դինաստիան ամենաերկարակյացն էր և նրանք կառավարեցին ավելի քան 700 տարի։ Սակայն Աբու ալ-Աբբասը խալիֆ էր հռչակվել դեռևս 749թ., երբ ապստամբները մտան Իրաքի Քուֆա քաղաք։ Աբու Ալ-Աբբասը, խալիֆա դառնալով, իրեն կոչեց «աս-Սաֆահ», որը նշանակում էր «առատաձեռն», սակայն այն թարգմանվում է նաև որպես «արյունահեղ»` նկատի ունենալով այն բազում սպանությունները, որ նա կատարեց իր դիրքերը ամրապնդելու համար`առաջին հերթին բնաջնջելով Օմայյանների ավելի քան 80 երևելի անդամների: Օմայաններից միայն մեկը` Աբդ ալ-Ռահման իբն Մուավիան փախավ Իսպանիա, որտեղ 756թ. հիմնադրեց Կորդովայի Օմայան խալիֆայությունը։ Օմայանների տոհմի բնաջնջումը սակայն անդորրություն չբերեց Աբբասյաններին։ Նրանց դեմ ընդվզեց Սիրիան։ Պատճառն այն էր, որ Սիրիան Օմայաններիի օրոք խալիֆայության քաղաքական կենտրոնն էր հանդիսանում, իսկ այժմ կենտրոնը տեղափոխվեց Իրաք և Սիրիան վերածվեց մի սովորական նահանգի։ Նրանք մի քանի ապստամբեցին, սակայն դրանք դաժանորեն ճնշվեցին ալ-Սաֆահի կողմից։ Լարվեցին հարաբերությունները նաև շիաների հետ։ Շիաները, ովքեր օգնել էին Աբբասյաններին Օմայանների դեմ պայքարում, հավատացած էին, որ նրանց տապալման դեպքում իշխանությունը կամցներ իրենց, բայց Աբբասյանները ամբողջ իշխանությունը կենտրոնացրեցին իրենց ձեռքում։ Այս հողի վրա 750թ. վտանգավոր հակաաբբասյան ելույթներ տեղի ունեցան Մավարաննահրում։ Այս ապստամբության ճնշման մեջ մեծ դեր խաղաց Աբու Մուսլիմը, ով մեծ դեր էր խաղացել Օմայանների տապալման գործում։ Այնուհետև ոտքի կանգնեցին նաև Քուֆայի շիաները, որոնց գլխավորում էր Քուֆայի կառավարիչ Աբու Սալամ ալ-Խալալը, ում Աբու ալ-Աբբասը համարում էր իր ամենավտանգավոր մրցակիցներից մեկը։ Դրա համար նա որոշեց իր ճանապարհից հեռացնել Աբու Սալամին և դրա համար նա կրկին դիմեց Աբու Մուսլիմին, որ համաձայնվեց օգնել նրանց։ Նրա հրամանով իր հավատարիմ մարդիկ սպանեցին Աբու Սալամին, սակայն լուրեր տարածեցին, որ նրան սպանել են խարիջիները։ Այդուհանդերձ, Աբու ալ-Աբբասին հաջողվեց դիմակայել Աբբասյանների դեմ ուղղված ելույթներին և զգալիորեն ամրապնդել նոր դինաստիայի դիրքերը։

Պետության բարգավաճում

Աբու ալ-Աբբասի մահից հետո գահն անցավ նրա եղբորը`Աբու Ջաֆֆարին(754-775)։ Նա հանդիսացավ այն խալիֆան, որի ժամանակ իրոք հաստատվեց և ամրապնդվեց Աբբասյան դինաստիայի իշխանությունը։ Նա իրեն կոչեց «Ալ-Մանսուր»`»Հաղթանակ»։ Գահին անցնելուց հետո, նրա դեմ դուրս եկավ խալիֆայի գահի հավակնորդ, իր հորեղբայր`Սիրիայի կառավարիչ Աբդալլահը, սակայն 754թ. Խորասանի կառավարիչ Աբու Մուսլիմի օգնությամբ նրանք պարտության մատնեցին Աբդալլահին։ Այս ժամանակ ալ-Մանսուրը սկսեց մտածել Աբու Մուսլիմից ձերբազատվելու մասին, քանի որ նրա ազդեցիկ անձնավորություն էր , նրան կասկածանքով էին վերաբերվում, քանի որ նրա մեջ վտանգավոր մրցակից էին տեսնում։ Դրա համար ալ-Մանսուրը Աբու Մուսլիմին հրավիրեց իր պալատ և հրամայեց ձերբակալել նրան և սպանել`755թ.։ Նրա սպանությունից հետո Պարսկաստանի շիաները ապստամբություն բարձրացրեցին Նիշապուրում։ Նրանց դեմ խալիֆը 10000-անոց զորք ուղարկեց և խեղդեց ապստամբությունը, ինչպես ասյտեղ այնպես էլ Մավարաննահրում։ Անհանգիստ էր նաև Արաբիան։ Արաբիայի վերնախավը պատրաստ էր օգնության ձեռք մեկնել Աբբասյանների դեմ հանդես եկող ցանկացած ուժի, ինչպիսիք էին շիաները, որոնք կենտրոնացել էին Արաբիայում։ Նրանք 762թ ապստամբություն բարձրացրեցին խալիֆայի դեմ Ալիի որդի Հասանի ծոռների` Մուհամմադի, ով կրում էր «Մաքուր հոգի» տիտղոսը, և Իբրահիմի գլխավորությամբ։ Նրանց միացան նաև Իրաքի ու Հիջազի շիաները, որոնք Մուհամմադին խալիֆ հռչակեցին։ Նրանց դեմ ճակատամարտում Աբբասյանները կրկին հաղթանակ տարան։ Ճակատամարտոմ Մուհամմադը սպանվեց։ Այնուհետև կարողացան պարտության մատնել նաև Իբրահիմին։ Այսպիսով ալ-Մանսուրին հաջողվեց իր սրի ներքո համախմբել Արաբական կայսրությունը, բացի Հյ. Աֆրիկայի և Իսպանիայի։ Նրա անվան հետ է նաև կապված Աաբբասյան խալիֆայության նոր մայրաքաղաքի`Բաղդադի կառուցումը 762թ.։ Աբու ալ-Աբբասը օրոք մայրաքաղաքը տեղափոխվել էր Քուֆա, բայց քանի որ այն Ալիի հետևորդների`շիաների կենտրոնն էր, Աբու ալ-Աբբասը Անբարում կառուցեց իր նստոցը, կոչելով այն ալ-Հաշիմիյա։ Իսկ ալ-Մանսուրը 762թ. Տիգրիս գետի արևմտյան ափին փոքրիկ Բաղդադ գյուղի վրա կառուցեց նոր մայրաքաղաք, որը կոչվեց «Մադինա ալ-Սալամ»`Խաղաղության քաղաք, սակայն աելի գործածական էր Բաղդադ անվանումը: Ալ-Մանսուրին հաջորդեց նրա որդին`ալ-Մահդին(775-785): Նա շարունակեց դինաստիայի, իշխանության, պետության ամրապնդումը: Նրա օրոք շարունակվում էին շիաների հետ վեճերը կապված Աբբասյանների իշխանության օրինակության հետ: Ուստի նոր ելույթներից խուսափելու և լարվածությունը մեղմացնելու համար ալ-Մահդին մի շարք քայլերի դիմեց: Նա ներում շնորհեց 762-763թթ. Ալ-Մանսուրի դեմ բարձրացրած ապստամբության մասնակիցներին, ինչը ունեցավ դրական արձագանք: Դրան հակառակ խիստ անհանգիստ էր խալիֆայության արևելյան շրջաններն անհանգիստ էին: Այստեղ Մերվում 776 թ. բռնկվեց ապստամբություն, որը գլխավորում էր Հաշիմ իբն Հաքիմը, ով իրեն համարում էր Աբու Մուսլիմի փոխանորդ: Նրա ապստամբությունը տևեց մի քանի տարի, որը ճնշվեց 783թ.: Ալ-Մահդին մահացավ 785թ., նա ուներ 2 որդի`Մուսա ալ-Հադին և Հարուն առ-Ռաշիդը, ով Հայաստանի և Աղվանքի կառավարիչն էր: Հոր մահից հետո գահին է նստում ալ-Հադին 785-786թթ. և եղբայրների մեջ պայքար է սկսվում գահի համար: Նրանց պայքարին միջամտում է նրանց մայրը: Նա 786թ. թունավորում է ալ-Հադիին և գահին է նստում Հարուն առ-Ռաշիդը(786-809): Նրա օրոք խալիֆայությունը հասնում է իր հզորության գագաթնակետին: Նա շարունակեց Աբբասյան դինաստիայի դիրքերի պահպանման և ուժեղացման քաղաքականությունը: Իրականում նա եղել է մի դաժան կառավարող, որի ժամանակ ավելացան հարկերը և խստացավ դրանց գանձումը կայսրության ժողովուրդներից: Հարստությունը կենտրոնցված էր նրա և նրա մերձավոր խորհրդականների ձեռքում: Շռայլությունները, անիմաստ նվիրատվուծությունները սովորական երևույթ էին դարձել: Դրա հետ մեկտեղ նա աչքաթող չէր անում իշխանությունն ամրապնդելու և պաշտպանելու հարցերը: Նա առաջին խալիֆն էր, որ մեծ ուշադրություն դարձրեց մուսուլման հոգևոր առաջնորդների աջակցությանը և քաղաքական օժանդակությունը շահելուն` տալով նրանց մեծ հողաբաժիններ և կալվածքներ։ Դրա դիմաց նրանք ամեն կերպ աջակցում էին Հարուն առ-Ռաշիդին ամրապնդելու իր իշխանությունը։ Վերջինս շատ զգույշ քաղաքկանություն էր վայելում շիաների նկատմամբ, որպեսզի չգրգռի նրանց։ Բայց այնուամենայնիվ նա չկարողացավ կանխել ժողովրդական հուզումները, որոնք հիմնական պատճառը հարկեր աճն ու դրանց գանձման դաժան մեթոդներն էին։ Եվ այդ դժգոհությունների հողի վրա 798թ. ապստամբեցին Սիստանի գյուղացիությունը։ Նրանց ճնշելու համար ուղարկված զորքերը պարտություն կրեցին և խալիֆը դադարեցրեց հարկերի գանձումը Սիստանի մուսուլման բնակչությունից։ Նրան ավելի շատ անհանգստացնում էր 806թ. Խորասանի ապստամբությունը։ Ապստամբների թիվը հասնում էր 100000-ի։ Հարուն առ-Ռաշիդը նրանց դեմ ուղարկում է 20000-անոց բանակ, որը պարտություն է կրում և ապստամբնրը գրավում էն Սամարղանդը, որը մեծ հաջողություն էր նրանց համար։ Սա մեծ կորուստ էր խալիֆայության համար, ուստի Հարուն առ-Ռաշիդը ինքն է անցնում մեծ բանակի գլուխ և շարժվում է ապստամբների դեմ, սակայն ճանապարհին նա հիվանդացավ Թուսում և այստեղ էլ մահացավ 809թ.։

Թուլացում և մասնատում

Հարուն առ-Ռաշիդը ուներ 2 որդի` Մամունն ու Ամինը։ Նա իր ժառանգորդ է նշանակում փոքրին`Ամինին։ Սակայն 799թ. նա փոփոխություն է մտցնում իր որոշման մեջ և Մամունին նշանակում 2-րդ ժառանգորդ։ Այս տարօրինակ որոշմանը հաջորդում է հաջորդը. նա Ամինին նաև նշանակում է Իրաքի, Սիրիայի, Արաբիայի, Եգիպտոսի, Հյ. Աֆրիկայի կառավարող, իսկ Մամունին նշանակում է Խորասանի կառավարիչ։ Ամինը իրավունք չուներ Մամունին երբևէ զրկել այդ պաշտոնից, վերջինս էլ պետք է հավատարիմ մնար Ամինին։ Այսպիսով նա խալիֆայությունը բաժանեց 2 մասի, որոնցից յուրաքանչյուն ուներ իր կառավարիչն ու մայրաքաղաքը` Բաղդադը և Մերվը։ Այս անհեռատես քայլով Հարունը անկախ իր կամքից հիմքեր նախապատրաստեց խալիֆայության բաժանման համար։ Այսպիսով նրա մահից հետո Մամունը Ամինին ընդունեց որպես խալիֆ և հավատարմության երդում տվեց։ Թվում էր`ամեն ինչ հարթ է, բայց ոչ։ Եղբայրների միջև հակամարտություն սկսվեց քանի որ Ամինը 810թ. գահի ժառանգորդ նշանակեց ոչ թե Մամունին, այլ իր որդուն։ Մամունը հայտնեց իր անհամաձայնությունը, ինչի համար Ամինը հրովարտակ արձակեց նրան արևելյան շրջանների փոխարքայի պաշտոնից զրկելու համար`այդպիսով խախտելով իր հոր սահմանած 2 կարևոր նախապայման։ Մամունը չընդունեց նրա որոշումը։ Այս իրավիճակում Ամինը պատերազմ սկսեց եղբոր դեմ 811թ. , սակայն պարտություն կրեց։ Մամունի զորքերը տանում էին հաղթանակ հաղթանակի հետևից և 812թ. մոտեցան և շրջապատեցին Բաղդադը։ Չկարողանալով ոչինչ անել` Ամինը հայտարարեց, որ պատրաստ է հրաժարվել գահից հօգուտ Մամունին։ Սակայն Մամունը այդ լուրը բերող բանբերին սպիտակ շապիկ տվեց, որը գլխի վրա եկուստ չուներ։ Դա նշանակում էր մահ`նրան պետք էր Ամինի գլուխը։ 813թ. Բաղդադը գրավվեց, իսկ Ամինը սպանվեց։ Գահը անցավ Մամունին, որը կառավարեց մինչև 833թ.։

Խալիֆայության թուլացման ու քայքայման հիմքերը դրեցին Ամինն ու Մամունը, որից հետո եղբայրասպան հակամարտություններն ու բախումները սովորական երևույթ դարձան։ Դա հանգեցրեց կենտրոնական իշխանության և խալիֆայի դիրքերի թուլացմանը, ինչի հետևանքով թուլացավ հսկողությունը ծայրամասերի վրա, որը գործունեության լայն ասպարեզ բացեց կենտրոնախույս ուժերի համար։ Այս բանգավառում իր ներդրումն ունեցավ արաբական և պարսկական վերնախավերի հակամարտությունը, որը ծագել էր դեռևս դինաստիայի կառավարման առաջին տարիներին։ Սկզբնական շրջանում խալիֆաները կարողանում էին արաբա-պարսկական հակամարտությունը պահել իրենց հսկողության տակ։ Սակայն այս հակամարտությունը գործում էր նաև Ամինին և Մամունին հաջորդած խալիֆաների գահակալության շրջանում։ Այդ պայքարը ջլատեց խալիֆայության ուժերը և իր դերակատարումն ունեցավ նրա տկարացման մեջ։ Խալիֆայության տրոհումը նախապատրաստող գործոն եղավ կրոնա-դավանական հակամարտությունը առաջին հերթին իսլամի մեջ, որը այդպես էլ միասնական կրոն չդարձավ և սունիների և շիաների միջև պայքարը վերածվեց բախումների և արյունալի պատերազմների։ Տրոհման գործոն էր նաև խալիֆայության ռազմական ուժերը։ Տարիների ընթացքում բանակը սկսեց կոտորակվել։ Տեղական կառավարիչները ստեղծում էին իրենց սեփական զինված ուժերը։ Դրությունը սրվեց սկսած Հարուն առ-Ռաշիդից, երբ նա թուրքերից կազմավորեց իրենց պահապան բանակը, որը դարձավ կարևոր ռազմական ուժ։ Թուրքական գվարդիան այնքան ուժեղացավ, որ 847թ. խալիֆա Վասիկի մահից հետո խալիֆա «դարձրեցին» նրա եղբորը` Մութավաքիլին, սակայն նա սպանվեց 861թ. իր թուրք հրամանատարների ձեռքով իր ավագ որդի Մուսթանսիրի գիտությամբ, ով դարձավ խալիֆ և կառավարեց կես տարի 861-862թթ., հետո թունավորվեց։ Թուրքական գվարդիան բացեիբաց արհամարհում էր խալիֆներին։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ երկրի ներսում քաղաքական, սոցիալական, տնտեսական նախադրյալներ ստեղծվեցին Բաղդադից տեղական կառավարողների կախվածության թուլացման և խալիֆայության տրոհման, ինչի արդյունքում ստեղծվեցին մեծ ու փոքր, անկախ ու կիսանկախ պետություններ, որոնք այլևս հաշվի չէին նստում Բաղդադի հետ։ (էմիրություններ)։ Այս ընթացքում խալիֆայությունը ընկավ Բուիների, այնուհետև սելջուկների տիրապետության տակ, որոնց փոխարինելու եկան մոնղոլները։

Խալիֆայության կործանում

Մոնղոլները քաղաքական ասպարեզ իջան դեռևս 11-րդ դարի վերջին։ 13-րդ դարում մոնղոլական ցեղերը միավորվեցին մեկ միության մեջ, որը գլխավորեց Թեմուչինը։ 1206թ. նա ընտրվում է թագավոր և կոչվում Չինգիզ խան։ Նա կարողանում է մոնղոլական միությունը վերածել մի հզոր ռազմական պետության, որը դառնում է ամբողջ աշխարհի ահ ու սարսափը։ Իր կառավարման տարիներին (1206-1227) նա գրավում է Հյուսիսային Չինաստանը, Խորեզմշահերի տարածքները, Միջին Ասիան և այլն։ Նրան հաջորդած Մեծ խաները`Ուգեդեյը, Գույքը և մյուսները գրավում են նորանոր տարածքներ`աստիճանաբար մոտենալով Բաղդադին։ 1251թ. գահն անցնում է Չինգիզ խանի թոռանը`Մունգքեին, ով նպատակ էր դրել գրավել Բաղդադը և վերացնել խալիֆայությունը։ Այդ գործը նա հանձնարարում է իր եղբորը`Հուլաղու խանին, ով 1253թ. Մոնղոլիայից շարժվեց դեպի Բաղդադ։ Հուլաղուն 1256թ. գրավում է ասսասիների գլխավոր կենտրոնները և վերացնում է նրանց։ Լուծելով այս հարցը նա 1257թ. վերջնագիր ուղարկեց խալիֆա Մուսթասիմին`պահանջելով անձնատուր լինել։ Վերջինիս պատասխանը խուսափողական էր, որը սակայն ընկալվեց որպես մերժում և 1258թ. Հուլաղուի զորքերն արդեն Բաղդադի դարպասների մոտ էին։ Գիտակցելով կախված վտանգը նրանք բանակցություններ առաջարկեցին, բայց արդեն ուշ էր։ 1258թ. փետրվարի 10-ին մոնղոլները ներխուժեցին Բաղդադ։ Քաղաքն ավերվեց և հրկիզվեց։ 5 օր շարունակ քաղաքը ավերվեց և թալանվեց։ Խալիֆ Մուսթասիմը մահապաժի ենթարկվեց։ Նրա հետ սպանվեցին Աբբասյան ընտանիքի բոլոր արու անդամները, պաշտոնյաները։ Եվ այսպես 558 տարի գոյատևած Աբբասյան խալիֆայությունը դադրեց գոյություն ունենալ։ Նրա կործանումը դարձավ պատմական իրողություն։

Աղբյուրներ