«Ալքիմիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Հերմետիզմ ՀոթՔաթ գործիքով
չ →‎Ալքիմիան միջնադարյան Հայաստանում: Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|es}} (4)
Տող 13. Տող 13.
[[Կատեգորիա:Ալքիմիա]]
[[Կատեգորիա:Ալքիմիա]]
[[Կատեգորիա:Հերմետիզմ]]
[[Կատեգորիա:Հերմետիզմ]]

{{Link FA|es}}
{{Link FA|he}}
{{Link FA|nl}}
{{Link FA|tl}}

05:46, 9 հունվարի 2015-ի տարբերակ

Ալքիմիկոսը փիլիսոփայական քարը փնտրելիս (Ջոզեֆ Ռայթ, 1771)

Ալքիմիա (լատին․՝ alchimia, alchymia, որը ծագում է՝ արաբ․՝ خيمياء‎‎ al-kîmîa), նախագիտական քիմիան էր, որը ձևավորվել էր III–IV դարերում Եգիպտոսում: Այն միջնադարյան մշակույթի յուրահատուկ շերտ է։ Երբ քիմիան դրվեց գիտական հիմքերի վրա, ալքիմիան սկսեցին անվանել հասարակ մետաղներից ազնիվ մետաղներ (ոսկի, արծաթ) ստանալու կեղծ արհեստ, որովհետև ալքիմիկոսները բոլոր մետաղները դիտում էին որպես ծծմբի ու սնդիկի միացություն։ Ալքիմիկոսներն ունեին հատուկ ծածկագրեր, որոնցից շատերը մինչև այսօր էլ վերծանված չեն։ Ոսկին ծածկագրված էր արևի, արծաթը՝ լուսնի, իսկ մյուս հայտնի հինգ մետաղները՝ այն ժամանակ հայտնի մոլորակների նշաններով։ Ալքիմիկոսների ուսումնասիրությունները նպաստեցին քիմիայի՝ որպես գիտության ձևավորմանն ու զարգացմանը. ստացվեցին բազմաթիվ նոր նյութեր, զարգացան մետաղաձուլությունը, ապակեգործությունը, խեցեգործությունը, ներկերի, թղթի, օճառի, ոգելից խմիչքների արտադրությունները։ Քաղաքների աճը և վարակիչ հիվանդությունների տարածումը հանգեցրին բժշկական քիմիայի՝ յատրոքիմիայի ստեղծմանը։ Գիտական քիմիայի ձևավորման սկիզբը համարվում է XVII դարի 2-րդ կեսը, երբ անգլիացի գիտնական Ռ. Բոյլը տվեց քիմիական տարր հասկացության առաջին գիտական սահմանումը։

Միջնադարյան ալքիմիայի հիմնական նպատակներից էր մետաղները «ազնվացնող» նյութերի հայտնագործումը։ Հիմնականում փնտրվում էին երկու նյութ՝ «սպիտակ առյուծ» և «փիլիսոփայական քար» խորհրդավոր անվանումներով։ «Սպիտակ առյուծը» հասրակ մետաղները պետք է վերածեր արծաթի։ Առավել կարևոր էր «փիլիսոփայական քարի» պատրաստումը, որը պետք է օժտված լիներ յուրահատուկ հատկությամբ. այն է` վերածել հասարակ մետաղները ոսկու։ Այն անվանում էին նաև կյանքի համադարման և կյանքի էլիքսիր։ Բացի այդ այն հանդիսանում էր հատուկ դեղորայք, որի լուծույթի ոսկե ըմպելիքի նույնիսկ շատ փոքր զանգվածների ընդունումը կնպաստեր զանազան հիվանդությունների բուժմանը, երիտասարդեցմանը, կյանքի տևողության երկարեցմանը։

Ալքիմիան միջնադարյան Հայաստանում

Քիմիական երևույթների գիտակցված օգտագործման մասին առաջին տեղեկությունները վերաբերում են Հայաստանի, Միջագետքի, Եգիպտոսի և Չինաստանի տարածքներին։ Հայաստանի տարածքում մետաղներ ու համաձուլվածքներ ստացվել և Միջագետք, Ասորեստան ու այլուր արտահանվել են դեռևս մ.թ.ա. IV հազարամյակում։ Ենթադրվում է, որ հանքային երկաթն առաջինն օգտագործվել է Հայաստանում մ.թ.ա. XV դարում։ Խաղողահյութի սպիրտային ու կաթնաթթվային խմորումները, քացախի, գինու և գարեջրի ստացումը հայերին հայտնի են եղել դեռևս մ.թ.ա. VIII դարից։

Հովհաննես Երզնկացին իր «Վասն նյութի ու տեսակի» (1283թ.) աշխատության մեջ զանազան տեղեկություններ է հայտնում աղերի, հանքերի, թթուների, գազերի միացման կամ տարազատման ժամանակ առաջացող նոր նյութերի վերաբերյալ։ Նա գտնում է, որ բնության հիմքում ընկած նյութը հավիտենական է, այն կարող է փոխել իր որակը, վերածվել այլ նյութի, բայց երբեք չի ոչնչանում։ Մատենադարանի ձեռագրերում առանձնանում են նաև ալքիմիային վերաբերող այլ հայալեզու աշխատություններ, օրինակ՝ անանուն հեղինակների «Խրատք ոսկվո հալելու» (16-րդ դ.) և «Դեղաբուսակ» խորագրերը կրող երկերը։

Միջնադարյան Հայաստանում քիմիական գիտելիքների բարձր մակարդակի մասին է վկայում ոչ միայն ոսկի, արծաթ, պղինձ, այլև մալաքիտ, անուշադր, պաղլեղներ, որդան կարմիր, աղաղանյութեր, օծանելիք արտահանելու փաստը։ Հայ ալքիմիկոսները զբաղվել են ներկերի, թանաքների, ջնարակների, սոսինձների, դեղանյութերի պատրաստմամբ։ Ալքիմիական այլալեզու ձեռագրերում հաճախ հանդիպում են հայկական կավ, հայկական աղ, հայկական ձու և այլ արտահայտություններ։ Նյութերի հետ միաժամանակ Արևելքի և Արևմուտքի երկրներ են փոխանցվել նաև ալքիմիական գիտելիքներ։ Ըստ ռուս ակադեմիկոս Ն. Ֆիգուրովսկու՝ քիմիական գիտելիքները Ռուսաստան են անցել մասամբ Հայաստանից։