«Սերբիա»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|sr}} |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ երկիր |
{{Տեղեկաքարտ երկիր |
||
|պետությանանվանում = Սերբիա<br />Սերբիայի Հանրապետություն|այլանուն = Սերբիա|դրոշ = [[Պատկեր: |
|պետությանանվանում = Սերբիա<br />Սերբիայի Հանրապետություն|այլանուն = Սերբիա|դրոշ = [[Պատկեր:Flag of Serbia.svg|110px]]|դրոշիհոդված = Սերբիայի դրոշ|զինանշան = [[Պատկեր:Coat of arms of Serbia.svg|100px]]|զինանշանիհոդված = Սերբիայի զինանշան|տեղադրություն = [[Պատկեր:Serbia (orthographic projection).svg|250px]]|լեզուներ = [[սերբերեն]]|մայրաքաղաք = [[Պատկեր:Small Coat of Arms Belgrade.svg|15px]] [[Բելգրադ]]|կրոն = |պետականկարգ = Նախագահական Հանրապետություն|կմ2 = 88,361|տոկոսջրային = 0.13|բնակչություն = 7,479,437|խտություն = 115|արժույթ = [[Սերբական Դինար|Դինար]]|արժույթիկոդ = CSD|ժամայինգոտի = Ձմռանը (UTC+1) <br /> Ամռանը (UTC+2)|կարգախոս = |հիմն = ''Боже правде''|տոն = |tld = rs|landcode = RS|tel = +381|քարտեզ = }} |
||
'''Սերբիա '''{{IPA2|{{Audio-IPA|en-us-Serbia.ogg|ˈsɜrbiə}}}}☃), պաշտոնական անվանումը '''Սերբիայի Հանրապետություն''' ({{lang-sr|Репу̀блика Ср̀бија}}, ''Ռեպուբլիկա Սռբիյա'' ), դեպի ծով ելք չունեցող երկիր է Հարավ-Արևելյան [[Եվրոպա]]յի [[Բալկանյան թերակղզի|Բալկանյան թերակղզու]] կենտրոնական մասում։ Սերբիան հյուսիսից սահմանակից է [[Հունգարիա]]յին, հյուսիս արևելքում՝ [[Ռումինիա]]յին, արևելքում՝ [[Բուլղարիա]]յին, հարավում՝ [[Մակեդոնիա]]յին, հարավ-արևմուտքում՝ [[Ալբանիա]]յին և [[Չեռնոգորիա]]յի, արևմուտքում՝ [[Խորվաթիա]]յին և [[Բոսնիա և Հերցեգովինա]]յին։վՍերբիան 2003 - 2006թթ.-ին մտնում էր Սերբիա և Չեռնոգորիայի կազմի մեջ։ 2006թ.-ին անկախացավ Չերնոգորիան։ 2008թ.-ին անկախություն հռչակեց Կոսովոն, որի անկախությունը Սերբիան չի ճանաչում։<ref name=":0">[http://www.tours.am/am/countries/%D5%A5%D5%BE%D6%80%D5%B8%D5%BA%D5%A1/%D5%BD%D5%A5%D6%80%D5%A2%D5%AB%D5%A1 www.tours.am] Սերբիայի մասին ավանդույթներ խոհանոց</ref> |
'''Սերբիա '''{{IPA2|{{Audio-IPA|en-us-Serbia.ogg|ˈsɜrbiə}}}}☃), պաշտոնական անվանումը '''Սերբիայի Հանրապետություն''' ({{lang-sr|Репу̀блика Ср̀бија}}, ''Ռեպուբլիկա Սռբիյա'' ), դեպի ծով ելք չունեցող երկիր է Հարավ-Արևելյան [[Եվրոպա]]յի [[Բալկանյան թերակղզի|Բալկանյան թերակղզու]] կենտրոնական մասում։ Սերբիան հյուսիսից սահմանակից է [[Հունգարիա]]յին, հյուսիս արևելքում՝ [[Ռումինիա]]յին, արևելքում՝ [[Բուլղարիա]]յին, հարավում՝ [[Մակեդոնիա]]յին, հարավ-արևմուտքում՝ [[Ալբանիա]]յին և [[Չեռնոգորիա]]յի, արևմուտքում՝ [[Խորվաթիա]]յին և [[Բոսնիա և Հերցեգովինա]]յին։վՍերբիան 2003 - 2006թթ.-ին մտնում էր Սերբիա և Չեռնոգորիայի կազմի մեջ։ 2006թ.-ին անկախացավ Չերնոգորիան։ 2008թ.-ին անկախություն հռչակեց Կոսովոն, որի անկախությունը Սերբիան չի ճանաչում։<ref name=":0">[http://www.tours.am/am/countries/%D5%A5%D5%BE%D6%80%D5%B8%D5%BA%D5%A1/%D5%BD%D5%A5%D6%80%D5%A2%D5%AB%D5%A1 www.tours.am] Սերբիայի մասին ավանդույթներ խոհանոց</ref> |
||
Տող 50. | Տող 50. | ||
* [http://www.serbia.travel/ Սերբիայի ազգային տուրիստական կազմակերպություն] |
* [http://www.serbia.travel/ Սերբիայի ազգային տուրիստական կազմակերպություն] |
||
* [http://www.bbc.com/news/world-europe-17907947 Սերբիայի] նուրություների էջը [[BBC]]-ի կայքում |
* [http://www.bbc.com/news/world-europe-17907947 Սերբիայի] նուրություների էջը [[BBC]]-ի կայքում |
||
* [[c: |
* [[c:Atlas of Serbia|Սերբիա քարտեզները Վիկիմեդիա կայքում]] |
||
* [http://www.openstreetmap.org/relation/53294 Սերբիայի] քարտեզը OpenStreetMap կայքում |
* [http://www.openstreetmap.org/relation/53294 Սերբիայի] քարտեզը OpenStreetMap կայքում |
||
Տող 57. | Տող 57. | ||
{{ՎՊԵ|Serbia|Սերբիա}} |
{{ՎՊԵ|Serbia|Սերբիա}} |
||
{{Եվրոպական երկրներ}} |
{{Եվրոպական երկրներ}} |
||
{{Link FA|sr}} |
04:17, 9 հունվարի 2015-ի տարբերակ
Սերբիա ՄՀԱ՝ [ ˈsɜrbiə]☃), պաշտոնական անվանումը Սերբիայի Հանրապետություն (սերբ.՝ Репу̀блика Ср̀бија, Ռեպուբլիկա Սռբիյա ), դեպի ծով ելք չունեցող երկիր է Հարավ-Արևելյան Եվրոպայի Բալկանյան թերակղզու կենտրոնական մասում։ Սերբիան հյուսիսից սահմանակից է Հունգարիային, հյուսիս արևելքում՝ Ռումինիային, արևելքում՝ Բուլղարիային, հարավում՝ Մակեդոնիային, հարավ-արևմուտքում՝ Ալբանիային և Չեռնոգորիայի, արևմուտքում՝ Խորվաթիային և Բոսնիա և Հերցեգովինային։վՍերբիան 2003 - 2006թթ.-ին մտնում էր Սերբիա և Չեռնոգորիայի կազմի մեջ։ 2006թ.-ին անկախացավ Չերնոգորիան։ 2008թ.-ին անկախություն հռչակեց Կոսովոն, որի անկախությունը Սերբիան չի ճանաչում։[3]
Պատմո,թյունը
Սերբիան պետություն է Եվրոպայի հարավում՝ Դանուբի ավազանում: Առանձնացել է 1991-92 թթ-ի պատմական իրադարձությունների արդյունքում, երբ Հարավսլավիան տրոհվեց ինքնիշխան պետությունների:
Երկրի տարածքն զբաղեցնում են Սերբական բարձրավանդակի լեռնաշղթաներն ու լեռնազանգվածները, հյուսիսում՝ Միջինդանուբյան դաշտավայրը: Ընդերքում կան կապարի, ցինկի, քարածխի, գորշ ածխի, պղնձի, նավթի և գազի հանքավայրեր:
Կլիման չափավոր ցամաքային է: Խոշոր գետերն են Դանուբը, Սավան, Տիսան, Մորավան:
Լեռնալանջերը ծածկված են ասեղնատերև և խառնանտառներով:
Սերբիայի տարածքը սլավոններով բնակեցվել է դեռևս VI-IX դարերում: IX դարում ընդունել են քրիստոնեություն: XII դարում սերբերն ստեղծել են խոշոր պետություն, XIV դարում՝ Սերբա-հունական թագավորություն:
1389 թ-ին երկիրն ընկել է օսմանյան տիրապետության տակ, որից ազատագրվել է միայն XIX դարում. 1830–33թթ-ին ստացել է ինքնավարության կարգավիճակ, 1878 թ-ի Բեռլինի կոնգրեսի որոշմամբ՝ լիակատար անկախություն և զգալիորեն ընդլայնել տարածքը: 1882 թ-ից դարձել է թագավորություն: 1912–13 թթ-ին մասնակցել է Բալկանյան պատերազմին, իսկ 1915–18 թթ-ին գրավվել է ավստրո-հունգարական զորքերի կողմից: 1918 թ-ին նախկին Ավստրո-Հունգարիայի տարածքի զգալի մասը միավորվել է Սերբիայի հետ, և կազմավորել է Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորությունը, որը 1929 թ-ից կոչվել է Հարավսլավիա:
1941 թ-ին երկիրը գրավել է Գերմանիան, 1944 թ-ին ազատագրվել խորհրդային զորքերի օգնությամբ: 1945 թ-ին Սերբիան Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիայի և Հերցոգովինայի, Մակեդոնիայի և Չեռնոգորիայի հետ ներառվել է Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության կազմի մեջ, որը գոյատևել է մինչև վերջինիս փլուզումը՝ 1991 թ., երբ իրենց անկախությունը հայտարարեցին Սլովենիան, Խորվաթիան, Բոսնիան և Հերցոգովինան ու Մակեդոնիան: 1992 թ-ին Սերբիան և Չեռնոգորիան միասին կազմեցին Հարավսլավիայի Միութենական Հանրապետությունը և ընդունեցին նոր սահմանադրություն: 2002 թ-ին Հարավսլավիայի Միութենական Հանրապետությունը վերակազմավորվեց Սերբիայի և Չեռնոգորիայի Միության, որը գոյատևեց մինչև 2006 թ.:
2006 թ-ի հունիսի 3-ին Սերբիայում և Չեռնոգորիայում անցկացված հանրաքվեով Չեռնոգորիան նույնպես անջատվեց Սերբիայից, և Սերբիան մնաց բուն Սերբիայի և 2 ինքնավար մարզերի՝ Վոեվոդինայի ու Կոսովոյի հետ: Սակայն գնալով խորացավ դեռևս 1999 թ-ին Կոսովոյում սկսված հակամարտությունը ալբանացիների (92 %) և սերբերի (6 %) միջև, և 2008 թ-ի փետրվարի 17-ին Կոսովոն հայտարարեց իր անկախությունը, որը Սերբիան չի ճանաչել:[4][5]
Սերբիայի Քաղաքական կուսակցությունները
- Սերբիայի Ռադիկալ կուսակցություն (ազգայնական)
- Դեմոկրատական կուսակցություն (Լիբերալ )
- Սերբիայի Դեմոկրատական կուսակցություն (պահպանողական)
- Սերբիայի առաջադիմական կուսակցություն (Պահպանողական)
- G-17 (ազատական )
- Սերբիայի Սոցիալիստական կուսակցություն (Սոցիալիստական)
- Սերբիայի Լիբերալ դեմոկրատական կուսակցություն (Լիբերալ)
Մշակույթ
Ավանդույթներ
Սերբիայի քաղաքացիները գնահատում և պահպանում են իրենց ավանդույթները, հատկապես՝ Ուղղափառ եկեղեցին: Նույնիսկ երիտասարդները գիտեն իրենց պատմությունը և հեշտությամբ կարող են ցանկացած տուրիստի համար ծառայել որպես էքսկուրսավար: Մարդիկ շատ շփվող են, նրանք Ձեզ հետ կարող են զրուցել եղանակի, սպորտի, իրենց անձնական կյանքի մասին, սակայն պատերազմների կամ քաղաքականության մասին խոսել չի կարելի, քանի որ հիշողությունները դեռ թարմ են:[3]
Խոհանոց
Խոհանոցի առանձնահատկությունն է պանրի շատ օգտագործումը ("կաչկավալի", "կաչամակ", "զլատիբոր", "լիպսկի" և "սենիչկի"): Լայն օգտագործում ունի նաև հացը, ինչը լիության նշան է: Բանջարեղենը մատուցվում է ոչ միայն որպես ինքնուրույն ուտեստ, այլ նաև որպես"կանաչ խորտիկներ": Ազգային խոհանոցից տարածված են "սարման", "պասուլը", "սմբուկը", պոմիդորը և այլ աղցաններ:[3]
Այլ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերբիա» հոդվածին։ |
Տես նաև
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք
- Սերբիայի ազգային տուրիստական կազմակերպություն
- Սերբիայի նուրություների էջը BBC-ի կայքում
- Սերբիա քարտեզները Վիկիմեդիա կայքում
- Սերբիայի քարտեզը OpenStreetMap կայքում
Ծանոթագրություներ
- ↑ 10 // 2006 constitution of Serbia (серб.)
- ↑ Human Development Report — UNDP, 2022.
- ↑ 3,0 3,1 3,2 www.tours.am Սերբիայի մասին ավանդույթներ խոհանոց
- ↑ www.encyclopedia.am Հայկական հանրագիտարան Սերբիա
- ↑ www.dasaran.am Սերբիայի Պատմություն
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սերբիա կատեգորիայում։ |
|