«Շեփոր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link GA|de}} (2)
Տող 17. Տող 17.
Շեփորն ամենահին [[երաժշտական գործիք]]ներից է: Առաջին հիշատակումներն այս գործիքի մասին գալիս են վաղնջական ժամանակներից՝ մեզնից ավելի քան 3600 տարի առաջվանից: Շեփորը տարածված է եղել բազմաթիվ քաղաքակրթություններում՝ Հին [[Եգիպտոս]]ում, Հին [[Հունաստան]]ում, Հին [[Չինաստան]]ում և այլն, և օգտագործվել է որպես ազդանշան տվող գործիք: Այս դերը շեփորը խաղացել է բազմաթիվ հարյուրամյակների ընթացքում, մինչև [[17-րդ դար]]ը: Միջնադարյան շեփորահարները զորքի անբաժանելի մասն էին կազմում, միայն նրանք էին կարողանում ազդանշանի միջոցով արագ հավաքել բանակի՝ իրարից հեռու տեղակայված բոլոր զորամասերը: Շեփոր նվագելու արվեստը համարվում էր «էլիտար», այն տարածված էր հիմնականում վերնախավում: Խաղաղ ժամանակաշրջանում շեփորը հնչում էր շքերթների ժամանակ, մեծ քաղաքներում կար շեփորահարների հատուկ խումբ, որն ազդարարում էր բարձրաշխարհիկ մարդկանց մուտքը քաղաք, ինչպես նաև ազդարարում էր մոտակա վտանգը ու կարևոր իրադարձությունները:

[[Միջնադար]]ի և վերածննդի ժամանակաշրջանում մեծացավ հետաքրքրությունը շեփորի նկատմամբ: [[Բարոկկո]] դարաշրջանում կոմպոզիտորները սկսեցին նվագախմբում ընդգրկել նաև շեփորը: Ի հայտ եկան վիրտուոզ շեփորահարներ, «կլարինո» ոճին տիրապետող (դիատոնիկ հնչյունները շեփորը վերին ռեգիստրում՝ արտաշնչելու միջոցով): Բարոկկո դարաշրջանը արդարացիորեն կարելի է համարել «բնական շեփորի ոսկեդար»: [[Կլասիցիզմ]]ի և [[ռոմանտիզմ]]ի դարաշրջանում, երբ ամենատարածված երաժշտական միջոցը մեղեդայնությունն էր, բնական շեփորները չէին կարողանում արտահայտել մեղեդային գծերը, ուստի մղվեցին երկրորդ պլան և նվագախմբերում այլևս գրեթե դեր չէին կատարում:

Փականի մեխանիզմը, որը հայտնագործվեց [[1830]]-ական թվականներին, սկզբում իրեն այդքան էլ չէր արդարացնում, քանի որ հնարավորություն չէր տալիս ճշգրիտ արտահայտել բոլոր հնչյունները: Այս ժամանակաշրջանում փողային նվագախմբի վերին ձայնը կատարում էր [[կլարնետ]]ը՝ շեփորի ազգակից գործիքը՝ ավելի նուրբ [[տեմբր]]ով և ավելի լայն տեխնիկական հնարավորություններով: Կլարնետը նվագախմբի կազմում մնաց մինչև [[20-րդ դար]]ը, երբ գործիքի կառուցվածքը բարելավվեց, շեփորահարները սկսեցին կատարելագործել իրենց հմտությունները և արդեն կարողանում էին շեփորի միջոցով ավելի գեղեցիկ ձայն ստանալ: Սա հնարավորություն տվեց շեփորին կլարնետը դուրս մղել դասական նվագախմբից և կրկին գրավել իր նախկին տեղը: Մեր ժամանակներում կլարնետի համար գրված հատվածները, որպես կանոն, նվագախմբում կատարում է հենց շեփորը, սակայն երբեմն օգտագործվում է նաև օրիգինալ գործիքը: Այժմ շեփորը երբեմն օգտագործվում է որպես աղմկոտ գործիք սիմֆոնիկ ու փողային նվագախմբերում,ինչպես նաև [[ջազ]]ում, ֆանկում և այլ ժանրերում:

Տող 33. Տող 33.
[[Կատեգորիա:Երաժշտական գործիքներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Երաժշտական գործիքներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Փողային երաժշտական գործիքներ]]
[[Կատեգորիա:Փողային երաժշտական գործիքներ]]

{{Link GA|de}}
{{Link GA|es}}

03:44, 9 հունվարի 2015-ի տարբերակ

Շեփոր
Տեսակերաժշտական գործիքի տեսակ
Որակավորումvalve trumpets?
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ423.233
ՀնարողTyrsenus?[1]
Կլարնետ

Շեփոր (իտալ.՝ tromba, ֆր.՝ trompette, գերմ.՝ Trompete, անգլ.՝ trumpet), փողային երաժշտական գործիք։ Օգտագործվում է ամենաքիչը սկսած մ.թ.ա. 1500 թվականից, իսկ նվագախմբի կազմության մեջ մտել է միայն 17-րդ դարում։ Արդեն 19-րդ դարում շեփորը վերածվեց լիարժեք երաժշտական գործիքի։ Գործիքն ունի վառ տեմբր, օգտագործվում է որպես ուժեղ ձայն ունեցող գործիք դասական և փողային նվագախմբերում, նաև ջազում և այլ երաժշտական ժանրերում:

Պատմություն

Շեփորն ամենահին երաժշտական գործիքներից է: Առաջին հիշատակումներն այս գործիքի մասին գալիս են վաղնջական ժամանակներից՝ մեզնից ավելի քան 3600 տարի առաջվանից: Շեփորը տարածված է եղել բազմաթիվ քաղաքակրթություններում՝ Հին Եգիպտոսում, Հին Հունաստանում, Հին Չինաստանում և այլն, և օգտագործվել է որպես ազդանշան տվող գործիք: Այս դերը շեփորը խաղացել է բազմաթիվ հարյուրամյակների ընթացքում, մինչև 17-րդ դարը: Միջնադարյան շեփորահարները զորքի անբաժանելի մասն էին կազմում, միայն նրանք էին կարողանում ազդանշանի միջոցով արագ հավաքել բանակի՝ իրարից հեռու տեղակայված բոլոր զորամասերը: Շեփոր նվագելու արվեստը համարվում էր «էլիտար», այն տարածված էր հիմնականում վերնախավում: Խաղաղ ժամանակաշրջանում շեփորը հնչում էր շքերթների ժամանակ, մեծ քաղաքներում կար շեփորահարների հատուկ խումբ, որն ազդարարում էր բարձրաշխարհիկ մարդկանց մուտքը քաղաք, ինչպես նաև ազդարարում էր մոտակա վտանգը ու կարևոր իրադարձությունները:

Միջնադարի և վերածննդի ժամանակաշրջանում մեծացավ հետաքրքրությունը շեփորի նկատմամբ: Բարոկկո դարաշրջանում կոմպոզիտորները սկսեցին նվագախմբում ընդգրկել նաև շեփորը: Ի հայտ եկան վիրտուոզ շեփորահարներ, «կլարինո» ոճին տիրապետող (դիատոնիկ հնչյունները շեփորը վերին ռեգիստրում՝ արտաշնչելու միջոցով): Բարոկկո դարաշրջանը արդարացիորեն կարելի է համարել «բնական շեփորի ոսկեդար»: Կլասիցիզմի և ռոմանտիզմի դարաշրջանում, երբ ամենատարածված երաժշտական միջոցը մեղեդայնությունն էր, բնական շեփորները չէին կարողանում արտահայտել մեղեդային գծերը, ուստի մղվեցին երկրորդ պլան և նվագախմբերում այլևս գրեթե դեր չէին կատարում:

Փականի մեխանիզմը, որը հայտնագործվեց 1830-ական թվականներին, սկզբում իրեն այդքան էլ չէր արդարացնում, քանի որ հնարավորություն չէր տալիս ճշգրիտ արտահայտել բոլոր հնչյունները: Այս ժամանակաշրջանում փողային նվագախմբի վերին ձայնը կատարում էր կլարնետը՝ շեփորի ազգակից գործիքը՝ ավելի նուրբ տեմբրով և ավելի լայն տեխնիկական հնարավորություններով: Կլարնետը նվագախմբի կազմում մնաց մինչև 20-րդ դարը, երբ գործիքի կառուցվածքը բարելավվեց, շեփորահարները սկսեցին կատարելագործել իրենց հմտությունները և արդեն կարողանում էին շեփորի միջոցով ավելի գեղեցիկ ձայն ստանալ: Սա հնարավորություն տվեց շեփորին կլարնետը դուրս մղել դասական նվագախմբից և կրկին գրավել իր նախկին տեղը: Մեր ժամանակներում կլարնետի համար գրված հատվածները, որպես կանոն, նվագախմբում կատարում է հենց շեփորը, սակայն երբեմն օգտագործվում է նաև օրիգինալ գործիքը: Այժմ շեփորը երբեմն օգտագործվում է որպես աղմկոտ գործիք սիմֆոնիկ ու փողային նվագախմբերում,ինչպես նաև ջազում, ֆանկում և այլ ժանրերում:

Բնական շեփոր

Բնական կամ հին շեփորը համարվում է մեզ հայտնի շեփորի նախատիպը, սակայն հիմնականում օգտագործվել է ոչ թե պրակտիկ, այլ էսթետիկ նպատակներով: Նրա հնարավորությունները բավականին փոքր են, ռեգիստրը՝ նույնպես: Ընդհանուր առմամբ այս սերնդի շեփորը մոտ երկու անգամ ավելի երկար էր այժմյան շեփորից, ուներ թույլ հնչողություն, և մտնում էր նեղ շրջանակի մեջ, որը թույլ էր տալիս առանց հատուկ միջոցների նրա օգնությամբ արտաբերել հնչյունների լայն սպեկտոր, ուստի ցանկության դեպքում հնարավոր էր շեփորով ստանալ լրիվ խրոմատիկ հնչողություն: Սակայն դասական դարաշրջանի կոմպոզիտորները չէին օգտագործում նրա հնարավորությունները, ուստի շեփորը, հարվածային գործիքների նման, նվագախմբում կարճ ժամանակ ունեցավ իր տեղը: Դասական շեփորի համար գրված նոտաները գրում են սոլի բանալիի միջոցով:

Արտաքին հղումներ

  • «Труба — от бронзового века до наших дней. Статья Андрея Икова в журнале «Музыкальные инструменты»». Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 27, 2007-ին.
  1. Παυσανίας 2.21.3 // Description of Greece (հին հունարեն.)