«Պերիկլես»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|af}} (7), {{Link GA|no}} (2) |
||
Տող 12. | Տող 12. | ||
[[Կատեգորիա:Հին Հունաստանի պետական հռետորներ]] |
[[Կատեգորիա:Հին Հունաստանի պետական հռետորներ]] |
||
[[Կատեգորիա:Հռետորներ]] |
[[Կատեգորիա:Հռետորներ]] |
||
{{Link FA|af}} |
|||
{{Link FA|el}} |
|||
{{Link FA|en}} |
|||
{{Link FA|es}} |
|||
{{Link FA|fr}} |
|||
{{Link FA|he}} |
|||
{{Link FA|hu}} |
|||
{{Link GA|no}} |
|||
{{Link GA|ru}} |
02:08, 9 հունվարի 2015-ի տարբերակ
Պերիկլես (հին հունարեն՝ Περικλής, "փառքով շրջապատված", մ.թ.ա. 490 - 429 թթ.), աթենական պետական գործիչ, հռետոր և զորավար։ Նրա օրոք Աթենքը հասնում է իր քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման գագաթնակետին՝ դառնալով Հին Հունաստանի ծովային հզորագույն պետությունը, կրթական և մշակութային կենտրոնը։ Քաղաքը հարստանում է նոր շինություններով, մասնավորապես Ակրոպոլիսում կառուցվում է Պարթենոնի հռչակավոր տաճարը։
Մ.թ.ա. 443թ. ժողովրդական ժողովի կողմից ընտրվում է առաջին ստրատեգոս՝ հետագայում վերընտրվելով այդ պաշտոնում 15 տարի անընդմեջ մինչև իր մահը մ.թ.ա. 429թ.։ Անցնելով պետության գլուխ՝ իրականացնում է մի շարք օրենսդրական միջոցառումներ՝ ուղղված աթենական կառավարման համակարգի հետագա ժողովրդավարացմանը։
Պերիկլեսի արտաքին քաղաքականությունը հետապնդում էր աթենական ծովային տերության ընդլայնման ու ամրապնդման նպատակը։ Նա անձամբ ղեկավարել է մի շարք ռազմական արշավանքներ՝ ճնշելով Աթենքի ազդեցության ոլորտից դուրս գալու առանձին քաղաքների փորձերը։
Նրա կառավարմամբ նշանավորված Աթենքի քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման դարաշրջանը խախտվեց 431 թվականին Պելոպոնեսյան պատերազմի մեկնարկով։