«Գանա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ →‎Գանայի պատմությունը, ազատագրական շարժումը ընդդեմ Անգլիայի: Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է...
Տող 47. Տող 47.


[[Կատեգորիա:Գանա]]
[[Կատեգորիա:Գանա]]

{{Link FA|de}}
{{Link GA|fi}}

01:43, 9 հունվարի 2015-ի տարբերակ

Գանա
Գանայի դրոշ Զինանշան
Գանայի դրոշ
Գանայի զինանշան
Կարգավիճակինքնիշխան պետություն և երկիր
Ներառում էԱշանտի, Բրոնգ-Ահաֆո մարզ, Կենտրոնական շրջան, Արևելյան մարզ, Մեծ Աքրա, Հյուսիսային շրջան, Վերին Արևելյան շրջան, Վերին Արևմտյան շրջան, Վոլտա և Արևմտյան շրջան
Պետական լեզուանգլերեն
ՄայրաքաղաքԱկրա
Պետական կարգնախագահական հանրապետություն
Օրենսդիր մարմինԳանայի խորհրդարան
Երկրի ղեկավարNana Akufo-Addo?[1]
Կառավարության ղեկավարNana Akufo-Addo?[2]
Ազգաբնակչություն 24 603 500
Խտություն106 մարդ/կմ²
Հիմն«God Bless Our Homeland Ghana»
Կարգախոս«Freedom and Justice»
Հիմնադրված է1957 թ.
ԱրժույթԳանական ցեդի
Կենտրոնական բանկԳանայի բանկ
Ժամային գոտիUTC+0 և Աֆրիկա/Աքրա[3]
Հեռախոսային կոդ+233
Ինտերնետ-դոմեն.gh
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,632[4]
ghana.gov.gh(անգլ.)

Գանա (անգլ.՝ Ghana), Գանայի Հանրապետություն (անգլ.՝ Republic of Ghana), պետություն է Արևմտյան Աֆրիկայում։ Ազգերի համագործակցության անդամ է։ Ունի 24 603 500 բնակչություն։ Չնայած որ, Գանայի պետական լեզուն անգլերենն է, մարդիկ ավելի շատ տիրապետում են ականի, որը Գանայի ազգային լեզուն է։

Աշխարհագրական դիրքը

Արևմուտքում Գանան սահմանակից է Կոտ դ'Իվուարի, հյուսիսում և հյուսիս-արևմուտքում Բուրկինա Ֆասոյի, արևելքում՝ Տոգոյի հետ։ Հարավում ողողվում է Գվինեյան ծոցի ջրերով։ Գանան պետություն է Արևմտյան Աֆրիկայում։ Երկրի մակերևույթը հարթավայրային է (150– 300 մ), առավելագույն բարձրությունը՝ 876 մ (Զեբոբո լեռ)։ Հարավից ողողվում է Գվինեական ծոցի ջրերով, ափագիծը թույլ կտրտված է, իսկ ծովափի երկարությամբ ձգվում են Աքրայի և Ականի դաշտավայրերը։ Օգտակար հանածոներ Կան ոսկու, ալմաստի, մանգանի, բոքսիտների պաշարներ։

Կլիմա

Կլիման մերձհասարակածային է՝ խիստ արտահայտված չոր և խոնավ սեզոններով։ Գետային ցանցը հարուստ է։ Խոշոր գետերն են Վոլտան, Անկոբրան, Տանոն, Պրան։

Ջրային ցանցը

Միակ լիճը Բոսումտվին է։ Երկրի տարածքի մեծ մասը զբաղեցնում են մշտադալար անտառները, որոնք աստիճանաբար իրենց տեղը զիջում են տնկադաշտերին։ XV դարում Գանայում երևացին առաջին եվրոպացիները, որոնք այստեղից տանում էին մեծ քանակությամբ ոսկի, և երկիրը Եվրոպայում հայտնի դարձավ Ոսկե Ափ անունով։ XIX դարում սկսվեց երկրի զավթումը Անգլիայի գաղութարարների կողմից, և XX դարի սկզբին Գանայի տարածքը դարձավ անգլիական գաղութ՝ Ոսկե Ափ անունով։ 1956 թվականին Ոսկե Ափին միացվեց Տոգոյի մի մասը, որը նույնպես գտնվում էր անգլիական խնամակալության տակ։ 1957 թ-ին Ոսկե Ափը հռչակվեց անկախ պետություն և կոչվեց Գանա։ Գանայի բնակչության 73 %-ը պատկանում է գվինեական լեզվախմբին (էվեներ, գայեր, մոսիներ, ֆունտիներ, աչանտիներ և այլք)։ Երկրի տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունը և գյուղատնտեսությունն են։ Գործում են նաև սննդի, տեքստիլ, ծխախոտի, շինանյութերի արդյունաբերության, փայտամշակման ձեռնարկություններ։ Գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսը կակաոն է, որի արտադրությամբ և արտահանությամբ Գանան առաջատար տեղ է գրավում աշխարհում։ Մշակում են նաև կոկոսյան արմավենի, ցիտրուսներ, սուրճ, գետնանուշ, շաքարեղեգ և այլն։ Դեռևս հնուց Գանայում զարգացած էին բրուտագործությունը, փայտի փորագրությունը (կարմիր և սև փայտե ոճավորված արձանիկներ), բարձր մակարդակի է հասել ոսկու, արծաթի, բրոնզի գեղարվեստական մշակումը։

Գանայի պատմությունը, ազատագրական շարժումը ընդդեմ Անգլիայի

XV դարում Գանայում երևացին առաջին եվրոպացիները, որոնք այստեղից տանում էին մեծ քանակությամբ ոսկի, և երկիրը Եվրոպայում հայտնի դարձավ Ոսկե Ափ անունով։ XIX դարում սկսվեց երկրի զավթումը Անգլիայի գաղութարարների կողմից, և XX դարի սկզբին Գանայի տարածքը դարձավ անգլիական գաղութ՝ Ոսկե Ափ անունով։ 1956 թ-ին Ոսկե Ափին միացվեց Տոգոյի մի մասը, որը նույնպես գտնվում էր անգլիական խնամակալության տակ։ 1957 թ-ին Ոսկե Ափը հռչակվեց անկախ պետություն և կոչվեց Գանա։

  1. Nana Akufo-Addo sworn in as Ghana’s new presidentAl Jazeera English.
  2. http://www.bbc.com/news/world-africa-38539751
  3. https://data.iana.org/time-zones/tzdb-2020f/africa
  4. Human Development ReportUNDP, 2022.