«Ծարիր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-¬ +)
չ Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link GA|en}} (2)
Տող 7. Տող 7.


== Քիմիական հատկություններ ==
== Քիմիական հատկություններ ==
Ծարիրի պարունակությունը [[երկրակեղև]]ում 5•10<sup>−5</sup>% է (ըստ զանգվածի)։ Ամենատարածված միներալը ծարիրափայլն է՝ Sb<sub>2</sub>S<sub>3</sub>։ Ծարիրը հայտնի է մի քանի ալոտրոպ ձևափոխություններով։ Սովորական գորշ ծարիրը սպիտակ֊արծաթափայլ մետաղ է, խտությունը՝ 6690 կգ/մ³, հալման ջերմաստիճանը՝ 630, 5°C, եռմանը՝ 1635-1645°C։ Միացություններում ցուցաբերում է +5, + 3 և -3 արժեքականություն։ Սովորական ջերմաստիճանում օդում ծարիրը չի օքսիդանում, հալման ջերմաստիճանից բարձր տաքացնելիս այրվում է՝ առաջացնելով Sb<sub>2</sub>O<sub>3</sub> [[օքսիդ]]ը (սպիտակ ծուխ)։
Ծարիրի պարունակությունը [[երկրակեղև]]ում 5•10<sup>−5</sup>% է (ըստ զանգվածի)։ Ամենատարածված միներալը ծարիրափայլն է՝ Sb<sub>2</sub>S<sub>3</sub>։ Ծարիրը հայտնի է մի քանի ալոտրոպ ձևափոխություններով։ Սովորական գորշ ծարիրը սպիտակ֊արծաթափայլ մետաղ է, խտությունը՝ 6690 կգ/մ³, հալման ջերմաստիճանը՝ 630, 5&nbsp;°C, եռմանը՝ 1635-1645&nbsp;°C։ Միացություններում ցուցաբերում է +5, + 3 և -3 արժեքականություն։ Սովորական ջերմաստիճանում օդում ծարիրը չի օքսիդանում, հալման ջերմաստիճանից բարձր տաքացնելիս այրվում է՝ առաջացնելով Sb<sub>2</sub>O<sub>3</sub> [[օքսիդ]]ը (սպիտակ ծուխ)։


Ակտիվ փոխազդում է [[հալոգեն]]ների հետ՝ տալով եռարժեք [[հալոգենիդ]]ներ։ Միացություններ է առաջացնում [[արսեն]]ի, [[ծծումբ|ծծմբի]] և [[ֆոսֆոր]]ի հետ (հալելիս), [[ազոտ]]ի և [[Ջրածին|ջրածնի]] հետ՝ չի առաջացնում, [[ծարիրաջրածին]]ը ստացվում է անուղղակի ճանապարհով։ Ջրի և նոսր [[թթու]]ների հետ չի փոխազդում։ Դանդաղ փոխազդում է խիտ [[աղաթթու|աղաթթվի]] և [[ծծմբական թթու|ծծմբական թթվի]] հետ՝ առաջացնելով համապատասխանաբար՝ SbCl<sub>3</sub> և Sb<sub>2</sub> (SO<sub>4</sub>)<sub>3</sub> աղերը։ Խիտ ազոտական թթվով օքսիդանում է՝ առաջացնելով բարձրարժեք օքսիդ, որը նստում է <sub>x</sub>Sb<sub>2</sub>O<sub>3</sub>•<sub>y</sub>H<sub>2</sub>O բաղադրությամբ։ Թթվածնի հետ ծարիրն առաջացնում է Sb<sub>2</sub>O<sub>3</sub>, Sb<sub>2</sub>O<sub>4</sub> և Sb<sub>2</sub>O<sub>5</sub>
Ակտիվ փոխազդում է [[հալոգեն]]ների հետ՝ տալով եռարժեք [[հալոգենիդ]]ներ։ Միացություններ է առաջացնում [[արսեն]]ի, [[ծծումբ|ծծմբի]] և [[ֆոսֆոր]]ի հետ (հալելիս), [[ազոտ]]ի և [[Ջրածին|ջրածնի]] հետ՝ չի առաջացնում, [[ծարիրաջրածին]]ը ստացվում է անուղղակի ճանապարհով։ Ջրի և նոսր [[թթու]]ների հետ չի փոխազդում։ Դանդաղ փոխազդում է խիտ [[աղաթթու|աղաթթվի]] և [[ծծմբական թթու|ծծմբական թթվի]] հետ՝ առաջացնելով համապատասխանաբար՝ SbCl<sub>3</sub> և Sb<sub>2</sub> (SO<sub>4</sub>)<sub>3</sub> աղերը։ Խիտ ազոտական թթվով օքսիդանում է՝ առաջացնելով բարձրարժեք օքսիդ, որը նստում է <sub>x</sub>Sb<sub>2</sub>O<sub>3</sub>•<sub>y</sub>H<sub>2</sub>O բաղադրությամբ։ Թթվածնի հետ ծարիրն առաջացնում է Sb<sub>2</sub>O<sub>3</sub>, Sb<sub>2</sub>O<sub>4</sub> և Sb<sub>2</sub>O<sub>5</sub>
Տող 30. Տող 30.
* [[Պարբերական աղյուսակ]]
* [[Պարբերական աղյուսակ]]


{{Chem-stub}}
{{Փոքր պարբերական աղյուսակ}}
{{Փոքր պարբերական աղյուսակ}}
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}
Տող 39. Տող 38.
[[Կատեգորիա:Ծարիր]]
[[Կատեգորիա:Ծարիր]]



{{Link GA|en}}
{{Link GA|zh}}
{{Chem-stub}}

01:10, 9 հունվարի 2015-ի տարբերակ

Ծարիր
Sb

Ծարիր (լատին․՝  Stibium ), սուրմա, Sb, պարբերական համակարգի V պարբերության V խմբի քիմիական տարր։ Կարգահամարը 51 է, ատոմական զանգվածը՝ 121, 75։ Ունի երկու կայուն իզոտոպ՝ ¹²¹Sb (57, 25%) և ¹²³Sb (42, 75%)։ Արհեստականորեն ստացվել են բազմաթիվ ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից 124Sb (T1/2=60, 2 օր) կիրառվում է γ ճառագայթների և նեյտրոնների աղբյուր պատրաստելու համար։ Ատոմի արտաքին թաղանթի էլեկտրոնների դասավորությունը 5S²5P³ է։

Պատմություն

Ծարիրը հայտնի է շատ վաղուց։ Արևելքի երկրներում (այդ թվում նաև Հայաստանում) այն կիրառվել է մոտ 5000 տարի առաջ՝ անոթներ և սպասքներ պատրաստելու համար։ Մ.թ.ա. 19-րդ դարում Հին Եգիպտոսում ծարիրափայլի փոշին (բնական Sb2S3), mesten կամ stem անվամբ, օգտագործել են հոնքերը սևացնելու համար։ Հին Հունաստանում ծարիրը հայտնի էր որպես stimi և stibi, այստեղից էլ՝ լատին․՝ stibium։ Եվրոպայի մի քանի երկրներում և ԱՄՆ-ում բացի stibium անվանումից ընդունված է նաև antimonium անվանումը։ Ծարիրի և նրա բազմաթիվ միացությունների ստացման եղանակների և հատկությունների մանրամասն նկարագրությունն առաջինը տվել է գերմանացի ալքիմիկոս Վ. Վալենտինը 1604 թվականին։

Քիմիական հատկություններ

Ծարիրի պարունակությունը երկրակեղևում 5•10−5% է (ըստ զանգվածի)։ Ամենատարածված միներալը ծարիրափայլն է՝ Sb2S3։ Ծարիրը հայտնի է մի քանի ալոտրոպ ձևափոխություններով։ Սովորական գորշ ծարիրը սպիտակ֊արծաթափայլ մետաղ է, խտությունը՝ 6690 կգ/մ³, հալման ջերմաստիճանը՝ 630, 5 °C, եռմանը՝ 1635-1645 °C։ Միացություններում ցուցաբերում է +5, + 3 և -3 արժեքականություն։ Սովորական ջերմաստիճանում օդում ծարիրը չի օքսիդանում, հալման ջերմաստիճանից բարձր տաքացնելիս այրվում է՝ առաջացնելով Sb2O3 օքսիդը (սպիտակ ծուխ)։

Ակտիվ փոխազդում է հալոգենների հետ՝ տալով եռարժեք հալոգենիդներ։ Միացություններ է առաջացնում արսենի, ծծմբի և ֆոսֆորի հետ (հալելիս), ազոտի և ջրածնի հետ՝ չի առաջացնում, ծարիրաջրածինը ստացվում է անուղղակի ճանապարհով։ Ջրի և նոսր թթուների հետ չի փոխազդում։ Դանդաղ փոխազդում է խիտ աղաթթվի և ծծմբական թթվի հետ՝ առաջացնելով համապատասխանաբար՝ SbCl3 և Sb2 (SO4)3 աղերը։ Խիտ ազոտական թթվով օքսիդանում է՝ առաջացնելով բարձրարժեք օքսիդ, որը նստում է xSb2O3yH2O բաղադրությամբ։ Թթվածնի հետ ծարիրն առաջացնում է Sb2O3, Sb2O4 և Sb2O5 օքսիդները։ Եռարժեք ծարիրի հիդրօքսիդը՝ Sb (OH)3, գոյություն ունի միայն ջրային լուծույթում։ Ամֆոտեր է՝ Sb3+3OHSb (OH)3=H3SbO33H+SbO3−3։ Հայտնի են բազմաթիվ մետաղների հետ ծարիրի միացությունները՝ ծարիրիդները, որտեղ ծարիրն ունի -3 արժեքականություն։ Ծարիրի միջմետաղական միացությունները (AlSb, GaSb, InSb և այլն) կիսահաղորդիչներ են։ Բազմաթիվ մետաղների հետ ծարիրն առաջացնում է տարբեր համաձուլվածքներ, որոնց վրա էլ հիմնված է նրա կիրառությունը։

Կիրառություն

Միացություններն օգտագործվում են օրգանական սինթեզում (օրինակ՝ SbCl3, SbCl5), ռետինի արդյունաբերության մեջ (Sb2S3, Sb2S5) և այլ բնագավառներում։ Մտացվում է հանքը (սուլֆիդային կամ օքսիդային) մետալուրգիական կամ հրամետալուրգիական եղանակներով մշակելիս։

Ծարիրը օրգանիզմում

Ծարիրի պարունակությունը (100 գ չոր նյութին) բույսերում 0, 006 մգ է, ծովային կենդանիների օրգանիզմում՝ 0, 02 մգ, ցամաքային կենդանիների մոտ՝ 0, 0006 մգ։ Ծարիրը կենդանիների և մարդու օրգանիզմ է մտնում շնչառական օրգանների կամ ստամոքսաղիքային համակարգի միջոցով։ Արտաթորվում է գլխավորապես կղանքի, չնչին քանակությամբ՝ մեզի հետ։ Ծարիրի կենսաբանական դերը հայտնի չէ։ Ծարիրն ընտրողաբար կուտակվում է վահանաձև գեղձում, լյարդում, փայծաղում։ Ծարիրի սահմանային թույլատրելի քանակությունը 10−5-10−7 գ է՝ 100 գ չոր հյուսվածքին։ Ավելի մեծ քանակների դեպքում ծարիրը պասիվացնում է լիպիդային, ածխաջրային և սպիտակուցային փոխանակության ֆերմենտները (հավանաբար սուլֆհիդրիլային խմբերի մեկուսացման պատճառով)։

Բժշկության մեջ

Բժշկության մեջ ծարիրի պատրաստուկները (սոլյուսուրմին և այլն) օգտագործվում են հիմնականում լեյշմանիոզի և որոշ հելմինթոզների (օրինակ՝ շիստոսոմատոզի) բուժման համար։ Ծարիրը և նրա միացությունները թունավոր են։ Սուր թունավորումների դեպքում գրգռվում են շնչառական ուղիների լորձաթաղանթները և մաշկը։ Կարող է առաջանալ մաշկաբորբ, աչքի շաղկապենու բորբոքում և այլն։

Բուժում

Անտիդոտների (ունիտիոլ), միզամուղ և քրտնաբեր միջոցների կիրառում և այլն։

Կանխարգելում

Արտադրական գործընթացների մեքենայացում, արդյունավետ օդափոխություն։

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։