«Կոբալտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link GA|en}}
Տող 8. Տող 8.


== Ֆիզիկական հատկությունները ==
== Ֆիզիկական հատկությունները ==
Կոբալտը [[մետաղ]] է։ Օքսիդների բարակ շերտից ստանում է դեղնավուն [[երանգ]]։ Կոբալտը գոյություն ունի երկու ձևափոխությունների տեսքով։ Սենյակայինից մինչև 427 °C ջերմաստիճանը կայուն է α-ձևափոխությունը, 427 °C-ից մինչև հալման 1494 °C ջերմաստիճանը՝ β-ձևափոխությունը։ Կոբալտն ունի ֆերոմագնիսական հատկություն։
Կոբալտը [[մետաղ]] է։ Օքսիդների բարակ շերտից ստանում է դեղնավուն [[երանգ]]։ Կոբալտը գոյություն ունի երկու ձևափոխությունների տեսքով։ Սենյակայինից մինչև 427 °C ջերմաստիճանը կայուն է α-ձևափոխությունը, 427 °C-ից մինչև հալման 1494 °C ջերմաստիճանը՝ β-ձևափոխությունը։ Կոբալտն ունի ֆերոմագնիսական հատկություն։


== Կիրառությունը ==
== Կիրառությունը ==
Տող 24. Տող 24.


{{Փոքր պարբերական աղյուսակ}}
{{Փոքր պարբերական աղյուսակ}}

{{Chem-stub}}


[[Կատեգորիա:Անցումային մետաղներ]]
[[Կատեգորիա:Անցումային մետաղներ]]
[[Կատեգորիա:Կոբալտ]]
[[Կատեգորիա:Կոբալտ]]



{{Link GA|en}}
{{Chem-stub}}

01:09, 9 հունվարի 2015-ի տարբերակ

Կոբալտ

Կոբալտ (լատիներեն՝ Cobaltum)՝ քիմիական տարր է, որի նշանն է Co և ատոմային թիվը՝ 27։

Կոբալտը բնության մեջ

Երկրակեղևում կոբալտի պարունակությունն ըստ զանգվածի հավասար է 4·10−3 %։ Հայտնի է կոբալտ պարունակող շուրջ 30 հանքանյութ, որոնցից են՝ կոբալտինը CoAsS, լինեիտը Co3S4, սմալտինը CoAs2 և այլն։ Ծովի ջրում պարունակությունը մոտ (1,7)·10−10 % է։ Կոբալտի ամենահարուստ հանքերը գտնվում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։

Ֆիզիկական հատկությունները

Կոբալտը մետաղ է։ Օքսիդների բարակ շերտից ստանում է դեղնավուն երանգ։ Կոբալտը գոյություն ունի երկու ձևափոխությունների տեսքով։ Սենյակայինից մինչև 427 °C ջերմաստիճանը կայուն է α-ձևափոխությունը, 427 °C-ից մինչև հալման 1494 °C ջերմաստիճանը՝ β-ձևափոխությունը։ Կոբալտն ունի ֆերոմագնիսական հատկություն։

Կիրառությունը

«Կոբալտի կապույտ» գույնի ապակեղեն:
  • Հնագույն ժամանակներից կոբալտից ստեղծված գունանյութերը (կոբալտի կապույտ) օգտագործվել են զարդեղենների արտադրությունում և ապակիներ գունավորելու համար։
  • Կոբալտն օգտագործվում է պողպատի լեգիրացման համար, ինչի շնորհիվ մեծանում է վերջինիս ջերմակայունությունը, բարելավվում են մեխանիկական հատկությունները։ Կոբալտ պարունակող համաձուլվածքներից պատրաստում են մշակող գործիքներ՝ շաղափներ, կտրիչներ և այլն։
  • Քիմիական ռեակցիաներում օգտագործվում է որպես կատալիզատոր։
  • Լիթիումի կոբալտիտը կուտակիչների արտադրության ժամանակ օգտագործվում է որպես բարձր արդյունավետության դրական էլեկտրոդ։
  • Բժշկության մեջ ռադիոակտիվ 60Co-ը, որի կիսատրոհման պարբերությունը 5 271 տարի է, օգտագործվում է գամմա-դեֆեկտասկոպիա կատարելու ժամանակ։

Կենսաբանական կարևորությունը

Կոբալտը բոլոր կենդանիների համար ունի էական նշանակություն։ Այն կոբալամինի հիմնական բաղկացուցիչն է, որը հայտնի է նաև որպես B12 վիտամին։ Կոբալտը մասնակցում է արյունաստեղծմանը, նյարդային համակարգի և լյարդի գործունեությանը։ Մարդու օրական կոբալտի պահանջը կազմում է 0.007-0.015 մգ։ Մարդու մարմինը պարունակում է իր քաշի յուրաքանչյուր կիլոգրամի հաշվարկով 0.2 մգ կոբալտ։