«Մանուկների խաչակրաց արշավանք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 14. Տող 14.


== Գերմանիայի մանուկ խաչակիրները ==
== Գերմանիայի մանուկ խաչակիրները ==
Նույն պատկերը Գերմանիայում էր, հատկապես ստորին-րեյնական շրջաններում: Այստեղ հանդես է գալիս 10 տարին չբոլորած Նիկոլայը, ով կատարում էր հոր հրահանգները: Նրա հայրը ստրկավաճառ էր, ով օգտագործում էր որդուն իր շահի համար, ինչի համար հետագայում պատժվում է:
Նույն պատկերը [[Գերմանիա]]յում էր, հատկապես ստորին-րեյնական շրջաններում: Այստեղ հանդես է գալիս 10 տարին չբոլորած Նիկոլայը, ով կատարում էր հոր հրահանգները: Նրա հայրը ստրկավաճառ էր, ով օգտագործում էր որդուն իր շահի համար, ինչի համար հետագայում պատժվում է:
Նիկոլայն իր հետ կրում էր լատինական T-աձև խաչ և պնդում էր, որ չոր ոտքերով անցնելու է ծովն ու Երուսաղեմում հաստատի հավերժական Աստծո խաղաղություն: Նա հավաքում է շուրջ քսան հազար անչափահաս տղա, աղջիկ, որոնց միանում են նաև թափառաշրջիկներ: Ամբոխը դուրս է գալիս Կելնից՝ ուղղվելով Ռեյն, շարժվում է Ալպերով դեպի հարավ: Խաչակիրների մի մասը ճանապարհին մահանում է սովից և ավազակային հարձակումներից, մի մասը վերադառնում է տուն`չդիմանալով ճանապարհի դժվարություններին: 1212 թվականի օգոստոսի 25-ին մի քանի հազար խաչակիրներ հասնում են Ջենովա: Այստեղ նրանց հիացմունքով ընդունելու փոխարեն վռնդում և ստիպում են արագ շարունակել ճանապարհը, քանի որ ջենովացիները վախենում էին, որ այս տարորինակ ամբոխը կարող է վնասել քաղաքը: Սրանից հետո խաչակիրները հասնում են Բրինդիզի, և այստեղի եպիսկոպոսի ջանքերով խաչակիրներին թույլ չեն տալիս շարունակել դեպի Արևելք արշավանքը: Խաչակիրները ստիպված էին վերադառնալ Գերմանիա, սակայն տղաների մի մասն ուղղվում է Հռոմ, որպեսզի Պապից թույլտվություն ստանան արշավանքը շարունակելու: Պապը թույլ չի տալիս շարունակել արշավանքը, սակայն խոստանում է թույլ տալ շարունակել արշավանքը, երբնրանք չափահաս դառնան: Հետդարձի չանապարհին ահմարյա ամբողջ մանուկների զորքը ոչնչանում է: Հարյուրավորներ սովամահ էին լինում, մյուսները հիվանդություններից էին մահանում, աղջիկները բռնության էին ենթարկվում: Որոշները հաստատվում են բարի ընտանիքներում և սկսում իրենք իրենց համար գումար վաստակել: Ջենովայում նույնիսկ կան ընտանիքներ, որոնք սերում են այստեղ մնացած գերմանացի խաչակիրներից: Եվ վերջապես խաչակիրների մի փոքր մաս միայն՝ սոված և հյուծված վերադառնում է հայրենիք: Իսկ նրանց առաջնորդ Նիկոլայը հետագայում մասնակցում է 1129 թվականին Եգիպտոսում Դամիետտայի ճակատամարտին:
Նիկոլայն իր հետ կրում էր լատինական T-աձև խաչ և պնդում էր, որ չոր ոտքերով անցնելու է ծովն ու [[Երուսաղեմ]]ում հաստատի հավերժական Աստծո խաղաղություն: Նա հավաքում է շուրջ քսան հազար անչափահաս տղա, աղջիկ, որոնց միանում են նաև թափառաշրջիկներ: Ամբոխը դուրս է գալիս [[Կելն]]ից՝ ուղղվելով [[Ռեյն]], շարժվում է [[Ալպեր]]ով դեպի հարավ: Խաչակիրների մի մասը ճանապարհին մահանում է սովից և ավազակային հարձակումներից, մի մասը վերադառնում է տուն`չդիմանալով ճանապարհի դժվարություններին: [[1212]] թվականի օգոստոսի 25-ին մի քանի հազար խաչակիրներ հասնում են Ջենովա: Այստեղ նրանց հիացմունքով ընդունելու փոխարեն վռնդում և ստիպում են արագ շարունակել ճանապարհը, քանի որ ջենովացիները վախենում էին, որ այս տարորինակ ամբոխը կարող է վնասել քաղաքը: Սրանից հետո խաչակիրները հասնում են Բրինդիզի, և այստեղի եպիսկոպոսի ջանքերով խաչակիրներին թույլ չեն տալիս շարունակել դեպի Արևելք արշավանքը: Խաչակիրները ստիպված էին վերադառնալ Գերմանիա, սակայն տղաների մի մասն ուղղվում է Հռոմ, որպեսզի Պապից թույլտվություն ստանան արշավանքը շարունակելու: Պապը թույլ չի տալիս շարունակել արշավանքը, սակայն խոստանում է թույլ տալ շարունակել արշավանքը, երբնրանք չափահաս դառնան: Հետդարձի չանապարհին ահմարյա ամբողջ մանուկների զորքը ոչնչանում է: Հարյուրավորներ սովամահ էին լինում, մյուսները հիվանդություններից էին մահանում, աղջիկները բռնության էին ենթարկվում: Որոշները հաստատվում են բարի ընտանիքներում և սկսում իրենք իրենց համար գումար վաստակել: Ջենովայում նույնիսկ կան ընտանիքներ, որոնք սերում են այստեղ մնացած գերմանացի խաչակիրներից: Եվ վերջապես խաչակիրների մի փոքր մաս միայն՝ սոված և հյուծված վերադառնում է հայրենիք: Իսկ նրանց առաջնորդ Նիկոլայը հետագայում մասնակցում է 1129 թվականին Եգիպտոսում Դամիետտայի ճակատամարտին:


== Արդյունքը ==
== Արդյունքը ==

12:39, 6 հունվարի 2015-ի տարբերակ

«Մանուկների խաչակրաց արշավանք», 1212 թվականին Ֆրանսիայի և Գերմանիայի մանուկների կողմից դեպի Երուսաղեմի Սուրբ հողեր իրականացված խաչակրաց արշավանք։ Այն իր նպատակին չհասավ և կործանեց տասնյակ հազարավոր եվրոպացի մանուկներ։

13-րդ դարի սկզբին պապականությունը շարունակում էր Երուսաղեմը գրավելու կոչեր հղել կաթոլիներին:Սակայն ժողովրդի մեջ այդ կոչերը սկզբնական շրջանում հազվադեպ էին արձագանք գտնում, ինչը չի կարելի ասել հետագա տարիներ համար: Ֆեոդալական կարգերը մեծապես դժվարացրել էին մարդկանց կյանքը: Երբ ամենօրյա կյանքի անտանելի դժվարությունները սրեցին ժողովրդի մեջ կրոնական զգացմունքները, այդ ժամանակ մարդիկ սկսեցին ընդունել սրբազան պատերազմի լոզունգները: Ահա այս ժամանակ` 1212 թվականին, տեղի են ունենում նախադեպը չունեցող դաժան և անարդյուն մանուկների արշավանքները:

Գուստավ Դոր, Մանուկների արշավանքը

«Մանուկների խաչակրաց արշավանքի» մասին Դավիթ Բեքերը գրել է.

‹‹Ամեն ինչ տեղի ունեցավ Սուրբ Զատիկից անմիջապես հետո: Չէր անցել հիթսուն օր, երբ հազարավոր մանուկներ ճամփա ընկան` թողնելով իրենց տները: Նրանցից շատերը նոր էին լույս աշխարհ եկել և նոր էր լրացել նրանց վեց տարին: Մյուսների հարսնացու ընտրելու ժամանակն էր, բայց նրանք ընտրեցին հերոսությունն ու փառքը Քրիստոսով: Իրենց տրված հոգսերը նրանք վաղուց մոռացել էին… Ծնողները, եղբայրները, քույրերը, ընկերները համառորեն համոզում էին ետ կանգնել այդ քայլից, բայց խաչակիրների որոշումն անսասան էր: Խաչերը բռնած և դրոշների տակ միավորված նրանք շարժվեցին Երուսաղեմ… Ամբողջ աշխարհը նրանց անվանում էր անխելքներ, բայց նրանք շարժվում էին առաջ››(David Baker, Crusade of tears):

Ֆրանսիայի մանուկ խաչակիրները

1212 թվականի հունիսին Ֆրանսիայում ՝ Փարիզի Սան-Դենիի աբբայությունում հայտնվում է մի տասներկուամյա հովիվ երեխա` Ստեփան անունով, ով հայտարարում է, որ ինքն Աստծո պատվիրակն է և պիտի գլխավորի Սրբազան հողերի գրավումը քրիստոնյաների կողմից, և ծովը նրա ոտքերի առջև չորանալու է և ճանապարհ է բացելու դեպի Երուսաղեմ: Նա թափառում էր ամբողջ Ֆրանսիայով և իր քարոզներով և հրաշքներով ոգևորում էր բոլորին: Նա պատմում էր բոլորին, որ երազում տեսել է Հիսուս Քրիստոսին, ով նրան տվել էր նամակ և ցույց տվել ճշմարիտ ճանապարհը դեպի Երուսաղեմ: Շուտով տարբեր վայրերում ի հայտ են գալիս մանուկներ, ովքեր հավաքում էին իրենց շուրջ հետևորդների մեծ խմբեր և տանում էին նրանց խաչերով և կրոնական երգերով Ստեփանի մոտ: Երբ որևէ մեկը հարցնում էր այս երեխաներին, թե որտեղ են գնում, նրանք պատասխանում էին, որ գնում են ծովի մյուս ափ` Աստծո մոտ: Նրանց ծնողները և խելամիտ մարդիկ, ովքեր ուզում էին հետ պահել երեխաներին այդ անմիտ քայլից, ոչինչ չէին կարողանում անել, քանի որ մարդիկ այս խաչակրաց արշավանքից սպասում էին մեծ հրաշքներ և սուր քննադատությունների էին արժանացնում նրանց, ովքեր այլ կերպ էին մտածում և չէին տեսնում Սուրբ Հոգու ներկայությունն այս երեխաների մեջ:

Ֆրիդրիխ Երկրորդ

Վերջապես, Ֆրանսիայի թագավորը փորձում է վերջ դնել այս աբսուրդին և լրջորեն հրամայում է երեխաներին վերադառնալ տուն: Երեխաների մի մասը ենթարկվում է հրամանին, իսկ մեծ մասը` ոչ: Շուտով մանուկներին են միանում նաև մեծահասակներ` հոգևորականներ, արհեստավորներ, գյուղացիներ, հանցագործներ, կանայք և աղջիներ: Հավաքման վայր էր նշանակված Վանդոմը, մեկ ամիս անց՝ հունիսին, այստեղ արդեն հավաքվել էին 30, 000 խաչակիրներ: Խաչակիրների թիվն ավելի էր մեծանում, իսկ նրանց առաջնորդող փոքրիկ տղա-հովիվը գորգերով զարդարված կառքով էր տեղաշարժվում և շրջապատված էր թիկնազորով: Ամբոխն անցնում է Տուրը և Լեոնը, հասնում է Մարսել և երկու ստրկավաճառ ցանկություն են հայտնում առանց որևէ գումարի 7 նավով տեղափոխել ‹‹Քրիստոսի պաշտպաններին›› Սիրիա: Ճանապարհին` Սարդինիայի մոտ` Սան-Պետրո կղզու մոտ խորտակվում են, իսկ մնացած հինգ նավերը հասնում են Եգիպտոս, որտեղ չարագործ ստրկավաճառները վաճառում են խաչակիրներին ստրկության: Նրանցից հազարավորներ հայտնվում են խալիֆի արքունիքում և աչքի են ընկնում քրիստոնյա մնալու համառությամբ: Հետագայում այն երկու չարագործ ստրկավաճառներն ընկնում են Ֆրիդրիխ II կայսեր ձեռքը և մահապատժի են դատապարտվում:

Ֆրիդրիխ II-ը 1229 թվականին Եգիպտոսի տիրակալ ալ-Քամիլի հետ հաշտության պայմանագիր կնքելիս, կարողանում է ստրկության վաճառված խաչակիրների զգալի մասին ազատություն տալ:

Գերմանիայի մանուկ խաչակիրները

Նույն պատկերը Գերմանիայում էր, հատկապես ստորին-րեյնական շրջաններում: Այստեղ հանդես է գալիս 10 տարին չբոլորած Նիկոլայը, ով կատարում էր հոր հրահանգները: Նրա հայրը ստրկավաճառ էր, ով օգտագործում էր որդուն իր շահի համար, ինչի համար հետագայում պատժվում է: Նիկոլայն իր հետ կրում էր լատինական T-աձև խաչ և պնդում էր, որ չոր ոտքերով անցնելու է ծովն ու Երուսաղեմում հաստատի հավերժական Աստծո խաղաղություն: Նա հավաքում է շուրջ քսան հազար անչափահաս տղա, աղջիկ, որոնց միանում են նաև թափառաշրջիկներ: Ամբոխը դուրս է գալիս Կելնից՝ ուղղվելով Ռեյն, շարժվում է Ալպերով դեպի հարավ: Խաչակիրների մի մասը ճանապարհին մահանում է սովից և ավազակային հարձակումներից, մի մասը վերադառնում է տուն`չդիմանալով ճանապարհի դժվարություններին: 1212 թվականի օգոստոսի 25-ին մի քանի հազար խաչակիրներ հասնում են Ջենովա: Այստեղ նրանց հիացմունքով ընդունելու փոխարեն վռնդում և ստիպում են արագ շարունակել ճանապարհը, քանի որ ջենովացիները վախենում էին, որ այս տարորինակ ամբոխը կարող է վնասել քաղաքը: Սրանից հետո խաչակիրները հասնում են Բրինդիզի, և այստեղի եպիսկոպոսի ջանքերով խաչակիրներին թույլ չեն տալիս շարունակել դեպի Արևելք արշավանքը: Խաչակիրները ստիպված էին վերադառնալ Գերմանիա, սակայն տղաների մի մասն ուղղվում է Հռոմ, որպեսզի Պապից թույլտվություն ստանան արշավանքը շարունակելու: Պապը թույլ չի տալիս շարունակել արշավանքը, սակայն խոստանում է թույլ տալ շարունակել արշավանքը, երբնրանք չափահաս դառնան: Հետդարձի չանապարհին ահմարյա ամբողջ մանուկների զորքը ոչնչանում է: Հարյուրավորներ սովամահ էին լինում, մյուսները հիվանդություններից էին մահանում, աղջիկները բռնության էին ենթարկվում: Որոշները հաստատվում են բարի ընտանիքներում և սկսում իրենք իրենց համար գումար վաստակել: Ջենովայում նույնիսկ կան ընտանիքներ, որոնք սերում են այստեղ մնացած գերմանացի խաչակիրներից: Եվ վերջապես խաչակիրների մի փոքր մաս միայն՝ սոված և հյուծված վերադառնում է հայրենիք: Իսկ նրանց առաջնորդ Նիկոլայը հետագայում մասնակցում է 1129 թվականին Եգիպտոսում Դամիետտայի ճակատամարտին:

Արդյունքը

Այսպիսով, մանուկների խաչակրաց արշավանքը չհասավ իր նպատակին. ոչ մի տարածք չգրավվեց և ոչ մի մարտ տեղի չունեցավ, սակայն մանուկների մեծ, բայց տկար բանակը շատ կարճ ժամանակում գրեթե ամբողջովին ոչնչացվեց:

Աղբյուրներ

Куглер Б., История крестовых походов, Ростов, 1995 г.,

Заборов М., Папство и крестовые походы, Москва, 1959 г.,

Успенский Ф., История крестовых походов, 6-ая глава,

David Baker, Crusade of tears, 2004.