«Մուսաներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ The file Image:Clio1.gif has been replaced by Image:Clio1_-_2.png by administrator commons:User:GifTagger: ''Replacing GIF by exact PNG duplicate.''. ''Translate me!''
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +, )
Տող 4. Տող 4.
[[Պատկեր:Musas.jpg|մինի|300px|Բալդասարե Պերուցի. «Ապոլլոնը պարում է մուսաների հետ»]]
[[Պատկեր:Musas.jpg|մինի|300px|Բալդասարե Պերուցի. «Ապոլլոնը պարում է մուսաների հետ»]]


Հունական առաջին մեծ գրողները՝ [[Հոմերոս]]ը և [[Հերոդոտոս]]ը , իրենց ստեղծագործությունները սկսում են դիմելով մուսաներին։
Հունական առաջին մեծ գրողները՝ [[Հոմերոս]]ը և [[Հերոդոտոս]]ը, իրենց ստեղծագործությունները սկսում են դիմելով մուսաներին։


Հունական դիցաբանության մեջ մուսաները ինն են
Հունական դիցաբանության մեջ մուսաները ինն են

19:59, 4 հունվարի 2015-ի տարբերակ

Մուսաներ - Զևսի դուստրերը։ Ըստ հին հունական դիցաբանության՝ մուսաները մարդկանց պարգևել են արվեստի ձիրք և նրանցից յուրաքանչյուրը հանդիսացել է առանձին արվեստի ներկայացուցիչը և շնորհք պարգևողը։

Ընդհանուր տեղեկություններ

Բալդասարե Պերուցի. «Ապոլլոնը պարում է մուսաների հետ»

Հունական առաջին մեծ գրողները՝ Հոմերոսը և Հերոդոտոսը, իրենց ստեղծագործությունները սկսում են դիմելով մուսաներին։

Հունական դիցաբանության մեջ մուսաները ինն են

Հոմերոսի պատկերացմամբ մուսաները ապրել են Օլիմպոս լեռան կամ Պառնաս սարի վրա։ Պառնասում է գտնվել Կաստալյան աղբյուրը, որի ջուրը խմողին տրվել է բանաստեղծական տաղանդ և մարգարեական ձիրք։ Հեսիոդոսը իր հայրենիքի Հելիկոն սարը համարում է մուսաների բնակատեղի և իբր թե այդտեղ տեսել է նրանց։ Ըստ հին հունական առասպելաբանության Հյուսիսային Հունաստանում մուսաներն ապրել են Տեմպեյան հովտում և նրա մոտ գտնվող Պիերիա լեռան վրա։ Նրանք ապրել են նաև Պինդոս լեռան վրա։

Մուսաներն ունեցել են իրենց հատուկ կենդանիներն ու բույսերը։ Նրանց սրբազան ծառը եղել է դափնին, իսկ սրբազան կենդանիները՝ մեղուներն ու ճպուռները։

Մուսաները եղել են հավերժական բերկրանքի ու ցնծության մեջ։ Նրանք միշտ պարել են, երգել, իսկ երբ տեսնում էին, որ Ապոլլոնը անցնում է երգչախմբի գլուխ, սկսում էին ավելի լավ երգել, քան առաջ։

Բանաստեղծը մուսաներից էր ստանում ոգեշնչում, այդ պատճառով պոետը սուրբ մարդ էր, իսկ նրա վրա ձեռք բարձրացնելը հանցագործություն։ Մուսաները տիրապետում են ճշմարտության։ Պոետներին ճշմարտություն է հասնում այնքան, որքան նրանց կշնորհի մուսան։[1]

9 մուսաներ

Նկար Անուն Հովանավորում են
Հայ. Հին հուն. Լատ..
Կալլիոպե Կալլիոպե Καλλιόπη Calliopē էպիկական պոեզիա
Եվտերպե Եվտերպե Εὐτέρπη Euterpē Քնարերգություն
Մելպոմենե Մելպոմենե Μελπομένη Melpomenē Ողբերգություն
Թալիա Թալիա Θάλεια, Θαλία Thalīa Կատակերգություն
Էրատո Էրատո Ἐρατώ Eratō էրոտիկ (սիրո) պոեզիա և երաժշտություն
Պոլիհիմնիա Պոլիհիմնիա Πολυύμνια, Πολύμνια Polyhymnia, Polymnia Հիմներ
Տերփսիքորա Տերփսիքորա Τερψιχόρα Terpsichorа Պարեր
Կլիո Կլիո Κλειώ Clīō Պատմություն
Ուրանիա Ուրանիա Οὐρανία Ūrania Աստղագիտություն

Աղբյուրներ

  1. Առաքել Առաքելյան (1968). Հունական գրականության պատմություն. Երևան: «Լույս». էջ էջ 23-24.