«Լևոն Իսահակյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
վիքիֆիկացում, բարելավում, տեղեկաքարտ, նոր նյութեր
No edit summary
Տող 12. Տող 12.
| ոճ =
| ոճ =
| ազգություն = {{դրոշավորում|Հայաստան}}
| ազգություն = {{դրոշավորում|Հայաստան}}
| քաղաքացիություն =
| քաղաքացիություն = {{դրոշավորում|ԽՍՀՄ}}
| գործունեության տարիներ =
| գործունեության տարիներ = [[1931]]-[[1978]]
| ամուսին =
| ամուսին =
| մասնագիտացում =կինոռեժիսոր<br /> դերասան
| մասնագիտացում =կինոռեժիսոր<br /> սցենարիստ<br /> դերասան
| ստորագրություն =
| ստորագրություն =
| պարգևներ =
| պարգևներ =
Տող 31. Տող 31.
| այլ մրցանակ =
| այլ մրցանակ =
}}
}}
'''Լևոն Գևորգի Իսահակյան''' ([[ապրիլի 15]], [[1908]], [[Ալեքսանդրոպոլ]], [[Ռուսական կայսրություն]] - [[մարտի 3]], [[2010]]), խորհրդային հայ անվանի կինոռեժիսոր և դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։ Մինչ մահը համարվում էր աշխարհի ամենատարեց կինոռեժիսորը։<ref>{{cite web
'''Լևոն Գևորգի Իսահակյան''' ([[ապրիլի 15]], [[1908]], [[Ալեքսանդրոպոլ]], [[Ռուսական կայսրություն]] - [[մարտի 3]], [[2010]]), խորհրդային հայ անվանի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։ Մինչ մահը համարվում էր աշխարհի ամենատարեց կինոռեժիսորը։<ref>{{cite web
| url = http://www.yerkramas.org/2010/02/05/za-plechami-celyj-vek/
| url = http://www.yerkramas.org/2010/02/05/za-plechami-celyj-vek/
| title = За плечами целый век
| title = За плечами целый век

18:37, 3 հունվարի 2015-ի տարբերակ

Լևոն Իսահակյան
Ծնվել էապրիլի 15, 1908
ԾննդավայրԱլեքսանդրոպոլ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 3, 2010
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952)[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Գործունեության տարիներ1931-1978
ԱզգությունՀայաստան Հայաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր
սցենարիստ
դերասան
Պարգևներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ,
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
IMDbID ID 1136557

Լևոն Գևորգի Իսահակյան (ապրիլի 15, 1908, Ալեքսանդրոպոլ, Ռուսական կայսրություն - մարտի 3, 2010), խորհրդային հայ անվանի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։ Մինչ մահը համարվում էր աշխարհի ամենատարեց կինոռեժիսորը։[2]

Կենսագրություն

Լևոն Իսահակյանը ծնվել է 1908 թվականին Ալեքսանդրոպոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի)։ Ընդունվում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը և էքստերն կարգով ավարտում թատերագիտական ֆակուլտետը։ Երկու տարի անց հանդիպում է ռեժիսոր Իվան Պերեստիանիի հետ, ով այդ ժամանակ աշխատում էր Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի էկրանավորման վրա։ Փորձնական նկարահանումներից հետո Իսահակյանին հաստատեցին գլխավոր հերոսի՝ Մոսիի դերում։ Ավելի ուշ նա նկարահանվեց ևս 2 ֆիլմերում։ 1937 թվականին եղել է ռեժիսոր Ամասիա Մարտիրոսյանի օգնականը «Սևանի ձկնորսները» ֆիլմում։ Նկարահանումների ժամանակ Լևոնին ձերբակալեցին, որից հետո նա սկսեց զբաղվել փաստագրական ֆիլմերով՝ նկարահանելով «Պուշկինյան օրերը Հայաստանում» և «Հայկական պղինձ» ֆիլմերը։ 1939 թվականին Երևանում հիմնեց կրկնօրինակման ստուդիա։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ Իսահակյանը կազմում էր ռազմական գործողությունների ժամանակագրությունը։ Պատերազմից հետո՝ 1946 թվականին, Լևոնն սկսեց աշխատել «Հայրենի երկիր» փաստագրական ֆիլմի վրա, որտեղ օգտագործվեցին Արևմտյան Հայաստանի՝ 1915 թվականի կինոժամանակագրությունից կադրեր և բարձրացվեց Հայոց ցեղասպանության հարցը։ Ֆիլմի վրա Լևոնն աշխատել է Ալեքսանդր Դովժենկոյի հետ, ով ֆիլմի գեղարվեստական ղեկավարն էր և սցենարիստը։

1949-1953 թվականներին Իսահակյանը եղել է ՀԽՍՀ կինեմատոգրաֆի փոխնախարարը։ Ավելի ուշ դարձավ Հայֆիլմի ռեժիսորը։ 1963 թվականին նկարահանեց «Ճանապարհ դեպի արենա» «տխուր ծաղրածու»՝ Լեոնիդ Ենգիբարյանի մասին։ Այդ ֆիլմը հայկական կինեմատոգրաֆում դարձավ առաջին գունավոր գեղարվեստական ֆիլմը և ավելի ուշ մտավ Հայֆիլմի «ոսկե հավաքածու»-ի մեջ։

Մրցանակներ և պարգևներ

2003 թվականին Լևոն Իսահակյանը պարգևատրվեց «Գոլոս Արմենիի» թերթի մեդալով՝ «սոցիալ-հասարակական կյանքում ակտիվ գործունեության և պետականության ամրապնդման համար»։ Ավելի ուշ ստացավ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի դիպլոմ՝ «արգասաբեր գործունեության համար»։ Ստացել է նաև «Հայֆիլմ-80» մեդալ, իսկ ռեժիսորի 100-ամյակի կապակցությամբ Ազգային կինոարխիվի նախաձեռնությամբ լույս տեսավ թվայնացված «Հայրենի երկիր» ֆիլմը։

Ֆիլմագրություն

Ռեժիսոր

Սցենարիստ

Խաղացած դերերը կինոյում

Ծանոթագրություններ

  1. Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «За плечами целый век» (ռուսերեն). Еркрамас. Արխիվացված է օրիգինալից 2012-05-13-ին. Վերցված է 2011-04-12-ին.

Արտաքին հղումներ