«Ալեքսանդր Աբելյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ ավելացվեց Կատեգորիա:Անձինք առանաց ծննդյան օրվա ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 25. | Տող 25. | ||
[[Կատեգորիա:Հայ գրողներ]] |
[[Կատեգորիա:Հայ գրողներ]] |
||
[[Կատեգորիա:Շամախի քաղաքում ծնվածներ]] |
[[Կատեգորիա:Շամախի քաղաքում ծնվածներ]] |
||
[[Կատեգորիա:Անձինք առանաց ծննդյան օրվա]] |
14:28, 2 հունվարի 2015-ի տարբերակ
Ալեքսանդր Աբելյան (1858 - մայիսի 6, 1940), հայ դրամատուրգ, թատերական գործիչ։
Կենսագրություն
Ալեքսանդր Աբելյանը ծնվել է Շամախի քաղաքում 1858 թ. հունիսի 5-ին, եղբայրն է դերասան Հովհաննես Աբելյանը։ Սկզբնական կրթությունն ստացել է Շամախու հայկական դպրոցում։ 1872 թ. երկրաշարժից հետո Աբելյանների ընտանիքը տեղափոխվում է Բաքու։ Այստեղ Աբելյանը մի քանի արհեստավորների մոտ աշակերտություն անելուց հետո մտնում է մի շվեդացու հիմնած մեքենայական գործարան՝ իբրև փականագործության բանվոր-աշակերտ։ Հետագայում այդ գործարանն անցնում է տեղական խոշոր ձեռնարկողներին։ Աբելյանը տարիներ աշխատելով և անցնելով մեքենայագործության զանազան ճյուղերը, վերջում դառնում է գործարանի կառավարչի օգնական։ Միաժամանակ նա նվիրվում է ինքնակրթության համառ աշխատանքին, գրական ասպարեզ է մտնում «Մշակ»-ին աշխատակցելով, ապա գրում է «Տարազ»-ին, «Արոր»-ին և «Մուրճ»-ին։ [1] Մահացել է մայիսի 6-ին, Դոնի Ռոստովում։
Ստեղծագործական Կյանքը
Գրել է կատակերգություններ, դրամաներ՝ արտացոլելով մանր արհեստավորական խավի կյանքն ու կենցաղը («Մարվող ճրագներ», 1903, «Միկիչի հար սանիքը», 1903 են) և բանվորական շարժման դրվագներ («Նշանվածներ», 1911)։ 1880-ից ուշագրավ թղթակցություններով, գրական երկերով աշխատակցել է «Մշակ», «Արձագանք» պարբերականներին, «Աղբյուր» մանկական ամսագրին։ 1890-ական թվականների սկզբներից գրել է դրամատիկական գործեր՝ «Անկոչ հյուրը», «Միկիչի հարսանիքը» (1895), «Միկիչի ապահարզանը» (1899), «Նավթի Ֆանտանը» (1896), «Մարվող ճրագներ», «Գյուղի վարժապետը» (1909), «Պոետի երազը» (1909), «Նշանվածները» (1912), «Պըլը Պուղի» և այլն, որոնցից մի քանիսը արժանի տեղ են գրավել արևելահայ բեմում, մասնավորապես «Նավթի Ֆանտանն» ու «Մարող ճրագները»։ Վերջինս հաջողությամբ բեմադրվել է ոչ միայն Կովկասում, այլև Կոստանդնուպոլսում, հետագայում էլ սփյուռքահայ կենտրոններում։ Բացի վերոհիշյալ պիեսներից, գրել է մի շարք ոտանավորներ, որոնք տպագրվել են «Աղբյուր» և «Տարազ» պարբերականներում։ [2] Սերտ կապերի մեջ էր Ալեքսանդր Շիրվանզադեի, Պետրոս Ադամյանի, Գ. Չուբարի հետ։
Աղբյուրներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |