«Վիկտոր Հեսս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up oգտվելով ԱՎԲ
Տող 11. Տող 11.
[[Կատեգորիա:1964 մահեր]]
[[Կատեգորիա:1964 մահեր]]
[[Կատեգորիա:Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ]]
[[Կատեգորիա:Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ]]
[[Կատեգորիա:Նոբելյան մրցանակակիրներ այբբենական կարգով]]

22:48, 30 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Վիկտոր Ֆրանց Հեսս

Վիկտոր Ֆրանց Հեսս (Hess) (հունիսի 24, 1883, Վալդշտայն - դեկտեմբերի 17, 1964, Մաունթ Վեռնոն, Նյու Յորք), ավստրիացի ֆիզիկոս։ Սովորել է Դրացի և Վիեննայի համալսարաններում։ 1920 թվականից՝ Դրացի, այնուհետև՝ Ինսբրուքի համալսարանների պրոֆեսոր։ 1938 թվականներին տեղափոխվել է ԱՄՆ և դարձել Ֆորդհեմի համալսարանի (Նյու Յորք) ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են տիեզերական ճառագայթների ֆիզիկային, ռադիոակտիվությանը, ատոմի տեսությանը, օպտիկային։ 1912 թվականին հայտնաբերել է, որ օդի իոնացումը բարձրության հետ աճում է։ Այդ փաստի հիման վրա ենթադրել է տիեզերական ծագում ունեցող ճառագայթման (տիեզերական ճառագայթում) գոյությունը։ Արժանացել է նոբելյան մրցանակի (1936)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։