«Նիկոլայ Բասով»–ի խմբագրումների տարբերություն
հեռացվել է Կատեգորիա:Նոբելյան մրցանակակիրներ, ավելացվեց Կատեգորիա:Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ ՀոթՔաթ գոր... |
չ →Աղբյուրներ: clean up oգտվելով ԱՎԲ |
||
Տող 40. | Տող 40. | ||
[[Կատեգորիա:Դեկտեմբերի 14 ծնունդներ]] |
[[Կատեգորիա:Դեկտեմբերի 14 ծնունդներ]] |
||
[[Կատեգորիա:Հուլիսի 1 մահեր]] |
[[Կատեգորիա:Հուլիսի 1 մահեր]] |
||
[[Կատեգորիա:Նոբելյան մրցանակակիրներ այբբենական կարգով]] |
22:47, 30 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ
Նիկոլայ Գենադիևիչ Բասով (ռուսերեն՝ Никола́й Генна́диевич Ба́сов, 1922, դեկտեմբերի 14 - 2001, հուլիսի 1), ռուս ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի հիմնադիրներից, ակադեմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1964)։
Ավարտել է Մոսկվայի ինժեներատեխնիկական ինստիտուտը (1950)։ 1950-ից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում (1958-1972-ին՝ տնօրենի տեղակալ, իսկ 1973-ից՝ տնօրեն)։ 1963-ից՝ Մոսկվայի ինժեներատեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր էր։
Աշխատանքները նվիրված են քվանտային ռադիոֆիզիկայի և նրա բազմազան կիրառությունների հիմնահարցերին։
Հայտնագործել է քվանտային համակարգերի գեներացիայի և ուժեղացման սկզբունքը, մշակել հաճախությունների նմուշների ֆիզիկական հիմունքները, առաջադրել է մի շարք գաղափարներ քվանտային կիսահաղորդչային գեներատորների բնագավառում, կատարել է հետազոտություններ լույսի հզոր աղբյուրների ստացման և նրանց ուժեղացման ուղղությամբ, մշակել է պլազմայի տաքացման մեթոդը կառավարվող ջերմամիջուկային սինթեզի համար, զգալի աշխատանքներ ունի հզոր գազային քվանտային գեներատորների ստեղծման բնագավառում։ Ստեղծել է քվանտային լազերներ, առաջադրել է օպտիկաէլեկտրոնիկայի բնագավառում լազերների կիրառության նոր առաջադիմական գաղափարներ։
1954-ին, Ալեքսանդր Պրոխորովի, ստեղծել է առաջին քվանտային գեներատորը ամիակի մոլեկուկների փնջի օգտագործումով, իսկ 1955-ին առաջարկել է անհավասարակշռված քվանտային համակարգի եռամակարդակ մեթոդը, որը շատ լայն կիրառություն է ստացե քվանտայինլ գեներատորներում և ուժեղացուցիչներում։
Գիտնականի այդ աշխատանքներով, ինչես նաև ամերիկացի ֆիզիկոս Չարլզ Հարդ Թաունսի հետազոտություններով, փաստորեն, հիմք դրվեց նոր գիտական ուղղության, որն այսօր ողջ աշխարհում հայտնի է քվանտային էլեկտրոնիկա անվանումով։
1959-ին Բասովը և Պրոխորովը արժանացան Լենինյան, իսկ 1964-ին, Թաունսի հետ, լազերների և մազերների ստեղծման համար՝ Նոբելյան մրցանակի։
Բասովին է պատկանում լազերներում կիսահաղորդիչների օգտագործման գաղափարը, նա է զարգացրել կիսահաղորդչային լազերների ստեղծման զանազան մեթոդները։ 1961-ին Բասովը ուշադրություն է դարձրել ջերմամիջուկային սինթեզների օգտագործման հնարավորությունների վրա և նրա հետագա աշխատանքներով ստեղծել է լազերային ջերմամիջուկային սինթեզի մեթոդը։
1978-ից եղել է «Գիտելիք» համամիութենական ընկերության նախագահ, արժանացել է Վոլտայի անվան մեդալի։
Նա «Քվանտային էլեկտրոնիկա» և «Պրիրոդա» հանրահայտ գիտական ամսագրերի գլխավոր խմբագիրն էր։
Աղբյուրներ
- Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 210-211։
- ↑ The Nobel Prize in Physics 1964 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Kalinga Prize for the Popularization of Science — Kalinga Prize.
- ↑ Большая золотая медаль РАН имени М.В.Ломоносова — RAS.
- ↑ https://www.upm.es/UPM/Historia/HonorisCausa
- ↑ APS Fellow Archive — APS.
- ↑ APS Council Announces 1998 APS Fellows — APS, 1999.
- ↑ http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-58.ln-ru.dl-.pr-inf.uk-12
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս ֆիզիկոսներ
- Ռուս խմբագիրներ
- Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ
- 1922 ծնունդներ
- 2001 մահեր
- Դեկտեմբերի 14 ծնունդներ
- Հուլիսի 1 մահեր
- Նոբելյան մրցանակակիրներ այբբենական կարգով