«Լիվիոս Անդրոնիկոս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: de:Livius Andronicus; cosmetic changes
Տող 10. Տող 10.
<!--Արտաքին հղումներ -->
<!--Արտաքին հղումներ -->


[[Կատեգորիա:Մ. թ. ա . 284 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Մ. թ. ա. 284 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Մ. թ. ա. 204 մահեր]]
[[Կատեգորիա:Մ. թ. ա. 204 մահեր]]



09:36, 23 Մարտի 2010-ի տարբերակ

Լիվիուս Անդրոնիկուս (Livius Andronicus, մ.թ.ա.284 - մ.թ.ա.204)։ Հռոմեական դրամատուրգիայի առաջին ներկայացուցիչն է։


Կյանքը և գրական գործունեությունը

Նրա կյանքի և գրական գործունեության մասին քիչ տեղեկություն է հասել գրականության պատմությանը։ Լիվիուսի մասին կենսագրական տեղեկություն հաղորդում է հռոմեական ուշ շրջանի գրող Սվետոնիոսը, որն ապրել է մ.թ.75-160 ժամանակաշրջանում։ Լիվիուսը հույն էր և ստրուկ։ Երբ հռոմեացիները մ.թ.ա.272 գրավում են Հարավային Իտալիայի Տարենթոն քաղաքը, Լիվիուսը որպես ստրուկ բաժին է ընկնում հռոմեական կոնսուլ Մարկոս Լիվիուս Սալինատորին։ Լիվիուսը կատարում էր իր տիրոջ գրագրությունները, արտագրում էր տեքստեր, տիրոջ երեխաներին սովորեցնում էր հունարեն և լատիներեն։ Անդրոնիկուսը դառնում է լիբերտի և կրում է իր տիրոջ տոհմային անունը ու իրեն անվանում Լուցիուս Լիվիուս Անդրոնիկուս։ Լիվիուսը զբաղվում էր ուսուցչությամբ, ուսուցման գործը դյուրացնելու նպատակով նա լատիներեն է թարգմանում հունական «Ոդիսական» էպոսը։ Կիկերոնը Լիվիուսի այդ թարգմանության մասին հայտնում է բացասական կարծիք։ Սակայն Լիվիուսի այդ գործի նշանակությունն այն է,որ դա լատինական թարգմանության առաջին երևույթն է։