«Համաս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
No edit summary
Տող 14. Տող 14.
|թերթ =
|թերթ =
|ազգային =
|ազգային =
|միջազգային = [[Մահմեդական եղբայրություն]]
|միջազգային = [[Մուսուլման եղբայրներ]]
|աթոռներ1_վերնագիր =
|աթոռներ1_վերնագիր =
|աթոռներ1 = <!-- {{Տեղեկաքարտ քաղաքական կուսակցություն/աթոռներ|շահած_աթոռներ|ընդհանուր_աթոռներ|hex=#ff0000}} -->
|աթոռներ1 = <!-- {{Տեղեկաքարտ քաղաքական կուսակցություն/աթոռներ|շահած_աթոռներ|ընդհանուր_աթոռներ|hex=#ff0000}} -->

10:13, 24 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Կաղապար:Տեղեկաքարտ քաղաքական կուսակցություն Համաս (՝ حركة حماس; կամ ամբողջական անվանումով Հարաքաթ ալ-Մուկավամա ալ-Իսլամիյան (արաբերեն՝ حركة المقاومة الاسلامية), որը արաբերենից թարգմանաբար նշանակում է «Իսլամական դիմադրության շարժում»[1], պաղեստինյան իսլամիստ կուսակցություն է, որը այժմ կառավարում է Գազայի տարածքը։

Համասը հիմնվել է 1987թ. դեկտեմբերի 14-ին՝ Առաջին Ինթիֆադայի[2] տարիներին, Պաղեստինի Գազա քաղաքում երկու խմբավորումների՝ «Մուսուլման եղբայրների»[3] պաղեստինյան թևի և «Պաղեստինի Իսլամական Ջիհադի»[4] հիմքի վրա (պաշտոնապես գրանցված՝ որպես մշակութային-լուսավորչական և բարեգործական կազմակերպություններ) Աբդել Ազիզ առ-Ռանտիսսիյի և շեյխ Ահմեդ Յասինի[5] կողմից, ով հռչակել էր, որ ցանկացած հրեայի կարելի է համարել ռազմական օկուպանտ և իրենց պարտականությունն և ստրատեգիական նպատակն է ազատագրել Պաղեստինը վերգրավելով Իսրայելը ամբողջությամբ և հաստատել պաղեստինյան իսլամական պետություն ծովից մինչև Հորդանան: Ինչպես հայտարարել էր շեյխ Յասինը, հրեական գերիշխանության ազատագրումից հետո Պաղեստինը կդառնա արաբական և մուսուլմանական աշխարհի կենտրոնը։

Ինքնասպանների միջոցով ահաբեկչական ակտերից և ռմբակոծումներից բացի (հրեա զինվորների և քաղաքացիների վրա) Համասը նաև վարում է ընդարձակ հասարակական ծրագիրներ և դրանով մեծ ժողովրդավարություն է ստացել Պաղեստինում՝ կառուցելով հիվանդանոցներ, ուսումնական հաստատություններ, գրադարաններ և այլն :[6] Արևմտյան ափում և Գազայում։[7] Համասի քաղաքական թևը շահել է բազմաթիվ ընտրություններ Գազայում, Քալքիլյայում և Նաբլուսում: 2006 թվականի հունվարին, Համասը շահել է Պաղեստինյան խորհրդարանական ընտրությունները, ստանալով 76 աթոռ 132-ի վրա, իսկ նախորդ իշխող կուսակցությունը Ֆաթահն՝ 43 աթոռ։ Համասի հաղթանակից իվեր, կոնֆլիկտ ծագել է Համասի և Ֆաթահի միջև։ 2007 թվականի հունիսին Գազայի մարտից հետո, ուր Համասը զենքի ուժով գրավել է Գազան, Ֆաթահն դուրս մղել է ընտրված Համասի պաշտոնյաներին Պաղեստինյան Ազգային Իշխանությունից՝ Արևմտյան ափում, փոխարինելով այլ անդամներով։ Այս գործողությունը դիտարկվել է պաղեստինցի և այլ մտավորականների կողմից իբրև հակաօրինական։[8][9] 2007 թվականի հունիսի 18-ին, Պաղեստինյան նախագահ և Ֆաթահի անդամ Մահմուդ Աբաս օրենքից դուրս հայտարարել է Համասը հրամանագրով։[10]

Համասը ճանաչվել է իբրև ահաբեկչական կազմակերպություն ԱՄՆ-ի, Կանադայի, ԵՄ-ի, Իսրայելի և Ճապոնիայի կողմից։

Նոտագրություն

  1. Համաս բարը նշանակում է «զորություն և քաջություն» ըստ իր կանոնադրության MidEast web-ի վրա "MidEast Web Historical Documents: The Covenant of the Islamic Resistance Movement (Hamas)". Copyright 1999–2002. MidEast Web։
  2. انتفاضة (արաբ. – ընդվզում, ժողովրդական աբստամբություն) Ներկայում այդ բառի տակ հասկացվում է պաղեստինյան ժողովրդի պայքարն Իսրայել պետության դեմ։ Ինթիֆադան վերջին երեք տասնամյակում համարվել է իսրայլապաղեստինյան հակամարտության նշանակալի ասպեկտներից մեկը, սկսել է 1987թվականից: Բացի պաղեստինյան իրադարձություններից վերոնշյալ տերմինով են անվանվել նաև զանգվածային ելույթները Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում, Իրաքում և Արևմտյան Սահարայում:
  3. Մուսուլման եղբայրների միավորում - (արաբ. جماعة الاخوان المسلمين)՝ իսլամական կազմակերպություն՝ ստեղծված Եգիպտոսում 20-րդ դարի 20-ական թվականներին Հասան ալ-Բաննայի կողմից: Ներկայումս «Մուսուլման եղբայրները» կազմում են բազմաճյուղ միջազգային կազմակերպություն, որ գործում է մեծամասամբ մուսուլմանական երկրներում։
  4. Իսլամական Ջիհադ շարժումը Պաղեստինում ‎(արաբ. – حركة الجهاد الإسلامي في فلسطين) հիմնադրվել է 1970-ականերին Ֆաթիհ Շաքաքի և Աբդ ալ-Ազիզ Ավադի կողմից Գազայում՝ որպես եգիպտական «Իսլամական Ջիհադի» առանձին թև։
  5. Շեյխ Ահմեդ Յասին (الشيخ أحمد ياسين), Համաս պաղեստինյան շարժման համահիմնադիր և հոգևոր առաջնորդ։
  6. "Palestinian election raises varying opinions within U". The Minnesota Daily.2006 թվականի հունվարի 31-ին,
  7. Համաս - Խորհուրդ արտաքին հարաբերությունների վրա։
  8. Carter: Stop favoring Fatah over Hamas The Jerusalem Post հունիսի 19, 2007
  9. Exposing the bitter truth of Gaza carnage The Age հունիսի 23, 2007
  10. CNN - Abbas outlaws Hamas militia forces

Կաղապար:Link FA