«Կրիաներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 28. Տող 28.
== Ծագում և բրածո տեսակներ ==
== Ծագում և բրածո տեսակներ ==
[[Պատկեր:Archelon skeleton.jpg|thumb|right|250px|[[Արքելոն]]ի կմախքը]]
[[Պատկեր:Archelon skeleton.jpg|thumb|right|250px|[[Արքելոն]]ի կմախքը]]
Կրիաների ծագումնաբանության հարցը մինչև այժմ էլ բացահայտված չէ: Պայմանականորեն նրանց նախնին են համարվում պերմյան [[կատիլոզավրեր]]ին պատկանող [[էուտոնազավրեր]]ին (''Eunotosaurus''), որոնք ավելի նման են [[մողես]]ներին՝ կարճ և շատ լայն կողոսկրերով, որոնք առաջացնում են մեջքային վահան<ref name="ЕК">[http://dic.academic.ru/dic.nsf/enc_colier/1814/ЧЕРЕПАХИ Черепахи — Энциклопедия Кольера. — Открытое общество. 2000.]</ref>:
Կրիաների ծագումնաբանության հարցը մինչև այժմ էլ բացահայտված չէ: Պայմանականորեն նրանց նախնի են համարում պերմյան [[կատիլոզավրեր]]ին պատկանող [[էուտոնազավրեր]]ին (''Eunotosaurus''), որոնք ավելի նման են [[մողես]]ներին՝ կարճ և շատ լայն կողոսկրերով, որոնք առաջացնում են մեջքային վահան<ref name="ЕК">[http://dic.academic.ru/dic.nsf/enc_colier/1814/ЧЕРЕПАХИ Черепахи — Энциклопедия Кольера. — Открытое общество. 2000.]</ref>:
Բայց կա կարծիք, որ կիրաները առաջացել են պարասողունների հատուկ խմբից՝ [[դիկոզավրիսկներ]]ի (երկկենցաղների) հետնորդներից<ref>{{cite web|url=http://www.zooclub.ru/rept/vidy/cherep/2-4.shtml|title=Эволюция черепах|work=ЗооКлуб. Мегаэнциклопедия о животных|accessdate=2010-02-11|lang=ru|archiveurl=http://www.webcitation.org/65S2Rn9PL|archivedate=2012-02-14}}</ref>:
Բայց կա կարծիք, որ կիրաները առաջացել են պարասողունների հատուկ խմբից՝ [[դիկոզավրիսկներ]]ի (երկկենցաղների) հետնորդներից<ref>{{cite web|url=http://www.zooclub.ru/rept/vidy/cherep/2-4.shtml|title=Эволюция черепах|work=ЗооКлуб. Мегаэнциклопедия о животных|accessdate=2010-02-11|lang=ru|archiveurl=http://www.webcitation.org/65S2Rn9PL|archivedate=2012-02-14}}</ref>:


Գիտությանը հայտնի առաջին կրիան՝ ''Odontochelys semitestacea''-ն առաջացել է 220 միլիոն տարի առաջ՝ [[մեզոզոյան դարաշրջան]]ի Տրիասի շրջանում: Այդ կրիան ուներ միայն պատյանի ստորին հատվածը, իսկ բերանում՝ ատամներ էին, ինչը բնորոշ չէ այժմյան կրիաներին<ref>{{Ռուսերեն հոդված|автор=Chun Li, Xiao-Chun Wu, Olivier Rieppel, Li-Ting Wang & Li-Jun Zhao|заглавие=An ancestral turtle from the Late Triassic of southwestern China|издание=Nature|год=2008|volume=456|номер=7221|pages=497—501|doi=10.1038/nature07533|pmid=19037315}}</ref>: Երկրորդ ամենահին կրիան՝ ''Proganochelys quenstedti''-ն էր՝ 210 միլիոն տարի առաջ՝ Տրիասի շրջանում: Նա արդեն ուներ ձևավորված պատյան, սակայն բերանի խոռոչում առկա էին ատամներ<ref>[http://cherepahi.ru/evolyucziya-cherepax/262-vymershie-vidy-proganochelys-quenstedi-i-araripemys-arturi.html Проганохелис на сайте Черепахи.ру]</ref>:
Գիտությանը հայտնի առաջին կրիան՝ ''Odontochelys semitestacea''-ն, առաջացել է 220 միլիոն տարի առաջ՝ [[մեզոզոյան դարաշրջան]]ի Տրիասի շրջանում: Այդ կրիան ուներ միայն պատյանի ստորին հատվածը, իսկ բերանում ատամներ էին, ինչը բնորոշ չէ այժմյան կրիաներին<ref>{{Ռուսերեն հոդված|автор=Chun Li, Xiao-Chun Wu, Olivier Rieppel, Li-Ting Wang & Li-Jun Zhao|заглавие=An ancestral turtle from the Late Triassic of southwestern China|издание=Nature|год=2008|volume=456|номер=7221|pages=497—501|doi=10.1038/nature07533|pmid=19037315}}</ref>: Երկրորդ ամենահին կրիան՝ ''Proganochelys quenstedti''-ն էր՝ 210 միլիոն տարի առաջ՝ Տրիասի շրջանում: Նա արդեն ուներ ձևավորված պատյան, սակայն բերանի խոռոչում առկա էին ատամներ<ref>[http://cherepahi.ru/evolyucziya-cherepax/262-vymershie-vidy-proganochelys-quenstedi-i-araripemys-arturi.html Проганохелис на сайте Черепахи.ру]</ref>:


Գիտությանը հայտնի կրիաների 26 ընտանիքներից ներկայումս գոյություն ունեն 12-ը: Բրածո տվյալներից գտնվել են մի շարք կրիաներ, որոնցից խոշարագույն ցամաքային կրիան պատկանում է [[Միոլանիա]] (''Meiolania'') ցեղին: Այն ունի 2,5 մետր երկարությամբ պատյան: Նրանք ունեցել են պատյանի երկարությանը հասնող հսկա պոչեր, որոնք կրում էին երկու շարքով դասավորված փշեր, իսկ եռանկյունաձև գանգի ծայրում կային երկար, բթացած «կոտոշներ»:
Գիտությանը հայտնի կրիաների 26 ընտանիքներից ներկայումս գոյություն ունեն 12-ը: Բրածո տվյալներից գտնվել են մի շարք կրիաներ, որոնցից խոշարագույն ցամաքային կրիան պատկանում է [[Միոլանիա]] (''Meiolania'') ցեղին: Այն ունի 2,5 մետր երկարությամբ պատյան: Նրանք ունեցել են պատյանի երկարությանը հասնող հսկա պոչեր, որոնք կրում էին երկու շարքով դասավորված փշեր, իսկ եռանկյունաձև գանգի ծայրում կային երկար, բթացած «կոտոշներ»:

13:21, 20 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Աշխարհում կրիաների տարածվածությունը:
Սև՝ ցամաքային և քաղցրահամ ջրերի կրիաների,
Կապույտ՝ ծովային կրիաների:

Կրիաներ (լատիներեն՝ Testudines) սողունների դասին պատկանող զրահավոր ցամաքային և ջրային կենդանիներ են։ Տարածված են համարյա ամբողջ երկրագնդով մեկ։ Հայտնի է, որ կրիաները գոյություն են ունեցել 220 միլիոն տարի առաջ[1] և հանդիսանում են սողունների դասի ամենահին խումբը, ավելի հին, քան մողեսների, օձերի կամ կոկորդիլոսների խմբերը։

Կրիաները սերում են ցամաքային հնագույն, անհետացած սողունների մի ճյուղից՝ կատիլոզավրերից։ Դարավոր զարգացման ընթացքում նրանցից շատերն աստիճանաբար հարմարվել են անուշահամ ջրերում ու ծովերում ապրելու պայմաններին։
Ներկայումս հայտնի է կրիաների 210 տեսակ, որոնցից երեքը՝ միջերկրածովյան, կասպիական և ճահճային կրիաները՝ հանդիպում են Հայաստանի տարածքում։
Կրիաները երկարակյաց կենդանիներ են։ Առանձին տեսակների կյանքի տևողությունը հասնում է մինչև 120 տարի։ Ամենաերկարակյացները գալապագոսյան կրիաներն են, որոնք անազատության մեջ կարող են ապրել մինչև 170 տարի։

Ծագում և բրածո տեսակներ

Արքելոնի կմախքը

Կրիաների ծագումնաբանության հարցը մինչև այժմ էլ բացահայտված չէ: Պայմանականորեն նրանց նախնի են համարում պերմյան կատիլոզավրերին պատկանող էուտոնազավրերին (Eunotosaurus), որոնք ավելի նման են մողեսներին՝ կարճ և շատ լայն կողոսկրերով, որոնք առաջացնում են մեջքային վահան[2]: Բայց կա կարծիք, որ կիրաները առաջացել են պարասողունների հատուկ խմբից՝ դիկոզավրիսկների (երկկենցաղների) հետնորդներից[3]:

Գիտությանը հայտնի առաջին կրիան՝ Odontochelys semitestacea-ն, առաջացել է 220 միլիոն տարի առաջ՝ մեզոզոյան դարաշրջանի Տրիասի շրջանում: Այդ կրիան ուներ միայն պատյանի ստորին հատվածը, իսկ բերանում ատամներ էին, ինչը բնորոշ չէ այժմյան կրիաներին[4]: Երկրորդ ամենահին կրիան՝ Proganochelys quenstedti-ն էր՝ 210 միլիոն տարի առաջ՝ Տրիասի շրջանում: Նա արդեն ուներ ձևավորված պատյան, սակայն բերանի խոռոչում առկա էին ատամներ[5]:

Գիտությանը հայտնի կրիաների 26 ընտանիքներից ներկայումս գոյություն ունեն 12-ը: Բրածո տվյալներից գտնվել են մի շարք կրիաներ, որոնցից խոշարագույն ցամաքային կրիան պատկանում է Միոլանիա (Meiolania) ցեղին: Այն ունի 2,5 մետր երկարությամբ պատյան: Նրանք ունեցել են պատյանի երկարությանը հասնող հսկա պոչեր, որոնք կրում էին երկու շարքով դասավորված փշեր, իսկ եռանկյունաձև գանգի ծայրում կային երկար, բթացած «կոտոշներ»:

Կառուցվածք և ֆիզիոլոգիա

Կրիայի կմախքը՝ 1 — գանգը; 2 — վզի ողներ; 3 — թիակներ; 4 — ուսոսկր; 5 — արմունկոսկր; 6 — բազկոսկր; 7 — մեծ մատ; 8 — միջնամատ; 9 — ճկույթ; 10 — մարմնի ողներ, 11 — պլաստրոն; 12 — կոնք; 13 — պոչի ողներ; 14 — փոքր ազդրոսկր; 15 — մեծ ազդոսկր
Յուղաբլիթաձև կրիան Լոնդոնի կենդանաբանական այգում:
Ծովային կրիա:

Կրիաներն իրենց արտաքինով տարբերվում են մյուս կենդանիներից` շնորհիվ պատյանի։ Պատյանը կարող է ունենալ ոսկրային կառուցվածք կամ լինել փափուկ, մաշկային, ինչպես ծովերում բնակվող կրիաների մոտ։

Զրահի ձևը թույլ է տալիս պարզելու, թե ինչպիսի կյանք է վարում կրիան։ Կրիաներից շատերն ունեն մեծ, գմբեթանման զրահ, ինչը դժվարացնում է, որ գիշատիչները կարողանան ջարդել այն իրենց երախում։ Մի քանի բացառություններից մեկն Աֆրիկյան բլիթանման կրիան է, որի զրահն ունի տափակ ձև, ինչը թույլ է տալիս, որ նա կարողանա թաքնվել ժայռերի ծերպերում։
Ջրային կրիաներից շատերը նույնպես ունեն տափակ, շրջհոսելի զրահներ, ինչը լողալիս նվազեցնում է ջրի դիմադրությունը։ Ի տարբերություն իրենց ցամաքային դանդաղաշարժ ցեղակիցների` ծովերում ապրող կրիաները հիանալի արագաշարժ լողորդներ են։

Կրիաների զրահների գույները տարբեր են լինում։ Սովորաբար դրանք լինում են դարչնագույն, սև կամ ձիթենու կանաչ գույների։ Որոշ դեպքերում զրահն ունենում է կարմիր, նարնջագույն, դեղին կամ մոխրագույն երանգներ։
Առանձին ուշադրության են արժանի կրիայի զրահի մեջքի մասի նախշերը, որոնք բազմազան են և տարբեր տեսակների մոտ՝ տարբեր։

Չափսերը

Ներկայումս ապրող կրիաներից ամենախոշորը մաշկակեղև ծովային կրիան է, որի զրահը հասնում է երկու մետր երկարության, իսկ քաշը կարող է հասնել ավելի քան 900 կիլոգրամի։ Քաղցրահամ ջրերի կրիաները հիմնականում ավելի փոքր են, սակայն հանդիպում են խոշոր նմուշներ, ինչպես, օրինակ, ասիական փափկազրահ կրիան։
Միայն Սեյշելներում և Կրիայի կղզիներում կենդանի մնացած գիգանտ կրիաները կարող են աճել մինչև 130 սմ երկարության և ունենալ շուրջ 300 կգ քաշ։
Ամենափոքր կրիաների երկարությունն է 8-13 սմ։ Դրանցից են, օրինակ, Կանադայից մինչև Հարավային Ամերիկա տարածված մուշկային կրիաները։

Սնունդը

Կրիաների սնունդը մեծապես կախված է այն միջավայրից, որտեղ նրանք ապրում են։ Ցամաքային և ծովային կրիաներն առավելապես բուսակեր են, բայց ծովային կրիաները երբեմն նաև ձուկ են որսում։ Նրանք ուտում են նաև սպունգներ և այլ փափկամարմիններ։ Կրիաները կարող են նաև մի քանի ամիս ոչինչ չուտել։

Բազմացումը

Նորածին ցամաքային կրիա

Բոլոր տեսակի, անգամ ջրում ապրող, կրիաները ձվադրում են ցամաքում։ Դնում են 1-400 ձու։ Էգերը ձվերը թաղում են ավազի կամ հողի մեջ և իրենց սերնդի համար այլևս չեն մտահոգվում։ Ձվից դուրս եկած փոքրիկ կրիաներն անմիջապես սկսում են ինքնուրույն կյանք վարել։ Սկզբնական շրջանում նրանք արագ են աճում, հետագայում աճը դանդաղում է։ Հետաքրքիրն այն է, որ կրիաներն աճում են ողջ կյանքի ընթացքում։ Կրիաները կարող են ապրել շատ երկար և համարվում են ամենաերկարակյաց սողունները։

Աղբյուրներ

  1. «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարան, 2-րդ հատոր։

Ծանոթագրություններ

  1. Li et al. 2008
  2. Черепахи — Энциклопедия Кольера. — Открытое общество. 2000.
  3. «Эволюция черепах». ЗооКлуб. Мегаэнциклопедия о животных (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-02-14-ին. Վերցված է 2010-02-11-ին.
  4. Chun Li, Xiao-Chun Wu, Olivier Rieppel, Li-Ting Wang & Li-Jun Zhao An ancestral turtle from the Late Triassic of southwestern China // Nature. — 2008. — Vol. 456. — № 7221. — P. 497—501. — doi:10.1038/nature07533 — PMID 19037315.
  5. Проганохелис на сайте Черепахи.ру

Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA